| «Անելիք Բանկ» ՓԲԸ-ն
սպառողական վարկեր տրամադրում է ֆիզիկական անձանց անշարժ գույքի և/կամ ավտոմեքենայի գրավադրմամբ: | ![]() |
- վարկի առավելագույն գումարը` 100 000 000 ՀՀ դրամ,
- վարկի նվազագույն գումար սահմանված չէ,
- վարկի առավելագույն ժամկետը` 96 ամիս,
- վարկի նվազագույն ժամկետ սահմանված չէ,
- վարկի տարեկան տոկոսադրույքը` մինչև 24%,
Անշարժ գույքի և/կամ ավտոմեքենայի գրավադրմամբ սպառողական վարկերի տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկման օրինակ`
- Վարկի գումարը` 1.000.000 ՀՀ դրամ,
- Տոկոսադրույքը` 18% տարեկան,
- Ժամկետը` 24 ամիս,
- Հաշվի բացման վճար` 2000 ՀՀ դրամ,
- Անուիտետատային վճարումներ,
- Վարկի տրամադրման պահին գանձվող միանվագ միջնորդավճար` տրամադրվող վարկի գումարի 1%-ի չափով,
- Գրավի գնահատում` 20.000 ՀՀ դրամ,
- Ապահովագրությունը ներառված չէ,
- Տարեկան փաստացի տոկոսադրույքը կկազմի 23.60%:
Տոկոսագումարների հաշվարկման կարգ
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ` ՎԱՐԿԻ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ ՀԱՇՎԱՐԿՎՈՒՄ ԵՆ ԱՆՎԱՆԱԿԱՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ: ԻՍԿ ՏԱՐԵԿԱՆ ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԸ ՑՈՒՅՑ Է ՏԱԼԻՍ, ԹԵ ՈՐՔԱՆ ԿԱՐԺԵՆԱ ՎԱՐԿԸ ՁԵԶ ՀԱՄԱՐ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ ԵՎ ԱՅԼ ՎՃԱՐՆԵՐԸ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԺԱՄԿԵՏՆԵՐՈՒՄ ԵՎ ՉԱՓԵՐՈՎ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ: ՏԱՐԵԿԱՆ ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ ԿԱՐՈՂ ԵՔ ԳՏՆԵԼ`
ՏԱՐԵԿԱՆ ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ՈՒՂԵՑՈՒՅՑՈՒՄ:
Բոլոր տեսակի սպառողական և հիփոթեքային վարկերի համար սահմանված է սպասարկման վճար տրամադրվող վարկի 1%-ի չափով, բացառությամբ լոմբարդային վարկերի, որոնց սպասարկման վճարը կազմում է 0.9%:
Վարկի ընթացքում գրավի առարկային գրավադրումից հանելու կամ փոխարինելու համար գանձվում է միջնորդավճար` 8000 ՀՀ դրամ:
Վարկային պարտավորությունները խախտելու դեպքում վարկառուները բանավոր և գրավոր նախազգուշացվում են, Այնուհետև, անհրաժեշտության դեպքում, դատական կարգով կատարվում է վարկի պարտքի բռնագանձում` այն տարածելով գրավադրված գույքի վրա, իսկ վերջին անբավարարության դեպքում` նաև վարկառուի այլ գույքի վրա:Դատարանի վճիռը կամովին չկատարելու դեպքում կատարվում է գույքի հարկադիր առգրավում և իրացում:
Համաձայն գրավի պայմանագրի պահանջի, հնարավոր է նաև արտադատարանական կարգով գրավադրված գույքի սեփականության իրավունքի փոխանցում բանկին:
Վարկ ստանալու համար բանկ է ներկայացվում հետևյալ փաստաթղթերը.
- Անձնագիր, սոց. քարտ
- Տեղեկանք եկամուտների մասին
- տեղեկանք բնակավայրից բնակվողների մասին
- Առաջարկվող գրավի սեփականության վկայական
- այլ անհրաժեշտ փաստաթղթեր
*Եկամուտների մասին տեղեկանք հիմնական գործատուից, որտեղ մանրամասնորեն նկարագրված կլինի վերջին 6 ամիսների փաստացի եկամուտը և կհաստատվի վճարված եկամտահարկի չափը, տեղեկանքը պետք է պարունակի աշխատանքի վայրի հասցեն, հեռախոսահամարներ, տեղեկանք տվող կազմակերպության ղեկավարի ստորագրությունը և կնիքը, ելքի համար, տրման ամիս, ամսաթիվ:
Եթե վարկառուն ստանում է եկամուտ որպես տնտեսվարող սուբյեկտ, անհրաժեշտ է ներկայացնել իրավաբանական անձին վերաբերող փաստաթղթեր` կանոնադրություն, պետ. Ռեգիստրի վկայական, ՀՎՀՀ և այլն:
Վարկերի տոկոսադրույքի հաշվարկման ձևը
«Անելիք Բանկ» ՓԲԸ-ում վարկերի տոկոսադրույքները կիրառվում են մայր գումարի մնացորդի նկատմամբ: Վարկերի տոկոսների մարումները կատարվում են ամսական կտրվածքով: Վարկերի մայր գումարի մարումների դեպքում, կախված եկումուտների ստացման յուրահատկությունից հնարավոր է սահմանել անհավասարաչափ բաշխված մարումների գրաֆիկ: Անկախ տրամադրված վարկերի արտարժույթից տոկոսների մարումը կատարվում է միայն ՀՀ դրամով: Արտարժույթով վարկերի տրամադրման դեպքում, վարկերի մարումների վրա կարող են ազդեցություն ունենալ արտարժույթի փոխարժեքի փոփոխությունները:
Տույժերի չափերը
Ժամկետանց պարտքի (վարկ և վարկի տոկոսագումար) դեպքում վարկառուն, յուրաքանչյուր կետանցի օրվա համար վճարում է տուժանք, այդ պարտքի գումարի 0.1-0.2%-ի չափով, իսկ վարկային պայմանագրի դադարեցման դեպքում` դադարեցման օրվանից մինչև պարտքի վերադարձնելու օրը վճարում է այդ պարտքի նկատմամբ հաշվարկված տոկոսներ` տվյալ օրվա դրությամբ ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանված բանկային տոկոսի հաշվարկային դրույքով:
Վարկի վաղաժամկետ մարում
Վարկի վաղաժամկետ մարման դեպքում տույժեր չեն գանձվում:
Առևտրային վարկերի հասանելիության հիմք են հանդիսանում հետևյալ նվազագույն պայմանները.
- համապատասխանություն ծրագրային պահանջներին,
- կայուն եկամուտ,
- գրավի առկայություն, եթե այլ բան չի նախատեսվում ծրագրային պահանջներով:
Արտարժույթի ազդեցությունը
Հաշվի առնելով, որ Բանկը տրամադրում է վարկեր ոչ միայն ՀՀ դրամով, այլ նաև արտարժույթով, վարկառուն պետք է գիտակցի, որ արտարժույթի տատանումները կարող են դրական/բացասական ազդեցություն ունենալ վարկի մարումների վրա:
Հայտի մերժում
Այն դիմորդները, որոնք չեն համապատասխանում ծրագրային պահանջներին, կամ Բանկին չի բավարարում հաճախորդի վարկունակությունը չեն կարող վարկավորվել, որի վերաբերյալ հաճախորդի ցանկությամբ Բանկը կարող է տրամադրել գրավոր մերժում: Բանկը պատրաստակամ է սույն մերժման մասին տեղեկությունը հայտնել այլ ՀՀ բանկերին և վարկային կազմակերպություններին (ՀՀ Բանկային գաղտնիք մասին օրենք):
|
ԶԳՈՒՇԱՑՈՒՄ ՁԵՐ ԳՈՒՅՔԸ ԿԱՐՈՂ Է ԱՌԳՐԱՎՎԵԼ, ԵԹԵ ԴՈՒՔ ԺԱՄԱՆԱԿԻՆ ՉԿԱՏԱՐԵՔ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԻ ԵՎ ՎԱՐԿԻ ԳՈՒՄԱՐԻ ՄԱՐՈՒՄՆԵՐԸ: ՁԵՐ ԿՈՂՄԻՑ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԻ ԵՎ ՎԱՐԿԻ ԳՈՒՄԱՐԻ ՄԱՐՈՒՄՆԵՐԸ ԺԱՄԿԵՏԻՆ ՉՎՃԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՁԵՐ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԿԳՐԱՆՑՎԻ ՎԱՐԿԱՅԻՆ ՌԵԳԻՍՏՐՈՒՄ: |
Վարկառուի կողմից պարտականությունների չկատարման դեպքում գրավի հաշվին պարտավորությունները մարելու դեպքում վարկառուի վարկային պարտավորությունները ծածկելու համար գրավը բավարար չլինելու դեպքում պարտավորությունները կարող են մարվել վարկառուի այլ գույքի հաշվին:
Էջը թարմացվել է 01.03.2013թ., 15:07
- Հետադարձ կապ+374 10 59 33 33
- ՄասնաճյուղերԵրևանում
- Հաճախորդներիսպասարկում
- Հաճախորդներիիրավունքներ
- Բաժնետերեր
- Թափուրաշխատատեղեր
- Տպել
416.00, 419.00
13.00 13.45
530.00, 541.00


































