Anelik Bank
Էջը և փոխարժեքը: թարմացվել են 22.08.2017
Կանխիկ:
  •  476.50, 480.00
  •  8.02, 8.20
  •  557.00, 567.00

Անկանխիկ:
  •  476.50, 480.00
  •  8.02, 8.20
  •  557.00, 567.00

Քարտային:
  •  476.00, 482.00
  •  7.97, 8.27
  •  555.00, 568.00

Համակարգերով:
  • 477.00, 480.00
  •  8.03, 8.20
  • 558.00, 567.00


Ավանդներ Վարկեր Քարտեր Դրամական փոխանցումներ Պարտատոմսեր Այլ


Դիսկոնտ





ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԱՄՓՈՓԱԳԻՐ
«ԴԻՍԿՈՆՏ »  ԱՎԱՆԴԻ

  • «Անելիք Բանկ» ՓԲԸ ֆիզիկական անձանցից ներգրաված ժամկետային «ԴԻՍԿՈՆՏ» ավանդի տարեկան տոկոսադրույքներն են`
 
ԺամկետըՏարեկան պարզ տոկոսադրույքը
ՀՀ դրամովԱՄՆ դոլարովԵվրոյով
30-90 օր6.00%0.90%0.40%
91-180 օր7.00%2.25%1.20%
181-270 օր8.50%3.25%1.90%
271-365 օր9.00%3.90%2.10%
366-730 օր9.25%4.50%2.30%
  • 731 օր և ավել ժամկետով ներգրավվող և/կամ 50 մլն. ՀՀ դրամը, 100 հազ. ԱՄՆ դոլարը, 100 հազ. Եվրոն գերազանցող ավանդների տարեկան տոկոսադրույքը և սպասարկման պայմանները սահմանվում են լրացուցիչ պայմանավորվածությամբ:
  • Ավանդի նվազագույն չափը սահմանվում է 100.000 (մեկ հարյուր հազար) ՀՀ դրամ, կամ 200 (երկու հարյուր) ԱՄՆ դոլար, կամ 200 (երկու հարյուր) Եվրո, որը պետք է պահպանվի սույն ամփոփագրի 1-ին կետում նշված տոկոսները ստանալու համար:
  • Ավանդատուն կարող է ավանդը ներդնել հoգուտ երրորդ անձի, որի կողմից ավանդը տնօրինելու իրավունքը ձեռք է բերվում վերջինիս կողմից ավանդի հետ առաջին գործարքը կատարելու, բանկին այդ իրավունքի վրա հիմնված առաջին պահանջը ներկայացնելու կամ իր մտադրությունը գրավոր հայտնելու պահից, իսկ ներդնողը կորցնում է ավանդի նկատմամբ իրավունքը:
  • Ավանդի նկատմամբ հաշվարկված տոկոսները վճարվում են պայմանագրի կնքման պահին:
  • Արտարժույթով ներդրված կամ արտարժույթի փոխարկված ավանդների տոկոսների վճարումը կատարվում է ՀՀ դրամով` հաշվարկված վճարման պահին Բանկում տվյալ արժույթի համար սահմանված առքի փոխարժեքով, ավանդը կամ դրա մի մասը ժամկետից շուտ պահանջելու դեպքում կատարվում է տոկոսագումարի վերահաշվարկ Բանկում գործող տվյալ արժույթի ցպահանջ ավանդի տոկոսադրույքով:
  • Բանկային ավանդի գումարի նկատմամբ տոկոսները հաշվեգրվում են ավանդը ներդնելու հաջորդ օրվանից մինչև այն ավանդատուին վերադարձնելու կամ ավանդատուի հաշվից այլ հիմքերով դուրս գրելու օրվան նախորդող օրը:
  • Ավանդատուի ցանկությամբ, ավանդի պայմանագրի գործողության ժամկետի ավարտից հետո այն կարող է երկարաձգվել այդ պահին բանկում գործող տոկոսադրույքով:
  • Ավանդային պայմանագրի ժամկետի ավարտից հետո ժամկետային ավանդի գումարը չպահանջելու դեպքում գումարը փոխանցվում է ավանդատուի հատուկ հաշվին` ցպահանջ ավանդի պայմաններով, եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով:
  • Բանկը չի կարող ավանդային պայմանագրով որոշված տոկոսագումարների չափը միակողմանի նվազեցնել, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով:
  • Բանկն իրավունք ունի միակողմանի փոխել ցպահանջ ավանդների և բանկային հաշվում եղած դրամական միջոցների համար վճարվող տոկոսների չափը` դրանք ուժի մեջ մտնելուց 1 օր առաջ www.anelik.am Բանկի պաշտոնական կայքէջում հրապարակելու միջոցով:
  • Ավանդների վերադարձելիությունը երաշխավորվում է «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» ՀՀ օրենքի համաձայն:
  • Բանկին վերապահված է ավանդի դիմաց ստացված տոկոսներից օրենքով սահմանված կարգով եկամտահարկը (10%) հաշվարկելու և վճարելու հարկային գործակալի իրավունքը:
  • Ավանդային պայմանագրի շուրջ ծագած վեճերը կարգավորվում են կողմերի միջև բանակցությունների միջոցով, ինչպես նաև ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:
  • Ավանդային հաշվից քաղվածքները տրամադրվում են հաճախորդին առնվազն ամիսը 1 անգամ` երեսնօրյա պարբերականությամբ, եթե պայմանագրով կամ օրենքով այլ ժամկետ սահմանված չէ:
  • Ավանդային հաշվից քաղվածքների և վճարային փաստաթղթերի կրկնօրինակների և այլ տեղեկությունների տրամադրման սակագները սահմանվում են ըստ իրականացված գործարքի ժամկետի վաղեմության, ընթացիկ հաշիվների քաղվածքների տրամադրման սակագների չափով (համաձայն «Անելիք Բանկ» ՓԲԸ հաճախորդներին մատուցվող ծառայությունների «Սակագներ»-ի) 

  • «Անելիք Բանկ» ՓԲԸ բոլոր ավանդատուները որպես նվեր ստանում են պլաստիկ քարտեր համաձայն հետևյալ սանդղակի`

    Գումարի սահմանաչափ

    Տրամադրվող պլաստիկ քարտի տեսակ

    Մինչև 3.000 ԱՄՆ դոլար (կամ համարժեք ՀՀ դրամ / եվրո / ռուբլի)

    Cirrus/Maestro կամ Visa Electron

    3.000 – 15.000 ԱՄՆ դոլար (կամ համարժեք ՀՀ դրամ / եվրո / ռուբլի)

    MasterCard Standart կամ Visa Classic

    15.000 ԱՄՆ դոլարից (կամ համարժեք ՀՀ դրամ / եվրո / ռուբլի)

    MasterCard Gold կամ Visa Gold


  • Տարեկան տոկոսային եկամտաբերությունը (APY) ` hաշվարկված առանց եկամտահարկի. 365 օրով, ՀՀ դրամով ավանդ ներդնելու դեպքում APY=9.89%
բանաձև.png

որտեղ`

APY - ն տարեկան տոկոսային եկամտաբերությունն է:

A - ավանդի սկզբնական գումարն է:

ո - ավանդի դիմաց դրամական հոսքերի հերթական համարն է:

N - ավանդի դիմաց դրամական հոսքերի վերջին համարն է (ներառյալ նաև ավանդի ներդրման պահին դրամական հոսքը), որից հետո ավանդային պայմանագրի ժամկետը համարվում է ավարտված:

Kո-ավանդի ներդրման պահին և/կամ ավանդի գործողության ընթացքում ներդրված ավանդի և/կամ կապիտալացված տոկոսագումարների, առկայության դեպքում պարտադիր վճարների հոսքեր:

Dո- այն թիվն է, որը ցույց է տալիս, թե քանի օր է անցել ավանդի ներդրման օրից մինչև ավանդի դիմաց կատարվող հերթական՝ ո-րդ դրամական հոսքերը ներառյալ: Այն դեպքում, երբ ավանդի ներդրման պահին է դրամական հոսքերը, D1 = 0:

  • Հաճախորդին վճարվող տոկոսային եկամտի հաշվարկման օրինակ.
Ավանդի ներդրման օրը` 14.06.2017թ.
Ավանդի գումարը` 100.000 ՀՀ դրամ
Տարեկան տոկոսադրույքը` 9.00%
Ավանդի ժամկետը` 365 օր 
Հաշվարկված տոկոսագումարը`
100.000 x 9.00% : 365 x 364 = 8,975.34
Եկամտահարկը`
8,975.34 x 10% = 897.53
Ավանդատուի ստացած եկամուտը`
8,077.81 ՀՀ դրամ


« Անելիք Բանկ » ՓԲԸ ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորված է «Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի» կողմից` հատուցման ենթակա ավանդների չափերով, մասնավորապես` avand_1.png
Ավանդի արժութային կառուցվածքըԵթե նույն բանկում ունեք միայն դրամային ավանդ Եթե նույն բանկում ունեք միայն արտարժու-
թային ավանդ
Եթե նույն բանկում ունեք և ՀՀ դրամով,
և արտարժույթով ավանդ
Եթե դրամային ավանդը 5 միլիոն դրամից ավել է Եթե դրամային ավանդը 5 միլիոն դրամից պակաս է
Ավանդի երաշ-
խավորման առավելագույն չափը
10 միլիոն ՀՀ դրամ5 միլիոն ՀՀ դրամ10 միլիոն ՀՀ դրամ (երաշխավորվում է միայն դրամային ավանդը)5 միլիոն ՀՀ դրամ
(երաշխավորվում է դրամային ավանդն ամբողջությամբ և արտարժութային ավանդը` հինգ միլիոն դրամի և հատուցման ենթակա դրամային ավանդի տարբերության չափով)

Ավանդի տոկոսադրույք

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ` ՁԵՐ ՀԱՇՎՈՒՄ ԱՌԿԱ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ ՀԱՇՎԱՐԿՎՈՒՄ ԵՆ ԱՆՎԱՆԱԿԱՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ: ԻՍԿ ՏԱՐԵԿԱՆ ՏՈԿՈՍԱՅԻՆ ԵԿԱՄՏԱԲԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՑՈՒՅՑ Է ՏԱԼԻՍ, ԹԵ ՈՐՔԱՆ ԵԿԱՄՈՒՏ ԿՍՏԱՆԱՅԻՔ ԴՈՒՔ, ԵԹԵ ՁԵՐ ԱՎԱՆԴԻ ԴԻՄԱՑ ՍՏԱՑՎԱԾ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ ՎԵՐԱՆԵՐԴՆԵԻՔ ԱՎԱՆԴԻ ՏԵՍՔՈՎ:

Մանրամասներին կարող եք ծանոթանալ  ՏԱՐԵԿԱՆ ՏՈԿՈՍԱՅԻՆ ԵԿԱՄՏԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԻՑ:

Էջը թարմացվել է 22.06.2017թ., 10:36