|
|
Ոչ առեւտրային վարկեր և վարկային ծրագրերՈչ առևտրային վարկեր և վարկային ծրագրեր “Անելիք Բանկ” ՓԲԸ-ն սեփական միջոցներով և միջազգային վարկային ծրագրերի շրջանակներում ֆիզիկական անձանց տրամադրում է սպառողական և հիփոթեքային վարկեր: Հիփոթեքային վարկեր Հիփոթեքային վարկերը տրամադրվում են ֆիզիկական անձանց` անշարժ գույքի գնման և վերանորոգման նպատակով: Հիփոթեքային վարկերը տրամադրվում են հետևյալ պայմաններով. 1. Գերմանա-Հայկական Հիմնադրամի բնակարանային ֆինանսավորման ծրագիր
2. “Ազգային Հիփոթեքային Ընկերություն” ՈՒՎԿ ՓԲԸ ֆինանսավորման ծրագիր
3. “Բնակարաններ երիտասարդներին” ՈՒՎԿ ՓԲԸ ֆինանսավորման ծրագիր Վարկը տրամադրվում է երիտասարդ ընտանիքներին, որտեղ ամուսինների գումարային տարիքը չի գերազանցում 60 տարին և միաժամանակ նրանցից ոչ մեկինը` 35 տարին: Միայնակ ծնողի դեպքում ծնողի տարիքը չպետք է գերազանցի 30 տարին:
4. Բանկի սեփական միջոցներով վարկավորում
Հիփոթեքային վարկերի համար սահմանված է սպասարկման վճար վարկի գումարի 1%-ի չափով: Վարկի վաղաժամկետ մարման դեպքում գանձվում է տույժ` վարկի մարվող գումարի 1%-ի չափով: Վարկ ստանալու համար Բանկ ներկայացվող փաստաթղթեր`
Սպառողական վարկեր 1. Լոմբարդային վարկեր “Անելիք Բանկ” ՓԲԸ-ն լոմբարդային վարկեր տրամադրում է միայն ոսկյա իրերի գրավադրմամբ:
Վարկը մինչև 9 ամիս ներառյալ ժամկետով տրամադրելու դեպքում, չի կարող գերազանցել ոսկյա իրերի գնահատման արժեքի 90%-ը, իսկ 12 ամիս ժամկետով տրամադրման դեպքում` 80%-ը: Ոսկյա իրերի վրա թանկարժեք քարերի առկայության դեպքում ոսկյա իրերի (առանց թանկարժեք քարերի) դիմաց տրամադրվող վարկի գումարն ավելացվում է թանկարժեք քարերի գնահատված արժեքի մինչև 50%-ի չափով, բայց ոչ ավել քան ոսկյա իրերի (առանց թանկարժեք քարերի) դիմաց տրամադրվող վարկի գումարի 25%-ը: Ընդ որում, առանձին վերցած թանկարժեք քարերի գրրավադրմամբ վարկեր չեն տրամադրվում: Լոմբարդային վարկ ստանալու համար անհրաժեշտ է Բանկ ներկայացնել անձը հաստատող փաստաթուղթ (անձնագիր և սոցիալական քարտ): "Լոմբարդային" վարկի տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկման օրինակ`
2. Ուսանողական վարկեր “Անելիք Բանկ” ՓԲԸ-ն տրամադրում է վարկեր Ուսումնական Հաստատություններում սովորող անձանց ուսման վարձերի վճարման նպատակով:
Ուսանողական վարկի տրամադրման համար հաճախորդը պետք է Բանկ ներկայացնի հետևյալ փաստաթղթերը.
"Ուսանողական" վարկի տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկման օրինակ`
3. Ավտոմեքենաների ձեռբերման համար տրամադրվող վարկեր “Անելիք Բանկ” ՓԲԸ-ն ֆիզիկական անձանց տրամադրում է վարկեր առաջնային և երկրորդային շուկաներից ավտոմեքենաների ձեռքբերման նպատակով: Առաջնային շուկա
Երկրորդային շուկա ՌԴ, Չինական և Իրանական արտադրության մեքենա
Այլ երկրների արտադրության մեքենա
Վարկառուն կարող է ավտովարկ ստանալ 10 տարուց ավել վաղեմություն ունեցող ավտոմեքենաների համար: Վարկի ժամկետը լրանալուց ավտոմեքենայի տարիքը չպետք է գերազանցի 15 տարին: Վարկերը տրամադրվում են գնվող ավտոմեքենաների ապահովագրության պայմանով (1.7-2% տարեկան): Ընդ որում, ապահովագրության համար հիմք է ընդունվում ավտոմեքենայի դիմաց տրամադրված վարկի գումարը: Որպես գրավ է հանդիսանում գնվող ավտոմեքենան: Վարկերը տրամադրվում են երրորդ անձի երաշխավորությամբ: Ավտովարկերի տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկման օրինակ`
4. Անշարժ գույքի և/կամ ավտոմեքենայի գրավադրմամբ սպառողական վարկեր “Անելիք Բանկ” ՓԲԸ-ն սպառողական վարկեր տրամադրում է ֆիզիկական անձանց անշարժ գույքի և/կամ ավտոմեքենայի գրավադրմամբ:
Անշարժ գույքի և/կամ ավտոմեքենայի գրավադրմամբ սպառողական վարկերի տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկման օրինակ`
5. ՀՀ Կառավարության տնտեսության կայունության վարկավորման ծրագիր Ավտոմեքենաների ձեռքբերման վարկեր
Այլ սպառողական վարկեր
Այլ սպառողական վարկերի տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկման օրինակ`
6. Ապառիկ կարգով ապրանքների ձեռքբերման վարկեր “Անելիք Բանկ” ՓԲԸ-ն ֆիզիկական անձանց տրամադրում է վարկեր ապառիկ կարգով ապրանքների ձեռքբերման նպատակով:
Որպես գրավ հանդիսանում է ձեռքբերվող կամ այլ գույք: Ապառիկ կարգով ապրանքների ձեռքբերման վարկերի տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկման օրինակ`
7. Վճարային քարտերով վարկային գծեր Վճարային քարտերով վարկային գծերը տրամադրվում են նաև առանց, կամ ոչ լիարժեք գրավային ապահովությամբ:
Վարկերի գումարները տրամադրվում են ինչպես կանխիկ, այնպես էլ անկանխիկ եղանակով: Բանկի կողմից վարկային հայտի վերաբերյալ որոշման կայացման առավելագույն ժամկետը 3 աշխատանքային օր է, իսկ վարկի տրամադրման փաստաթղթերի վերջնական փաթեթը կազմելուց հետո վարկը տրամադրելու առավելագույն ժամկետը 3 աշխատանքային օր է: Վճարային քարտերով վարկային գծերի տրամադրումը գրավի բացակայությամբ պայմանավորված է միջազգային բանկային պրակտիկայում տվյալ վարկային ծառայության համար ընդունել համարվող հանգամանքներով: Տրամադրվող վարկերի տարատեսակներն են.
Բոլոր տեսակի սպառողական և հիփոթեքային վարկերի համար սահմանված է սպասարկման վճար տրամադրվող վարկի 1%-ի չափով, բացառությամբ լոմբարդային վարկերի, որոնց սպասարկման վճարը կազմում է 0.8%: Վարկի ընթացքում գրավի առարկային գրավադրումից հանելու կամ փոխարինելու համար գանձվում է միջնորդավճար` 8000 ՀՀ դրամ: Վարկային պարտավորությունները խախտելու դեպքում վարկառուները բանավոր և գրավոր նախազգուշացվում են, Այնուհետև, անհրաժեշտության դեպքում, դատական կարգով կատարվում է վարկի պարտքի բռնագանձում` այն տարածելով գրավադրված գույքի վրա, իսկ վերջին անբավարարության դեպքում` նաև վարկառուի այլ գույքի վրա:Դատարանի վճիռը կամովին չկատարելու դեպքում կատարվում է գույքի հարկադիր առգրավում և իրացում: Համաձայն գրավի պայմանագրի պահանջի, հնարավոր է նաև արտադատարանական կարգով գրավադրված գույքի սեփականության իրավունքի փոխանցում բանկին: Վարկ ստանալու համար բանկ է ներկայացվում հետևյալ փաստաթղթերը.
Վարկերի տոկոսադրույքի հաշվարկման ձևը “Անելիք Բանկ” ՓԲԸ-ում վարկերի տոկոսադրույքները կիրառվում են մայր գումարի մնացորդի նկատմամբ: Վարկերի տոկոսների մարումները կատարվում են ամսական կտրվածքով: Վարկերի մայր գումարի մարումների դեպքում, կախված եկումուտների ստացման յուրահատկությունից հնարավոր է սահմանել անհավասարաչափ բաշխված մարումների գրաֆիկ: Անկախ տրամադրված վարկերի արտարժույթից տոկոսների մարումը կատարվում է միայն ՀՀ դրամով: Արտարժույթով վարկերի տրամադրման դեպքում, վարկերի մարումների վրա կարող են ազդեցություն ունենալ արտարժույթի փոխարժեքի փոփոխությունները: Տույժերի չափերը Ժամկետանց պարտքի (վարկ և վարկի տոկոսագումար) դեպքում վարկառուն, յուրաքանչյուր կետանցի օրվա համար վճարում է տուժանք, այդ պարտքի գումարի 0.1-0.2%-ի չափով, իսկ վարկային պայմանագրի դադարեցման դեպքում` դադարեցման օրվանից մինչև պարտքի վերադարձնելու օրը վճարում է այդ պարտքի նկատմամբ հաշվարկված տոկոսներ` տվյալ օրվա դրությամբ ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանված բանկային տոկոսի հաշվարկային դրույքով; Վարկի հասանելիությունը Առևտրային վարկերի հասանելիության հիմք են հանդիսանում հետևյալ նվազագույն պայմանները.
Արտարժույթի ազդեցությունը Հաշվի առնելով, որ Բանկը տրամադրում է վարկեր ոչ միայն ՀՀ դրամով, այլ նաև արտարժույթով, վարկառուն պետք է գիտակցի, որ արտարժույթի տատանումները կարող են դրական/բացասական ազդեցություն ունենալ վարկի մարումների վրա: Հայտի մերժում Այն դիմորդները, որոնք չեն համապատասխանում ծրագրային պահանջներին, կամ Բանկին չի բավարարում հաճախորդի վարկունակությունը չեն կարող վարկավորվել, որի վերաբերյալ հաճախորդի ցանկությամբ Բանկը կարող է տրամադրել գրավոր մերժում: Բանկը պատրաստակամ է սույն մերժման մասին տեղեկությունը հայտնել այլ ՀՀ բանկերին և վարկային կազմակերպություններին (ՀՀ Բանկային գաղտնիք մասին օրենք): ԶԳՈՒՇԱՑՈՒՄ ՁԵՐ ԳՈՒՅՔԸ ԿԱՐՈՂ Է ԱՌԳՐԱՎՎԵԼ, ԵԹԵ ԴՈՒՔ ԺԱՄԱՆԱԿԻՆ ՉԿԱՏԱՐԵՔ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԻ ԵՎ ՎԱՐԿԻ ԳՈՒՄԱՐԻ ՄԱՐՈՒՄՆԵՐԸ:
ՁԵՐ ԿՈՂՄԻՑ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԻ ԵՎ ՎԱՐԿԻ ԳՈՒՄԱՐԻ ՄԱՐՈՒՄՆԵՐԸ ԺԱՄԿԵՏԻՆ ՉՎՃԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՁԵՐ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԿԳՐԱՆՑՎԻ ՎԱՐԿԱՅԻՆ ՌԵԳԻՍՏՐՈՒՄ:
Վարկառուի կողմից պարտականությունների չկատարման դեպքում գրավի հաշվին պարտավորությունները մարելու դեպքում վարկառուի վարկային պարտավորությունները ծածկելու համար գրավը բավարար չլինելու դեպքում պարտավորությունները կարող են մարվել վարկառուի այլ գույքի հաշվին: Էջը թարմացվել է 13.10.2011թ. 12:23 |