Anelik Bank
Էջը և փոխարժեքը: թարմացվել են 25.07.2017
Կանխիկ:
  •  476.50, 480.00
  •  7.88, 8.10
  •  553.00, 563.00

Անկանխիկ:
  •  476.50, 480.00
  •  7.88, 8.10
  •  553.00, 563.00

Քարտային:
  •  476.00, 482.00
  •  7.85, 8.15
  •  552.00, 565.00

Համակարգերով:
  • 477.00, 480.00
  •  7.89, 8.10
  • 554.00, 563.00


Ավանդներ Վարկեր Քարտեր Դրամական փոխանցումներ Պարտատոմսեր Այլ


Ռուբլի +





Ավանդ«ՌՈՒԲԼԻ +»

մինչև 6.50%

տարեկան.տոկոսադրույքով

ավանդի ավելացման իրավունքով.: 



top_15.png


ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԱՄՓՈՓԱԳԻՐ
«ՌՈՒԲԼԻ +» ԱՎԱՆԴԻ 

  • « Անելիք Բանկ » ՓԲԸ ֆիզիկական անձանցից ներգրաված « ՌՈՒԲԼԻ +» ավանդների տարեկան տոկոսադրույքները ներկայացված են ստորև .

Ժամկետը 
Տարեկան պարզ տոկոսադրույքը
Ավանդի տոկոսների վճարման հաճախականությունը
Ամսական Ժամկետի վերջում
30 - 90 օր4.85 %5.00 %
91 - 180 օր5.35 %5.50 %
181 - 270 օր5.80 %6.00 %
271- 365 օր6.30 %6.50 %

  • 366 օր և ավել ժամկետով ներգրավվող և/կամ 8.5 մլն. ՌԴ ռուբլին գերազանցող ավանդների տարեկան տոկոսադրույքը և սպասարկման պայմանները սահմանվում են լրացուցիչ պայմանավորվածությամբ:
  • Ավանդի նվազագույն չափը սահմանվում է 15.000 (տասնհինգ հազար) ՌԴ ռուբլի, որը պետք է պահպանվի սույն ամփոփագրի 1-ին կետում նշված տոկոսները ստանալու համար:
  • Ավանդատուն կարող է ավանդը ներդնել հoգուտ երրորդ անձի, որի կողմից ավանդը տնօրինելու իրավունքը ձեռք է բերվում վերջինիս կողմից ավանդի հետ առաջին գործարքը կատարելու, բանկին այդ իրավունքի վրա հիմնված առաջին պահանջը ներկայացնելու կամ իր մտադրությունը գրավոր հայտնելու պահից:
  • Ավանդի նկատմամբ հաշվարկված տոկոսները վճարվում են պայմանագրի ժամկետի վերջում կամ յուրաքանչյուր ամիս` համաձայն 1-ին կետի:
  • Ավանդի հաշվում ավանդատուի անունով կարող են մուտքագրվել նաև երրորդ անձանցից ստացված դրամական միջոցները` նրա ավանդի հաշվի մասին անհրաժեշտ տվյալների նշումով, եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով:
  • Ավանդի պայմանագրի գործողության ընթացքում ավանդատուն կարող է ավելացնել ավանդի գումարը, որի նկատմամբ նույնպես հաշվարկվում են ավանդային պայմանագրով սահմանված տոկոսները, սակայն ավանդի գործողության ժամկետի վերջին 30 օրվա ընթացքում ավանդների ավելացման դեպքում ավելացող գումարի տոկոսների հաշվարկը կատարվում է բանկում գործող ցպահանջ ավանդի տոկոսադրույքով:
  • Ավանդը կամ դրա մի մասը ժամկետից շուտ պահանջելու դեպքում կատարվում է տոկոսագումարի վերահաշվարկ և վերադարձվող գումարի նկատմամբ տոկոսները հաշվարկվում են ցպահանջ ավանդի տոկոսադրույքով:
  • Ավանդային պայմանագրով սահմանված տոկոսադրույքը հաշվարկվում է ավանդի օրական մնացորդի նկատմամբ, եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով:
  • Բանկային ավանդի գումարի նկատմամբ տոկոսները հաշվեգրվում են ավանդը ներգրավելու հաջորդ օրվանից մինչև այն ավանդատուին վերադարձնելու կամ ավանդատուի հաշվից այլ հիմքերով դուրս գրելու օրվան նախորդող օրը: 
  • Ավանդային պայմանագրի ժամկետի ավարտից հետո գումարը չպահանջելու դեպքում գումարը փոխանցվում է ավանդատուի հատուկ հաշվին ցպահանջ ավանդի պայմաններով, եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով: 
  • Ավանդային պայմանագրով որոշված տոկոսագումարների չափը բանկը չի կարող միակողմանի փոխել, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով: 
  • Բանկն իրավունք ունի միակողմանի փոխել ցպահանջ ավանդների և բանկային հաշվում եղած դրամական միջոցների համար վճարվող տոկոսների չափը՝ դրանք ուժի մեջ մտնելու պահից 15 օր առաջ տեղեկացնելով ավանդատուին:
  • Բանկին վերապահված է ավանդի դիմաց ստացված տոկոսներից օրենքով սահմանված կարգով եկամտահարկը (10%) հաշվարկելու և վճարելու հարկային գործակալի իրավունքը: 
  • Ավանդային պայմանագրի շուրջ ծագած վեճերը կարգավորվում են կողմերի միջև բանակցությունների միջոցով, ինչպես նաև ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:
  • Ավանդատուի հաշիվների բացումն իրականացվում է համաձայն տվյալ պահին Բանկի գործող «Սակագներ» -ի:
  • Ավանդային հաշվից քաղվածքները տրամադրվում են հաճախորդին առնվազն ամիսը 1 անգամ` երեսնօրյա պարբերականությամբ (պայմանագրով սահմանված եղանակով), ինչպես նաև յուրաքանչյուր գործարքից հետո, եթե պայմանագրով կամ օրենքով այլ ժամկետ սահմանված չէ:
  • Ավանդային հաշվից քաղվածքների և վճարային փաստաթղթերի կրկնօրինակների և այլ տեղեկությունների տրամադրման սակագները սահմանվում են` ըստ իրականացված գործարքի ժամկետի վաղեմության, ընթացիկ հաշիվներից քաղվածքների տրամադրման սակագների չափով (համաձայն «Անելիք Բանկ» ՓԲԸ հաճախորդներին մատուցվող ծառայությունների «Սակագներ» -ի):
  • «Անելիք Բանկ» ՓԲԸ բոլոր ավանդատուները որպես նվեր ստանում են պլաստիկ քարտեր համաձայն հետևյալ սանդղակի`

    Գումարի սահմանաչափ

    Տրամադրվող պլաստիկ քարտի տեսակ

    Մինչև 3.000 ԱՄՆ դոլար (կամ համարժեք ՀՀ դրամ / եվրո / ռուբլի)

    Cirrus/Maestro կամ Visa Electron

    3.000 – 15.000 ԱՄՆ դոլար (կամ համարժեք ՀՀ դրամ / եվրո / ռուբլի)

    MasterCard Standart կամ Visa Classic

    15.000 ԱՄՆ դոլարից (կամ համարժեք ՀՀ դրամ / եվրո / ռուբլի)

    MasterCard Gold կամ Visa Gold

Տարեկան տոկոսային եկամտաբերությունը (APY)` hաշվարկված է առանց եկամտահարկի:

Տոկոսի վճարման հաճախականությունAPY
ամսական6.49%
ժամկետի վերջում6.50%
APY.png

որտեղ`

A- ավանդի սկզբնական գումարն է:

n- ավանդի դիմաց դրամական հոսքերի հերթական համարն է:

N- ավանդի դիմաց դրամական հոսքերի վերջին համարն է (ներառյալ նաև ավանդի ներդրման պահին դրամական հոսքը), որից հետո ավանդային պայմանագրի ժամկետը համարվում է ավարտված:

Kn- ավանդի ներդրման պահին և/կամ ավանդի գործողության ընթացքում ներդրված ավանդի և/կամ կապիտալացված տոկոսագումարների, առկայության դեպքում պարտադիր վճարների հոսքեր:

Dn- այն թիվն է, որը ցույց է տալիս, թե քանի օր է անցել ավանդի ներդրման օրից մինչև ավանդի դիմաց կատարվող հերթական՝ ո-րդ դրամական հոսքերը ներառյալ: Այն դեպքում, երբ ավանդի ներդրման պահին է դրամական հոսքերը, D1 = 0:

Տարեկան տոկոսային եկամտաբերության հաշվարկի օրինակ. 

Ավանդի ներդրման օրը` 14.06.2017թ.
Ավանդի գումարը` 15.000 ՌԴ ռուբլի 
Տարեկան տոկոսադրույքը` 6.50%  
Ավանդի ժամկետը` 365 օր,
Տոկոսների վճարման պարբերականությունը` ժամկետի վերջում       
Եկամտահարկի չափը` 10% 
Հաշվարկված տոկոսագումարը`

15.000 x 6.50%:365 x 364 = 972.33

Եկամտահարկը` 972.33 x 10% = 97.23
Ավանդատուի ստացած եկամուտը`          
875.10 ՌԴ ռուբլուն համարժեք ՀՀ դրամ:  


« Անելիք Բանկ » ՓԲԸ ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորված է «Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի» կողմից` հատուցման ենթակա ավանդների չափերով, մասնավորապես`avand_1.png
Ավանդի արժութային կառուցվածքըԵթե նույն բանկում ունեք միայն դրամային ավանդԵթե նույն բանկում ունեք միայն արտարժու- 
թային ավանդ
Եթե նույն բանկում ունեք և ՀՀ դրամով, 
և արտարժույթով ավանդ
Եթե դրամային ավանդը 5 միլիոն դրամից ավել էԵթե դրամային ավանդը 5 միլիոն դրամից պակաս է
Ավանդի երաշ- 
խավորման առավելագույն չափը
10 միլիոն ՀՀ դրամ5 միլիոն ՀՀ դրամ10 միլիոն ՀՀ դրամ(երաշխավորվում է միայն դրամային ավանդը)5 միլիոն ՀՀ դրամ 
(երաշխավորվում է դրամային ավանդն ամբողջությամբ և արտարժութային ավանդը` հինգ միլիոն դրամի և հատուցման ենթակա դրամային ավանդի տարբերության չափով)

Ավանդի տոկոսադրույք 

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ` ՁԵՐ ՀԱՇՎՈՒՄ ԱՌԿԱ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ ՀԱՇՎԱՐԿՎՈՒՄ ԵՆ ԱՆՎԱՆԱԿԱՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ: ԻՍԿ ՏԱՐԵԿԱՆ ՏՈԿՈՍԱՅԻՆ ԵԿԱՄՏԱԲԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՑՈՒՅՑ Է ՏԱԼԻՍ, ԹԵ ՈՐՔԱՆ ԵԿԱՄՈՒՏ ԿՍՏԱՆԱՅԻՔ ԴՈՒՔ, ԵԹԵ ՁԵՐ ԱՎԱՆԴԻ ԴԻՄԱՑ ՍՏԱՑՎԱԾ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ ՎԵՐԱՆԵՐԴՆԵԻՔ ԱՎԱՆԴԻ ՏԵՍՔՈՎ:

Մանրամասներին կարող եք ծանոթանալ ՏԱՐԵԿԱՆ ՏՈԿՈՍԱՅԻՆ ԵԿԱՄՏԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԻՑ:

Էջը թարմացվել է 22.06.2017թ., 11:05