"Անելիք ՌՈւ" դուստր բանկ

     Անելիք Ռու ՍՊԸ դուստր առեւտրային բանկը, որի կապիտալում Անելիք Բանկ ՓԲԸ մասնակցությունը կազմում է 100%, ստեղծվել է 1991 թվականին՝ բանկի մոսկովյան մասնաճյուղի հիման վրա եւ ՌԴ տարածում միակ բանկն է, որ հանդիսանում է ոչ ռեզիդենտ բանկի դուստր կազմակերպություն:

   Մինչեւ 2003 թ. Անելիք Ռու-ն հանդիսանում էր Անելիք Բանկ ՍՊԸ մոսկովյան մասնաճյուղ, այնուհետեւ՝ 2003 թվականին այն վերակազմակերպվել է՝ դառնալով դուստր առեւտրային բանկ: Անելիք Ռու ՍՊԸ դուստր բանկի Վարչության նախագահն է Արմեն Ղազարյանը:
Անելիք Ռու ՍՊԸ դուստր բանկը ՌԴ ԿԲ 2003թ. դեկտեմբերի 4-ին տրված թիվ 3443 լիցենզիայի հիման վրա Ռուսաստանի Դաշնության տարածքում իրականացնում է բանկային գործունեության բոլոր տեսակները: Անելիք Ռու ՍՊԸ դուստր բանկի գործունեության հիմնական ուղղությունը Անելիք համակարգով ֆիզիկական անձանց դրամական փոխանցումներն են՝ առանց հաշիվ բացելու: Անելիք Ռու ՍՊԸ դուստր բանկը հանդիսանում է համախմբող քլիրինգային եւ պրոցեսինգային կենտրոն դրամական փոխանցումների Անելիք համակարգի համար:

Էջը թարմացվել է 01.09.2009 թ., 10:53