Anelik Bank
Էջը և փոխարժեքը: թարմացվել են 25.07.2017
Կանխիկ:
  •  476.50, 480.00
  •  7.88, 8.10
  •  553.00, 563.00

Անկանխիկ:
  •  476.50, 480.00
  •  7.88, 8.10
  •  553.00, 563.00

Քարտային:
  •  476.00, 482.00
  •  7.85, 8.15
  •  552.00, 565.00

Համակարգերով:
  • 477.00, 480.00
  •  7.89, 8.10
  • 554.00, 563.00


Ավանդներ Վարկեր Քարտեր Դրամական փոխանցումներ Պարտատոմսեր Այլ


ՀՀ դրամով պարտատոմսեր




Առավել շահավետ ներդրումներ` Անելիք Բանկի հետ:

2017թ-ի մարտի 15-ից ապրիլի 28-ը ձեռք բերեք անվանական արժեկտրոնային պարտատոմսեր ՀՀ դրամով և 24 ամիս ժամկետով: 

Ուշադրություն` ստացեք տարեկան 12.25% եկամուտ, որը կվճարվի 6 ամսյա պարբերականությամբ:

Եվ ամենակարևորը` պարտատոմսերով ներգրավված դրամական միջոցները երաշխավորված են «Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի» կողմից:

Anelik Bank (Arm) 2-1.png

ՀՀ կենտրոնական բանկի նախագահի 2016թ. դեկտեմբերի 7-ի Թիվ N 1/886Ա որոշմամբ 2016թ. դեկտեմբերի 8-ին գրանցվել է «Անելիք բանկ» ՓԲԸ անվանական արժեկտրոնային պարտատոմսերի ծրագրային ազդագիրը:

Թողարկման 3-րդ տրանշի տեղաբաշխումը իրականացվելու է 2017 թվականի մարտի 15-ի ժամը 09:15-ից մինչև 2017 թվականի ապրիլի 28-ի ժամը 16:30-ն ընկած ժամանակահատվածում:
Պարտատոմսերի ձեռքբերման համար ներդրողները սահմանված կարգով պետք է լրացնեն և պատշաճ կերպով «Անելիք բանկ» ՓԲԸ առաքեն կամ ներկայացնեն Պարտատոմսերի ձեռքբերման հայտ/հայտեր:

Պարտատոմսերի ձեռքբերման հայտի լրացումից և պատշաճ կերպով «Անելիք բանկ» ՓԲԸ առաքումից հետո, սակայն ոչ ուշ քան մինչև նույն աշխատանքային օրվա ժամը 16:30-ը պարտատոմս ձեռք բերել ցանկացող անձը պետք է թողարկման նպատակով «Անելիք բանկ» ՓԲԸ -ում բացված 11800083843300 հաշվեհամարին կատարի ձեռք բերվող պարտատոմսերի դիմաց վճարում:

Ծրագրային ազդագրի և Թողարկման վերջնական պայմանների էլեկտրոնային տարբերակը կարելի է բեռնել ստորև ներկայացված հղմամբ, իսկ թղթային տարբերակները` այցելելով «Անելիք բանկ» ՓԲԸ գլխամասային գրասենյակ, հասցե ք. Երևան, 0010, Վարդանանց 13: 


ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ԷԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
ԴասըԱնվանական արժեկտրոնային
Անվանական արժեքը50,000 ՀՀ դրամ
Ընդհանուր ծավալը1,000,000,000 ՀՀ դրամ
Շրջանառության ժամկետը24 ամիս
Արժեկտրոնային տոկոսադրույքը12.25%
Արժեկտրոնների վճարման պարբերականությունը6 ամիս
Տեղաբաշխողը«Անելիք Բանկ» ՓԲԸ

    Պարտատոմսեր ձեռքբերող ֆիզիկական անձինք կստանան հետևյալ արտոնությունները`

    ԱրտոնությունՊայման
    • Գործող ավանդը մինչև ժամկետը լրանալը պարտատոմսի փոխարկելու դեպքում կատարվում է հաշվարկ և ավանդի հանդեպ կուտակած տոկոսների վճարում (այսինքն` ավանդային պայմանագրի վաղաժամկետ դադարեցում կուտակված տոկոսների վճարմամբ):
    ...............Գնում............... սկսած 500,000 ՀՀ դրամ
    • ՀՀ դրամով արդեն հաստատված վարկային սահմանաչափ` գնված պարտատոմսի գումարի 50 տոկոսի չափով: Պարտատոմսի դրույք +1% տոկոսադրույքով առավել անհրաժեշտության դեպքում` 95% չափով վարկ:
    Գնում սկսած 500,000 ՀՀ դրամ
    • Hotel Express-Anelik համատեղ բրենդային նվեր քարտ, որը արտոնություններ է տալիս աշխարհով մեկ հյուրանոցներ ամրագրելիս 
    Գնում սկսած 2,500,000 ՀՀ դրամ
    • Priority pass ծառայության տրամադրում օդանավակայաններում – աշխարհի 700 օդանավակայաններում VIP-lounge ծառայության հասանելիություն 
    Գնում սկսած 5,000,000 ՀՀ դրամ
    • Բժշկական ապահովագրություն
    Գնում սկսած 50,000,000 ՀՀ դրամ

    «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» ՀՀ օրենքի համաձայն Բանկի կողմից թողարկված անվանական արժեկտրոնային պարտատոմսերով ներգրավված դրամական միջոցները համարվում են երաշխավորված բանկային ավանդ և երաշխավորված են «Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի» կողմից:

    Պարտատոմսերը ձեռք բերելու համար անհրաժեշտ է արժեթղթերի և բանկային հաշիվներ բացել համապատասխանաբար «Հայաստանի Կենտրոնական Դեպոզիտարիա» ԲԲԸ-ում և «Անելիք Բանկ» ՓԲԸ-ում: Անելիք Բանկը հանդիսանում է հաշվի օպերատոր, հետևաբար`բոլոր հաշիվները հնարավոր կլինի բացել հենց Անելիք Բանկում, որոնք կբացվեն անվճար:
    Բանկին վերապահված է պարտատոմսերի դիմաց ստացված տոկոսներից օրենքով սահմանված կարգով եկամտահարկը (10%) հաշվարկելու և վճարելու հարկային գործակալի իրավունքը:


      Էջը թարմացվել է` 10.03.2017թ., ժ. 11:41