Anelik Bank
Էջը և փոխարժեքը: թարմացվել են 25.07.2017
Կանխիկ:
  •  476.50, 480.00
  •  7.88, 8.10
  •  553.00, 563.00

Անկանխիկ:
  •  476.50, 480.00
  •  7.88, 8.10
  •  553.00, 563.00

Քարտային:
  •  476.00, 482.00
  •  7.85, 8.15
  •  552.00, 565.00

Համակարգերով:
  • 477.00, 480.00
  •  7.89, 8.10
  • 554.00, 563.00


Ավանդներ Վարկեր Քարտեր Դրամական փոխանցումներ Պարտատոմսեր Այլ


Visa Platinum



VISA PLATINUM պլաստիկ քարտեր

«Անելիք Բանկ» ՓԲԸ VISA 
միջազգային վճարային համակարգի պլաստիկ քարտերի տրամադրման և սպասարկման                   

Սակագներ

Anelik_Visa_Platinum.png



Ձեռք  բերոլով «Անելիք Բանկ» ՓԲԸ  կողմից տրամադրվող VISA PLATINUM քարտատեսակը` Դուք հնարավորություն կունենաք օգտվել հետևյալ առավելություններից`
  • Priority Pass քարտերի տրամադրում, որոնք ապահովում են մուտք աշխարհի 100 երկրների օդանավակայաններում տեղակայված ավելի քան 600 VIP սրահներ,
  • Արտասահմանում տեղակայված առևտրի և սպասարկման կետերի կողմից առաջարկվող զեղչերից օգտվելու հնարավորություն, որոնց վերաբերյալ առավել մանրամասն տեղեկատվություն ստանալու համար անհրաժեշտ է այցելել www.visapremium.com կայքը:
  • Զեղչեր ստանալու հնարավորություն աշխարհի 50.000-ից ավել հյուրանոցներում` կատարելով հյուրանոցի պատվեր http://www.hotelclub.com/visa/en կայքում: 
  • Հնարավորություն է ընձեռվում ամրագրել հյուրանոցային համարներ 130 երկրների փոքր բուտիկներից մինչև 5 աստղանի հյուրանոցային ցանցերում, որոնց համարները հնարավոր է ամրագրել ինչպես վերջին րոպեին, այնպես էլ մեկնելուց մինչև 12 ամիս առաջ,
  • Հատուկ առաջարկներ աշխարհի ավելի քան 800 բարձրակարգ հյուրանոցներում: Համարի առցանց ամրագրում և բազմաթիվ անակնկալներ Luxury hotels առաջարկների շնորհիվ: Ծառայությունը հասանելի է www.visaluxuryhotels.com կայքում:
«Անելիք Բանկ» ՓԲԸ Գլխամասային Բանկի և Բանկի մասնաճյուղերի կողմից VISA Platinum տեսակի պլաստիկ քարտերի տրամադրման և սպասարկման, ինչպես նաև քարտային հաշիվների սպասարկման հիմնական պայմաններն են.

• Visa Platinum տեսակի հաշվարկային (դեբետային) կամ վարկային (կրեդիտային) պլաստիկ քարտերը տրամադրվում են ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձանց:

• Քարտը հաճախորդին տրամադրվում է քարտի տրամադրման դիմումը Բանկ ներկայացնելուց և սպասարկման պայմանագիրը ստորագրելուց հետո 2-5 բանկային օրվա ընթացքում: Տրամադրման պահից քարտն ակտիվ է և կարող է օգտագործվել հաճախորդի կողմից:

• Քարտի հետ հաճախորդին տրամադրվում է նաև հատուկ ծածկագիր (PIN-կոդ)պարունակող ծրար: PIN-կոդը պետք է օգտագործի միայն հաճախորդը, ինչպես նաև հաճախորդը պարտավոր է ապահովել PIN-կոդի հասանելիության անհնարինությունը այլ անձանց: Խորհուրդ չի տրվում PIN-կոդ պահպանել պլաստիկ քարտի հետ միասին:

• Քարտերը տրամադրվում են 5 տարի գործողության ժամկետով: Քարտի ժամկետի լրանալուց 30 օր առաջ քարտատիրոջ կողմից քարտի սպասարկման դադարեցման մասին գրավոր դիմում չստանալու դեպքում Բանկի կողմից քարտը վերաթողարկվում է` ևս 5 տարի գործողության ժամկետով:

• Քարտային հաշվի արժույթը կարող է լինել - ՀՀ դրամ, ԱՄՆ դոլար, Եվրո:

• Արտարժույթով արտահայտված գործառնությունների (քարտային հաշվի արժույթը քարտով գործարքի արժույթից տարբերվելու դեպքում) կատարման ժամանակ կիրառվում էԲանկի կողմից սահմանված փոխարժեքը:

• Հաշվի քաղվածքը ստանալուց 15-օրյա ժամկետում հաշվի հետ կապված գործառնություններում անճշտություններ հայտնաբերելու դեպքում հաճախորդը Բանկին կարող է ներկայացնել բողոքարկում: Նշված ժամանակահատվածում բողոքարկումներ չստանալու դեպքում Բանկը քաղվածքը համարում է ընդունված: Բողոքարկումը ներկայացվում է Բանկին գրավոր դիմումի տեսքով: Սահմանված ժամկետում ստացված բողոքարկման դիմումը Բանկն ընդունում է կատարման, իրականացնելով VISA միջազգային վճարային համակարգի կանոններով սահմանված համապատասխան գործողությունները:

• Քարտի կորստի դեպքում հաճախորդը պետք է հնարավորինս սեղմ ժամկետում`հեռախոսակապի միջոցով, տեղյակ պահի Բանկին և/կամ "ԱրմենիանՔարդ" պրոցեսինգային կենտրոնին կամ անձնագրով այցելի Բանկի գլխամասային գրասենյակ կամ ցանկացած մասնաճյուղ: Հաճախորդի կողմից քարտի կորստի մասին հեռախոսակապի միջոցով հայտնելու պահին քարտով գործարքների իրականացումը անմիջապես կկասեցվի: Բանկը պատասխանատվություն չի կրում քարտապանին հասցրած այն վնասի համար, որը կատարվել է քարտը կորցնելու և Բանկ հայտնելու միջև ընկած ժամանակահատվածում: Քարտի գործողության կասեցումից հետո հաճախորդը պետք է 5-օրյա ժամկետում այցելի Բանկ և ներկայացնի քարտի կորստի մասին գրավոր դիմում, որի հիման վրա Բանկը հաճախորդին 2-5 բանկային օրվա ընթացքում կտրամադրի նոր քարտ:
• Ժամկետից շուտ քարտի սպասարկումը դադարեցվում և քարտային հաշիվը փակվում էքարտատիրոջ գրավոր դիմումի համաձայն: Քարտային հաշվի մնացորդը վերադարձվում էհաճախորդին: Քարտը ենթակա է վերադարձման Բանկ:  
 Քարտը նաև հնարավորություն է տալիս ստանալ մինչև 50% զեղչHotelClub-ի բազմաթիվ հյուրանոցներում ցանկացած VISA քարտով վճարելիս: 

Քարտի տրամադրման և սպասարկման սակագներն են`

Ծառայություններ

Visa Platinum

Քարտային հաշվի արժույթը

ՀՀ դրամ, ԱՄՆ դոլար, Եվրո

Քարտի տրամադրումը (թողարկումը)

անվճար

Քարտի շտապ տրամադրման (մեկ բանկային օրվա ընթացքում)*

10 000 ՀՀ դրամ

Քարտային հաշվի բացումը

անվճար

Քարտային հաշվի սպասարկման տարեկան վճարը

60 000 ՀՀ դրամ

Ժամկետը լրացած քարտերի վերաթողարկումըանվճար

Չնվազող մնացորդ USD

50 ԱՄՆ դոլար

Չնվազող մնացորդ EUR

50 Եվրո

Չնվազող մնացորդ ՀՀ դրամ

20 000 ՀՀ դրամ

Կից քարտի տրամադրում

անվճար

Կցված քարտի սպասարկման տարեկան վճար

30 000 ՀՀ դրամ

Վնասված, շահագործման ոչ ենթակա քարտի կրկնօրինակի տրամադրում գործողության նույն ժամանակահատվածով

5 000 ՀՀ դրամ

Քարտի արգելափակում

անվճար

Քարտի ապաարգելափակում

անվճար

Կորցրած, գողացած քարտի կամ PIN կոդի դեպքում քարտի կրկնօրինակի տրամադրում գործողության նույն ժամանակահատվածով

5 000 ՀՀ դրամ

Քարտի պահումը միջազգային STOP ցուցակում (7 օրվա համար)**

10 000 ՀՀ դրամ

Քարտային հաշվի քաղվածքի ամենամսյա տրամադրում Բանկում կամ փոստի, e-mail-ի միջոցով

անվճար

Քարտային հաշվի քաղվածքի լրացուցիչ տրամադրում Բանկում կամ փոստի, e-mail-ի միջոցով

անվճար

SMS ծառայության միացում

անվճար

Վճար յուրաքանչյուր SMS-ի համար

անվճար

Քարտային հաշվի համալրում

անվճար

Քարտային հաշվի շտապ համալրում

5000 ՀՀ դրամ

Միջնորդավճար քարտով բանկի բանկոմատներից և կանխիկացման կետերից կանխիկի տրամադրման համար

1%

Միջնորդավճար Արքա համակարգի այլ բանկերի կանխիկացման կետերից կանխիկի տրամադրման համար

1%

ԱրՔա համակարգի անդամ չհանդիսացող բանկերի կանխիկացման կետերից և արտերկրում կանխիկացման միջնորդավճարը

1.5%, նվազագույնը

1 500 ՀՀ դրամ

Միջնորդավճար քարտային հաշվին առկա միջոցները Բանկում առանց քարտի կանխիկացնելու համար

1%

Միջնորդավճար բանկի կողմից տրամադրված մի քարտից մյուսին առցանց փոխանցման ժամանակ

1%

Միջնորդավճար անկանխիկ գործարքների իրականացման համար

անվճար

Կանխիկացման օրական սահմանաչափ դրամային հաշվի դեպքում

5 000 000 ՀՀ դրամ

Կանխիկացման օրեկան սահմանաչափ ԱՄՆ դոլարով հաշվի դեպքում

12 000 ԱՄՆ դոլար

Կանխիկացման օրեկան սահմանաչափ եվրոյով հաշվի դեպքում

10 000 Եվրո

Կանկիկացման գործարքների օրական քանակը10

Միջնորդավճար սահմանաչափերի ժամանակավոր կամ մշտական վերանայման համար

անվճար

Քարտային հաշվի դրական մնացորդին հաշվարկվող տարեկան պարզ տոկոսադրույք (Բանկում սահմանված ցպահանջ ավանդին հաշվարկվող տարեկան պարզ տոկոսադրույք)

0.1%

Հաճախորդի կողմից կատարված իրական գործարքի բողոքարկման***

10 000 ՀՀ դրամ յուրաքանչյուր գործարքիհամար

Priority Pass քարտի տրամադրումը և վերաթողարկումը

անվճար

Priority Pass ցանցին պատկանող սրահներ յուրաքանչյուր մուտքի վճարը15 000 ՀՀ դրամ

* Քարտի շտապ տրամադրումն իրականացվում է միայն Բանկի գլխամասային Բանկում:
** Քարտով առանց հավաստագրման գործառնությունների կասեցում ամբողջ աշխարհում:
*** Գանձվում է միայն այն դեպքում, երբ բողոքարկման գործընթացի արդյունքում պարզվել է, որ գործարքը կատարվել է հաճախորդի կողմից կամ հաճախորդի կողմից քարտի օգտագործման կանոնների խախտման հետևանքով:
 

Կազմակերպությունների հետ աշխատավարձային քարտերի տրամադրման և սպասարկման սակագները սահմանվում են առանձին` համապատասխան պայմանագրերով:  
Օգտագործված վարկային միջոցների մարման համար սահմանվում է 15 օր` օգտագործման օրվանից, արտոնյալ ժամանակահատվածը: Օգտագործված վարկային միջոցների և դրա դիմաց հաշվարկված տոկոսագումարի ամբողջությամբ մարման համար սահմանվում է 45 օր` օգտագործման օրվանից: Արտոնյալ ժամկետում օգտագործված միջոցները չմարելու դեպքում տոկոսները հաշվարկվում են օգտագործման օրվանից սկսած մինչև պարտավորության փաստացի կատարման օրը:

  • Բանկն իրավունք ունի միակողմանիորեն փոփոխել հաշվում եղած դրամական միջոցների համար վճարվող տոկոսների չափը դրանք ուժի մեջ մտնելուց 15 օր առաջ տեղեկացնելով քարտատիրոջը: 
  • Բանկին վերապահված է հաշվում եղած դրամական միջոցների դիմաց ստացված տոկոսներից օրենքով սահմանված կարգով եկամտահարկը (10%) հաշվելու և վճարելու հարկային գործակալի իրավունք: 
  • Պայմանագրի շուրջ ծագած վեճերը կարգավորվում են կողմերի միջև բանակցությունների միջոցով:
  • Կողմերի միջև ծագած վեճերը կարող են լուծվել ֆինանսական համակարգի հաշտարարի միջոցով (ՙֆինանսական համակարգի հաշտարարի մասին՚ ՀՀ օրենքով սահմանված կարգով), կամ առևտրային արբիտրաժում (ՙԱռևտրային արբիտրաժի մասին՚ ՀՀ օրենքով սահմանված կարգով):

Պահանջվող Փաստաթղթեր

Քարտ պատվիրելու համար Ձեզ անհրաժեշտ է դիմել «Անելիք Բանկ» - ի ցանկացած մասնաճյուղ `ներկայացնելով 

  • անձնագիր, 
  • սոցքարտ

Քարտ պատվիրելու համար հաճախորդը ներկայացնում է քարտի պատվիրման հայտորը լրացվում է ԲանկումՔարտ պատվիրելիս հաճախորդը կատարում է «Անելիք Բանկ» ՓԲԸ Սակագներով սահմանված վճարումները: 

Տոկոսների հաշվարկման օրինակ.  

Ներդրվող ավանդի սկզբնական գումար՝                              1.000.000 ՀՀ դրամ  
Ավանդի տարեկան պարզ տոկոսադրույք՝                            0.1 %  
Ավանդի ներդրման ժամկետ՝                                               12 ամիս  

Ամսական վճարվող տոկոսներ՝   
1.000.000 X 0.1%/365 X 30(31) = 2.73 ՀՀ դրամ (առանց հարկման)   
2.73 – 2.73 X 10 % = 2.457 ՀՀ դրամ (զուտ եկամուտ)   
Ավանդի վերջնական գումար՝   
1.000.000 + 2.457 X 12 = 1.000.029 ՀՀ դրամ (հարկված)  

Ավանդի տոկոսների կապիտալացման դեպքում.  
Ավանդի վերջնական գումար՝    1.000.029 ՀՀ դրամ (հարկված)


Էջը թարմացված է 02.06.2015թ., 12:21