Anelik Bank

Փոխարժեք: թարմացված է առ: 18.05.2013

  • 416.00, 419.00
  • 13.00 13.45
  • 530.00, 541.00




Լոմբարդային



«ԼՈՄԲԱՐԴԱՅԻՆ ՎԱՐԿԵՐ»
ՐՈՊԵԱԿԱՆ
lombard.jpg

«Անելիք Բանկ» ՓԲԸ-ն լոմբարդային վարկեր տրամադրում է միայն ոսկյա իրերի գրավադրմամբ. 

  • վարկի նվազագույն գումարը` 50.000 ՀՀ դրամ,
  • վարկի առավելագույն գումար սահմանված չէ,    
  • վարկի ժամկետը` 1-ից 9 ամիս,   
  • վարկի տարեկան տոկոսադրույքը` 20-22%,  
  • վարկը տրամադրվում է ոսկյա իրերի գնահատման արժեքի մինչև 100%-ը

Մինչև 500,000 ՀՀ դրամի չափով վարկը տրամադրվում է 22 % տարեկան տոկոսադրույքով, իսկ 500,000 ՀՀ դրամից ավելի դեպքում 20% տարեկան տոկոսադրույքով:

Ոսկյա իրերի վրա թանկարժեք քարերի առկայության դեպքում ոսկյա իրերի (առանց թանկարժեք քարերի) դիմաց տրամադրվող վարկի գումարն ավելացվում է թանկարժեք քարերի գնահատված արժեքի մինչև 50%-ի չափով, բայց ոչ ավել քան ոսկյա իրերի (առանց թանկարժեք քարերի) դիմաց տրամադրվող վարկի գումարի 25%-ը: Ընդ որում, առանձին վերցած թանկարժեք քարերի գրրավադրմամբ վարկեր չեն տրամադրվում:  

Լոմբարդային վարկ ստանալու համար անհրաժեշտ է Բանկ ներկայացնել անձը հաստատող փաստաթուղթ (անձնագիր և սոցիալական քարտ):

«Լոմբարդային» վարկի տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկման օրինակ`  

  • Վարկի գումարը` 200.000 ՀՀ դրամ,  
  • Տոկոսադրույքը` 20% տարեկան,  
  • Ժամկետը` 12 ամիս,  
  • Վարկի տրամադրման պահին գանձվող միանվագ միջնորդավճար` տրամադրվող վարկի գումարի 0.9%-ի չափով,  
  • Տարեկան փաստացի տոկոսադրույքը կկազմի 26.16%:  
Տոկոսագումարների հաշվարկման կարգ

Տոկոսադրույքը կիրառվում է վարկի նվազող մնացորդի վրա` ելնելով տարում 365 օրվա հաշվարկից:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ` ՎԱՐԿԻ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ ՀԱՇՎԱՐԿՎՈՒՄ ԵՆ ԱՆՎԱՆԱԿԱՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ: ԻՍԿ ՏԱՐԵԿԱՆ ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԸ ՑՈՒՅՑ Է ՏԱԼԻՍ, ԹԵ ՈՐՔԱՆ ԿԱՐԺԵՆԱ ՎԱՐԿԸ ՁԵԶ ՀԱՄԱՐ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ ԵՎ ԱՅԼ ՎՃԱՐՆԵՐԸ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԺԱՄԿԵՏՆԵՐՈՒՄ ԵՎ ՉԱՓԵՐՈՎ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ: ՏԱՐԵԿԱՆ ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ ԿԱՐՈՂ ԵՔ ԳՏՆԵԼ`

ՏԱՐԵԿԱՆ ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ՈՒՂԵՑՈՒՅՑՈՒՄ:

Բոլոր տեսակի սպառողական և հիփոթեքային վարկերի համար սահմանված է սպասարկման վճար տրամադրվող վարկի 1%-ի չափով, բացառությամբ լոմբարդային վարկերի, որոնց սպասարկման վճարը կազմում է 0.9%, իսկ "Սևան" մասնաճյուղի համար լոմբարդային վարկերի համար սահմանված է 0,9% միջնորդավճար, բայց ոչ ավել 2000 (երկու հազար) ՀՀ դրամից:

Վարկի ընթացքում գրավի առարկային գրավադրումից հանելու կամ փոխարինելու համար գանձվում է միջնորդավճար` 8000 ՀՀ դրամ:  

Վարկային պարտավորությունները խախտելու դեպքում վարկառուները բանավոր և գրավոր նախազգուշացվում են, այնուհետև, անհրաժեշտության դեպքում, դատական կարգով կատարվում է վարկի պարտքի բռնագանձում` այն տարածելով գրավադրված գույքի վրա, իսկ վերջին անբավարարության դեպքում` նաև վարկառուի այլ գույքի վրա: Դատարանի վճիռը կամովին չկատարելու դեպքում կատարվում է գույքի հարկադիր առգրավում և իրացում:  

Համաձայն գրավի պայմանագրի պահանջի, հնարավոր է նաև արտադատարանական կարգով գրավադրված գույքի սեփականության իրավունքի փոխանցում բանկին:  

Վարկերի տոկոսադրույքի հաշվարկման ձևը  

«Անելիք Բանկ» ՓԲԸ-ում վարկերի տոկոսադրույքները կիրառվում են մայր գումարի մնացորդի նկատմամբ: Վարկերի տոկոսների մարումները կատարվում են ամսական կտրվածքով: Վարկերի մայր գումարի մարումների դեպքում, կախված եկումուտների ստացման յուրահատկությունից հնարավոր է սահմանել անհավասարաչափ բաշխված մարումների գրաֆիկ:  

Տույժերի չափերը  

Ժամկետանց պարտքի (վարկ և վարկի տոկոսագումար) դեպքում վարկառուն, յուրաքանչյուր կետանցի օրվա համար վճարում է տուժանք, այդ պարտքի գումարի 0.1-0.2%-ի չափով, իսկ վարկային պայմանագրի դադարեցման դեպքում` դադարեցման օրվանից մինչև պարտքի վերադարձնելու օրը վճարում է այդ պարտքի նկատմամբ հաշվարկված տոկոսներ` տվյալ օրվա դրությամբ ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանված բանկային տոկոսի հաշվարկային դրույքով;  

Վարկի վաղաժամկետ մարում

Վարկի վաղաժամկետ մարման դեպքում տույժեր չեն գանձվում:

Հայտի մերժում  

Այն դիմորդները, որոնք չեն համապատասխանում ծրագրային պահանջներին, կամ Բանկին չի բավարարում հաճախորդի վարկունակությունը չեն կարող վարկավորվել, որի վերաբերյալ հաճախորդի ցանկությամբ Բանկը կարող է տրամադրել գրավոր մերժում: Բանկը պատրաստակամ է սույն մերժման մասին տեղեկությունը հայտնել այլ ՀՀ բանկերին և վարկային կազմակերպություններին (ՀՀ Բանկային գաղտնիք մասին օրենք):  

ԶԳՈՒՇԱՑՈՒՄ  

ՁԵՐ ԳՈՒՅՔԸ ԿԱՐՈՂ Է ԱՌԳՐԱՎՎԵԼ, ԵԹԵ ԴՈՒՔ ԺԱՄԱՆԱԿԻՆ ՉԿԱՏԱՐԵՔ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԻ ԵՎ ՎԱՐԿԻ ԳՈՒՄԱՐԻ ՄԱՐՈՒՄՆԵՐԸ:   ՁԵՐ ԿՈՂՄԻՑ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԻ ԵՎ ՎԱՐԿԻ ԳՈՒՄԱՐԻ ՄԱՐՈՒՄՆԵՐԸ ԺԱՄԿԵՏԻՆ ՉՎՃԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՁԵՐ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԿԳՐԱՆՑՎԻ ՎԱՐԿԱՅԻՆ ՌԵԳԻՍՏՐՈՒՄ: 

Վարկառուի կողմից պարտականությունների չկատարման դեպքում գրավի հաշվին պարտավորությունները մարելու դեպքում վարկառուի վարկային պարտավորությունները ծածկելու համար գրավը բավարար չլինելու դեպքում պարտավորությունները կարող են մարվել վարկառուի այլ գույքի հաշվին:

Էջը թարմացվել է 16.04.2013թ., 12:11
  • MasterCard
    Միջազգային պլաստիկ քարտեր: Սպասարկում աշխարհի ցանկացած կետում:
  • Visa
    Միջազգային պլաստիկ քարտեր: Սպասարկում աշխարհի ցանկացած կետում:
  • Վստահելի
    Ավանդ մինչև 12.3%, ավանդը ժամկետից շուտ վերցնելիս`համապատասխան ամսվա տոկոսների պահպանում
  • Պահատեղերի վարձակալություն
    Ձեր թանկարժեք իրերի ամենաապահով վայրը:
  • Փոխարկային
    Ավանդ մինչև 12.2% ցանկացած պահին ավանդը մեկ այլ արժույթով փոխարկելու...
  • Ապահով
    Ավանդ մինչև 12.5% ցանկացած պահին ավանդը հետ վերցնելու հնարավորություն +...
  • Anelik
    Դրամական փոխադրումների համակարգ մինիմալ սակագներով` սկսած 0,5% միջնորդավճարից
  • Դրամական փոխանցումներ ՀՀ տարածքում
    Դրամական փոխանցումներ ՀՀ տարածքում առավել հարմար պայմաններով:
  • MoneyGram
    Ֆիզ. անձանց դրամական փոխադրումներ ավելի քան 192 երկրներում առանց...
  • Arca
    Տեղական պլաստիկ քարտեր: Ստացեք կանխիկ դրամ, իրականացրեք կոմունալ և այլ վճարումներ:
  • Սպառողական
    Ցածր տոկոսադրույքով սպառողական վարկեր` գույքի գրավադրմամբ:
  • Ապառիկ
    Վարկեր ապառիկ կարգով ապրանքների ձեռքբերման նպատակով:
  • Ավտովարկեր
    Սկսած 7% կանխավճարից, մինչև 7 տարի մարման ժամկետով: Իրականացրեք Ձեր...
  • Լոմբարդային
    Ոսկյա իրերի գրավադրմամբ վարկեր ցածր տոկոսադրույքներով:
  • Ծրագրային
    ՀՀ Կառավարության տնտեսության կայունության վարկավորման ծրագիր:
  • Քարտային
    Քարտային վարկեր, միշտ հասանելի է Ձեր գրպանում:
  • Anelik
    Ավանդ մինչև 12.3%, Անելիք համակարգով ստացված գումարը ներդնելիս
  • Հիփոթեքային
    Տրամադրվում են ֆիզիկական անձանց` անշարժ գույքի գնման և վերանորոգման նպատակով:...
  • Կայուն
    Ավանդ 3 ամսում 8.5% ՀՀ դրամ, 5.5% ԱՄՆ դոլար, մինչև 11.6% տոկոսադրույքով
  • Զեղչեր բոլոր քարտապաններին
    մինչև 50% զեղչ շուրջ 500 խանութներում
  • BOOM Energy
    ԵԹԵ ԵՐԻՏԱՍԱՐԴ ԵՍ` Անվճար մուտք 15 ակումբներ, զեղչեր 400 խանութներում
  • Gold Privilege
    Anelik Bank MasterCard GOLD PRIVILEGE - Ձեր առավելությունների քարտը
  • Բիստրայա Պոչտա
    Միջազգային փոխանցումներ 0.4%-1.4% միջնորդավճարով:
  • ՊԱՐԶ-ԱՐԱԳ
    ՊԱՐԶ-ԱՐԱԳ ՎԱՐԿԵՐ. Վարկ ստանալու ամենապարզ ու արագ ուղին:
  • ՀԱՍԱՆԵԼԻ
    Թող Ձեր գումարն աշխատի Ձեզ համար և լինի միշտ ՀԱՍԱՆԵԼԻ...
  • «Բանկ-Հաճախորդ» համակարգ
    Կատարեք Ձեր անկանխիկ բանկային գործարքներն առանց Բանկ հաճախելու` ինտերնետի միջոցով: ...
  • Բանկային հաշիվներ
    Հաշիվներ իրավաբանական և ֆիզիկական անձանց համար շահավետ պայմաններով:
  • Հարսանեկան
    Վարկեր 1-5 մլն ՀՀ դրամ` առանց եկամուտը հաստատող տեղեկանքների:
  • Էքսպրես ուսանողական
    վարկեր 24 ժամում + 14% զեղչ վարկի տարեկան տոկոսադրույքից
  • Տոնական
    Միջոցառումների կազմակերպման լավագույն վարկատեսակ:
  • Շահավետ
    Ավանդ «Շահավետ»` նույն պահին, հենց տեղում ստացեք ներդրված ավանդի ԱՄԲՈՂՋ...