Բաժնետերեր

Հայտարարություն

Մարտի 4-ին կկայանա Անելիք Բանկ ՓԲԸ բաժնետերերի արտահերթ ընդհանուր ժողով

2010թ. մարտի 4-ին Երևանի ժամանակով ժամը 13:00-ին կկայանա Անելիք բանկ ՓԲԸ Բաժնետերերի Արտահերթ ժողով հեռախոսակապի միջոցով` հետևյալ օրակարգով.

1. Անելիք բանկ ՓԲԸ Խորհրդի 7-րդ անդամի ընտրության հարցի քննարկում:
2. Բանկի Խորհրդի անդամների աշխատավարձի հարցի քննարկում:
3. Այլ հարցեր:

Արտահերթ ժողովին մասնակցելու իրավունք ունեցող մասնակիցների ցուցակը կազմված է 04.02.2010թ. դրությամբ:
Մասնակիցների գրանցումը սկսվելու է ս/թ մարտի 3-ին, ժամը 12:00 –ից: Բանկի Բաժնետերերի Արտահերթ ժողովում քննարկվող հարցերին վերաբերող տեղեկություններին և նյութերին մասնակիցները կարող են ծանոթանալ Գլխամասային բանկում` սկսած ս/թ մարտի 1-ից:

Հայտարարություն

Նոյեմբերի 12-ին կկայանա Անելիք Բանկ ՓԲԸ բաժնետերերի արտահերթ ընդհանուր ժողով

Ս.թ. նոյեմբերի 12-ին, Երեւանի ժամանակով 13:00-ին կկայանա Անելիք Բանկ ՓԲԸ բաժնետերերի արտահերթ ընդհանուր ժողով հեռախոսակապի միջոցով: Ժողովի օրակարգում ընդգրկվել են հետեւյալ հարցերը.

1. Անելիք Բանկ ՓԲԸ կանոնադրությունում փոփոխությունների իրականացումը (Անելիք բանկ ՓԲԸ Վարչության կազմը բաղկացած 8 անձից սահմանելու հարցը) եւ կանոնադրությունը նոր խմբագրությամբ հաստատելու հարցի քննարկումը: 2. Արտաքին աուդիտի ընտրման եւ դրա վարձատրման հարցի քննարկումը
3. Այլ հարցեր:

Մասնակիցների գրանցումը սկսվելու է ս.թ. նոյեմբերի 07-ին ժամը 11:00 –ին:
Բանկի ընդհանուր ժողովում քննարկվող հարցերին վերաբերող տեղեկություններին և նյութերին մասնակիցները կարող են ծանոթանալ Գլխամասային բանկում` սկսած ս.թ. նոյեմբերի 5-ից:

 

Քաղաքականություն

«Անելիք Բանկ» ՓԲԸ կողմից Բանկի մասնակիցներին շահութաբաժիններ վճարելու մասին

  1. Սույն քաղաքականությամբ սահմանվում են «Անելիք Բանկ» ՓԲԸ –ի /այսուհետ՝ Բանկ/ կողմից Բանկի մասնակիցներին վճարվելիք շահութաբաժինների չափի որոշման, ինչպես նաև շահութաբաժինների վճարման սկզբունքներն ու դեպքերը:
  2. Բանկը իր մասնակիցներին կարող է վճարել միայն տարեկան շահութաբաժիններ:
    Բանկի մասնակիցներին վճարվելիք տարեկան շահութաբաժինների չափը չի կարող գերազանցել տվյալ ֆինանսական տարվա ընթացքում ստացած զուտ շահույթի 30% -ը, բացառությամբ այն դեպքերի, երբ որոշում է ընդունվում վճարվելիք շահութաբաժինները ուղղել Բանկի կանոնադրական հիմնադրամի ավելացմանը, որի դեպքում տարեկան շահութաբաժինների չափը կարող է կազմել տվյալ պահին Բանկում առկա չբաշխված զուտ շահույթի /այդ թվում նախորդ տարիների չբաշխված զուտ շահույթի/մինչև 100%-ը:
    Ընդ որում, տվյալ ֆինանսական տարվա ընթացքում ստացված զուտ շահույթից վճարվելիք շահութաբաժինների չափը բացառիկ դեպքերում կարող է գերազանցել 30%-ի չափը միայն Բանկի մասնակիցների ընդհանուր ժողովի որոշմամբ, ժողովին մանակցող մասնակիցների ձայների 2/3 -ով:
  3. Շահութաբաժինները վճարվում  են Բանկի զուտ շահույթից /կուտակված շահույթից/:
    Բանկի մասնակիցներին շահութաբաժիններ բաշխելը արգելվում է, եթե այդ պահին Բանկի կրած կորուստները /վնասները/ հավասար են կամ գերազանցում են բանկում առկա չբաշխված զուտ շահույթի գումարը:
  4. Բանկի մասնակիցներին տարեկան շահութաբաժիններ վճարելու գործընթացը կատարվում է հետևյալ կերպ.
    4.1 Ֆինանսական տարվա արդյունքներից ելնելով Բանկի խորհուրդը որոշում է առաջարկությամբ դիմել ընդհանուր ժողովին տարեկան շահութաբաժիններ վճարելու վերաբերյալ, նշելով շահութաբաժնի չափը, դրա վճարման ձևը և ժամկետները:
    4.2 Բանկի խորհուրդը կազմում է շահութաբաժիններ ստանալու իրավունք ունեցող մասնակիցների ցուցակը , որում պետք է ընդգրկվեն Բանկի այն մասնակիցները, որոնք ընդգրկվել են բանկի մասնակիցների ռեեստրում՝ բանկի մասնակիցների տարեկան ընդհանուր ժողովին մասնակցելու իրավունք ունեցող մասնակիցների ցուցակը կազմելու օրվա դրությամբ:
    4.3 Բանկի Խորհրդի առաջարկության հիման վրա Բանկի մասնակիցների հերթական տարեկան ընդհանուր ժողովը կարող է որոշում կայացնել.
    4.3.1 Բանկի մասնակիցներին տարեկան շահութաբաժինների վճարման, շահութաբաժնի կոնկրետ չափի, դրա վճարման ձևի և ժամկետների վերաբերյալ, կամ
    4.3.2 Բանկի մասնակիցներին տարեկան շահութաբաժիններ չվճարելու վերաբերյալ:
  5. Սույն քաղաքականությունը ուժի մեջ է մտնում Բանկի Խորհրդի կողմից հաստատվելու պահից:


  • 2003թ, 2004թ, 2005թ գործունեության արդյունքներով շահութաբաժիններ չեն վճարվել:
  • 2006թ. գործունեության արդյունքներով շահութաբաժինների վճարման վերաբերյալ`
    «Անելիք Բանկ» ՓԲԸ մասնակիցների հերթական  տարեկան ընդհանուր Ժողովի որոշումը
    Բանկի նախորդ տարիների չբաշխված շահույթից 4145463960,00 (չորս միլիարդ հարյուր քառասունհինգ միլիոն չորս հարյուր վաթսուներեք հազար ինը հարյուր վաթսուն) դրամը ձևակերպել, որպես շահութաբաժին և Բանկի մասնակիցներ Ս.Ճզմաչյանի, Ա.Ղազարյանի, Ա.Առաքելյանի և Գ.Վորոնինայի բաժնեմասերին համամասնորեն ուղղել Բանկի կանոնադրական հիմնադրամի ավելացմանը, որի արդյունքում Բանկի փաստացի համալրված կանոնադրական հիմնադրամը կկազմի 4800000000,00 (չորս միլիարդ ութ հարյուր միլիոն) դրամ:
  • 2007թ. գործունեության արդյունքներով շահութաբաժինների վճարման վերաբերյալ`
    Անելիք Բանկ ՓԲԸ մասնակիցների հերթական տարեկան ընդհանուր ժողովի որոշումը
    Բանկի նախորդ տարիների չբաշխված շահույթից 500,000,000.00 (հինգ հարյուր միլիոն) դրամը ձեւակերպել որպես շահութաբաժին եւ Բանկի մասնակիցներ Ս. Ճզմաչյանի, Ա. Ղազարյանի, Ա. Առաքելյանի եւ Գ. Վորոնինայի բաժնեմասերին համամասնորեն ուղղել Բանկի կանոնադրական հիմնադրամի ավելացմանը, որի արդյունքում Բանկի փաստացի համալրված կանոնադրական հիմնադրամը կկազմի 5,300,000,000.00 (հինգ միլիարդ երեք հարյուր միլիոն) դրամ:
  • 2008թ. գործունեության արդյունքներով շահութաբաժիններ չեն վճարվել:


  • Բանկի նշանակալից մասնակիցների և նրանց հետ փոխկապակցված անձանց կողմից բանկից ստացված վարկերի, փոխառությունների և ընդհանուր պարտավորությունների վերաբերյալ տեղեկատվություն
  • Բանկի ղեկավարների և նրանց հետ փոխկապակցված անձանց կողմից բանկից ստացված վարկերի, փոխառությունների և ընդհանուր պարտավորությունների վերաբերյալ տեղեկատվություն
  • Բանկի ղեկավարների աշխատավարձերը


Հայտարարություն տեղեկությունների տրամադրման վերաբերյալ

Անելիք Բանկ ՓԲԸ յուրաքանչյուր մասնակից համաձայն Բանկերի և բանկային գործունեության մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի 4-րդ մասի իրավունք ունի ստանալու բանկի վերջին տարեկան հաշվետվության և արտաքին աուդիտի եզրակացության պատճենները:

Բանկի տեղաբաշխված քվեարկող բաժնետոմuերի 2%-ին և ավելիին տիրապետող յուրաքանչյուր մաuնակից իրավունք ունի ստանալու Բանկերի և բանկային գործունեության մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ մասերով սահմանված տեղեկությունները: Օրենքը կարող եք գտնել` http://www.cba.am/CBA_SITE/dգwnlգads/գrenk/գrenk/գrenq2.pdf հասցեում:

Վերը նշված տեղեկությունները բանկը տրամադրում է ԱՆՎՃԱՐ` մասնակցի գրավոր դիմումը ստանալուց երեք աշխատանքային օրվա ընթացքում (փոստային եղանակով տրամադրելու դեպքում` 5 աշխատանքային օրվա ընթացքում): Գրավոր դիմումը կարող է ներկայացվել հետևյալ ձևերով. առձեռն` բանկի գլխամասային գրասենյակում և մասնաճյուղերում, էլեկտրոնային հասցեով` support@anelik.am, կամ փոստով` Անելիք Բանկ ՓԲԸ, Բաղրամյան 75 հասցեով:

Հայտարարություն Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումները
վիճարկելու իրավունքից հրաժարվելու մասին

    Սիրելի' հաճախորդ,
Հայտնում ենք Ձեզ, որ Անելիք Բանկ ՓԲԸ-ն հրաժարվել է Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումները վիճարկելու իրավունքից: Դա նշանակում է, որ Անելիք Բանկ ՓԲԸ-ն չի կարող դատական կարգով վիճարկել Ֆինանսական համակարգի հաշտարարի կողմից Անելիք Բանկ ՓԲԸ-ի դեմ կայացված որոշումները:


Էջը թարմացվել է 09.02.2010թ., 11:40 

19.03.2010 թ.

USD402406
RUR13.4014.20
EUR545560