Anelik Bank
Էջը և փոխարժեքը: թարմացվել են 22.08.2017
Կանխիկ:
  •  476.50, 480.00
  •  8.02, 8.20
  •  557.00, 567.00

Անկանխիկ:
  •  476.50, 480.00
  •  8.02, 8.20
  •  557.00, 567.00

Քարտային:
  •  476.00, 482.00
  •  7.97, 8.27
  •  555.00, 568.00

Համակարգերով:
  • 477.00, 480.00
  •  8.03, 8.20
  • 558.00, 567.00


Ավանդներ Վարկեր Քարտեր Դրամական փոխանցումներ Պարտատոմսեր Այլ


Հոգատար



ԱՆՎՃԱՐ
Հոգատար պլաստիկ քարտեր
հատուկ թոշակառուների համար
 

Բազմաթիվ զեղչերով և առավելություններով 

 



Hogatar.png

Հավելյալ արտոնություններ

  • «Անելիք Բանկ» ՓԲԸ-ն Աստղիկ ԲԿ հետ համատեղ անցկացնում է ակցիա կենսաթոշակառուների համար` արյան ընդհանուր քննությունը և ինսուլինի քանակական որոշումն արյան մեջ կատարվում է անվճար:
  • «Գեդեոն Ռիխտեր» ԲԲԸ դեղատների ցանցում քարտապաններին տրամադրվում է 5 % զեղչ:
  • «Ալֆա Ֆարմ» ՓԲԸ դեղատների ցանցում քարտապաններին տրամադրվում է 5 % զեղչ:
  • «Անելիք Բանկ» ՓԲԸ-ն Ռոսգոսստրախ-Արմենիա ԱՓԲԸ հետ համատեղ անցկացնում է ակցիա մինչև 70 տարեկան կենսաթոշակառուների համար` ձեռք բերելով Ռոսգոսստրախ-Արմենիա ԱՓԲԸ կողմից Դժբախտ Պատահարների`«Ընտանիք ծրագիր» և Գույքի` «Բնակարան ակտիվ» (ֆիքսված տարբերակ) ապահովագրություն (500,000-2,000,000ՀՀ դրամ ապահովագրական գումարի դիմաց վճարելով ընդամենը 5,000-18,000 ՀՀ դրամ), հնարավորություն է ընձեռվում օգտվել Աստղիկ ԲԿ-ում մի շարք հետազոտություններից, որոնց ընդհանուր արժեքը կազմում է 55,500 ՀՀ դրամ, սակայն Բանկի քարտապանը Աստղիկ ԲԿ-ում վճարում է ընդամենը 5,000 ՀՀ դրամ: Ստորև ներկայացված են ակցիայի շրջանակներում Աստղիկ ԲԿ-ի կողմից ծառայությունների ցանկը`
  • Թերապևտի խորհրդատվություն
  • Ակնաբուժի կողմից տեսողության ստուգում
  • Կանանց համար գինեկոլոգի խորհրդատվություն կամ տղամարդկանց համար ուրոլոգի խորհրդատվություն
  • Որորվայնի խոռոչի, փոքր կոնքի օրգանների և վահանաձև գեղձի ուլտրաձայնային հետազոտություն
  • ԷՍԳ
  • Արյան ընդհանուր քննություն լեյկոբանաձևով
  • 10% զեղչ ամբուլատոր / ստացիոնար բուժումից

Ռոսգոսստրախ-Արմենիա ԱՓԲԸ Դժբախտ Պատահարների` Ընտանիք ծրագիր և «Բնակարան ակտիվ» (ֆիքսված տարբերակ)  ապահովագրության պայմանագրի սակագներ:

Ռոսգոսստրախ-Արմենիա ընկերության հաճախորդների համար «Աստղիկ» բժշկական կենտրոնի կողմից հատուկ մշակված ծրագրի շրջանակներում մատուցվող ծառայությունների ցանկ:

Քարտերի տրամադրման և սպասարկման սակագներն են`

Քարտերի և դրանցով իրականացված գործարքների սակագներ
Ծառայության տեսակըArCa Classic

Քարտի արժույթ

ՀՀ դրամ

Քարտի տրամադրում (թողարկում) 2-5 բանկային օրվա ընթացքում

անվճար

Քարտային հաշվի բացում

անվճար

Քարտային հաշվի սպասարկման տարեկան վճար

0 ՀՀ դրամ

Ժամկետը լրացած քարտերի վերաթողարկում

անվճար

Չնվազող մնացորդ ՀՀ դրամ

0 ՀՀ դրամ

Կից քարտի տրամադրում

անվճար

Կցված քարտի սպասարկման տարեկան վճար

1,000 ՀՀ դրամ

Վնասված, շահագործման ոչ ենթակա քարտի կրկնօրինակի տրամադրում գործողության նույն ժամանակահատվածով*

700 ՀՀ դրամ

Քարտի արգելափակում

անվճար

Քարտի ապաարգելափակում

անվճար

Կորցրած, գողացած քարտի կամ PIN կոդի դեպքում քարտի կրկնօրինակի տրամադրում գործողության նույն ժամանակահատվածով*

700 ՀՀ դրամ

Քարտային հաշվի քաղվածքի ամենամսյա տրամադրում Բանկում կամ փոստի, e-mail-ի միջոցով

անվճար

Քարտային հաշվի քաղվածքի լրացուցիչ տրամադրում Բանկում կամ փոստի, e-mail-ի միջոցով

500 ՀՀ դրամ

SMS ծառայության միացում

անվճար

Վճար յուրաքանչյուր SMS-ի համար

0 ՀՀ դրամ

Կանխիկի տրամադրում Բանկի կանխիկացման կետերում և բանկոմատներում

անվճար

Կանխիկի տրամադրում ԱրՔա համակարգի անդամ այլ բանկերի կանխիկացման կետերում և բանկոմատներում

0.5%

Միջնորդավճար բանկի կողմից տրամադրված քարտով ArCa համակարգի անդամ բանկերի քարտերին ինտերնետով փոխանցման ժամանակ

0.5%

Միջնորդավճար անկանխիկ գործարքների իրականացման համար

անվճար

Կանխիկացման օրական սահմանաչափ դրամային հաշվի դեպքում

300,000 ՀՀ դրամ

Քարտային հաշվի դրական մնացորդին հաշվարկվող տարեկան տոկոսադրույք

3%

Քարտային հաշվի փակում կամ քարտի վերադարձ

անվճար

*Աղյուսակի 9-րդ և 12-րդ կետերում նշված ծառայություններն առաջին դեպքի համար մատուցվում են անվճար, իսկ հետագայում` աղյուսակում նշված միջնորդավճարի համաձայն, եթե բանկը ավելի նպաստավոր պայմաններ չի առաջարկում:

Բանկն իրավունք ունի միակողմանիորեն փոփոխել հաշվում եղած դրամական միջոցների համար վճարվող տոկոսների չափը` դրանք ուժի մեջ մտնելուց 15 օր առաջ տեղեկացնելով քարտատիրոջը:
Բանկին վերապահված է հաշվում եղած դրամական միջոցների դիմաց ստացված տոկոսներից օրենքով սահմանված կարգով եկամտահարկը (10%) հաշվելու և վճարելու հարկային գործակալի իրավունք:
Բանկի եւ հաճախորդի միջեւ ծագած վեճերը կարգավորվում են կողմերի միջև բանակցությունների միջոցով:
Կողմերի միջև ծագած վեճերը կարող են լուծվել ֆինանսական համակարգի հաշտարարի միջոցով (ՙֆինանսական համակարգի հաշտարարի մասին՚ ՀՀ օրենքով սահմանված կարգով), կամ առևտրային արբիտրաժում (ՙԱռևտրային արբիտրաժի մասին՚ ՀՀ օրենքով սահմանված կարգով):

  • «Հոգատար» տեսակի հաշվարկային (դեբետային) կամ վարկային (կրեդիտային) պլաստիկ քարտերը տրամադրվում են թոշակառուներին:
  • Քարտը հաճախորդին տրամադրվում է քարտի տրամադրման դիմումը Բանկ ներկայացնելուց և սպասարկման պայմանագիրը ստորագրելուց հետո 2-5 բանկային օրվա ընթացքում: Տրամադրման պահից քարտն ակտիվ է և կարող է օգտագործվել հաճախորդի կողմից: 
  • Քարտի հետ հաճախորդին տրամադրվում է նաև հատուկ ծածկագիր (PIN-կոդ) պարունակող ծրար: PIN-կոդը պետք է օգտագործի միայն հաճախորդը, ինչպես նաև հաճախորդը պարտավոր է ապահովել PIN-կոդի հասանելիության անհնարինությունը այլ անձանց: Խորհուրդ չի տրվում PIN-կոդը պահպանել պլաստիկ քարտի հետ միասին:
  • ArCa Classic քարտերը տրամադրվում են 2 տարի գործողության ժամկետով, Visa Electron քարտերը տրամադրվում են 5 տարի գործողության ժամկետով: Քարտի ժամկետի լրանալուց 30 օր առաջ քարտատիրոջ կողմից քարտի սպասարկման դադարեցման մասին գրավոր դիմում չստանալու դեպքում Բանկի կողմից քարտը վերաթողարկվում է` ևս 2 և 5 տարի գործողության ժամկետով համապատասխանաբար: 
  • Հաշվի քաղվածքը ստանալուց 15-օրյա ժամկետում հաշվի հետ կապված գործառնություններում անճշտություններ հայտնաբերելու դեպքում հաճախորդը Բանկին կարող է ներկայացնել բողոքարկում: Նշված ժամանակահատվածում բողոքարկումներ չստանալու դեպքում Բանկը քաղվածքը համարում է ընդունված: Բողոքարկումը ներկայացվում է Բանկին գրավոր դիմումի տեսքով: 
  • Քարտի կորստի դեպքում հաճախորդը պետք է հնարավորինս սեղմ ժամկետում` հեռախոսակապի միջոցով, տեղյակ պահի Բանկին և/կամ "ԱրմենիանՔարդ" պրոցեսինգային կենտրոնին կամ անձնագրով այցելի Բանկի գլխամասային գրասենյակ կամ ցանկացած մասնաճյուղ: Հաճախորդի կողմից քարտի կորստի մասին հեռախոսակապի միջոցով հայտնելու պահին քարտով գործարքների իրականացումը անմիջապես կկասեցվի: Բանկը պատասխանատվություն չի կրում քարտապանին հասցրած այն վնասի համար, որը կատարվել է քարտը կորցնելու և Բանկ հայտնելու միջև ընկած ժամանակահատվածում: Քարտի գործողության կասեցումից հետո հաճախորդը պետք է 5-օրյա ժամկետում այցելի Բանկ և ներկայացնի քարտի կորստի մասին գրավոր դիմում, որի հիման վրա Բանկը հաճախորդին 2-5 բանկային օրվա ընթացքում կտրամադրի նոր քարտ:
  • Ժամկետից շուտ քարտի սպասարկումը դադարեցվում և քարտային հաշիվը փակվում է քարտատիրոջ գրավոր դիմումի համաձայն: Քարտային հաշվի մնացորդը վերադարձվում է հաճախորդին: Քարտը ենթակա է վերադարձման Բանկ: 

Քարտի սպասարկման և դրանով իրականացվող գործարքների մնացած սակագները` համաձայն Բանկի գործող սակագների:

Պահանջվող Փաստաթղթեր

Քարտի պատվիրման համար հաճախորդը «Անելիք Բանկ» ՓԲԸ-ի ցանկացած մասնաճյուղում լրացնում է քարտի տրամադրման դիմում`ներկայացնելով

  • անձնագիր
  • սոց. քարտ
  • կենսաթոշակի գրքույկ

Էջը թարմացված է 09.06.2017թ., 15:16