Մանկական

Անելիք Բանկ ՓԲԸ Գլխամասային Բանկի և Բանկի մասնաճյուղերի կողմից ֆիզիկական անձանցից ընդունված ՙՄանկական՚ ավանդնեի համար սահմանված են հետեւյալ տարեկան տոկոսադրույքները.
 

Ժամկետները

Տարեկան պարզ տոկոսադրույք

ՀՀ դրամով

ԱՄՆ դոլարով

Պայմանագրով սահմանված

10%

7 %


ՙՄանկական ավանդի՚ գծով սկզբնական գումարի և ամենամսյա մուծումների չափերի վերաբերյալ գործում է հետևյալ սանդղակը.
   

Ավանդի սկզբնական գումարը

Ամենամսյա ավելացման գումարը

ՀՀ դրամ

ԱՄՆ դոլար

ՀՀ դրամ

ԱՄՆ դոլար

30000

50

12000

20

150000

250

30000

50

300000

500

60000

100

 
  • Հաշվարկված տոկոսները վճարվում են ամեն ամիս կամ պայմանագրում նշված ժամկետում:
  • Ավանդատուի (ներդրողի) կամ Երրորդ անձի կողմից ավանդի գումարը կամ դրա մասը ժամկետից շուտª ավանդի դնելուց մինչև 2 (երկու) տարին լրանալը պահանջելու դեպքում, այդ գումարի նկատմամբ վերահաշվարկվում է տոկոսագումարներ ավանդի ներդրման հաջորդ օրվանից մինչև ետ պահանջելու օրվա նախորդող օրը ընկած ժամանակահատվածի համար տվյալ պահին Բանկում գործող ցպահանջ ավանդի տոկոսադրույքով, և մինչ այդ հաշվարկված և ավանդի գումարին ավելացված տոկոսագումարները ցպահանջ ավանդի տոկոսադրույքով վերահաշվարկված տոկոսագումարները գերազանցելու դեպքում գերազանցող գումարը գանձում է ետ վերադարձվող ավանդի գումարից, հակառակ դեպքում տոկոսագումարների տարբերությունը վճարում է Ավանդատուին (ներդրողին) կամ Երրորդ անձին: Ավանդատուի (Ներդրողի) կամ Երրորդ անձի կողմից ավանդի գումարը կամ դրա մասը ժամկետից շուտª ավանդի դնելուց 2 տարին լրանալուց հետո պահանջելու դեպքում վերահաշվարկը կատարվում է Բանկում գործող 25 ամիս և ավելի ժամկետայնություն ունեցող ավանդի տոկոսադրույքով: Սույն կետում նշված դեպքերը իրականանալուց հետո ավանդը դադարում է լինել ՙՄանկական՚: Գումարի մի մասը ներդրողի կողմից ժամկետից շուտ պահանջելու դեպքում, հաշվին առկա մնացորդի նկատմամբ սկսում է գործել  25 ամիս և ավելի ժամկետայնությամբ ժամկետային ավանդների համար տվյալ պահին Բանկում գործող տոկոսադրույքը:
  • Պայմանագրի գործողության ընթացքում Ավանդատուի (ներդրողի) կողմից ամենամսյա ներդրումը երեք ամսից ավելի ուշացնելու կամ ամբողջությամբ չկատարելու դեպքում, երեք ամսից հետո գործում է 25 ամիս և ավելի ժամկետայնությամբ ժամկետային ավանդների համար տվյալ պահին Բանկում գործող տոկոսադրույքը:
  • Բանկն իրավունք ունի միակողմանիորեն փոփոխել ցպահանջ ավանդների և բանկային հաշվում եղած դրամական միջոցների համար վճարվող տոկոսների չափըª դրանք ուժի մեջ մտնելուց 15 օր առաջ տեղեկացնելով Ավանդատուին:
  • Բանկին վերապահված է ավանդի դիմաց ստացված տոկոսներից օրենքով սահմանված կարգով եկամտահարկը (10%) հաշվելու և վճարելու հարկային գործակալի իրավունք:
  • Ավանդային պայմանագրի շուրջ ծագած վեճերը կարգավորվում են կողմերի միջև բանակցությունների միջոցով:
  • Կողմերի միջև ծագած վեճերը կարող են լուծվել ֆինանսական համակարգի հաշտարարի միջոցով (ՙֆինանսական համակարգի հաշտարարի մասին՚ ՀՀ օրենքով սահմանված կարգով), կամ առևտրային արբիտրաժում (ՙԱռևտրային արբիտրաժի մասին՚ ՀՀ օրենքով սահմանված կարգով):

Ավանդի հաշվարկման օրինակ 

Ներդրվող ավանդի սկզբնական գումար՝                              300.000 ՀՀ դրամ
Ավանդի տարեկան պարզ տոկոսադրույք՝                            10 %
Ավանդի ներդրման ժամկետ՝                                                  120 ամիս
Ավանդի տարեկան տոկոսային եկամտաբերություն՝      10.47 %
(ավանդի տոկոսների կապիտալացման դեպքում)
Ավանդի տարեկան տոկոսային եկամտաբերություն (հարկված)   14.39%
(ավանդի տոկոսների կապիտալացման դեպքում)


300.000 X 10%/365 X 30.4 = 2.499 ՀՀ դրամ
2.499 – 2.499 X 10% = 2.249 ՀՀ դրամ (հարկված)     300.000 + 2.249 = 302.249 ՀՀ դրամ
302.249 + 60.000 = 362.249 ՀՀ դրամ 
362.249 X 10%/365 X 30.4 = 3.017 ՀՀ դրամ 
3.017 – 3.017 X 10% = 2.715 ՀՀ դրամ (հարկված)     362.249 + 2.715 = 364.964 ՀՀ դրամ

Ավանդի վերջնական գումար՝             12.041.025 ՀՀ դրամ (հարկված)

Էջը թարմացվել է 07.10.2011թ., 10:38