Anelik Bank
Էջը և փոխարժեքը: թարմացվել են 25.07.2017
Կանխիկ:
  •  476.50, 480.00
  •  7.88, 8.10
  •  553.00, 563.00

Անկանխիկ:
  •  476.50, 480.00
  •  7.88, 8.10
  •  553.00, 563.00

Քարտային:
  •  476.00, 482.00
  •  7.85, 8.15
  •  552.00, 565.00

Համակարգերով:
  • 477.00, 480.00
  •  7.89, 8.10
  • 554.00, 563.00


Ավանդներ Վարկեր Քարտեր Դրամական փոխանցումներ Պարտատոմսեր Այլ


Converse Transfer



CONVERSE Transfer
դրամական փոխանցումների համակարգ
..........ConverseTransfer logo.png........

«Converse Transfer» դրամական փոխանցումների համակարգը հայաստանյան վճարային համակարգ է, որը հնարավորություն է ընձեռում իրականացնել դրամական փոխանցումներ առանց հաշվի բացման ՀՀ տարածքում և ՀՀ տարածքից դուրս` դեպի ԱՊՀ երկրներ: 

Փոխանցման պայմաններ և միջնորդավճար

Փոխանցում.նախաձեռնողի կողմից ներկայացվող անհրաժեշտ տվյալները
  • անձը հաստատող փաստաթուղթ*
  • դիմում փոխանցումը կատարելու վերաբերյալ` համակարգի կողմից հաստատված ձևով
  • այն երկրի և քաղաքի անվանումը, որտեղ պետք է փոխանցվեն դրամական միջոցները
  • գումարը և միջնորդավճարը
  • ստացողի անուն, ազգանուն, հայրանուն, եթե այն նշված է անձնագրում
Բանկը պարտավոր է հաճախորդին տրամադրել յուրաքանչյուր փոխանցման կատարումը հաստատող անդորրագիր
Փոխանցում ստացողի կողմից ներկայացվող անհրաժեշտ տվյալները
  • անձը հաստատող փաստաթուղթ
  • փոխանցման  ունիկալ կոդը
  • փոխանցողի անուն, ազգանունը
  • փոխանցված գումարի չափը և արժույթը
  • դիմում փոխանցումը ստանալու վերաբերյալ` համակարգի կողմից հաստատված ձևով
Փոխանցման արժույթը
ԱՄՆ դոլար, ՌԴ ռուբլի, Եվրո, ՀՀ դրամ

Անհրաժեշտության դեպքում կարող է կատարվել արտարժույթի փոխանակում Բանկի կողմից տվյալ օրվա սահմանված փոխարժեքով:
Ստացման արժույթը
ԱՄՆ դոլար, ՌԴ ռուբլի, Եվրո, ՀՀ դրամ 
Անհրաժեշտության դեպքում կարող է կատարվել արտարժույթի փոխանակում Բանկի կողմից տվյալ օրվա սահմանված փոխարժեքով:
Փոխանցման արագություն5 - 10 րոպե
Մեկ փոխանցման առավելագույն գումարը20.000 ԱՄՆ դոլար, 15.000 Եվրո, 500.000 ՌԴ ռուբլի, 5.000.000 ՀՀ դրամ

Փոխանցման միջնորդավճարը
Փոխանցվող գումարի 1%-ը
Միջնորդավճարը գանձվում է միայն ուղարկողից ՀՀ դրամով, տվյալ օրվա ՀՀ Կենտրոնական բանկի սահմանված փոխարժեքով:
Աշխարհագրությունը«Converse Transfer» վճարային համակարգով իրականացվում են փոխանցումներ ՀՀ տարածքում:
Փոխանցման վավերապայմանների փոփոխություն
Կատարվում է վավերապայմանների փոփոխման դիմումի ներկայացման օրը, առանց լրացուցիչ միջնորդավճարի գանձման, փոխանցողի գրավոր դիմումի և անձը հաստատող փաստաթղթի հիման վրա, այն սպասարկման կետում, որտեղից իրականացվել է փոխանցումը:

Վավերապայմանների փոփոխությունը կատարվում է համակարգի կողմից սահմանված կարգով:

Փոփոխման են ենթակա միայն չվճարված փոխանցումները:
Փոխանցման չեղյալացումԿատարվում է դիմումի ներկայացման օրը, առանց լրացուցիչ միջնորդավճարի գանձման, փոխանցման իրականացման նույն բանկային օրվա ընթացքում ուղարկողի կողմից չեղյալացման դիմումի և անձնագրի տվյալների հիման վրա:

Փոխանցման չեղյալացման դեպքում միջնորդավճարը չի վերադարձվում:

Փոխանցման ետ վերադարձԿատարվում է առանց լրացուցիչ միջնորդավճարի գանձման, ուղարկողի կողմից փոխանցման ետ վերադարձի դիմումի և անձնագրի տվյալների հիման վրա, փոխանցված գումարի ամբողջությամբ:

Գումարի վերադարձը իրականացվում է մեկ բանկային օրվա ընթացքում:

Փոխանցման ետ վերադարձի դեպքում միջնորդավճարը չի վերադարձվում:

Ետ են վերադարձվում միայն չվճարված փոխանցումները:

* Անձը հաստատող փաստաթղթերի ցանկը սահմանված է ՀՀ կառավարության 1999թ. դեկտեմբերի 22-ի թիվ 767 որոշմամբ:

«Converse Transfer» վճարային համակարգով հաճախորդները կարող են գործարքներ իրականացնել «Անելիք Բանկ» ՓԲԸ ցանկացած մասնաճյուղում, ինչպես նաև Գլխամասային գրասենյակում:

Բանկն առաջարկում է նաև այլ համակարգեր` ANELIKMONEYGRAMINTELEXPRESSRia Money Transfer, Sigue Money TransferUnistreamMONEYTUN::  


Էջը թարմացվել է 08.07.2015թ., 16:41