Հիփոթեքային
Անելիք Բանկ ՓԲԸ Գլխամասային Բանկի և Բանկի մասնաճյուղերի կողմից ֆիզիկական անձանցից ընդունվում են ավելացման իրավունքով Հիփոթեքային ժամկետային ավանդներ: Ստորեւ բերված աղյուսակում ներկայացված են այս ավանդատեսակի համար սահմանված տոկոսադրույքները.
|
Ժամկետները
|
ՀՀ դրամով
|
ԱՄՆ դոլարով
|
Եվրոյով
|
|
Տարեկան պարզ տոկոսադյույք
|
Տարեկան տոկոսային եկամտաբեր-ություն
|
Տարեկան պարզ տոկոսադյույք
|
Տարեկան տոկոսային եկամտաբեր-ություն
|
Տարեկան պարզ տոկոսադյույք
|
Տարեկան տոկոսային եկամտաբեր-ություն
|
|
12ամիս ժամկետով
|
6.0%
|
6.17%
|
5.5%
|
5.64%
|
4.0%
|
4.07%
|
|
13-18 ամիս ժամկետով
|
6.5%
|
6.7%
|
6.0%
|
6.17%
|
5.0%
|
5.12%
|
|
19 և ավելի ամիս ժամկետով
|
7.0%
|
7.23%
|
6.5%
|
6.7%
|
5.5%
|
5.64%
|
-
Ավելացման իրավունքով ՙՀիփոթեքային՚ ժամկետային ավանդի պայմանագրի գործողության ընթացքում ավանդատուն կարող է ավելացնել ավանդի գումարը, որի համար կհաշվարկվեն ավանդային պայմանագրով սահմանված տոկոսները:
-
Ավանդի նվազագույն չափը սահմանվում է 100 000 (հարյուր հազար) ՀՀ դրամ կամ դրան համարժեք ԱՄՆ դոլար կամ Եվրո, որը պետք է պահպանվի խոստացված տոկոսները ստանալու համար:
-
Հաշվարկված տոկոսները վճարվում են ամեն ամիս կամ պայմանագրում նշված ժամկետում:
-
Ավանդատուի կողմից ավանդի գումարը կամ դրա մի մասը(անկախ պայմանագրային ժամկետից) մինչև երեք ամիսը լրանալը պահանջելու դեպքում, այդ գումարի նկատմամբ վերահաշվարկվում է տոկոսագումարներ ավանդի ներդրման հաջորդ օրվանից մինչև ետ պահանջելու օրվա նախորդ օրն ընկած ժամանակահատվածի համար տվյալ պահին Բանկում գործող ցպահանջ ավանդի տոկոսադրույքով: Երեք ամսից հետո մինչև տասներկու ամիսը լրանալը պահանջելու դեպքում (անկախ պայմանագրային ժամկետից), այդ գումարի նկատմամբ վերահաշվարկվում են տոկոսագումարներ ավանդի ներդրման հաջորդ օրվանից մինչև ետ պահանջելու օրվա նախորդ օրն ընկած ժամանակահատվածի համար ավանդային պայմանագրով սահմանված տոկոսադրույքի 50 տոկոսի չափով, իսկ տասներկու ամիսը լրանալուց հետո պահանջելու դեպքում, այդ գումարի նկատմամբ վերահաշվարկվում են տոկոսագումարներ ավանդի ներդրման հաջորդ օրվանից մինչև ետ պահանջելու օրվա նախորդող օրն ընկած ժամանակահատվածի համար տվյալ պահին Բանկում գործող տվյալ ժամկետով տվյալ տեսակի ավանդի տոկոսադրույքով, բայց ոչ ավելի քան տվյալ ավանդային պայմանագրով սահմանված տոկոսադրույքով և մինչ այդ Ավանդատուին վճարված (բանկային հաշվին կամ այլ պարտավորություններ հաշվին փոխանցված) տոկոսագումարները վերը նշված տոկոսադրույքներով վերահաշվարկված տոկոսագումարները գերազանցելու դեպքում գերազանցող գումարը գանձում է ետ վերադարձվող ավանդի գումարից, հակառակ դեպքում տոկոսագումարների տարբերությունը վճարում է Ավանդատուին: Նման դեպքերում պայմանագրով սահմանված տոկոսադրույքը շարունակում է գործել ավանդի մնացորդի նկատմամբ:
-
Ավանդային պայմանագրի կնքման ժամանակ Ավանդատուի գրավոր դիմումի համաձայն ավանդային պայմանագրի գործողության ընթացքում հաշվարկված տոկոսագումարը կարող է յուրաքանչյուր ամիս ավելացվել ավանդի գումարին և հաջորդ ամսին տոկոսները հաշվարկել ավանդի գումարի և նախորդ ամսվա հաշվարկված տոկոսների գումարի նկատմամբ:
-
Բանկն իրավունք ունի միակողմանիորեն փոփոխել ցպահանջ ավանդների և բանկային հաշվում եղած դրամական միջոցների համար վճարվող տոկոսների չափըª դրանք ուժի մեջ մտնելուց 15 օր առաջ տեղեկացնելով Ավանդատուին:
-
Բանկին վերապահված է ավանդի դիմաց ստացված տոկոսներից օրենքով սահմանված կարգով եկամտահարկը (10%) հաշվելու և վճարելու հարկային գործակալի իրավունք:
-
Ավանդային պայմանագրի շուրջ ծագած վեճերը կարգավորվում են կողմերի միջև բանակցությունների միջոցով:
-
Կողմերի միջև ծագած վեճերը կարող են լուծվել ֆինանսական համակարգի հաշտարարի միջոցով (ՙֆինանսական համակարգի հաշտարարի մասին՚ ՀՀ օրենքով սահմանված կարգով), կամ առևտրային արբիտրաժում (ՙԱռևտրային արբիտրաժի մասին՚ ՀՀ օրենքով սահմանված կարգով):
Ավանդի հաշվարկման օրինակ
Ներդրվող ավանդի սկզբնական գումար՝ 1.000.000 ՀՀ դրամ
Ավանդի տարեկան պարզ տոկոսադրույք՝ 7 %
Ավանդի ներդրման ժամկետ՝ 24 ամիս
Ավանդի տարեկան տոկոսային եկամտաբերություն՝ 7.23 %
(ավանդի տոկոսների կապիտալացման դեպքում)
Ավանդի տարեկան տոկոսային եկամտաբերություն (հարկված) 6.7%
(ավանդի տոկոսների կապիտալացման դեպքում)
Ամսական վճարվող տոկոսներ՝
1.000.000 X 7%/365 X 30.4 = 5.830 ՀՀ դրամ (առանց հարկման)
5.830 – 5.830 X 10 % = 5.247 ՀՀ դրամ (զուտ եկամուտ)
Ավանդի վերջնական գումար՝
1.000.000 + 5.247 X 24 = 1.125.928 ՀՀ դրամ (հարկված)
Ավանդի տոկոսների կապիտալացման դեպքում.
Ավանդի վերջնական գումար՝ 1.133.908 ՀՀ դրամ (հարկված)
Էջը թարմացվել է 07.10.2011թ., 10:39
|