Առեւտրային վարկեր եւ վարկային ծրագրեր

Առեւտրային վարկեր

1. Վերակառուցման եւ Զարգացման Եվրոպական բանկի (EBRD) Փոքր եւ միջին բիզնեսի զարգացման ծրագիր
- առավելագույն գումարը՝ 250000 Եվրո (ՀՀ դրամ, դոլար),
- նվազագույն գումարը՝ 1000 Եվրո (ՀՀ դրամ, դոլար),
- առավելագույն ժամկետը - 5 տարի,
- նվազագույն ժամկետը - 3 ամիս,
- տարեկան 13 - 24%, 
- պետ. մասնակցությունը չի գերազանցում 49%,
- մինչև 500 աշխատող,
- առավելագույն արտոնյալ ժամկետ 3 ամիս:

2. Վերակառուցման և Զարգացման Եվրոպական բանկի (EBRD) համաֆինանսավորման ծրագիր
- գումարը 400000-3000000 Եվրո (ՀՀ դրամ, դոլար),
- առավելագույն ժամկետը - 5 տարի,
- նվազագույն ժամկետը - 3 ամիս,
- տարեկան 12 - 24%,
- պետ. մասնակցության մասնաբաժինը չի գերազանցում 49%,
- առավելագույն արտոնյալ ժամկետ 12 ամիս:

3. Կոմերցբանկի փոքր եւ միջին բիզնեսի զարգացման ծրագիր
- առավելագույն գումարը՝ 125000 Եվրո (ՀՀ դրամ, դոլար),
- նվազագույն գումարը` 1000 Եվրո (ՀՀ դրամ, դոլար),
- առավելագույն ժամկետը - 4 տարի,
- նվազագույն ժամկետը - 3 ամիս,
- տարեկան 13 - 24%,
- առավելագույն արտոնյալ ժամկետ 3 ամիս:

4. Գերմանա-Հայկական Հիմնադրամի (ԳՀՀ) փոքր և միջին բիզնեսի զարգացման ծրագիր
- առավելագույն գումարը՝ 60 000 000 ՀՀ դրամ կամ համարժեք արտարժույթ,
- նվազագույն գումարը` 300 000 ՀՀ դրամ  կամ համարժեք արտարժույթ, 
- առավելագույն ժամկետը - 5 տարի,
- նվազագույն ժամկետը - 3 ամիս,
- տարեկան 13 - 24%,
- առավելագույն արտոնյալ ժամկետ 3 ամիս:

5. Վերակառուցման և Զարգացման Եվրոպական բանկի (EBRD) առևտրի խթանման ծրագիր
Ակրեդիտիվները և բանկային երաշխիքների տրամադրման նպատակով վարկային միջոցներ
- մինչև 250,000 Եվրո (ԱՄՆ դոլար),
- տարեկան 9% տոկոսադրույքով:

6. Սեփական միջոցներով տրամադրվող առևտրային վարկեր և վարկային գծեր
- առավելագույն գումարը՝ 650000000 ՀՀ դրամ (արտաժույթ),
- նվազագույն գումարը` 50 000 ՀՀ դրամ  (արտաժույթ), 
- առավելագույն ժամկետը - 8 տարի,
- տարեկան 13 - 24%,
- առավելագույն արտոնյալ ժամկետ 12 ամիս,
- վարկային գծի չօգտագործված մասից գանձվում է տարեկան մինչև 2%:
Առանձին դեպքերում բանկի սեփական ռեսուրսներով տրամադրվող վարկերի առավելագույն գումարը կարող է փոփոխվել Բանկի Վարչության որոշմամբ, եթե չկան ծրագրային սահմանափակումներ:

7. Վարկավորում Վերականգնվող էներգիայի զարգացման ծրագրի շրջանակներում
Վարկերը տրամադրվում են հիդրոէլեկտրոկայանների զարգացման համար.
- տոկոսադրույքը 10.5% ,
- նվազագույն գումարը՝ 300.000 դոլար (ՀՀ դրամ),
- առավելագույն ժամկետը 120 ամիս,
- նվազագույն ժամկետը - 12 ամիս,
- առավելագույն արտոնյալ ժամկետ12 ամիս,
- ծրագրով նախատեսված ծախսերի 30%-ը ներդրվում է վարկառուի կողմից:
Վարկը տրամադրվում է «Հիդրոէներգետիկա» ՍՊԸ-ի կողմից դրական եզրակացության առկայության դեպքում:

8. Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն հիմնադրամի ծրագիր
Վարկերը տրամադրվում են տնտեսական ցածր ակտիվությամբ առանձնացող բնակավայրերում և շրջաններում, (բացառությամբ եթե գործունեությունը իրենից ներկայացնում է նորարարություն) սահմանամերձ և գյուղական բնակավայրերում, աղետի գոտում, գիտավաններում գործող արտադրության կամ ծառայությոան ոլորտների համար, գրավի անբավարարության և ցածր լիկվիդայնության պայմաններում:
- առավելագույն գումարը 45000000 ՀՀ դրամ,
- նվազագույն գումարը` 500 000 ՀՀ դրամ,
- առավելագույն ժամկետը - 3 տարի,
- նվազագույն ժամկետը` 3 ամիս,
- տարեկան 14-17%,
- առավելագույն արտոնյալ ժամկետ 3 ամիս,
- արժույթը ՀՀ դրամ:
ՓՄՁ ԶԱԿ-ը կարող է երաշխավորել վարկի հիմնական գումարի մինչեվ 70%-ը, որը գումարային արտահայտությամբ չի կարող գերազանցել 10 միլիոն ՀՀ դրամը:

9. Վարկավորում ՀԱՀԿ-ի Թրփանջյան Ծրագրի շրջանակներում
ՀԱՀԿ-ի Թրփանջյան Ծրագրի շրջանակներում տրամադրվում են վարկեր ՀԱՀԿ-ի կողմից նշված անձանց
- բիզնես ծրագիր,
- տարեկան մինչև 6%,
- առավելագույն գումարը 4 000 000 ՀՀ դրամ,
- նվազագույն գումարը` 500 000 ՀՀ դրամ,
- առավելագույն ժամկետը 3 տարի,
- առավելագույն արտոնյալ ժամկետը 12 ամիս,
- վարկը տրամադրվում է ՀԱՀԿ-ի կողմից դրական եզրակացության առկայության դեպքում:
Սույն ծրագրի շրջանակներում վարկերը տրամադրվում են բացառապես Շիրակի և Տավուշի մարզերում առանց գրավադրման:
Սույն վարկերի գծով միջնորդավճար չի գանձվում:

10. «Էքսպրես» վարկեր մինչև 3 մլն դրամ գումարի չափով՝
Վարկերը տրամադրվում են իրավաբանական անձանց և ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող անձանց վարկունակության արագ ուսումնասիրության հիման վրա:
- վարկի առավելագույն գումարը՝ 3000000 ՀՀ դրամ (Եվրո, ԱՄՆ դոլար),
- նվազագույն գումարը` 300 000 ՀՀ դրամ (Եվրո, ԱՄՆ դոլար),
- առավելագույն ժամկետը - 3 տարի,
- մինչև տարեկան 24%,
- առավելագույն արտոնյալ ժամկետ 3 ամիս:
Բանկը տրամադրում է «Էքսպրես» վարկեր սեփական միջոցներով և EBRD, Կոմերցբանկի ԳՀՀ ծրագրերով:

11. Գյուղատնտեսության Զարգացման Միջազգային Հիմնադրամի ծրագիր
Ծրագրի շրջանակներում բանկը տրամադրում է վարկեր ֆիզիկական կամ իրավաբանական այն անձանց, որոնք ներգրավված են կամ մտադրություն ունեն ներգրավվել ՀՀ տարածքում գյուղատնտեսական գործունեության մեջ, ներառյալ՝ վերամշակում, մարկետինգ, վարձակալություն, առևտուր, ծառայություններ և արտադրական գործունեություններ:
- առավելագույն գումարը՝ 150000 ԱՄՆ դոլար, 
- նվազագույն գումարը` 1 000 ԱՄՆ դոլար,
- առավելագույն ժամկետը - 7 տարի,
- տարեկան մինչև 15%,
- առավելագույն արտոնյալ ժամկետ 18 ամիս:

12. Զարգացման Միջազգային Ընկերակցության գյուղական ձեռնարկատիրության և գյուղատնտեսության զարգացման ծրագիր
Ծրագրի շրջանակներում տրամադրվում են վարկեր ֆիզիկական (անհատ ձեռներեց) և իրավաբանական անձանց, որոնք ներգրավված են կամ մտադրություն ունեն ներգրավվել Շիրակ, Լոռի, Տավուշ, Գեղարքունիք, Վայոց Ձոր, Սյունիք և Արագածոտն մարզերում գյուղատնտեսական գործունեության մեջ ներառյալ՝ վերամշակում, մարկետինգ, վարձակալություն, առևտուր, ծառայությունների և արտադրական գործունեություններ:
- վարկի առավելագույն գումարը՝ 150000 ԱՄՆ դոլար (ՀՀ դրամ),
- վարկի նվազագույն գումարը` 1 000 ԱՄՆ դոլար (ՀՀ դրամ), 
- առավելագույն ժամկետը - 7 տարի,
- տարեկան մինչև 15%,
- առավելագույն արտոնյալ ժամկետ 18 ամիս:
Սպասարկման վճարներ
Առևտրային վարկերի համար գանձվում են հետևյալ միջնորդավճարները, եթե այլ բան չի նախատեսված ծրագրային պահանջներով՝

13. ՀՀ կառավարության տնտեսության կայունացման վարկավորման ծրագիր

- վարկի առավելագույն գումարը՝ 500 000 000 ՀՀ դրամ,
- վարկի նվազագույն գումարը` 500 000 ՀՀ դրամ, 
- առավելագույն ժամկետը - 60 ամիս,
- նվազագույն ժամկետը - 6 ամիս
- տարեկան 12- 15%:

Առեւտրային վարկերի համար սահմանվել են հետեւյալ սպասարկման վճարները

Վարկի գումար

Սպասարկման վճար

1.Մինչեւ 3 մլն. ՀՀ դրամ ներառյալ կամ համարժեք արտարժույթ


2%

2. 3 մլն. ՀՀ դրամից կամ համարժեք արտարժույթից մինչեւ 50 մլն. ՀՀ դրամ
կամ համարժեք արտարժույթ 

1%

3. 50 մլն. ՀՀ դրամ կամ համարժեք արտարժույթից մինչեւ 200 մլն ՀՀ դրամ
ներառյալ կամ համարժեք արտարժույթ

0.5%

4. 200 մլն. ՀՀ դրամ կամ համարժեք արտարժույթից ավելի

պայմանագրային

Վարկերի պայմանների վերանայման դեպքում վերանայվող վարկի ընթացիկ տոկոսադրույքը բարձրանում է 1%-ով:
Վարկի ընթացքում գրավի առարկայի գրավադրումից հանելու կամ փոխարինելու համար գանձվում է միջնորդավճար` 8000 ՀՀ դրամ:
Մասնաբաժիններով տրամադրվող վարկերի, ինչպես նաև վարկային գծերի դեպքում, սպասարկման վճարը գանձվում է միայն փաստացի տրամադրվող վարկի մասնաբաժնի դիմաց: Մասնաբաժիններով տրամադրվող վարկերի, ինչպես նաև վարկային գծերի դիմաց գանձվող սպասարկման վճարի դրույքաչափի կիրառման համար հիմք է ընդունվում ոչ թե վարկի առանձին մասնաբաժինների չափը, այլ տվյալ վարկային պայմանագրով սահմանված վարկի առավելագույն գումարի չափը:
Վարկային գծերի դեպքում սպասարկման վճարի տոկոսով արտահայտված դրույքաչափը գանձվում է մինչև տվյալ վարկային գծի սահմաններում սահմանված առավելագույն գումարին հավասարվելու պահը: Վարկային գծի սահմաններում վարկառուին տրամադրված վարկերի ընդհանուր գումարը վարկային պայմանագրով սահմանված առավելագույն գումարը գերազանցելու դեպքում սպասարկման վճար չի գանձվում:

Որպես գրավի առարկա ընդունվում է.
- անշարժ գույք՝ գրավատուի սեփականության իրավունքով պատկանող հողը, շենքեր, շինություններ, սեփական բնակարաններ, առանձնատներ
- Հիմնական միջոցներ,
- Շրջանառու միջոցներ,
- Ավտոմեքենաներ,
- Թանկարժեք մետաղներ,
- Դրամական միջոցներ :
Առևտրային վարկերը տրամադրվում են պարտադիր գրավադրմամբ, եթե այլ բան չի նախատեսված ծրագրային պահանջներով:
Ծրագրային վարկերի դեպքում 3մլն դրամից ավել կամ համարժեք արտարժույթ գումարի դեպքում անշարժ գույքի գրավադրումը պարտադիր է:
Վարկային պարտավորությունները խախտելու դեպքում վարկառուները բանավոր և գրավոր նախազգուշացվում են: Այնուհետև, անհրաժեշտության դեպքում, դատական կարգով կատարվում է վարկի պարտքի բռնագանձում՝ այն տարածելով գրավադրված գույքի վրա, իսկ վերջինիս անբավարարության դեպքում՝ նաև վարկառուի այլ գույքի վրա: Դատարանի վճիռը կամովին չկատարելու դեպքում կատարավում է գույքի հարկադիր առգրավում և իրացում:
Համաձայն գրավի պայմանագրի պահանջի, հնարավոր է նաև արտադատարանական կարգով գրավադրված գույքի սեփականության իրավունքի փոխանցում բանկին:
Վարկ ստանալու համար բանկ են ներկայացվում հետևյալ փաստաթղթերը.
Իրավաբանական անձանց կողմից. 
- դիմում Բանկի վարչության նախագահի (մասնաճյուղի կառավարչի) անվամբ,
- Պետռեգիստրի վկայական (պատճեն) ,
- Հիմնադիր պայմանագիր (պատճեն) ,
- Կանոնադրություն (պատճեն) ,
- Ֆինանսական հաշվետվություններ ,
- Տեղեկանք Հարկային Տեսչությունից պարտքերի վերաբերյալ,
- Հիմնադիր անդամների ընդհանուր ժողովի(խորհրդի) արձանագրություն, ունեցվածքը «Անելիք Բանկ»-ում գրավ դնելու և վարկ վերցնելու մասին,
- Դեբիտորների և կրեդիտորների ցուցակը ըստ պարտքերի:
Գրավային փաստաթղթեր՝
- Սեփականության վկայագրերի և հիմքերի պատճեները,
- Տեղեկանք պետռեգիստրից փայատերերի վերաբերյալ,
- Տնօրենի նշանակման հրամանից քաղվածք,
- Տեղեկանք (ներ) կադաստրից գույքը կալանքի տակ չլինելու մասին,
- Բնակարան գրավադրելու դեպքում տեղեկանք ԲՇՏ-ից,
- Սարքավորումների գրավադրման դեպքում՝ նրանց անձնագրերը ,
- Ավտոմեքենաների գրավադրման դեպքում նրանց տեխ. անձնագրերի պատճեները և նամակ ՊԱՏ-ին:

Ֆիզիկական անձանց կողմից. 
-  դիմում Բանկի վարչության նախագահի (մասնաճյուղերի կառավարչի) անվամբ,
- Վարկի ապահովություն հանդիսացող գրավի սեփականության իրավունքը հաստատող փաստաթղթեր, կամ հայտարարություն նոտարական գրասենյակում գրավարդրվող գույքը դիմորդին պատկանելու և երրորդ անձանց իրավունքներից զերծ լինելու վերաբերյալ,
- եկամտի մասին տեղեկատվություն (աշխատավարձ և այլն):
Միջազգային ծրագրային վարկերով չեն վարկավորվում հետևյալ գործունեությունները.
- զենքի և զինամթերքի արտադրություն կամ դրանց վաճառք,
- կաշվի կամ կենդանիների մորթու արտադրություն կամ դրանց վաճառք (ոչ թե կաշվե իրերի արտադրություն),
- ծխախոտի արտադրություն,
- ոգելից խմիչքների արտադրություն,
- խաղատներ, արտարժութային սպեկուլյացիա,
- որևէ տիպի արժեթղթերի մեջ ներդրումներ,
- անշարժ գույքի հետ կապված գործարքներ,
- այն ծրագրերը, որոնք կարող են ունենալ որևէ բացասական ազդեցություն շրջակա միջավայրի՝ մթնոլորտի, օդի, ջրի, հողի, բուսականության և կենդանի աշխարհի վրա:

Վարկերի տոկոսադրույքի հաշվառման ձևը

«Անելիք Բանկ» ՓԲԸ-ում վարկերի տոկոսադրույքները կիրառվում են մայր գումարի նվազող մնացորդի նկատմամբ:
Մարումների հաճախականությունը՝
Վարկերի տոկոսների մարումները կատարվում ամսական կտրվածքով: Վարկերի մայր գումարի մարումների դեպքում, կախված բիզնեսի յուրահատկությունից հնարավոր է սահմանել անհավասարաչափ բաշխված մարումների գրաֆիկ: Անկախ տրամադրված վարկերի արժույթից տոկոսների մարումը կատարվում է միայն ՀՀ դրամով:
Արտարժույթով վարկերի տրամադրման դեպքում, վարկի մարումների վրա կարող են ազդեցություն ունենալ արտարժույթի փոխարժեքի փոփոխությունները:
Վարկերի վաղաժամկետ մարման պայմանները
Վարկառուն իրավունք ունի վարկային պայմանագրով սահմանված ժամկետներից շուտ մարել վարկը և դրա դիմաց հաշվարկված փաստացի տոկոսագումարը՝ այդ մասին 10 օր առաջ գրավոր տեղեկացնելով բանկին: Այդ դեպքում, անկախ մարման օրվանից, ժամկետից շուտ մարվող գումարի նկատմամբ նշված 10 /տասը/ օրվա համար, դիմումի օրվանից սկսած, հաշվարկվում է տոկոսագումար՝ վարկային պայմանագրով սահմանված դրույքաչափով: Իսկ եթե վարկը վաղաժամկետ մարվում է այն ստանալու օրվանից սկսած մեկամսյա ժամկետից շուտ, ապա գանձվում է մեկ ամսվա տոկոսագումար:

Վարկի տոկոսագումարների հաշվարկման օրինակ

Վարկի սկզբնական գումար` 1.000.000 դրամ,

Տարեկան պարզ տոկոսադրույք` 18 %,

Վարկի տրամադրման ժամկետ` 24 ամիս,

 

Վարկի տոկոսագումարների ընդհանուր գումարը` 197.616 դրամ,

Ընդհանուր մարվող գումար` 1.197.616 դրամ:

 Տույժերի չափերը՝

Ժամկետանց պարտքի (վարկ և վարկի տոկոսագումար) դեպքում Վարկառուն՝ յուրաքանչյուր կետանցի օրվա համար վճարում է տուժանք՝ այդ պարտքի գումարի 0.1-0.5 տոկոսի չափով, իսկ վարկային պայմանագրի դադարեցման դեպքում՝ դադարեցման օրվանից մինչև պարտքի վերադարձնելու օրը վճարում է այդ պարտքի նկատմամբ հաշվարկված տոկոսներ՝ տվյալ օրվա դրությամբ ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանված բանկային տոկոսի հաշվարկային դրույքով:

ԶԳՈւՇԱՑՈւՄ
ՁԵՐ ԳՈՒՅՔԸ ԿԱՐՈՂ Է ԱՌԳՐԱՎՎԵԼ, ԵԹԵ ԴՈՒՔ ԺԱՄԱՆԱԿԻՆ ՉԿԱՏԱՐԵՔ ՁԵՐ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԻ ԵՒ ՎԱՐԿԻ ԳՈՒՄԱՐԻ ՄԱՐՈՒՄՆԵՐԸ:

ՁԵՐ ԿՈՂՄԻՑ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԻ ԵՒ ՎԱՐԿԻ ԳՈՒՄԱՐԻ ՄԱՐՈՒՄՆԵՐԸ ԺԱՄԿԵՏԻՆ ՉՎՃԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՁԵՐ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԿԳՐԱՆՑՎԻ ՎԱՐԿԱՅԻՆ ՌԵԳԻՍՏՐՈՒՄ:

Վարկառուի կողմից պարտավորությունների չկատարման դեպքում գրավի հաշվին պարտավորությունները մարելու դեպքում վարկառուի վարկային պարտավորությունները ծածկելու համար գրավը բավարար չլինելու դեպքում պարտավորությունները կարող են մարվել վարկառուի այլ գույքի հաշվին:

Վարկի հասանելիությունը

Առևտրային վարկերի հասանելիության հիմք են հանդիսանում հետևյալ նվազագույն պայմանները.
- համապատասխանություն ծրագրային պահանջներին (օրինակ՝ աշխատակիցների քանակ և այլն),
- առնվազն 3 ամսվա եկամտաբեր գործունեություն կան խելամիտ բիզնես ծրագիր,
- գրավի առկայություն, եթե այլ բան չի նախատեսված ծրագրային պահանջներով:

Արտարժույթի ազդեցությունը
Հաշվի առնելով, որ Բանկը տրամադրում է վարկեր ոչ միայն ՀՀ դրամով, այլ նաև արտարժույթով, վարկառուն պետք է գիտակցի, որ արտարժույթի տատանումները կարող են դրական/բացասական ազդեցություն ունենալ վարկի մարումների վրա:

Հայտի մերժում
Այն դիմորդները, որոնք չեն համապատասխանում ծրագրային պահանջներին, կամ Բանկին չի բավարարում հաճախորդի վարկունակությունը չեն կարող վարկավորվել, որի վերաբերյալ հաճախորդի ցանկությամբ Բանկը կարող է տրամադրել գրավոր մերժում: Բանկը պատրաստակամ է սույն մերժման մասին տեղեկությունը հայտնել այլ ՀՀ բանկերին և վարկային կազմակերպություններին (ՀՀ Բանկային գաղտնիքի մասին օրենք):

Բանկի կողմից վարկային հայտի վերաբերյալ որոշման կայացման առավելագույն ժամկետը 3 աշխատանքային օր է: Վարկի տրամադրման համար անհրաժեշտ փաստաթղթերի վերջնական փաթեթը կազմելուց հետո վարկը վարկառուին տրամադրելու առավելագույն ժամկետը 3 աշխատանքային օր է:  

Էջը թարմացվել է 06.11.2009թ., 13:59