|
Ավանդ «Կայուն» Կուտակման իրավունքով3 ամսում 8.5% ՀՀ դրամ, 5.5% ԱՄՆ դոլար , 12 ամիս + 1 օրում` 11.6% ՀՀ դրամ, 8.3% ԱՄՆ դոլար | ![]() |
Ցանկացած պահի, ցանկացած գումարով ավելացրեք կամ հետ վերցրեք ավանդը կամ դրա մի մասը, նույնիսկ պայմանագրում նշված ժամկետից շուտ `համապատասխան ամսվա տոկոսների պահպանմամբ:
|
Ժամկետները |
ՀՀ դրամով |
ԱՄՆ դոլարով |
Եվրոյով | |||
|
Տարեկան պարզ տոկոսադրույք |
Տարեկան տոկոսային եկամտաբեր-ություն |
Տարեկան պարզ տոկոսադրույք |
Տարեկան տոկոսային եկամտաբեր-ություն |
Տարեկան պարզ տոկոսադրույք |
Տարեկան տոկոսային եկամտաբեր-ություն | |
|
3-9 ամիս |
8.50% |
8.84% |
5.50% |
5.64% |
3.00% |
3.04% |
|
10 ամիս |
9.00% |
9.38% |
6.00% |
6.17% |
4.00% |
4.07% |
|
11 ամիս |
10.00% |
10.47% |
7.00% |
7.23% |
4.50% |
4.59% |
|
12 ամիս |
11.50% |
12.13% |
8.00% |
8.30% |
4.50% |
4.59% |
|
12 ամիս + 1 օր
|
11.60% |
12.24% |
8.30% |
8.62% | 5.00% | 5.12% |
. Ավանդատուն կարող է ավանդը ներդնել հոգուտ երրորդ անձի, որի կողմից ավանդը տնօրինելու իրավունքը ձեռք է բերվում վերջինիս կողմից ավանդի հետ առաջին գործարքը կատարելու, Բանկին այդ իրավունքների վրա հիմնված առաջին պահանջը ներկայացնելու կամ իր մտադրությունը գրավոր հայտնելու պահից:
. Հաշվարկված տոկոսները վճարվում են յուրաքանչյուր ամիս կամ պայմանագրում նշված ժամկետներում:
. Ավանդատուի կողմից ավանդի գումարը կամ դրա մի մասը (անկախ պայմանագրային ժամկետից) մինչև երեք ամիսը լրանալը պահանջելու դեպքում, այդ գումարի նկատմամբ տոկոսագումարը վերահաշվարկվում է ավանդի ներդրման հաջորդ օրվանից մինչև հետ պահանջելու օրվան նախորդող օրը ընկած ժամանակահատվածի համար, տվյալ պահին Բանկում գործող ցպահանջ ավանդի տոկոսադրույքով, իսկ երեք ամիսը լրանալուց հետո պահանջելու դեպքում, այդ գումարի նկատմամբ տոկոսագումարը վերահաշվարկվում է ավանդի ներդրման հաջորդ օրվանից մինչև հետ պահանջելու օրվան նախորդող օրն ընկած ժամանակահատվածի համար, տվյալ պահին Բանկում գործող տվյալ ժամկետով տվյալ տեսակի ավանդի տոկոսադրույքով (բայց ոչ ավել, քան տվյալ ավանդային պայմանագրով սահմանված տոկոսադրույքով) և մինչ այդ Ավանդատուին վճարված (բանկային հաշվին կամ այլ պարտավորություններ հաշվին փոխանցված) տոկոսագումարները վերը նշված տոկոսադրույքներով վերահաշվարկված տոկոսագումարները գերազանցելու դեպքում գերազանցող գումարը գանձում է հետ վերադարձվող ավանդի գումարից, հակառակ դեպքում տոկոսագումարների տարբերությունը վճարում է Ավանդատուին: Նման դեպքերում պայմանագրով սահմանված տոկոսադրույքը շարունակում է գործել ավանդի մնացորդի նկատմամբ:
. Բանկն իրավունք ունի միակողմանիորեն փոփոխել ցպահանջ ավանդների և բանկային հաշվում եղած դրամական միջոցների համար վճարվող տոկոսների չափը՝ դրանք ուժի մեջ մտնելուց 15 օր առաջ տեղեկացնելով Ավանդատուին:
Կողմերի միջև ծագած վեճերը կարող են լուծվել ֆինանսական համակարգի հաշտարարի միջոցով («ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով), կամ առևտրային արբիտրաժում («Առևտրային արբիտրաժի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով):
Ավանդային քաղվածքների և վճարային փաստաթղթերի կրկնօրինակների և այլ տեղեկությունների տրամադրման սակագները` ըստ իրականացված գործարքի ժամկետի վաղեմության, նույնն են , ինչպես ընթացիկ հաշիվների քաղվածքները (Տես «Սակագներ և Դրույքաչափեր» էջը):
Ավանդի տոկոսադրույք
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ` ՁԵՐ ՀԱՇՎՈՒՄ ԱՌԿԱ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ ՀԱՇՎԱՐԿՎՈՒՄ ԵՆ ԱՆՎԱՆԱԿԱՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ: ԻՍԿ ՏԱՐԵԿԱՆ ՏՈԿՈՍԱՅԻՆ ԵԿԱՄՏԱԲԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՑՈՒՅՑ Է ՏԱԼԻՍ, ԹԵ ՈՐՔԱՆ ԵԿԱՄՈՒՏ ԿՍՏԱՆԱՅԻՔ ԴՈՒՔ, ԵԹԵ ՁԵՐ ԱՎԱՆԴԻ ԴԻՄԱՑ ՍՏԱՑՎԱԾ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ ՎԵՐԱՆԵՐԴՆԵԻՔ ԱՎԱՆԴԻ ՏԵՍՔՈՎ:
ՏԱՐԵԿԱՆ ՏՈԿՈՍԱՅԻՆ ԵԿԱՄՏԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ:
«Կայուն» կուտակային ժամկետային ավանդի հաշվարկման օրինակ.
Ներդրվող ավանդի սկզբնական գումար՝……………………………1.000.000 ՀՀ դրամ
Ավանդի տարեկան պարզ տոկոսադրույք՝…………………………..11.60 %
Ավանդի ներդրման ժամկետ՝…………………………………………12 ամիս + մեկ օր
Ավանդի տարեկան տոկոսային եկամտաբերություն՝………………12.24 %
(ավանդի տոկոսների կապիտալացման դեպքում)
Ավանդի տարեկան տոկոսային եկամտաբերություն (հարկված)՝…10.95 %
(ավանդի տոկոսների կապիտալացման դեպքում)
Ամսական վճարվող տոկոսներ՝
1.000.000 X 11,6%/365 X 30.4 = 9.661 ՀՀ դրամ (առանց հարկման)
9.661 – 9.661 X 10 % = 8.695 ՀՀ դրամ (զուտ եկամուտ)
Ավանդի վերջնական գումար՝
1.000.000 + 8.695 X 12 ամիս + 1 օր = 1.104.626 ՀՀ դրամ (հարկված)
Ավանդի տոկոսների կապիտալացման դեպքում.
Ավանդի վերջնական գումար՝ 1.109.512 ՀՀ դրամ (հարկված)
- Հետադարձ կապ+374 10 59 33 33
- ՄասնաճյուղերԵրևանում
- Հաճախորդներիսպասարկում
- Հաճախորդներիիրավունքներ
- Բաժնետերեր
- Թափուրաշխատատեղեր
- Տպել
414.50, 417.50
13.15, 13.55
533.00, 543.00



































