|
|
Պլաստիկ քարտեր
Անելիք Բանկ ՓԲԸ, կարևորելով վճարահաշվարկային համակարգի զարգացման, բանկային ծառայությունների տեսականին ու դրանց մատուցման որակը միջազգային չափանիշներին համապատասխանեցնելու խնդիրները, շարունակաբար զարգացման քաղաքականություն է վարում նշված ոլորտում իր ուրույն դերն ու նշանակությունն ունեցող այնպիսի ծառայության մատուցման հարցում, ինչպիսին պլաստիկ քարտերի թողարկումն ու սպասարկումն է:
Դեռևս 2001թ. ՙԱնելիք Բանկ՚ ՓԲԸ մասնակցել է Հայաստանում միասնական վճարային համակարգի ստեղծմանը, դարձել ՙԱրմենիան Քարդ՚ ընկերության բաժնետեր և համանուն վճարային համակարգի լիիրավ անդամ: 2003թ. ՙԱնելիք Բանկ՚ ՓԲԸ դարձել է MasterCard միջազգային վճարային համակարգի աֆիլիատ անդամ, ինչը հնարավորություն է տվել Բանկին հաճախորդներին տրամադրել և իր սպասարկման ցանցում սպասարկել MasterCard Gold, MasterCard Business, MasterCard Standard և Cirrus/Maestro պլաստիկ քարտեր: Անելիք Բանկ ՓԲԸ և Չեխական ավիաուղիները 2006թ.-ի հունիսից թողարկել են համատեղ MasterCard պլաստիկ քարտեր, որոնք քարտապանին հնարավորություն են տվել ստանալ զեղչեր ձեռք բերված ավիատոմսերի արժեքից: Անելիք Բանկ ՓԲԸ 2006թ.-ին պլաստիկ քարտերի ոլորտում կատարեց ևս մի նշանակալից քայլ, այն է՝ լիիրավ անդամի կարգավիճակով անդամակցեց VISA միջազգային վճարային համակարգին: Վճարային համակարգին անդամակցումը հնարավորություն ընձեռեց Բանկին սկսել Visa Gold, Visa Business, Visa Classic և Visa Electron քարտերի թողարկումը և հաճախորդներին տրամադրումը: Բանկում անընդհատ աշխատանքներ են տարվում նոր տիպի ծառայությունների մատուցման, աշխատավարձային նախագծերի իրականացման, սակագնային ճկուն քաղաքականության մշակման, քարտերի սպասարկման ցանցի ընդլայնման ուղղություններով: Հաճախորդներին քարտերը տրամադրվում են քարտի տրամադրման դիմում-պարտավորագիրը Բանկ մուտքագրվելուց հետո երկու աշխատանքային օրվա ընթացքում: Քարտերը տրամադրվում են 2 տարի գործողության ժամկետով: Քարտի ժամկետը լրանալուց 30 օր առաջ հաճախորդի կողմից քարտի սպասարկման դադարեցման մասին գրավոր դիմում չստանալու դեպքում Բանկի կողմից քարտը վերաթողարկվում է: Բանկը տրամադրում է հետեւյալ տեսակների պլաստիկ քարտեր
Arca Gold MasterCard Gold Visa Gold ArCa Classic MasterCard Standard Visa Classic MasterCard Business Visa Business Cirrus/Maestro Visa Electron
Էջը թարմացվել է 28.09.2011թ., 14:30 |