| MasterCard պլաստիկ քարտեր
«Անելիք Բանկ» ՓԲԸ MasterCard
Սակագներ
|
|
• MasterCard Standard, MasterCard Gold և Cirrus/Maestro տեսակի հաշվարկային (դեբետային) կամ վարկային (կրեդիտային) պլաստիկ քարտերը տրամադրվում են ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձանց:
• Քարտը հաճախորդին տրամադրվում է քարտի տրամադրման դիմումը Բանկ ներկայացնելուց և սպասարկման պայմանագիրը ստորագրելուց հետո 2-5 բանկային օրվա ընթացքում: Տրամադրման պահից քարտն ակտիվ է և կարող է օգտագործվել հաճախորդի կողմից:
• Քարտի հետ հաճախորդին տրամադրվում է նաև հատուկ ծածկագիր (PIN-կոդ) պարունակող ծրար: PIN-կոդը պետք է օգտագործի միայն հաճախորդը, ինչպես նաև հաճախորդը պարտավոր է ապահովել PIN-կոդի հասանելիության անհնարինությունը այլ անձանց: Խորհուրդ չի տրվում PIN-կոդ պահպանել պլաստիկ քարտի հետ միասին:
• Քարտերը տրամադրվում են 2 տարի գործողության ժամկետով: Քարտի ժամկետի լրանալուց 30 օր առաջ քարտատիրոջ կողմից քարտի սպասարկման դադարեցման մասին գրավոր դիմում չստանալու դեպքում Բանկի կողմից քարտը վերաթողարկվում է` ևս 2 տարի գործողության ժամկետով:
• Քարտային հաշվի արժույթը կարող է լինել - ՀՀ դրամ, ՌԴ ռուբլի, ԱՄՆ դոլար, Եվրո:
• Արտարժույթով արտահայտված գործառնությունների (քարտային հաշվի արժույթը քարտով գործարքի արժույթից տարբերվելու դեպքում) կատարման ժամանակ կիրառվում է Բանկի կողմից սահմանված փոխարժեքը:
• Հաշվի քաղվածքը ստանալուց 15-օրյա ժամկետում հաշվի հետ կապված գործառնություններում անճշտություններ հայտնաբերելու դեպքում հաճախորդը Բանկին կարող է ներկայացնել բողոքարկում: Նշված ժամանակահատվածում բողոքարկումներ չստանալու դեպքում Բանկը քաղվածքը համարում է ընդունված: Բողոքարկումը ներկայացվում է Բանկին գրավոր դիմումի տեսքով: Սահմանված ժամկետում ստացված բողոքարկման դիմումը Բանկն ընդունում է կատարման, իրականացնելով MasterCard միջազգային վճարային համակարգի կանոններով սահմանված համապատասխան գործողությունները:
• Քարտի կորստի դեպքում հաճախորդը պետք է հնարավորինս սեղմ ժամկետում` հեռախոսակապի միջոցով, տեղյակ պահի Բանկին և/կամ "ԱրմենիանՔարդ" պրոցեսինգային կենտրոնին կամ անձնագրով այցելի Բանկի գլխամասային գրասենյակ կամ ցանկացած մասնաճյուղ: Հաճախորդի կողմից քարտի կորստի մասին հեռախոսակապի միջոցով հայտնելու պահին քարտով գործարքների իրականացումը անմիջապես կկասեցվի: Քարտի գործողության կասեցումից հետո հաճախորդը պետք է 5-օրյա ժամկետում այցելի Բանկ և ներկայացնի քարտի կորստի մասին գրավոր դիմում, որի հիման վրա Բանկը հաճախորդին 2-5 բանկային օրվա ընթացքում կտրամադրի նոր քարտ:
• Ժամկետից շուտ քարտի սպասարկումը դադարեցվում և քարտային հաշիվը փակվում է քարտատիրոջ գրավոր դիմումի համաձայն: Քարտային հաշվի մնացորդը վերադարձվում է հաճախորդին: Քարտը ենթակա է վերադարձման Բանկ:
• Քարտը հնարավորություն է տալիս ստանալ նաև մինչև 50% զեղչ Հայաստանի գրեթե 400 խանութներում և սպասարկման կետերում անկանխիկ գնումներ կատարելիս: Խանութների ցանկին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով` ՑԱՆԿ
Քարտերի տրամադրման և սպասարկման սակագներն են`
Ծառայություններ Maestro/Cirrus MC Standard MC Gold Քարտի տրամադրում (թողարկում) 2-5 բանկային օրվա ընթացքում անվճար անվճար անվճար Քարտի շտապ տրամադրման (թողարկման) համար սպասարկման վճար (մեկ բանկային օրվա ընթացքում) 5000 ՀՀ դրամ 5000 ՀՀ դրամ 10000 ՀՀ դրամ Քարտային հաշվի բացում անվճար անվճար անվճար Քարտային հաշվի սպասարկման տարեկան վճար 2500 ՀՀ դրամ 4000 ՀՀ դրամ 10000 ՀՀ դրամ Ժամկետը լրացած քարտերի վերաթողարկում անվճար անվճար անվճար Չնվազող մնացորդ USD 5 10 25 Չնվազող մնացորդ EUR 5 10 20 Չնվազող մնացորդ ՀՀ դրամ 2500 4000 10000 Չնվազող մնացորդ RUB - 300 1000 Կից քարտի տրամադրում անվճար անվճար անվճար Կցված քարտի սպասարկման տարեկան վճար 1000 ՀՀ դրամ 2000 ՀՀ դրամ 5000 ՀՀ դրամ Վնասված, շահագործման ոչ ենթակա քարտի կրկնօրինակի տրամադրում գործողության նույն ժամանակահատվածով 2000 ՀՀ դրամ 4000 ՀՀ դրամ 10000 ՀՀ դրամ Քարտի արգելափակում անվճար անվճար անվճար Քարտի ապաարգելափակում 500 ՀՀ դրամ 500 ՀՀ դրամ 500 ՀՀ դրամ Կորցրած, գողացած քարտի կամ PIN կոդի դեպքում քարտի կրկնօրինակի տրամադրում գործողության նույն ժամանակահատվածով 2000 ՀՀ դրամ 4000 ՀՀ դրամ 10000 ՀՀ դրամ Քարտի մուտքագրումը միջազգային STOP ցանկ (14 օրով մեկ տարածաշրջանում) - 35000 ՀՀ դրամ 35000 ՀՀ դրամ Քարտի ելքագրումը միջազգային STOP ցանկից - 5000 ՀՀ դրամ 5000 ՀՀ դրամ Քարտային հաշվի քաղվածքի ամենամսյա տրամադրում Բանկում կամ փոստի, e-mail-ի միջոցով անվճար անվճար անվճար Քարտային հաշվի քաղվածքի լրացուցիչ տրամադրում Բանկում կամ փոստի, e-mail-ի միջոցով 1000 ՀՀ դրամ 1000 ՀՀ դրամ անվճար SMS ծառայության միացում անվճար անվճար անվճար Վճար յուրաքանչյուր SMS-ի համար 35 ՀՀ դրամ 35 ՀՀ դրամ 35 ՀՀ դրամ Քարտային հաշվի համալրում անվճար անվճար անվճար Քարտային հաշվի շտապ համալրում 5000 ՀՀ դրամ 5000 ՀՀ դրամ 5000 ՀՀ դրամ Միջնորդավճար քարտով բանկի բանկոմատներից և կանխիկացման կետերից կանխիկի տրամադրման համար 0.5% 0.5% 0.5% Միջնորդավճար Արքա համակարգի այլ բանկերի կանխիկացման կետերից կանխիկի տրամադրման համար 1% 1% 1% Միջնորդավճար Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան, Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ, ՎՏԲ-Հայաստան Բանկ, Պրոկրեդիտ Բանկ բանկերի կանխիկացման կետերից և արտերկրում կանխիկացնելիս 1%, նվազագույնը 1500 ՀՀ դրամ 1%, նվազագույնը 1500 ՀՀ դրամ 1%, նվազագույնը 1500 ՀՀ դրամ Միջնորդավճար քարտային հաշվին առկա միջոցները Բանկում առանց քարտի կանխիկացնելու համար 0.5% 0.5% 0.5% Միջնորդավճար բանկի կողմից տրամադրված մի քարտից մյուսին ինտերնետով փոխանցման ժամանակ 0.4% 0.4% 0.4% Միջնորդավճար բանկի կողմից տրամադրված քարտով այլ բանկերի քարտերին ինտերնետով փոխանցման ժամանակ 0.5% 0.5% 0.5% Միջնորդավճար անկանխիկ գործարքների իրականացման համար անվճար անվճար անվճար Կանխիկացման օրեկան սահմանաչափ դրամային հաշվի դեպքում 150000 500000 - Կանխիկացման օրեկան սահմանաչափ ԱՄՆ դոլարով հաշվի դեպքում 250 1000 - Կանխիկացման օրեկան սահմանաչափ եվրոյով հաշվի դեպքում 250 1000 - Կանխիկացման օրեկան սահմանաչափ ՌԴ ռուբլով հաշվի դեպքում - 30000 - Միջնորդավճար սահմանաչափերի ժամանակավոր վերանայման համար 1000 ՀՀ դրամ 1000 ՀՀ դրամ - Քարտային հաշվի դրական մնացորդին հաշվարկվող տարեկան պարզ տոկոսադրույք (Բանկում սահմանված ցպահանջ ավանդին հաշվարկվող տարեկան պարզ տոկոսադրույք) 2% 2% 2% Ցպահանջ ավանդի տարեկան տոկոսային եկամտաբերություն 1.82% 1.82% 1.82% Քարտային հաշվի փակում և քարտի վերադարձ անվճար անվճար անվճար
* Կազմակերպությունների հետ աշխատավարձային քարտերի տրամադրման և սպասարկման սակագները սահմանվում են առանձին` համապատասխան պայմանագրերով:
** Օգտագործված վարկային միջոցների մարման համար սահմանվում է 15 օր` օգտագործման օրվանից, արտոնյալ ժամանակահատվածը: Օգտագործված վարկային միջոցների և դրա դիմաց հաշվարկված տոկոսագումարի ամբողջությամբ մարման համար սահմանվում է 45 օր` օգտագործման օրվանից: Արտոնյալ ժամկետում օգտագործված միջոցները չմարելու դեպքում տոկոսները հաշվարկվում են օգտագործման օրվանից սկսած մինչև պարտավորության փաստացի կատարման օրը:
-
Բանկն իրավունք ունի միակողմանիորեն փոփոխել հաշվում եղած դրամական միջոցների համար վճարվող տոկոսների չափը` դրանք ուժի մեջ մտնելուց 15 օր առաջ տեղեկացնելով քարտատիրոջը:
-
Բանկին վերապահված է հաշվում եղած դրամական միջոցների դիմաց ստացված տոկոսներից օրենքով սահմանված կարգով եկամտահարկը (10%) հաշվելու և վճարելու հարկային գործակալի իրավունք:
-
Բանկի եւ հաճախորդի միջեւ ծագած վեճերը կարգավորվում են կողմերի միջև բանակցությունների միջոցով:
-
Կողմերի միջև ծագած վեճերը կարող են լուծվել ֆինանսական համակարգի հաշտարարի միջոցով (ՙֆինանսական համակարգի հաշտարարի մասին՚ ՀՀ օրենքով սահմանված կարգով), կամ առևտրային արբիտրաժում (ՙԱռևտրային արբիտրաժի մասին՚ ՀՀ օրենքով սահմանված կարգով
Պահանջվող Փաստաթղթեր
Քարտ պատվիրելու համար Ձեզ անհրաժեշտ է դիմել «Անելիք Բանկ» - ի ցանկացած մասնաճյուղ `ներկայացնելով
- անձնագիր,
- սոց. քարտ
Քարտ պատվիրելու համար հաճախորդը ներկայացնում է քարտի պատվիրման հայտ, որը լրացվում է Բանկում: Քարտ պատվիրելիս հաճախորդը կատարում է «Անելիք Բանկ» ՓԲԸ Սակագներով սահմանված վճարումները:
Տոկոսների հաշվարկման օրինակ.
Ներդրվող ավանդի սկզբնական գումար՝ 1.000.000 ՀՀ դրամ
Ավանդի տարեկան պարզ տոկոսադրույք՝ 2 %
Ավանդի ներդրման ժամկետ՝ 12 ամիս
Ավանդի տարեկան փաստացի տոկոսադրույք` 2.02%
Ավանդի տարեկան տոկոսային եկամտաբերություն (հարկված)` 1.82 % (ավանդի տոկոսների կապիտալացման դեպքում)
1.000.000 X 2%/365 X 30(31) = 1644 ՀՀ դրամ (առանց հարկման)
1644 – 1644 X 10 % = 1480 ՀՀ դրամ (զուտ եկամուտ)
Ավանդի վերջնական գումար՝
1.000.000 + 1480 X 12 = 1.017.760 ՀՀ դրամ (հարկված)
Ավանդի տոկոսների կապիտալացման դեպքում.
Ավանդի վերջնական գումար՝ 1.018.150 ՀՀ դրամ (հարկված)
- Հետադարձ կապ+374 10 59 33 33
- ՄասնաճյուղերԵրևանում
- Հաճախորդներիսպասարկում
- Հաճախորդներիիրավունքներ
- Բաժնետերեր
- Թափուրաշխատատեղեր
- Տպել
413.00, 416.00
13.00, 13.40
529.00, 539.00


































