Դրամական փոխանցումներ Moneygram համակարգով

Ֆիզիկական անձանց դրամական փոխադրումների MoneyGram համակարգը միջազգային ճանաչված վճարահաշվարկային համակարգերից է, որը հիմնադրվել է 1940թ.:

MoneyGram International ընկերությունը դրամական փոխանցումների ոլորտում աշխարհի առաջատար ընկերություններից է, որն իրականացնում է դրամական փոխանցումներ ամբողջ աշխարհով և հաշիվների վճարում ԱՄՆ-ում:

Համակարգի հիմնական գործունեության ուղղությունն է հանդիսանում առանց հաշիվ բացելու ֆիզիկական անձանց մատչելի գներով ստեղծված գործակալների ցանցի և MoneyGram -ի հաճախորդ հանդիսացող ֆինանսական հաստատությունների միջոցով դրամական փոխադրումներ իրականացնելու գործառնությունը:


MoneyGram-ի գլոբալ ցանցը կազմված է ավելի քան 244.000 գործակալներից: Ընկերության գործընկերներ են հանդիսանում ազգային փոստային ծառայությունները, ֆինանսական կազմակերպությունները և խոշոր առևտրային ցանցերը աշխարհի ավելի քան 192 երկրներում:

MoneyGram ընկերության գործակալների թիվը ԱՊՀ երկրներում ավելի քան 29.000 է և այդ թիվը շարունակում է աճել:

MoneyGram համակարգի միջոցով հնարավորություն է տրվում ֆիզիկական անձանց կատարել կանխիկ միջոցների փոխադրում այլ երկրներ իր հարազատներին, բարեկամներին և այլն:

Դրամական փոխանցումները MoneyGram համակարգով արագ է, հուսալի և հարմար: Ստանալ կամ կատարել դրամական փոխանցումներ կարելի է աշխարհի ցանկացած երկրում, որտեղ առկա է MoneyGram-ը` համակարգի սպասարկման ցանկացած կետում: Ուղարկողին և ստացողին անհրաժեշտ են միայն անձը հաստատող փաստաթղթեր: Փոխանցումը կարելի է ստանալ փոխանցումից արդեն 10 րոպե անց: Սա իդեալական լուծում է աշխատանքային էմիգրանտների համար, որոնք գումար են ուղարկում իրենց հարազատներին, տուրիստների համար, որոնց մոտ ծագել են չնախատեսված հանգամանքներ, ուսանողների և նրանց ծնողների համար` ուսման կամ ապրուստի գումարներ փոխանցելիս և այլն:


Փոխադրվող միջոցները չեն կարող հանդիսանալ որևէ վճարում կամ առևտրային գործունեություն պարունակող գործառնություն
:

MoneyGram համակարգով ֆիզիկական անձանց դրամական փոխանցումներ իրականացնելիս փոխանցում ստացողի (շահառուի) չհայտնաբերվելու դեպքում փոխանցված դրամական միջոցները հետ են վերադառնում փոխանցման օրվանից 45 օր հետո: Մինչև փոխանցում ստացողի (շահառուի) կողմից գումարը ստանալը փոխանցում կատարողը 45 օրվա ընթացքում կարող է տվյալ փոխանցումը չեղյալ համարելու կամ փոփոխելու դիմում լրացնել բանկում` ներկայացնելով փոխանցման անդորրագրի իր օրինակը և անձնագիրը:

MoneyGram համակարգով ֆիզիկական անձանց դրամական փոխանցումների ընդունումը (վճարումը) կատարվում է փոխանցման արժույթով:

MoneyGram համակարգի միջոցով փոխադրում կատարելիս հաճախորդը (միայն փոխանցող կատարող կողմը) վճարում է հետևյալ միջնորդավճարները.

Գումարի չափը

Միջնորդավճար

Սկսած

Մինչեւ

0.00

100.00

12

100.01

300.00

20

250.01

400.00

24

400.01

600.00

32

600.01

800.00

40

800.01

1,000.00

50

1,000.01

1,200.00

60

1,200.01

1,800.00

75

1,800.01

2,500.00

100

2,500.01

5,000.00

150

5,000.01

7,500.00

225

7,500.01

10,000.00

300

Լրացուցիչ տեղեկատվության համար դիմելԱնելիք ԲանկՓԲԸ ցանկացած մասնաճյուղ ՀՀ տարածքում.

Մանրամասն տեղեկությունների համար այցելեք www.moneygram.com կայք կամ MoneyGram-ի էջը Facebook-ում:

Անելիք Բանկ ՓԲԸ մասնաճյուղերի հասցեները տեղադրված են "Բանկի մասին" բաժնի "Մասնաճյուղեր եւ Բանկոմատներ" ենթաբաժնում:

Էջը թարմացվել է 01.11.2011թ., 11:19