Anelik Bank

Փոխարժեք: թարմացված է առ: 23.05.2013

  • 413.00, 416.00
  • 13.00, 13.40
  • 529.00, 539.00




Arca



ArCa պլաստիկ քարտեր

«Անելիք Բանկ»  ՓԲԸ ArCa
տեղական վճարային համակարգի պլաստիկ քարտերի

Սակագներ

ARCA 2.png

«Անելիք Բանկ» ՓԲԸ Գլխամասային Բանկի և Բանկի մասնաճյուղերի կողմից ArCa Classic, ArCa Հոգատար  և ArCa Gold տեսակի պլաստիկ քարտերի տրամադրման և սպասարկման, ինչպես նաև քարտային հաշիվների սպասարկման հիմնական պայմաններն են`

ArCa Classic, ArCa Հոգատար և ArCa Gold տեսակի հաշվարկային (դեբետային) կամ վարկային (կրեդիտային) պլաստիկ քարտերը տրամադրվում են ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձանց: 

Քարտը հաճախորդին տրամադրվում է քարտի տրամադրման դիմումը Բանկ ներկայացնելուց և սպասարկման պայմանագիրը ստորագրելուց հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում: Տրամադրման պահից քարտն ակտիվ է և կարող է օգտագործվել հաճախորդի կողմից: 

Քարտի հետ հաճախորդին տրամադրվում է նաև հատուկ ծածկագիր (PIN-կոդ) պարունակող ծրար: PIN-կոդը պետք է օգտագործի միայն հաճախորդը, ինչպես նաև հաճախորդը պարտավոր է ապահովել PIN-կոդի հասանելիության անհնարինությունը այլ անձանց: Խորհուրդ չի տրվում PIN-կոդ պահպանել պլաստիկ քարտի հետ միասին: 

Քարտերը տրամադրվում են 2 տարի գործողության ժամկետով: Քարտի ժամկետի լրանալուց 30 օր առաջ քարտատիրոջ կողմից քարտի սպասարկման դադարեցման մասին գրավոր դիմում չստանալու դեպքում Բանկի կողմից քարտը վերաթողարկվում է` ևս 2 տարի գործողության ժամկետով: Քարտային հաշվի արժույթը ՀՀ դրամն է:  

Հաշվի քաղվածքը ստանալուց 15-օրյա ժամկետում հաշվի հետ կապված գործառնություններում անճշտություններ հայտնաբերելու դեպքում հաճախորդը Բանկին կարող է ներկայացնել բողոքարկում: Նշված ժամանակահատվածում բողոքարկումներ չստանալու դեպքում Բանկը քաղվածքը համարում է ընդունված: Բողոքարկումը ներկայացվում է Բանկին գրավոր դիմումի տեսքով: Սահմանված ժամկետում ստացված բողոքարկման դիմումը Բանկն ընդունում է կատարման, իրականացնելով ArCa վճարային համակարգի կանոններով սահմանված համապատասխան գործողությունները: 

Քարտի կորստի դեպքում հաճախորդը պետք է հնարավորինս սեղմ ժամկետում` հեռախոսակապի միջոցով, տեղյակ պահի Բանկին և/կամ «ԱրմենիանՔարդ» պրոցեսինգային կենտրոնին: Հաճախորդի կողմից քարտի կորստի մասին հեռախոսակապի միջոցով հայտնելու պահին քարտով գործարքների իրականացումը անմիջապես կկասեցվի: Քարտի գործողության կասեցումից հետո հաճախորդը պետք է 5-օրյա ժամկետում այցելի Բանկ և ներկայացնի քարտի կորստի մասին գրավոր դիմում, որի հիման վրա Բանկը հաճախորդին 2 աշխատանքային օրվա ընթացքում կտրամադրի նոր քարտ:
Ժամկետից շուտ քարտի սպասարկման դադարեցվում և քարտային հաշիվը փակվում է քարտատիրոջ գրավոր դիմումի համաձայն:  Քարտային հաշվի մնացորդը վերադարձվում է հաճախորդին: Քարտը ենթակա է վերադարձման Բանկ: 

Քարտը հնարավորություն է տալիս ստանալ նաև մինչև 50% զեղչ Հայաստանի գրեթե 400 խանութներում և սպասարկման կետերում անկանխիկ գնումներ կատարելիս: Խանութների  ցանկին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով` ՑԱՆԿ

Քարտերի տրամադրման և սպասարկման սակագներն են`

Ծառայություններ

ArCa Classic, ArCa Հոգատար

ArCa Gold

Քարտի տրամադրում (թողարկում) 2-5 բանկային օրվա ընթացքում

անվճար

անվճար

Քարտի շտապ տրամադրման համար սպասարկման վճար (մեկ բանկային օրվա ընթացքում)

3000 ՀՀ դրամ

5000 ՀՀ դրամ

Քարտային հաշվի բացում

անվճար

անվճար

Քարտի սպասարկման տարեկան վճար

2000 ՀՀ դրամ

5000 ՀՀ դրամ

Ժամկետը լրացած քարտերի վերաթողարկում

անվճար


Չնվազող մնացորդ

2000 ՀՀ դրամ

40000 ՀՀ դրամ

Կից քարտի տրամադրում

անվճար

անվճար

Կցված քարտի սպասարկման տարեկան վճար

2000 ՀՀ դրամ

5000 ՀՀ դրամ

Վնասված, շահագործման ոչ ենթակա քարտի կրկնօրինակի տրամադրում գործողության նույն ժամանակահատվածով

2000 ՀՀ դրամ

5000 ՀՀ դրամ

Քարտի արգելափակում

անվճար

անվճար

Քարտի ապաարգելափակում

1000 ՀՀ դրամ

1000 ՀՀ դրամ

Կորցրած, գողացած քարտի կամ PIN կոդի դեպքում քարտի կրկնօրինակի տրամադրում գործողության նույն ժամանակահատվածով

2000 ՀՀ դրամ

5000 ՀՀ դրամ

Քարտային հաշվի քաղվածքի ամենամսյա տրամադրում Բանկում կամ փոստի, e-mail-ի միջոցով

անվճար

անվճար

Քարտային հաշվի քաղվածքի լրացուցիչ տրամադրում Բանկում կամ փոստի, e-mail-ի միջոցով

500 ՀՀ դրամ

500 ՀՀ դրամ

SMS ծառայության միացում

անվճար

անվճար

Վճար յուրաքանչյուր SMS-ի համար

35 ՀՀ դրամ

35 ՀՀ դրամ

Քարտային հաշվի համալրում

անվճար

անվճար

Քարտային հաշվի շտապ համալրում

5000 ՀՀ դրամ

5000 ՀՀ դրամ

Միջնորդավճար քարտով բանկի բանկոմատներից և կանխիկացման կետերից կանխիկի տրամադրման համար

0.2%

0.5%

Միջնորդավճար այլ բանկերի կանխիկացման կետերից կանխիկի տրամադրման համար

0.8%

1%

Միջնորդավճար քարտային հաշվին առկա միջոցները Բանկում առանց քարտի կանխիկացնելու համար

0.5%

0.5%

Միջնորդավճար բանկի կողմից տրամադրված մի քարտից մյուսին ինտերնետով փոխանցման ժամանակ

0.4%

0.4%

Միջնորդավճար բանկի կողմից տրամադրված քարտով այլ բանկերի քարտերին ինտերնետով փոխանցման ժամանակ

0.5%

0.5%

Անկանխիկ գործարքների իրականացում

անվճար

անվճար

Կանխիկացման օրեկան սահմանաչափ դրամային հաշվի դեպքում

300,000 ՀՀ դրամ

1,000,000 ՀՀ դրամ

Միջնորդավճար սահմանաչափերի ժամանակավոր վերանայման համար

1000 ՀՀ դրամ

1000 ՀՀ դրամ

Քարտային հաշվի դրական մնացորդին հաշվարկվող տարեկան պարզ տոկոսադրույք (Բանկում սահմանված ցպահանջ ավանդին հաշվարկվող տարեկան պարզ տոկոսադրույք)

2%

2%

Ցպահանջ ավանդի տարեկան տոկոսային եկամտաբերություն

1.82%

1.82%

Վարկային գծի, օվերդրաֆտի օգտագործած գումարների դիմաց հաշվարկվող տոկոսադրույքները սահմանվում են «Անելիք Բանկ» ՓԲԸ Վարչության որոշումներով

Քարտային հաշվի փակումը անվճար

 * Կազմակերպությունների հետ աշխատավարձային քարտերի տրամադրման և սպասարկման սակագները սահմանվում են առանձին` համապատասխան պայմանագրերով:  
Օգտագործված վարկային միջոցների մարման համար սահմանվում է 15 օր` օգտագործման օրվանից, արտոնյալ ժամանակահատվածը: Օգտագործված վարկային միջոցների և դրա դիմաց հաշվարկված տոկոսագումարի ամբողջությամբ մարման համար սահմանվում է 45 օր` օգտագործման օրվանից: Արտոնյալ ժամկետում օգտագործված միջոցները չմարելու դեպքում տոկոսները հաշվարկվում են օգտագործման օրվանից սկսած մինչև պարտավորության փաստացի կատարման օրը:  
Բանկն իրավունք ունի միակողմանիորեն փոփոխել հաշվում եղած դրամական միջոցների համար վճարվող տոկոսների չափը` դրանք ուժի մեջ մտնելուց 15 օր առաջ տեղեկացնելով քարտատիրոջը:  
Բանկին վերապահված է հաշվում եղած դրամական միջոցների դիմաց ստացված տոկոսներից օրենքով սահմանված կարգով եկամտահարկը (10%) հաշվելու և վճարելու հարկային գործակալի իրավունք:  
Բանկի եւ հաճախորդի միջեւ ծագած վեճերը կարգավորվում են կողմերի միջև բանակցությունների միջոցով:  
Կողմերի միջև ծագած վեճերը կարող են լուծվել ֆինանսական համակարգի հաշտարարի միջոցով (ՙֆինանսական համակարգի հաշտարարի մասին՚ ՀՀ օրենքով սահմանված կարգով), կամ առևտրային արբիտրաժում (ՙԱռևտրային արբիտրաժի մասին՚ ՀՀ օրենքով սահմանված կարգով) :

Պահանջվող Փաստաթղթեր

ArCa քարտ ունենալու համար Ձեզ անհրաժեշտ է դիմել «Անելիք Բանկ»-ի ցանկացած մասնաճյուղ `ներկայացնելով

  • անձնագիր,
  • սոց. քարտ

Քարտ պատվիրելու համար հաճախորդը ներկայացնում է քարտի պատվիրման հայտ, որը լրացվում է Բանկում: Քարտ պատվիրելիս հաճախորդը կատարում է «Անելիք Բանկ» ՓԲԸ Սակագներով սահմանված վճարումները:

Տոկոսների հաշվարկման օրինակ.

Ներդրվող ավանդի սկզբնական գումար`                            1.000.000 ՀՀ դրամ 
Ավանդի տարեկան պարզ տոկոսադրույք`
                          2 % 
Ավանդի ներդրման ժամկետ`                                                  12 ամիս 
Ավանդի տարեկան փաստացի տոկոսադրույք`                2.02%
Ավանդի տարեկան տոկոսային եկամտաբերություն (հարկված)` 1.82 % (ավանդի տոկոսների կապիտալացման դեպքում)

Ամսական վճարվող տոկոսներ` 
1.000.000 X 2%/365 X 30(31) = 1644 ՀՀ դրամ (առանց հարկման)  
1644 – 1644 X 10 % = 1480 ՀՀ դրամ (զուտ եկամուտ) 

Ավանդի վերջնական գումար`  
1.000.000 + 1480 X 12 = 1.017.760 ՀՀ դրամ (հարկված)  
Ավանդի տոկոսների կապիտալացման դեպքում. 
Ավանդի վերջնական գումար`    1.018.150 ՀՀ դրամ (հարկված)

Էջը թարմացված է 11.06.2012թ., 13:04

  • MasterCard
    Միջազգային պլաստիկ քարտեր: Սպասարկում աշխարհի ցանկացած կետում:
  • Visa
    Միջազգային պլաստիկ քարտեր: Սպասարկում աշխարհի ցանկացած կետում:
  • Վստահելի
    Ավանդ մինչև 12.3%, ավանդը ժամկետից շուտ վերցնելիս`համապատասխան ամսվա տոկոսների պահպանում
  • Պահատեղերի վարձակալություն
    Ձեր թանկարժեք իրերի ամենաապահով վայրը:
  • Փոխարկային
    Ավանդ մինչև 12.2% ցանկացած պահին ավանդը մեկ այլ արժույթով փոխարկելու...
  • Ապահով
    Ավանդ մինչև 12.5% ցանկացած պահին ավանդը հետ վերցնելու հնարավորություն +...
  • Anelik
    Դրամական փոխադրումների համակարգ մինիմալ սակագներով` սկսած 0,5% միջնորդավճարից
  • Դրամական փոխանցումներ ՀՀ տարածքում
    Դրամական փոխանցումներ ՀՀ տարածքում առավել հարմար պայմաններով:
  • MoneyGram
    Ֆիզ. անձանց դրամական փոխադրումներ ավելի քան 192 երկրներում առանց...
  • Arca
    Տեղական պլաստիկ քարտեր: Ստացեք կանխիկ դրամ, իրականացրեք կոմունալ և այլ վճարումներ:
  • Սպառողական
    Ցածր տոկոսադրույքով սպառողական վարկեր` գույքի գրավադրմամբ:
  • Ապառիկ
    Վարկեր ապառիկ կարգով ապրանքների ձեռքբերման նպատակով:
  • Ավտովարկեր
    Սկսած 7% կանխավճարից, մինչև 7 տարի մարման ժամկետով: Իրականացրեք Ձեր...
  • Լոմբարդային
    Ոսկյա իրերի գրավադրմամբ վարկեր ցածր տոկոսադրույքներով:
  • Ծրագրային
    ՀՀ Կառավարության տնտեսության կայունության վարկավորման ծրագիր:
  • Քարտային
    Քարտային վարկեր, միշտ հասանելի է Ձեր գրպանում:
  • Anelik
    Ավանդ մինչև 12.3%, Անելիք համակարգով ստացված գումարը ներդնելիս
  • Հիփոթեքային
    Տրամադրվում են ֆիզիկական անձանց` անշարժ գույքի գնման և վերանորոգման նպատակով:...
  • Կայուն
    Ավանդ 3 ամսում 8.5% ՀՀ դրամ, 5.5% ԱՄՆ դոլար, մինչև 11.6% տոկոսադրույքով
  • Զեղչեր բոլոր քարտապաններին
    մինչև 50% զեղչ շուրջ 500 խանութներում
  • BOOM Energy
    ԵԹԵ ԵՐԻՏԱՍԱՐԴ ԵՍ` Անվճար մուտք 15 ակումբներ, զեղչեր 400 խանութներում
  • Gold Privilege
    Anelik Bank MasterCard GOLD PRIVILEGE - Ձեր առավելությունների քարտը
  • Բիստրայա Պոչտա
    Միջազգային փոխանցումներ 0.4%-1.4% միջնորդավճարով:
  • ՊԱՐԶ-ԱՐԱԳ
    ՊԱՐԶ-ԱՐԱԳ ՎԱՐԿԵՐ. Վարկ ստանալու ամենապարզ ու արագ ուղին:
  • ՀԱՍԱՆԵԼԻ
    Թող Ձեր գումարն աշխատի Ձեզ համար և լինի միշտ ՀԱՍԱՆԵԼԻ...
  • «Բանկ-Հաճախորդ» համակարգ
    Կատարեք Ձեր անկանխիկ բանկային գործարքներն առանց Բանկ հաճախելու` ինտերնետի միջոցով: ...
  • Բանկային հաշիվներ
    Հաշիվներ իրավաբանական և ֆիզիկական անձանց համար շահավետ պայմաններով:
  • Հարսանեկան
    Վարկեր 1-5 մլն ՀՀ դրամ` առանց եկամուտը հաստատող տեղեկանքների:
  • Էքսպրես ուսանողական
    վարկեր 24 ժամում + 14% զեղչ վարկի տարեկան տոկոսադրույքից
  • Տոնական
    Միջոցառումների կազմակերպման լավագույն վարկատեսակ:
  • Շահավետ
    Ավանդ «Շահավետ»` նույն պահին, հենց տեղում ստացեք ներդրված ավանդի ԱՄԲՈՂՋ...