| «Անելիք Բանկ» ՓԲԸ-ն
ֆիզիկական անձանց տրամադրում է վարկեր առաջնային և երկրորդային շուկաներից ավտոմեքենաների ձեռքբերման նպատակով: | ![]() |
Առաջնային շուկա
- վարկի առավելագույն գումարը` համաձայն «Անելիք Բանկ» ՓԲԸ սպառողական վարկերի տրամադրման պայմանների ,
- վարկի նվազագույն գումար սահմանված չէ,
- վարկի առավելագույն ժամկետը` մինչև 84 ամիս,
- վարկի նվազագույն ժամկետ սահմանված չէ,
- վարկային հաշվի սպասարկում` 0.3-0.5%,
- վարկի տարեկան տոկոսադրույքը` սկսած 15 %-ից,
- կանխավճար` համաձայն համագործակցության պայմանագրի (ՍԿՍԱԾ 7%-ից)
Երկրորդային շուկա
ՌԴ, Չինական և Իրանական արտադրության մեքենա
- վարկի առավելագույն գումարը` համաձայն «Անելիք Բանկ» ՓԲԸ սպառողական վարկերի տրամադրման պայմանների ,
- վարկի նվազագույն գումար սահմանված չէ,
- վարկի առավելագույն ժամկետը` 36 ամիս,
- վարկի նվազագույն ժամկետ սահմանված չէ,
- վարկային հաշվի սպասարկում` 0.3-0.5%,
- վարկի տարեկան տոկոսադրույքը` սկսած 20 %-ից,
- կանխավճար` առնվազն 50%,
- արտադրության վաղեմություն` մինչև 5 տարի:
Արտասահմանյան` ոչ ՌԴ, Չինական և Իրանական արտադրության մեքենա
- վարկի առավելագույն գումարը` համաձայն «Անելիք Բանկ» ՓԲԸ սպառողական վարկերի տրամադրման պայմանների ,
- վարկի նվազագույն գումար սահմանված չէ,
- վարկի առավելագույն ժամկետը` 60 ամիս,
- վարկի նվազագույն ժամկետ սահմանված չէ,
- վարկային հաշվի սպասարկում` 0.3-0.5%,
- վարկի տարեկան տոկոսադրույքը` սկսած 20 %-ից,
- կանխավճար` առնվազն 30%,
Վարկառուն կարող է ավտովարկ ստանալ 10 տարուց ավել վաղեմություն ունեցող ավտոմեքենաների համար: Վարկի ժամկետը լրանալուց ավտոմեքենայի տարիքը չպետք է գերազանցի 15 տարին:
Վարկերը տրամադրվում են գնվող ավտոմեքենաների ապահովագրության պայմանով (1.7-2% տարեկան): Ընդ որում, ապահովագրության համար հիմք է ընդունվում ավտոմեքենայի դիմաց տրամադրված վարկի գումարը:
Որպես գրավ է հանդիսանում գնվող ավտոմեքենան: Վարկերը տրամադրվում են երրորդ անձի երաշխավորությամբ:
Ավտովարկերի տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկման օրինակ`
- Վարկի գումարը` 5.000.000 ՀՀ դրամ,
- Տոկոսադրույքը` 15% տարեկան /առաջնային շուկա/,
- Ժամկետը` 60 ամիս,
- Հաշվի բացման վճար` 2000 ՀՀ դրամ,
- Անուիտետատային վճարումներ,
- Վարկի տրամադրման պահին գանձվող միանվագ միջնորդավճար` տրամադրվող վարկի գումարի 1%-ի չափով,
- Գրավի գնահատում` 12.000 ՀՀ դրամ,
- Ապահովագրություն` վարկի գումարի տարեկան 2.5%-ի չափով,
- Տարեկան փաստացի տոկոսադրույքը կկազմի 24.28%:
Տոկոսագումարների հաշվարկման կարգ
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ` ՎԱՐԿԻ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ ՀԱՇՎԱՐԿՎՈՒՄ ԵՆ ԱՆՎԱՆԱԿԱՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ: ԻՍԿ ՏԱՐԵԿԱՆ ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԸ ՑՈՒՅՑ Է ՏԱԼԻՍ, ԹԵ ՈՐՔԱՆ ԿԱՐԺԵՆԱ ՎԱՐԿԸ ՁԵԶ ՀԱՄԱՐ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ ԵՎ ԱՅԼ ՎՃԱՐՆԵՐԸ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԺԱՄԿԵՏՆԵՐՈՒՄ ԵՎ ՉԱՓԵՐՈՎ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ: ՏԱՐԵԿԱՆ ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ ԿԱՐՈՂ ԵՔ ԳՏՆԵԼ`
ՏԱՐԵԿԱՆ ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ՈՒՂԵՑՈՒՅՑՈՒՄ:
Բոլոր տեսակի սպառողական և հիփոթեքային վարկերի համար սահմանված է սպասարկման վճար տրամադրվող վարկի 1%-ի չափով, բացառությամբ լոմբարդային վարկերի, որոնց սպասարկման վճարը կազմում է 0.9%:
Վարկի ընթացքում գրավի առարկային գրավադրումից հանելու կամ փոխարինելու համար գանձվում է միջնորդավճար` 8000 ՀՀ դրամ:
Վարկային պարտավորությունները խախտելու դեպքում վարկառուները բանավոր և գրավոր նախազգուշացվում են, Այնուհետև, անհրաժեշտության դեպքում, դատական կարգով կատարվում է վարկի պարտքի բռնագանձում` այն տարածելով գրավադրված գույքի վրա, իսկ վերջին անբավարարության դեպքում` նաև վարկառուի այլ գույքի վրա:Դատարանի վճիռը կամովին չկատարելու դեպքում կատարվում է գույքի հարկադիր առգրավում և իրացում:
Համաձայն գրավի պայմանագրի պահանջի, հնարավոր է նաև արտադատարանական կարգով գրավադրված գույքի սեփականության իրավունքի փոխանցում բանկին:
Վարկ ստանալու համար բանկ է ներկայացվում հետևյալ փաստաթղթերը.
- դիմում Բանկի վարչության նախագահի (մասնաճյուղի կառավարչի) անվամբ,
- Վարկի ապահովություն հանդիսացող գրավի սեփականույան իրավունքը հաստատող փաստաթղթեր, կամ հայտարարություն նոտարական գրասենյակումգրավադրվող գույքը դիմորդին պատկանելու և երրորդ անձանց իրավունքներից զերծ լինելու վերաբերյալ,
- եկամտի մասին տեղեկատվություն (աշխատավարձ և այլն),
- այլ անհրաժեշտ փաստաթղթեր:
Վարկերի տոկոսադրույքի հաշվարկման ձևը
«Անելիք Բանկ» ՓԲԸ-ում վարկերի տոկոսադրույքները կիրառվում են մայր գումարի մնացորդի նկատմամբ: Վարկերի տոկոսների մարումները կատարվում են ամսական կտրվածքով: Վարկերի մայր գումարի մարումների դեպքում, կախված եկումուտների ստացման յուրահատկությունից հնարավոր է սահմանել անհավասարաչափ բաշխված մարումների գրաֆիկ: Անկախ տրամադրված վարկերի արտարժույթից տոկոսների մարումը կատարվում է միայն ՀՀ դրամով: Արտարժույթով վարկերի տրամադրման դեպքում, վարկերի մարումների վրա կարող են ազդեցություն ունենալ արտարժույթի փոխարժեքի փոփոխությունները:
Տույժերի չափերը
Ժամկետանց պարտքի (վարկ և վարկի տոկոսագումար) դեպքում վարկառուն, յուրաքանչյուր կետանցի օրվա համար վճարում է տուժանք, այդ պարտքի գումարի 0.1-0.2%-ի չափով, իսկ վարկային պայմանագրի դադարեցման դեպքում` դադարեցման օրվանից մինչև պարտքի վերադարձնելու օրը վճարում է այդ պարտքի նկատմամբ հաշվարկված տոկոսներ` տվյալ օրվա դրությամբ ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանված բանկային տոկոսի հաշվարկային դրույքով;
Վարկի վաղաժամկետ մարում
Վարկի վաղաժամկետ մարման դեպքում տույժեր չեն գանձվում:
Վարկի հասանելիությունը
Առևտրային վարկերի հասանելիության հիմք են հանդիսանում հետևյալ նվազագույն պայմանները.
- համապատասխանություն ծրագրային պահանջներին,
- կայուն եկամուտ,
- գրավի առկայություն, եթե այլ բան չի նախատեսվում ծրագրային պահանջներով:
Արտարժույթի ազդեցությունը
Հաշվի առնելով, որ Բանկը տրամադրում է վարկեր ոչ միայն ՀՀ դրամով, այլ նաև արտարժույթով, վարկառուն պետք է գիտակցի, որ արտարժույթի տատանումները կարող են դրական/բացասական ազդեցություն ունենալ վարկի մարումների վրա:
Հայտի մերժում
Այն դիմորդները, որոնք չեն համապատասխանում ծրագրային պահանջներին, կամ Բանկին չի բավարարում հաճախորդի վարկունակությունը չեն կարող վարկավորվել, որի վերաբերյալ հաճախորդի ցանկությամբ Բանկը կարող է տրամադրել գրավոր մերժում: Բանկը պատրաստակամ է սույն մերժման մասին տեղեկությունը հայտնել այլ ՀՀ բանկերին և վարկային կազմակերպություններին (ՀՀ Բանկային գաղտնիք մասին օրենք):
|
ԶԳՈՒՇԱՑՈՒՄ
ՁԵՐ ԳՈՒՅՔԸ ԿԱՐՈՂ Է ԱՌԳՐԱՎՎԵԼ, ԵԹԵ ԴՈՒՔ ԺԱՄԱՆԱԿԻՆ ՉԿԱՏԱՐԵՔ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԻ ԵՎ ՎԱՐԿԻ ԳՈՒՄԱՐԻ ՄԱՐՈՒՄՆԵՐԸ: ՁԵՐ ԿՈՂՄԻՑ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԻ ԵՎ ՎԱՐԿԻ ԳՈՒՄԱՐԻ ՄԱՐՈՒՄՆԵՐԸ ԺԱՄԿԵՏԻՆ ՉՎՃԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՁԵՐ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԿԳՐԱՆՑՎԻ ՎԱՐԿԱՅԻՆ ՌԵԳԻՍՏՐՈՒՄ:
|
- Հետադարձ կապ+374 10 59 33 33
- ՄասնաճյուղերԵրևանում
- Հաճախորդներիսպասարկում
- Հաճախորդներիիրավունքներ
- Բաժնետերեր
- Թափուրաշխատատեղեր
- Տպել
416.00, 419.00
13.00 13.45
530.00, 541.00


































