| «Անելիք» համակարգը ֆիզիկական անձանց՝
առանց հաշիվների բացման դրամական փոխադրումների համակարգ է, որով հնարավորություն է ընձեռնվում հարազատներին, մտերիմներին, ծանոթներին հատկացնել ֆինանսական օգնություն, հոգալ նրանց ուսման, բուժման և այլ ընթացիկ ծախսերը: | ![]() |
«Անելիք» համակարգով դրամական փոխանցումները ընդունվում և վճարվում են աշխարհի 100-ից ավելի երկրներում:
Դրամական փոխադրումների «Անելիք» համակարգը աշխատում և զարգանում է սկսած 1997 թվականից:
«Անելիք» համակարգի ցանկացած կետից կարելի է դրամական փոխադրումներ կատարել ցանկացած ուրիշ կետ:
«Անելիք» համակարգի բոլոր կետերում դրամական փոխադրումներն ընդունվում և վճարվում են կանխիկ:
«Անելիք» համակարգով փոխադրում կատարելիս հաճախորդից գանձվում է 2-4% միջնորդավճար, կախված փոխադրվող գումարից և ուղղությունից:
«Անելիք» համակարգը կատարում է նաև RUB փոխադրումներ 2% միջնորդավճարով:
«ԱնելիքՌՈՒ» ՍՊԸ-ից դեպի «Անելիք Բանկ» ՓԲԸ ցանկացած մասնաճյուղ «Անելիք» համակարգով դրամական փոխանցման սակագինը կազմում է.
- ՌԴ ռուբլով փոխանցումներ կատարելիս` 1.2%
- ԱՄՆ դոլարով փոխանցումներ իրականացնելիս`0.8%
- Եվրոյով փոխանցումներ իրականացնելիս` 0.8%
Փոխանցումներ կարող եք իրականացնել ինչպես «ԱնելիքՌՈՒ» ՍՊԸ գլխամասային գրասենյակից, այնպես էլ հետևյալ հասցեներից`
- ք. Մոսկվա, մետրո «ՍՈԿՈԼ», Լենինգրադսկիյ պրոսպեկտ, տուն 74, բն.1/г. Москва, метро (Сокол), Ленинградский пр-т, д. 74, к.1/
- Մոսկովյան շրջան, ք. Բալաշիխա, առևտրի կենտրոն «Սալտիկովսկիյ», Սալտիկովկա միկրոշրջան, Նովոսիխինսկոե մայրուղի, տարածք 4/ Московская область, г. Балашиха, Торговый Центр "Салтыковский", мкр-н Салтыковка, Носовихинское ш., вл. 4/
- ք. Մոսկվա, մետրո «Տյոպլիյ ստան», Նովոյասնեվսկիյ պողոտա, ՏՌՑ «ՍՊԵԿՏՐ»/г.Москва, метро "Теплый стан", Новоясеневский пр-т.,1, ТРЦ "Спектр"/
«Անելիք» համակարգով փոխանցման ժամկետը «Ստանդարտ» տարիֆային պլանի համար 1-24 ժամ է, իսկ «ANELIK SUPER» տարիֆային պլանի համար այն 5 րոպե է:
Համակարգում գործում են նաև «ANELIK SUPER» միջնորդավճարներ՝ կախված փոխադրվող գումարից.
«ANELIK SUPER» ԱՄՆ դոլարով փոխանցումների սակագները
սկսած 3000$ մինչև 3999$ 0.7%-0.9%
սկսած 4000$ մինչև 4999$ 0.6%-0.8%
սկսած 5000$ և ավելի 0.5%-0.7%
«ANELIK SUPER» Եվրոյով փոխանցումների սակագները
սկսած 1000€ մինչև 1999€ 0.7%-0.9%
սկսած 2000€ մինչև 2999€ 0.6%-0.8%
սկսած 3000€ և ավելի 0.5%-0.7%
«Անելիք» համակարգով ֆիզիկական անձանց դրամական փոխանցումներ իրականացնելիս փոխանցում ստացողի (շահառուի) չհայտնաբերվելու դեպքում փոխանցված դրամական միջոցները հետ են վերադառնում փոխանցման օրվանից մեկ ամիս հետո: Մինչև փոխանցում ստացողի (շահառուի) կողմից գումարը ստանալը փոխանցում կատարողը մեկ ամսվա ընթացքում կարող է տվյալ փոխանցումը չեղյալ համարելու կամ փոփոխելու դիմում լրացնել բանկում` ներկայացնելով փոխանցման անդորրագրի իր օրինակը և անձնագիրը:
«Անելիք» համակարգով ֆիզիկական անձանց դրամական փոխանցումների ընդունումը (վճարումը) ԱՄՆ դոլլարի, Եվրոյի և ՌԴ ռուբլու համար կարող է կատարվել նաև ՀՀ դրամով:
Լրացուցիչ տեղեկատվության համար դիմել «Անելիք Բանկ» ՓԲԸ ցանկացած մասնաճյուղ ՀՀ տարածքում կամ «ԱնելիքՌՈՒ» ՍՊԸ Մոսկվա քաղաքում:
Բանկն առաջարկում է նաև այլ համակարգեր` MONEYGRAM, Բիստրայա Պոչտա:
Էջը թարմացվել է 29.03.2013թ., 16:41
- Հետադարձ կապ+374 10 59 33 33
- ՄասնաճյուղերԵրևանում
- Հաճախորդներիսպասարկում
- Հաճախորդներիիրավունքներ
- Բաժնետերեր
- Թափուրաշխատատեղեր
- Տպել
416.00, 419.00
13.00 13.45
530.00, 541.00


































