| Ավանդ «Անելիք»
մինչև 12.3% Ներդրեք «Anelik» դրամական փոխանցումների համակարգով ստացված գումարն «Անելիք» ավանդատեսակով և ստացեք մաքսիմալ տոկոսադրույքներ | ![]() |
|
Ժամկետները |
ՀՀ դրամով |
ԱՄՆ դոլարով | ||
|
Տարեկան պարզ տոկոսադյույք |
Տարեկան տոկոսային եկամտաբերություն |
Տարեկան պարզ տոկոսադյույք |
Տարեկան տոկոսային եկամտաբերություն | |
|
3 ամիս |
7.00% |
7.23% |
3.60% |
3.66% |
|
4 ամիս |
7.50% |
7.76% |
4.10% |
4.18% |
|
5 ամիս |
8.00% |
8.30% |
4.60% |
4.70% |
|
6 ամիս |
8.60% |
8.95% |
5.10% |
5.22% |
|
7 ամիս |
9.10% |
9.49% |
5.60% |
5.75% |
|
8 ամիս |
9.60% |
10.03% |
6.10% |
6.27% |
|
9 ամիս |
10.10% |
10.58% |
6.90% |
7.12% |
|
10 ամիս |
10.50% |
11.02% |
7.60% |
7.87% |
|
11 ամիս |
12.00% |
12.68% |
8.20% |
8.52% |
|
12 ամիս |
12.30% |
13.02% |
8.40% |
8.73% |
-
«Անելիք» ժամկետային ավանդ կարող է հանդիսանալ ֆիզիկական անձի կողմից «Անելիք» դրամական փոխանցումների համակարգով ստացված գումարը կամ դրա մի մասը, եթե այն որպես ավանդ է ներդրվում Բանկում` փոխանցված գումարը ստանալու օրը:
-
Ավանդի նվազագույն չափը սահմանվում է 100 000 (հարյուր հազար) ՀՀ դրամ կամ դրան համարժեք ԱՄՆ դոլար, որը պետք է պահպանվի խոստացված տոկոսները ստանալու համար:
-
Հաշվարկված տոկոսները վճարվում են ամեն ամիս կամ պայմանագրում նշված ժամկետում:
- Ավանդատուի կողմից ավանդի գումարը կամ դրա մի մասը (անկախ պայմանագրային ժամկետից) մինչև երեք ամիսը լրանալը պահանջելու դեպքում, այդ գումարի նկատմամբ վերահաշվարկվում է տոկոսագումարներ ավանդի ներդրման հաջորդ օրվանից մինչև հետ պահանջելու օրվա նախորդող օրը ընկած ժամանակահատվածի համար տվյալ պահին Բանկում գործող ցպահանջ ավանդի տոկոսադրույքով, իսկ երեք ամիսը լրանալուց հետո պահանջելու դեպքում, այդ գումարի նկատմամբ վերահաշվարկվում են տոկոսագումարներ ավանդի ներդրման հաջորդ օրվանից մինչև հետ պահանջելու օրվա նախորդող օրն ընկած ժամանակահատվածի համար տվյալ պահին Բանկում գործող տվյալ ժամկետով տվյալ տեսակի ավանդի տոկոսադրույքով (բայց ոչ ավել, քան տվյալ ավանդային պայմանագրով սահմանված տոկոսադրույքով) և մինչ այդ Ավանդատուին վճարված (բանկային հաշվին կամ այլ պարտավորություններ հաշվին փոխանցված) տոկոսագումարները վերը նշված տոկոսադրույքներով վերահաշվարկված տոկոսագումարները գերազանցելու դեպքում գերազանցող գումարը գանձում է հետ վերադարձվող ավանդի գումարից, հակառակ դեպքում տոկոսագումարների տարբերությունը վճարում է Ավանդատուին: Նման դեպքերում պայմանագրով սահմանված տոկոսադրույքը շարունակում է գործել ավանդի մնացորդի նկատմամբ:
- Ավանդային պայմանագրի կնքման ժամանակ Ավանդատուի գրավոր դիմումի համաձայն ավանդային պայմանագրի գործողության ընթացքում հաշվարկված տոկոսագումարը կարող է յուրաքանչյուր ամիս ավելացվել ավանդի գումարին և հաջորդ ամսին տոկոսները հաշվարկել ավանդի գումարի և նախորդ ամսվա հաշվարկված տոկոսների գումարի նկատմամբ:
- Բանկն իրավունք ունի միակողմանիորեն փոփոխել ցպահանջ ավանդների և բանկային հաշվում եղած դրամական միջոցների համար վճարվող տոկոսների չափը` դրանք ուժի մեջ մտնելուց 15 օր առաջ տեղեկացնելով Ավանդատուին:
- Բանկին վերապահված է ավանդի դիմաց ստացված տոկոսներից օրենքով սահմանված կարգով եկամտահարկը (10%) հաշվելու և վճարելու հարկային գործակալի իրավունք:
- Ավանդային պայմանագրի շուրջ ծագած վեճերը կարգավորվում են կողմերի միջև բանակցությունների միջոցով:
- Կողմերի միջև ծագած վեճերը կարող են լուծվել ֆինանսական համակարգի հաշտարարի միջոցով (ՙֆինանսական համակարգի հաշտարարի մասին՚ ՀՀ օրենքով սահմանված կարգով), կամ առևտրային արբիտրաժում (ՙԱռևտրային արբիտրաժի մասին՚ ՀՀ օրենքով սահմանված կարգով):
- Ավանդային քաղվածքների և վճարային փաստաթղթերի կրկնօրինակների և այլ տեղեկությունների տրամադրման սակագները` ըստ իրականացված գործարքի ժամկետի վաղեմության, նույնն են , ինչպես ընթացիկ հաշիվների քաղվածքները (Տես «Սակագներ և Դրույքաչափեր» էջը):
Ավանդի տոկոսադրույք
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ` ՁԵՐ ՀԱՇՎՈՒՄ ԱՌԿԱ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ ՀԱՇՎԱՐԿՎՈՒՄ ԵՆ ԱՆՎԱՆԱԿԱՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ: ԻՍԿ ՏԱՐԵԿԱՆ ՏՈԿՈՍԱՅԻՆ ԵԿԱՄՏԱԲԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՑՈՒՅՑ Է ՏԱԼԻՍ, ԹԵ ՈՐՔԱՆ ԵԿԱՄՈՒՏ ԿՍՏԱՆԱՅԻՔ ԴՈՒՔ, ԵԹԵ ՁԵՐ ԱՎԱՆԴԻ ԴԻՄԱՑ ՍՏԱՑՎԱԾ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ ՎԵՐԱՆԵՐԴՆԵԻՔ ԱՎԱՆԴԻ ՏԵՍՔՈՎ:
ՏԱՐԵԿԱՆ ՏՈԿՈՍԱՅԻՆ ԵԿԱՄՏԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ:
«Անելիք» ժամկետային ավանդի հաշվարկման օրինակ
Ներդրվող ավանդի սկզբնական գումար`……………………………1.000.000 ՀՀ դրամ
Ավանդի տարեկան պարզ տոկոսադրույք`…………………………..12.3 %
Ավանդի ներդրման ժամկետ`…………………………………………12 ամիս
Ավանդի տարեկան տոկոսային եկամտաբերություն`………………13.02 %
(ավանդի տոկոսների կապիտալացման դեպքում)
Ավանդի տարեկան տոկոսային եկամտաբերություն (հարկված)`…11.65 %
(ավանդի տոկոսների կապիտալացման դեպքում)
Ամսական վճարվող տոկոսներ`
1.000.000 X 12.3%/365 X 30.4 = 10.244 ՀՀ դրամ (առանց հարկման)
10.244 – 10.244 X 10 % = 9.220 ՀՀ դրամ (զուտ եկամուտ)
Ավանդի վերջնական գումար`
1.000.000 + 9.220 X 12 = 1.110.640 ՀՀ դրամ (հարկված)
Ավանդի տոկոսների կապիտալացման դեպքում.
Ավանդի վերջնական գումար` 1.116.460 ՀՀ դրամ (հարկված)
Էջը թարմացվել է 27.12.2012թ., 10:27
- Հետադարձ կապ+374 10 59 33 33
- ՄասնաճյուղերԵրևանում
- Հաճախորդներիսպասարկում
- Հաճախորդներիիրավունքներ
- Բաժնետերեր
- Թափուրաշխատատեղեր
- Տպել
416.00, 419.00
13.00 13.45
530.00, 541.00



































