Anelik Bank
Էջը և փոխարժեքը: թարմացվել են 25.07.2017
Կանխիկ:
  •  476.50, 480.00
  •  7.88, 8.10
  •  553.00, 563.00

Անկանխիկ:
  •  476.50, 480.00
  •  7.88, 8.10
  •  553.00, 563.00

Քարտային:
  •  476.00, 482.00
  •  7.85, 8.15
  •  552.00, 565.00

Համակարգերով:
  • 477.00, 480.00
  •  7.89, 8.10
  • 554.00, 563.00


Ավանդներ Վարկեր Քարտեր Դրամական փոխանցումներ Պարտատոմսեր Այլ


Ապահով




ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԱՄՓՈՓԱԳԻՐ
«ԱՊԱՀՈՎ» ԱՎԱՆԴԻ
  • «Անելիք Բանկ» ՓԲԸ ֆիզիկական անձանցից ընդունված ժամկետային «ԱՊԱՀՈՎ» ավանդների տարեկան տոկոսադրույքները ավելացման իրավունքով ներդրման դեպքում.
Տարեկան պարզ տոկոսադրույքը 
(
ավելացման իրավունքով)
Տոկոսների վճարման հաճախականությունը
ԱրժույթՀՀ դրամովԱՄՆ դոլարովԵվրոյով
Ավանդի......
ժամկետ
ամսականեռամսյա
կային
ժամկետի վերջումամսականժամկետի վերջումամսականժամկետի վերջում
31-90 օր--6.50%----
91-180 օր7.25%-7.75%1.50%2.00%0.50%0.75%
181-270 օր8.75%9.25%9.75%2.75%3.25%1.25%1.50%
271-365 օր9.75%10.00%10.50%3.25%3.75%1.50%1.75%
366-730 օր10.00%10.25%10.75%4.00%4.50%1.75%2.00%
  • «Անելիք Բանկ» ՓԲԸ ֆիզիկական անձանցից ընդունված ժամկետային «ԱՊԱՀՈՎ»ավանդների տարեկան տոկոսադրույքները առանց ավելացման իրավունքի ներդրման դեպքում.

Տարեկան պարզ տոկոսադրույքը
(առանց ավելացման իրավունքի) 
Տոկոսների վճարման հաճախականությունը
ԱրժույթՀՀ դրամովԱՄՆ դոլարովԵվրոյով
Ավանդի......
ժամկետ
ամսականեռամսյա
կային
ժամկետի վերջումամսականժամկետի վերջումամսականժամկետի վերջում
31-90 օր--7.00%0.90%1.00%0.25%0.50%
91-180 օր7.75%-8.25%2.25%2.50%1.00%1.25%
181-270 օր9.25%9.75%10.25%3.50%3.75%1.50%2.00%
271-365 օր10.00%10.50%11.00%4.00%4.25%2.00%2.25%
366-730 օր10.25%10.75%11.25%4.75%5.00%2.25%2.50%
  • 731 օր և ավել ժամկետով ներգրավվող և/կամ 25 մլն. ՀՀ դրամը, 50 հազ. ԱՄՆ դոլարը, 50 հազ. եվրոն գերազանցող ավանդների տարեկան տոկոսադրույքը և սպասարկման պայմանները սահմանվում են լրացուցիչ պայմանավորվածությամբ:
  • Ավանդի նվազագույն չափը սահմանվում է 100.000 (մեկ հարյուր հազար) ՀՀ դրամ կամ 250 ԱՄՆ դոլար կամ 250 Եվրո, որը պետք է պահպանվի սույն ամփոփագրի 1-ին կետում նշված տոկոսները ստանալու համար: 
  • Ավելացման իրավունքով ավանդի դեպքում ավանդային պայմանագրի գործողության ընթացքում ավելացված գումարի նկատմամբ տոկոսների հաշվարկը կատարվում է ավանդային պայմանագրով սահմանված տոկոսադրույքով, բացառությամբ ստորև նշված սանդղակին համապատասխան գումարի ավելացման դեպքերի, որոնց համար տոկոսների հաշվարկը կատարվում է Բանկում գործող տվյալ արժույթի ցպահանջ տոկոսադրույքով.

Ավանդի ժամկետԱվանդային գումարի ավելացման ժամանակահատված
31-90 օրգործողության ժամկետի վերջին 30 օր
91-180 օրգործողության ժամկետի վերջին 60 օր
181-270 օրգործողության ժամկետի վերջին 90 օր
271-365 օրգործողության ժամկետի վերջին 150 օր
366-730 օրգործողության ժամկետի վերջին 270 օր
  • Ավանդատուն կարող է ավանդը ներդնել հoգուտ երրորդ անձի, որի կողմից ավանդը տնօրինելու իրավունքը ձեռք է բերվում վերջինիս կողմից ավանդի հետ առաջին գործարքը կատարելու, բանկին այդ իրավունքի վրա հիմնված առաջին պահանջը ներկայացնելու կամ իր մտադրությունը գրավոր հայտնելու պահից, իսկ ներդնողը կորցնում է ավանդի նկատմամբ իրավունքը: 
  • Ավանդի հաշվում ավանդատուի անունով կարող են մուտքագրվել նաև երրորդ անձանցից ստացված դրամական միջոցները` նրա ավանդի հաշվի մասին անհրաժեշտ տվյալների նշումով, եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով: 
  • ՀՀ դրամով ավանդի նկատմամբ հաշվարկված տոկոսները վճարվում են ամսական, եռամսյակային հաճախականությամբ կամ ժամկետի վերջում` համաձայն պայմանագրի: ԱՄՆ դոլարով կամ Եվրոյով ավանդի նկատմամբ հաշվարկված տոկոսները վճարվում են ամսական հաճախականությամբ կամ ժամկետի վերջում:
  • Արտարժույթով ներդրված ավանդների տոկոսների վճարումը կատարվում է ՀՀ դրամով` հաշվարկած վճարման պահին բանկում տվյալ արժույթի համար սահմանված առքի փոխարժեքով, իսկ այդ տոկոսների կապիտալացման դեպքում` կատարվում է նշված տոկոսների փոխարկում մայր գումարի արժույթի` ՀՀ ԿԲ կողմից տվյալ օրվա համար սահմանված փոխարժեքով: 
  • Ավելացման իրավունքով ավանդի ներդրման դեպքում ավանդի գումարը կարող է համալրվել սույն ամփոփագրի 3-րդ կետում նշված պայմաններով` առավելագույն համապատասխան սահմանաչափերով և լրացուցիչ պայմանավորվածություններով:
  • Ավելացման իրավունքով ավանդի ներդրման դեպքում ավանդը կամ դրա մի մասը ժամկետից շուտ պահանջելու դեպքում կատարվում է տոկոսագումարի վերահաշվարկ Բանկում գործող տվյալ արժույթի ցպահանջ ավանդի տոկոսադրույքով:

  • Առանց ավելացման իրավունքի ավանդի ներդրման դեպքում ավանդը կամ դրա մի մասը ժամկետից շուտ պահանջելու դեպքում կատարվում է տոկոսագումարի վերահաշվարկ, և վերադարձվող գումարի նկատմամբ տոկոսները հաշվարկվում են հետևյալ կերպ.

    1) եթե գումարը ներդրված է ՀՀ դրամով, և պայմանագրի կնքման (վերակնքման) պահից անցել է`

    ա) մինչև 30 օր` բանկում գործող ՀՀ դրամի ցպահանջ ավանդի տոկոսադրույքով,

    բ) 31 և ավելի օր` վերը սահմանված սանդղակին համապատասխան, եթե նշված սանդղակներով տոկոսադրույքները սահմանված են և Բանկում գործող ՀՀ դրամով ցպահանջ ավանդի տոկոսադրույքով, եթե նշված տոկոսադրույքով սանդղակները սահմանված չեն

    2) եթե գումարը ներդրված է ԱՄՆ դոլարով, և պայմանագրի կնքման (վերակնքման) պահից անցել է`

    ա) մինչև 180 օր` բանկում գործող այդ արժույթի ցպահանջ ավանդի տոկոսադրույքով,

    բ) 181-ից մինչև 365 օր` 2.75% տարեկան տոկոսադրույքով,

    գ) 366 և ավել օր` 3% տարեկան տոկոսադրույքով:

    2) եթե գումարը ներդրված է Եվրոյով, և պայմանագրի կնքման (վերակնքման) պահից անցել է`

    ա) մինչև 180 օր` բանկում գործող այդ արժույթի ցպահանջ ավանդի տոկոսադրույքով,

    բ) 181-ից մինչև 365 օր` 0.50% տարեկան տոկոսադրույքով,

    գ) 366 և ավել օր` 1% տարեկան տոկոսադրույքով:

Մինչ այդ ավանդատուին վճարված (բանկային հաշվին կամ այլ պարտավորություններ հաշվին փոխանցված) տոկոսագումարները գերազանցելու դեպքում տարբերության չափով գումար է գանձվում հետ վերադարձվող ավանդի գումարից, պակաս լինելու դեպքում տոկոսագումարների տարբերությունը վճարվում է ավանդատուին:
  • Պայմանագրով սահմանված տոկոսադրույքը հաշվարկվում է ավանդի օրական մնացորդի նկատմամբ, եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով: 
  • Բանկային ավանդի գումարի նկատմամբ տոկոսները հաշվեգրվում են ավանդը ներդնելուն հաջորդ օրվանից մինչև այն ավանդատուին վերադարձնելու կամ ավանդատուի հաշվից այլ հիմքերով դուրս գրելու օրվան նախորդող օրը:
  • Ավանդային պայմանագրի կնքման ժամանակ ավանդատուի գրավոր դիմումի հիման վրա ավանդային պայմանագրի գործողության ընթացքում հաշվարկված տոկոսագումարը կարող է ավելացվել ավանդի գումարին պայմանագրով նշված տոկոսների վճարման հաճախականությամբ:
  • Ավանդատուի ցանկությամբ` ավանդի պայմանագրի գործողության ժամկետի ավարտից հետո այն կարող է երկարաձգվել այդ պահին Բանկում գործող տվյալ ավանդատեսակի համար սահմանված համապատասխան տոկոսադրույքով: 
  • Ավանդային պայմանագրի ժամկետի ավարտից հետո ժամկետային ավանդի գումարը չպահանջելու դեպքում գումարը փոխանցվում է ավանդատուի հատուկ հաշվին` ցպահանջ ավանդի պայմաններով, եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով: 
  • Բանկը չի կարող ավանդային պայմանագրով որոշված տոկոսագումարների չափը միակողմանի նվազեցնել, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով:
  • Բանկն իրավունք ունի միակողմանի փոխել ցպահանջ ավանդների և բանկային հաշվում եղած դրամական միջոցների համար վճարվող տոկոսների չափը` դրանք ուժի մեջ մտնելուց 1 օր առաջ www.anelik.am Բանկի պաշտոնական կայքէջում հրապարակելու միջոցով:
  • Բանկին վերապահված է ավանդի դիմաց ստացված տոկոսներից օրենքով սահմանված կարգով եկամտահարկը (10%) հաշվարկելու և վճարելու հարկային գործակալի իրավունքը:
  • Ավանդային պայմանագրի շուրջ ծագած վեճերը կարգավորվում են կողմերի միջև բանակցությունների միջոցով, ինչպես նաև ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով: 
  • Ավանդային հաշվից քաղվածքները տրամադրվում են հաճախորդին առնվազն ամիսը 1 անգամ` երեսնօրյա պարբերականությամբ, եթե պայմանագրով կամ օրենքով այլ ժամկետ սահմանված չէ:
  • Ավանդային հաշվից քաղվածքների և վճարային փաստաթղթերի կրկնօրինակների և այլ տեղեկությունների տրամադրման սակագները սահմանվում են ըստ իրականացված գործարքի ժամկետի վաղեմության, ընթացիկ հաշիվների քաղվածքների տրամադրման սակագների չափով (համաձայն «Անելիք Բանկ» ՓԲԸ հաճախորդներին մատուցվող ծառայությունների «Սակագներ»-ի):
  • «Անելիք Բանկ» ՓԲԸ բոլոր ավանդատուները որպես նվեր ստանում են պլաստիկ քարտեր համաձայն հետևյալ սանդղակի`

Գումարի սահմանաչափ

Տրամադրվող պլաստիկ քարտի տեսակ

Մինչև 3.000 ԱՄՆ դոլար (կամ համարժեք ՀՀ դրամ / եվրո / ռուբլի)

Cirrus/Maestro կամ Visa Electron

3.000 – 15.000 ԱՄՆ դոլար (կամ համարժեք ՀՀ դրամ / եվրո / ռուբլի)

MasterCard Standart կամ Visa Classic

15.000 ԱՄՆ դոլարից (կամ համարժեք ՀՀ դրամ / եվրո / ռուբլի)

MasterCard Gold կամ Visa Gold

 

Տարեկան տոկոսային եկամտաբերությունը (APY)` hաշվարկված առանց եկամտահարկի 365 օր ժամկետով ՀՀ դրամով ավանդի համար`


ամսականեռամսյակայինժամկետի վերջում
ավելացման իրավունքով ներդրման դեպքում10.20%10.38%10.50%
առանց ավելացման իրավունքի ներդրման դեպքում10.47%10.92%11.00%

          
APY.png 

որտեղ`

A- ավանդի սկզբնական գումարն է:

n- ավանդի դիմաց դրամական հոսքերի հերթական համարն է:

N- ավանդի դիմաց դրամական հոսքերի վերջին համարն է (ներառյալ նաև ավանդի ներդրման պահին դրամական հոսքը), որից հետո ավանդային պայմանագրի ժամկետը համարվում է ավարտված:

Kn- ավանդի ներդրման պահին և/կամ ավանդի գործողության ընթացքում ներդրված ավանդի և/կամ կապիտալացված տոկոսագումարների, առկայության դեպքում պարտադիր վճարների հոսքեր:

Dn- այն թիվն է, որը ցույց է տալիս, թե քանի օր է անցել ավանդի ներդրման օրից մինչև ավանդի դիմաց կատարվող հերթական՝ ո-րդ դրամական հոսքերը ներառյալ: Այն դեպքում, երբ ավանդի ներդրման պահին է դրամական հոսքերը, D1 = 0:



Հաճախորդին վճարվող տոկոսային եկամտի հաշվարկման օրինակներ.

Օրինակ 1. Ավելացման իրավունքով ներդրման դեպք.

Ավանդի ներդրման օրը` 14.06.2017թ.
Ավանդի գումարը` 100,000 ՀՀ դրամ
Տարեկան տոկոսադրույքը` 10.50% 
Տոկոսագումարի վճարումը` ժամկետի վերջում
Ավանդի ժամկետը` 365 օր
Եկամտահարկի չափը` 10%
Հաշվարկված տոկոսագումարը`       
100,000 x 10.50% : 365 x 364 = 10,471.23                   
Եկամտահարկը`                
10,471.23 x 10% = 1,047.12
Ավանդատուի ստացած եկամուտը`       
9,424.11 ՀՀ դրամ 


Օրինակ 2. Առանց ավելացման իրավունքի ներդրման դեպք.

Ավանդի ներդրման օրը` 14.06.2017թ.
Ավանդի գումարը` 100,000 ՀՀ դրամ 
Տարեկան տոկոսադրույքը` 11.00% 
Տոկոսագումարի վճարումը` ժամկետի վերջում 
Ավանդի ժամկետը` 365 օր 
Եկամտահարկի չափը` 10% 
Հաշվարկված տոկոսագումարը`        
100,000 x 11.00% : 365 x 364 = 10,969.86
         
Եկամտահարկը`                 
10,969.86 x 10% = 1,097           
Ավանդատուի ստացած եկամուտը`        
9,872.88 ՀՀ դրամ 

    «Անելիք Բանկ» ՓԲԸ ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորված է «Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի» կողմից` հատուցման ենթակա ավանդների չափերով, մասնավորապես` avand_1.png
    Ավանդի արժութային կառուցվածքըԵթե նույն բանկում ունեք միայն դրամային ավանդ Եթե նույն բանկում ունեք միայն արտարժու-
    թային ավանդ
    Եթե նույն բանկում ունեք և ՀՀ դրամով,
    և արտարժույթով ավանդ
    Եթե դրամային ավանդը 5 միլիոն դրամից ավել է Եթե դրամային ավանդը 5 միլիոն դրամից պակաս է
    Ավանդի երաշ-
    խավորման առավելագույն չափը
    10 միլիոն ՀՀ դրամ5 միլիոն ՀՀ դրամ10 միլիոն ՀՀ դրամ (երաշխավորվում է միայն դրամային ավանդը)5 միլիոն ՀՀ դրամ
    (երաշխավորվում է դրամային ավանդն ամբողջությամբ և արտարժութային ավանդը` հինգ միլիոն դրամի և հատուցման ենթակա դրամային ավանդի տարբերության չափով)

    Ավանդի տոկոսադրույք

    ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ` ՁԵՐ ՀԱՇՎՈՒՄ ԱՌԿԱ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ ՀԱՇՎԱՐԿՎՈՒՄ ԵՆ ԱՆՎԱՆԱԿԱՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ: ԻՍԿ ՏԱՐԵԿԱՆ ՏՈԿՈՍԱՅԻՆ ԵԿԱՄՏԱԲԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՑՈՒՅՑ Է ՏԱԼԻՍ, ԹԵ ՈՐՔԱՆ ԵԿԱՄՈՒՏ ԿՍՏԱՆԱՅԻՔ ԴՈՒՔ, ԵԹԵ ՁԵՐ ԱՎԱՆԴԻ ԴԻՄԱՑ ՍՏԱՑՎԱԾ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ ՎԵՐԱՆԵՐԴՆԵԻՔ ԱՎԱՆԴԻ ՏԵՍՔՈՎ:

    Մանրամասներին կարող եք ծանոթանալ  ՏԱՐԵԿԱՆ ՏՈԿՈՍԱՅԻՆ ԵԿԱՄՏԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԻՑ:


    Էջը թարմացվել է 22.06.2017թ., 10:25