ArCa պլաստիկ քարտեր
«Անելիք Բանկ» ՓԲԸ ArCa պլաստիկ քարտերի
Տեղեկատվական ամփոփագիր
«Անելիք Բանկ» ՓԲԸ Գլխամասային Բանկի և Բանկի մասնաճյուղերի կողմից ArCa Classic և ArCa Gold տեսակի պլաստիկ քարտերի տրամադրման և սպասարկման, ինչպես նաև քարտային հաշիվների սպասարկման հիմնական պայմաններն են`
ArCa Classic և ArCa Gold տեսակի հաշվարկային (դեբետային) կամ վարկային (կրեդիտային) պլաստիկ քարտերը տրամադրվում են ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձանց:
Քարտը հաճախորդին տրամադրվում է քարտի տրամադրման դիմումը Բանկ ներկայացնելուց և սպասարկման պայմանագիրը ստորագրելուց հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում: Տրամադրման պահից քարտն ակտիվ է և կարող է օգտագործվել հաճախորդի կողմից:
Քարտի հետ հաճախորդին տրամադրվում է նաև հատուկ ծածկագիր (PIN-կոդ) պարունակող ծրար: PIN-կոդը պետք է օգտագործի միայն հաճախորդը, ինչպես նաև հաճախորդը պարտավոր է ապահովել PIN-կոդի հասանելիության անհնարինությունը այլ անձանց: Խորհուրդ չի տրվում PIN-կոդ պահպանել պլաստիկ քարտի հետ միասին:
Քարտերը տրամադրվում են 2 տարի գործողության ժամկետով: Քարտի ժամկետի լրանալուց 30 օր առաջ քարտատիրոջ կողմից քարտի սպասարկման դադարեցման մասին գրավոր դիմում չստանալու դեպքում Բանկի կողմից քարտը վերաթողարկվում է` ևս 2 տարի գործողության ժամկետով: Քարտային հաշվի արժույթը ՀՀ դրամն է:
Հաշվի քաղվածքը ստանալուց 15-օրյա ժամկետում հաշվի հետ կապված գործառնություններում անճշտություններ հայտնաբերելու դեպքում հաճախորդը Բանկին կարող է ներկայացնել բողոքարկում: Նշված ժամանակահատվածում բողոքարկումներ չստանալու դեպքում Բանկը քաղվածքը համարում է ընդունված: Բողոքարկումը ներկայացվում է Բանկին գրավոր դիմումի տեսքով: Սահմանված ժամկետում ստացված բողոքարկման դիմումը Բանկն ընդունում է կատարման, իրականացնելով ArCa վճարային համակարգի կանոններով սահմանված համապատասխան գործողությունները:
Քարտի կորստի դեպքում հաճախորդը պետք է հնարավորինս սեղմ ժամկետում` հեռախոսակապի միջոցով, տեղյակ պահի Բանկին և/կամ ՙԱրմենիանՔարդ՚ պրոցեսինգային կենտրոնին: Հաճախորդի կողմից քարտի կորստի մասին հեռախոսակապի միջոցով հայտնելու պահին քարտով գործարքների իրականացումը անմիջապես կկասեցվի: Քարտի գործողության կասեցումից հետո հաճախորդը պետք է 5-օրյա ժամկետում այցելի Բանկ և ներկայացնի քարտի կորստի մասին գրավոր դիմում, որի հիման վրա Բանկը հաճախորդին 2 աշխատանքային օրվա ընթացքում կտրամադրի նոր քարտ:
Ժամկետից շուտ քարտի սպասարկման դադարեցվում և քարտային հաշիվը փակվում է քարտատիրոջ գրավոր դիմումի համաձայն: Քարտային հաշվի մնացորդը վերադարձվում է հաճախորդին: Քարտը ենթակա է վերադարձման Բանկ:
Քարտերի տրամադրման և սպասարկման սակագներն են`
|
Ծառայություններ
|
ArCa Classic
|
ArCa Gold
|
|
Քարտի տրամադրում (թողարկում) 2-5 բանկային օրվա ընթացքում
|
անվճար
|
անվճար
|
|
Քարտի շտապ տրամադրման համար սպասարկման վճար (մեկ բանկային օրվա ընթացքում)
|
3000 ՀՀ դրամ
|
5000 ՀՀ դրամ
|
|
Քարտային հաշվի բացում
|
անվճար
|
անվճար
|
|
Քարտի սպասարկման տարեկան վճար
|
2000 ՀՀ դրամ
|
5000 ՀՀ դրամ
|
|
Ժամկետը լրացած քարտերի վերաթողարկում
|
անվճար
|
|
|
Չնվազող մնացորդ
|
2000 ՀՀ դրամ
|
40000 ՀՀ դրամ
|
|
Կից քարտի տրամադրում
|
անվճար
|
անվճար
|
|
Կցված քարտի սպասարկման տարեկան վճար
|
2000 ՀՀ դրամ
|
5000 ՀՀ դրամ
|
|
Վնասված, շահագործման ոչ ենթակա քարտի կրկնօրինակի տրամադրում գործողության նույն ժամանակահատվածով
|
2000 ՀՀ դրամ
|
5000 ՀՀ դրամ
|
|
Քարտի արգելափակում
|
անվճար
|
անվճար
|
|
Քարտի ապաարգելափակում
|
1000 ՀՀ դրամ
|
1000 ՀՀ դրամ
|
|
Կորցրած, գողացած քարտի կամ PIN կոդի դեպքում քարտի կրկնօրինակի տրամադրում գործողության նույն ժամանակահատվածով
|
2000 ՀՀ դրամ
|
5000 ՀՀ դրամ
|
|
Քարտային հաշվի քաղվածքի ամենամսյա տրամադրում Բանկում կամ փոստի, e-mail-ի միջոցով
|
անվճար
|
անվճար
|
|
Քարտային հաշվի քաղվածքի լրացուցիչ տրամադրում Բանկում կամ փոստի, e-mail-ի միջոցով
|
500 ՀՀ դրամ
|
500 ՀՀ դրամ
|
|
SMS ծառայության միացում
|
անվճար
|
անվճար
|
|
Վճար յուրաքանչյուր SMS-ի համար
|
35 ՀՀ դրամ
|
35 ՀՀ դրամ
|
|
Քարտային հաշվի համալրում
|
անվճար
|
անվճար
|
|
Քարտային հաշվի շտապ համալրում
|
5000 ՀՀ դրամ
|
5000 ՀՀ դրամ
|
|
Միջնորդավճար քարտով բանկի բանկոմատներից և կանխիկացման կետերից կանխիկի տրամադրման համար
|
0.2%
|
0.5%
|
|
Միջնորդավճար այլ բանկերի կանխիկացման կետերից կանխիկի տրամադրման համար
|
0.8%
|
1%
|
|
Միջնորդավճար քարտային հաշվին առկա միջոցները Բանկում առանց քարտի կանխիկացնելու համար
|
0.5%
|
0.5%
|
|
Միջնորդավճար բանկի կողմից տրամադրված մի քարտից մյուսին ինտերնետով փոխանցման ժամանակ
|
0.4%
|
0.4%
|
|
Միջնորդավճար բանկի կողմից տրամադրված քարտով այլ բանկերի քարտերին ինտերնետով փոխանցման ժամանակ
|
0.5%
|
0.5%
|
|
Անկանխիկ գործարքների իրականացում
|
անվճար
|
անվճար
|
|
Կանխիկացման օրեկան սահմանաչափ դրամային հաշվի դեպքում
|
300,000 ՀՀ դրամ
|
1,000,000 ՀՀ դրամ
|
|
Միջնորդավճար սահմանաչափերի ժամանակավոր վերանայման համար
|
1000 ՀՀ դրամ
|
1000 ՀՀ դրամ
|
|
Քարտային հաշվի դրական մնացորդին հաշվարկվող տարեկան պարզ տոկոսադրույք (Բանկում սահմանված ցպահանջ ավանդին հաշվարկվող տարեկան պարզ տոկոսադրույք)
|
2%
|
2%
|
|
Ցպահանջ ավանդի տարեկան տոկոսային եկամտաբերություն
|
1.82%
|
1.82%
|
|
Վարկային գծի, օվերդրաֆտի օգտագործած գումարների դիմաց հաշվարկվող տոկոսադրույքները սահմանվում են «Անելիք Բանկ» ՓԲԸ Վարչության որոշումներով
|
|
Քարտային հաշվի փակումը անվճար
|
* Կազմակերպությունների հետ աշխատավարձային քարտերի տրամադրման և սպասարկման սակագները սահմանվում են առանձին` համապատասխան պայմանագրերով:
Օգտագործված վարկային միջոցների մարման համար սահմանվում է 15 օր` օգտագործման օրվանից, արտոնյալ ժամանակահատվածը: Օգտագործված վարկային միջոցների և դրա դիմաց հաշվարկված տոկոսագումարի ամբողջությամբ մարման համար սահմանվում է 45 օր` օգտագործման օրվանից: Արտոնյալ ժամկետում օգտագործված միջոցները չմարելու դեպքում տոկոսները հաշվարկվում են օգտագործման օրվանից սկսած մինչև պարտավորության փաստացի կատարման օրը:
Բանկն իրավունք ունի միակողմանիորեն փոփոխել հաշվում եղած դրամական միջոցների համար վճարվող տոկոսների չափը` դրանք ուժի մեջ մտնելուց 15 օր առաջ տեղեկացնելով քարտատիրոջը:
Բանկին վերապահված է հաշվում եղած դրամական միջոցների դիմաց ստացված տոկոսներից օրենքով սահմանված կարգով եկամտահարկը (10%) հաշվելու և վճարելու հարկային գործակալի իրավունք:
Բանկի եւ հաճախորդի միջեւ ծագած վեճերը կարգավորվում են կողմերի միջև բանակցությունների միջոցով:
Կողմերի միջև ծագած վեճերը կարող են լուծվել ֆինանսական համակարգի հաշտարարի միջոցով (ՙֆինանսական համակարգի հաշտարարի մասին՚ ՀՀ օրենքով սահմանված կարգով), կամ առևտրային արբիտրաժում (ՙԱռևտրային արբիտրաժի մասին՚ ՀՀ օրենքով սահմանված կարգով) :
Տոկոսների հաշվարկման օրինակ.
Ներդրվող ավանդի սկզբնական գումար` 1.000.000 ՀՀ դրամ
Ավանդի տարեկան պարզ տոկոսադրույք` 2 %
Ավանդի ներդրման ժամկետ` 12 ամիս
Ավանդի տարեկան տոկոսային եկամտաբերություն` 1.82 % (ավանդի տոկոսների կապիտալացման դեպքում)
Ամսական վճարվող տոկոսներ`
1.000.000 X 2%/365 X 30(31) = 1644 ՀՀ դրամ (առանց հարկման)
1644 – 1644 X 10 % = 1480 ՀՀ դրամ (զուտ եկամուտ)
Ավանդի վերջնական գումար`
1.000.000 + 1480 X 12 = 1.017.760 ՀՀ դրամ (հարկված)
Ավանդի տոկոսների կապիտալացման դեպքում.
Ավանդի վերջնական գումար` 1.018.150 ՀՀ դրամ (հարկված)
Էջը թարմացվել է 23.02.2011թ., 11:56
|