Anelik Bank
Էջը և փոխարժեքը: թարմացվել են 21.04.2017
Կանխիկ:
  •  483.00, 486.50
  •  8.50, 8.70
  •  514.00, 524.00

Անկանխիկ:
  •  483.00, 486.50
  •  8.50, 8.70
  •  514.00, 524.00

Քարտային:
  •  483.00, 487.00
  •  8.40, 8.80
  •  511.00, 525.00

Համակարգերով:
  • 483.25, 486.50
  •  8.51, 8.70
  • 515.00, 524.00




Էքսպրես ուսանողական



ԷՔՍՊՐԵՍ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ՎԱՐԿԵՐ-


usanox.jpg


ԱՆԵԼԻՔ ԲԱՆԿԸ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ Է ԸՆՁԵՌՈՒՄ ՍՏԱՆԱԼ ԲԱՑԱՌԻԿ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՎ ՎԱՐԿ ՈՒՍՄԱՆ ՎԱՐՁԵՐԸ ՎՃԱՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ
  • Վարկի առավելագույն գումարը` ուսանողի 1 ուսումնական տարվա վարձի չափով,
  • վարկի նվազագույն գումար և ժամկետ սահմանված չէ,
  • վարկի առավելագույն ժամկետը` 12 ամիս,
  • Վարկի և տոկոսագումարի մարումները իրականացվում են ամենամսյա վճարումների միջոցով` անուիտետային եղանակով կամ անհավասարաչափ վճարումներով,
  • վարկի տարեկան տոկոսադրույքը` 18.9%: Վարկը կրկնակի անգամ ստանալիս 14% զեղչ վարկի տարեկան տոկոսադրույքից` 16,25% /եթե նախորդ վարկը մարելիս ուշացումներ չեն եղել /,
  • ԱՌԱՆՑ ԵՐԱՇԽԱՎՈՐԻ*, եթե.   
- Վարկառուն չունի ժամկետանց պարտավորություններ, վարկառուի նախկինում ունեցած ժամկետանց օրերի քանակը չի գերազանցում նախորդ 2 տարվա ընթացքում հաջորդական` 5 օրը և կուտակային` 15 օրը:
- Վարկառուի գործող վարկերի ընդհանուր մնացորդը չի գերազանցում 1.5 մլն. ՀՀ դրամը կամ դրան համարժեք արտարժույթ,
- Վարկառուն ապահովված է աշխատանքով, որը հավաստվում է աշխատանքի վայրից համապատասխան տեղեկանքով և միաժամանակ հանդիսանա անշարժ գույքի սեփականատեր կամ համասեփականատեր:
*եթե վարկառուն չի համապատասխանում վերը բերված պայմաններին` կարող է պահանջվել առնվազն մեկ անձի երաշխավորություն /ընդ որում երաշխավորը կարող է լինել Ուսանողի ընտանիքի անդամը/,
  • հաշվի սպասարկման վճար` տրամադրված վարկի գումարից 0,14 % /ամսական,
  • վարկի տրամադրման պահին գանձվող միանվագ միջնորդավճար` ամբողջ վարկի գումարից 2 %,
  • Վարկային հայտի վերաբերյալ որոշման կայացման առավելագույն ժամկետ` 2 աշխատանքային օր:
  • Վարկային հայտ ներկայացնողին որոշման մասին տեղեկացնելու ժամկետ` որոշումը կայացնելու օրը:
  • Վարկը տրամադրելու մասին հաճախորդին տեղեկացնելու ժամկետ` 1 աշխատանքային օր:
  • Որոշման վավերականության առավելագույն ժամկետ` 15 աշխատանքային օր:
Որպես վարկառու կարող է հանդիսանալ Ուսանողը, եթե լրացել է նրա 18 տարին, կամ Ուսանողի ընտանիքի անդամը:

Ուսանողական վարկի տրամադրման համար հաճախորդը պետք է Բանկ ներկայացնի հետևյալ փաստաթղթերը.

  • անձնագիր, սոցիալական քարտ,
  • ուսումնական հաստատությունից Ուսանողի ուսման վարձի վճարումն իրականացնելու համար ՀՀ օրենսդրությամբ սահմանված անհրաժեշտ փաստաթուղթ (հաշիվ-ապրանքագիր կամ փոխանցման հաշիվ և այլն);
  • տեղեկանք աշխատանքի վայրից, որտեղ նշվում է վերջին 6 ամսվա ընթացքում փաստացի ստացված ամսական աշխատավարձը, զբաղեցրած պաշտոնը, կազմակերպության հասցեն և հեռախոսահամարը և/կամ գույքի սեփականությունը հաստատող փաստաթուղթ,
  • մեկ անձի երաշխավորություն (երաշխավորողը պետք է ապահովված լինի աշխատանքով, որը հավաստվում է աշխատանքի վայրից համապատասխան տեղեկանքով և/կամ հանդիսանա անշարժ գույքի սեփականատեր կամ համասեփականատեր, երաշխավորող կարող է լինել նաև Ուսանողի ընտանիքի անդամը),
  • ըստ անհրաժեշտության այլ փաստաթղթեր:
«Էքսպրես ուսանողական վարկեր»-ը վարկերը տրամադրվում են «Անելիք Բանկ» ՓԲԸ գլխամասային բանկում և բոլոր մասնաճյուղերում:

ՎՃԱՐՈՒՄՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿԻ ՕՐԻՆԱԿ

Վարկի գումարի մեծությունը

200.000

300.000

400.000

500.000

Ամսական վճարումը 12 ամիս ժամկետով վարկի դեպքում /ՀՀ դրամ/

18.452

27.679

36.905

46.131

Ժամկետանց վարկի և ժամկետանց տոկոսի գծով տույժ - 0,1 %/օրական` ժամկետանց պարտքի (վարկ, տոկոսագումար) նկատմամբ :

«ԷՔՍՊՐԵՍ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ»  ՎԱՐԿԵՐԻ ԷԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՐԱԿԱՆ ԹԵՐԹԻԿ

Էքսպրես ուսանողական վարկերի հաստատման հիմքերն են.


1. Հաճախորդի կողմից ներկայացվող փաստաթղթերի ամբողջականությունը,
2. Դրական վարկային պատմություն`
  • Ժամկետանց պարտավորությունների բացակայություն,
  • Նախորդ 2 տարվա ընթացքում ժամկետանց պարտավորության օրերի քանակը չպետք է գերազանցի հաջորդական 5 օրը,
  • Նախորդ 2 տարվա ընթացքում ժամկետանց պարտավորության օրերի հանրագումարը չպետք է գերազանցի 15 օրը,
3. Վարկային բեռի ընդունելի մեծությունը,
4. Անհրաժեշտության դեպքում երաշխավորի առկայություն,
5. Վարկառուն պետք է ապահովված լինի աշխատանքով:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ: Վարկի մերժման հիմք կարող է հանդիսանալ`
  • Վարկարժանության/Վարկունակության բացասական գնահատականը,
  • Հաճախորդի մասին այնպիսի տեղեկատվությունը, որը կասկածի տակ է դնում հաճախորդի կողմից Բանկին տրամադրված/հայտարարված տեղեկությունները,
  • Հաճախորդի մասին այնպիսի տեղեկատվությունը, որը կասկածի տակ է դնում վարկի վերադարձելիությունը,
  • Առկա են կասկածներ, որ վարկի գումարն օգտագործվելու է վարկատեսակի տրամադրման պայմաններով նախատեսված նպատակներից այլ նպատակներով, 
  • Այլ հիմքեր:

Եթե Դուք ցանկանում եք վարկ ստանալ ավելի ցածր տոկոսադրույքով` 12% և կարող եք ներկայացնել 2 երաշխավոր, կարող եք օգտվել «ուսանողական» վարկատեսակից: 

«Անելիք Բանկ» ՓԲԸ-ում վարկերի պայմանների վերանայման հայտի ուսաումնասիրության համար սահմանված սակագներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ`  վարկերի պայմանների վերանայման հայտի ուսաումնասիրության համար վճար:

« Ուսանողական » վարկի տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկման օրինակ`

  • Վարկի գումարը` 400.000 ՀՀ դրամ,
  • Տոկոսադրույքը` 16,25% տարեկան,/վարկը կրկնակի անգամ ստանալիս/, հաշվի սպասարկման վճար` 0,14 % /ամսական
  • Ժամկետը` 12 ամիս,
  • Հաշվի բացման վճար` 2000 ՀՀ դրամ, վարկի տրամադրման պահին գանձվող միանվագ միջնորդավճար` տրամադրվող վարկի գումարի 2 %-ի չափով,
  • Անուիտետատային վճարումներ,
  • Տարեկան փաստացի տոկոսադրույքը կկազմի 26,95 %:

Տոկոսագումարների հաշվարկման կարգ

Տոկոսադրույքը կիրառվում է վարկի նվազող մնացորդի վրա` ելնելով տարում 365 օրվա հաշվարկից:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ` ՎԱՐԿԻ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ ՀԱՇՎԱՐԿՎՈՒՄ ԵՆ ԱՆՎԱՆԱԿԱՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ: ԻՍԿ ՏԱՐԵԿԱՆ ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԸ ՑՈՒՅՑ Է ՏԱԼԻՍ, ԹԵ ՈՐՔԱՆ ԿԱՐԺԵՆԱ ՎԱՐԿԸ ՁԵԶ ՀԱՄԱՐ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ ԵՎ ԱՅԼ ՎՃԱՐՆԵՐԸ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԺԱՄԿԵՏՆԵՐՈՒՄ ԵՎ ՉԱՓԵՐՈՎ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ: ՏԱՐԵԿԱՆ ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ ԿԱՐՈՂ ԵՔ ԳՏՆԵԼ`
ՏԱՐԵԿԱՆ ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ՈՒՂԵՑՈՒՅՑՈՒՄ:

Վարկի ընթացքում գրավի առարկային գրավադրումից հանելու կամ փոխարինելու համար գանձվում է միջնորդավճար` 8000 ՀՀ դրամ:

Վարկային պարտավորությունները խախտելու դեպքում վարկառուները բանավոր և գրավոր նախազգուշացվում են, այնուհետև, անհրաժեշտության դեպքում, դատական կարգով կատարվում է վարկի պարտքի բռնագանձում` այն տարածելով գրավադրված գույքի վրա, իսկ վերջին անբավարարության դեպքում` նաև վարկառուի այլ գույքի վրա:Դատարանի վճիռը կամովին չկատարելու դեպքում կատարվում է գույքի հարկադիր առգրավում և իրացում:

Համաձայն գրավի պայմանագրի պահանջի, հնարավոր է նաև արտադատարանական կարգով գրավադրված գույքի սեփականության իրավունքի փոխանցում բանկին:

Վարկերի տոկոսադրույքի հաշվարկման ձևը

«Անելիք Բանկ» ՓԲԸ-ում վարկերի տոկոսադրույքները կիրառվում են մայր գումարի մնացորդի նկատմամբ: Վարկերի տոկոսների մարումները կատարվում են ամսական կտրվածքով: Վարկերի մայր գումարի մարումների դեպքում, կախված եկումուտների ստացման յուրահատկությունից հնարավոր է սահմանել անհավասարաչափ բաշխված մարումների գրաֆիկ:

Տույժերի չափերը

Ժամկետանց պարտքի (վարկ և վարկի տոկոսագումար) դեպքում վարկառուն, յուրաքանչյուր կետանցի օրվա համար վճարում է տուժանք, այդ պարտքի գումարի 0.1-0.2%-ի չափով, իսկ վարկային պայմանագրի դադարեցման դեպքում` դադարեցման օրվանից մինչև պարտքի վերադարձնելու օրը վճարում է այդ պարտքի նկատմամբ հաշվարկված տոկոսներ` տվյալ օրվա դրությամբ ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանված բանկային տոկոսի հաշվարկային դրույքով:

Վարկի վաղաժամկետ մարում

Վարկի վաղաժամկետ մարման դեպքում տույժեր չեն գանձվում:

Հայտի մերժում

Այն դիմորդները, որոնք չեն համապատասխանում ծրագրային պահանջներին, կամ Բանկին չի բավարարում հաճախորդի վարկունակությունը չեն կարող վարկավորվել, որի վերաբերյալ հաճախորդի ցանկությամբ Բանկը կարող է տրամադրել գրավոր մերժում: Բանկը պատրաստակամ է սույն մերժման մասին տեղեկությունը հայտնել այլ ՀՀ բանկերին և վարկային կազմակերպություններին (ՀՀ Բանկային գաղտնիք մասին օրենք):

ԶԳՈՒՇԱՑՈՒՄ

ՁԵՐ ԳՈՒՅՔԸ ԿԱՐՈՂ Է ԱՌԳՐԱՎՎԵԼ, ԵԹԵ ԴՈՒՔ ԺԱՄԱՆԱԿԻՆ ՉԿԱՏԱՐԵՔ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԻ ԵՎ ՎԱՐԿԻ ԳՈՒՄԱՐԻ ՄԱՐՈՒՄՆԵՐԸ:

ՁԵՐ ԿՈՂՄԻՑ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԻ ԵՎ ՎԱՐԿԻ ԳՈՒՄԱՐԻ ՄԱՐՈՒՄՆԵՐԸ ԺԱՄԿԵՏԻՆ ՉՎՃԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՁԵՐ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԿԳՐԱՆՑՎԻ ՎԱՐԿԱՅԻՆ ՌԵԳԻՍՏՐՈՒՄ:

Վարկառուի կողմից պարտականությունների չկատարման դեպքում գրավի հաշվին պարտավորությունները մարելու դեպքում վարկառուի վարկային պարտավորությունները ծածկելու համար գրավը բավարար չլինելու դեպքում պարտավորությունները կարող են մարվել վարկառուի այլ գույքի հաշվին:

Էջը թարմացվել է 14.03.2017թ., 15:44

  • MasterCard
    Միջազգային պլաստիկ քարտեր: Սպասարկում աշխարհի ցանկացած կետում:
  • Visa
    Միջազգային պլաստիկ քարտեր: Սպասարկում աշխարհի ցանկացած կետում:
  • Պահատեղերի վարձակալություն
    Ձեր թանկարժեք իրերի ամենաապահով վայրը:
  • Ցպահանջ
    Անելիք Բանկ ՓԲԸ կողմից ֆիզիկական անձանցից ընդունված ցպահանջ ավանդներ
  • Դրամական փոխանցումներ ՀՀ տարածքում
    Դրամական փոխանցումներ ՀՀ տարածքում առավել հարմար պայմաններով:
  • MoneyGram
    Ֆիզ. անձանց դրամական փոխանցումներ ավելի քան 192 երկրներում առանց...
  • Arca
    Տեղական պլաստիկ քարտեր: Ստացեք կանխիկ դրամ, իրականացրեք կոմունալ և այլ վճարումներ:
  • Սպառողական
    Ցածր տոկոսադրույքով սպառողական վարկեր` գույքի գրավադրմամբ:
  • Հիփոթեքային
    Տրամադրվում են ֆիզիկական անձանց` անշարժ գույքի գնման և վերանորոգման նպատակով:...
  • Սակագներ
    Անելիք Բանկ ՓԲԸ հաճախորդներին մատուցվող ծառայությունների սակագները:
  • Պարզ-Արագ
    ՊԱՐԶ-ԱՐԱԳ ՎԱՐԿԵՐ. Վարկեր առանց "ԵԹԵ"-ների:
  • «Բանկ-Հաճախորդ» համակարգ
    Կատարեք Ձեր անկանխիկ բանկային գործարքներն առանց Բանկ հաճախելու` ինտերնետի միջոցով: ...
  • Բանկային հաշիվներ
    Հաշիվներ իրավաբանական և ֆիզիկական անձանց համար շահավետ պայմաններով:
  • ՍՈՑ. ՓԱԹԵԹ
    Ձեր Սոցիալական փաթեթի հաշիվը բացեք ԱՆԵԼԻՔ ԲԱՆԿ-ում և օգտվեք սոց....
  • Ուսանողական
    Կրթությունը բարեկեցության հիմքն է: 
  • Էքսպրես ուսանողական
    վարկեր 24 ժամում + 14% զեղչ վարկի տարեկան տոկոսադրույքից
  • Ագրովարկեր
  • Intelexpress
    Ֆիզ. անձանց դրամական փոխանցումներ ավելի քան 90 երկրներում առանց հաշիվ...
  • Պետական աջակցության հաշիվ
    Հոգալով Ձեր երեխայի ապագայի և բարեկեցության մասին:
  • Sigue
    Sigue համակարգը ներառում է մոտ 23 000 սպասարկման կետեր:
  • Պարզ-Արագ Ավտո
    Վարկեր` ավտոմեքենայի գրավադրմամբ: Առանց եկամուտը հաստատող փաստաթղթերի:
  • Anelik-Transfer
    Դրամական փոխանցումներ ստանալու հարմար և ժամանակակից տարբերակ:
  • Unistream
    UNISTREAM համակարգն ունի ավելի քան 300 հազար սպասարկման կետեր ողջ...
  • Visa Platinum
    Ձեռք բերելով «Անելիք Բանկ» ՓԲԸ կողմից տրամադրվող VISA...
  • Converse Transfer
    Converse Transfer հնարավորություն է ընձեռնում իրականացնել դրամական փոխանցումներ առանց հաշվի...
  • Anelik
    Դրամական փոխանցումների համակարգ մինիմալ սակագներով` սկսած 0,5% միջնորդավճարից:
  • Վճարումների ընդունում տերմինալների միջոցով
    Վճարային տերմինալների միջոցով բանկային և քարտային հաշիվների համալրում
  • Visa Gold Hotel Express
    Visa Gold Hotel Express - Ճամփորդի ՛ր արտոնություններով:
  • Anelik Mobile Banking հավելված
    Anelik Mobile Banking հավելվածի միջոցով  հաճախորդները կարող են ստանալ տեղեկատվություն
  • Ria
    Ria Money Transfer միջազգային դրամական փոխանցումների համակարգը ներկայացված է աշխարհի...
  • Ռուբլի +
    Ավանդ մինչև 7.50% տարեկան տոկոսադրույքով:
  • Ապահով
    Ավանդ մինչև 12% ցանկացած պահի ավանդը ցանկացած գումարով ավելացնելու իրավունքով:
  • Moneytun
    MONEYTUN միջազգային դրամական փոխանցումների համակարգ` մատչելի սակագներով իրականացվող փոխանցումներ Հայաստանից...
  • Ավտո Սպառողական
    Վարկեր` ավտոմեքենայի գրավադրմամբ: Եկամուտը հաստատող փաստաթղթերի հիման վրա:
  • Առանց գրավի
    Առանց գրավի վարկեր - Վարկ ստանալու ամենաՊԱՐԶ ու ԱՐԱԳ ուղին:
  • Տեղաբաշխման փուլում գտնվող ԱՄՆ դոլարով պարտատոմսեր
  • Ադամանդի գրավով