
Տրանսֆեր
Վարկեր` վարկառուի ստացած դրամական փոխանցումների հիման վրա
-
Տոկոսադրույք15-21%
-
Ժամկետմինչև 36 ամիս
-
Նվազագույն գումար100 000 ՀՀ Դրամ
-
Առավելագույն գումար1 500 000 ՀՀ Դրամ
Տրասնֆեր
Ընդհանուր պայմաններ
1. |
Վարկառուին ներկայացվող պահանջ |
Բանկի գործող վճարային համակարգերով արագ դրամական փոխանցումների միջոցով վարկառուն փոխանցումներ է ստացել հետևյալ պարբերականությամբ․ Տարբերակ 1 - դիմումի ներկայացման ամսվան նախորդող 4 ամիսների ընթացքում յուրաքանչյուր ամիս նվազագույնը 1 անգամ, կամ
Տարբերակ 2 - դիմումի ներկայացման ամսվան նախորդող 6 ամիսների ընթացքում նվազագույնը 3 անգամ (նվազագույնը 3 ամիս և յուրաքանչյուր ամիս առնվազն 1 փոխանցում), ընդ որում հաշվետու ամսում* առնվազն 1 փոխանցման առկայությունը պարտադիր է, կամ Տարբերակ 3 - դիմումի ներկայացման ամսվան նախորդող 12 ամիսների ընթացքում 6 փոխանցումների առկայություն, ընդ որում դիմումի ներկայացման ամսվան նախորդող վերջին 2 ամիսների ընթացքում առնվազն 1 փոխանցման առկայություն: Փոխանցումները պետք է ստացված լինեն առնվազն 3 ամիսների ընթացքում։ |
|||
2. |
Վարկի առավելագույն գումար |
Վերջին 12 ամիսների ընթացքում ստացած փոխանցումների հանրագումարը** **Ամսական փոխանցման գումար է համարվում տվյալ ամսվա ընթացքում բոլոր արժույթներով ստացված փոխանցումների հանրագումարը` արտահայտված պահանջվող վարկի արժույթով, ընդ որում, փոխարկումների հաշվարկն իրականացվում է Բանկի տվյալ պահին գործող տվյալ արժույթի առքի փոխարժեքով |
|||
3. |
Արժույթ |
ՀՀ դրամ |
ԱՄՆ դոլար |
ՌԴ ռուբլի |
Եվրո |
4. |
Վարկի նվազագույն գումար |
100 000 |
200 |
15 000 |
200 |
5. |
Վարկի առավելագույն գումար |
1 500 000 |
3 500 |
200 000 |
3 500 |
6. |
Տարեկան անվանական տոկոսադրույք |
21% |
18% |
18% |
15% |
7. |
Վարկի տրամադրման առավելագույն ժամկետ (ամիս) |
36 |
|||
8. |
Վարկի տրամադրման միանվագ վճար (պայմանագրային գումարից) |
1% |
2.5% |
||
9. |
Վարկի տրամադրման եղանակ |
անկանխիկ՝ վճարային քարտի միջոցով |
|||
10. |
Վարկի և տոկոսագումարների մարման եղանակը |
անուիտետային |
|||
11. |
Ապահովվածությունը |
դրամական հոսքեր (փոխանցումներ) |
Վարկառուի նկատմամբ պահանջներ
12. |
Կարգավիճակը |
ՀՀ քաղաքացի ֆիզիկական անձ |
13. |
Տարիքային սահմանափակումը |
Վարկառուի տարիքը վարկի դիմումի ընդունման օրվա դրությամբ չպետք է 21 տարեկանից պակաս լինի և մինչև վարկի մարման վերջնաժամկետը չպետք է գերազանցի 65 տարեկանը |
14. |
Վարկառուի վարկային պատմության նկատմամբ պահանջը |
1) վարկային պատմության առկայություն |
Վճարային քարտ
15. |
Վճարային քարտի տեսակ |
Anelik- Transfer (Visa Electron, Visa Classic) |
*վճարային քարտի սակագները` համաձայն Բանկի գործող պայմանների |
Տույժ, տուգանք
16. |
Ժամկետանց վարկի գծով, օրական |
0.1% |
17. |
Ժամկետանց տոկոսագումարի գծով, օրական |
0.1% |
18. |
Վարկի վաղաժամկետ մարում կամ լրացուցիչ ապահովման միջոց պահանջելու հիմքեր |
Բանկն իրավասու է պահանջել վարկի վաղաժամկետ մարում կամ լրացուցիչ ապահովման միջոց, եթե` |
Հայտի վերաբերյալ այլ պայմաններ
19. |
Վարկի մերժման գործոնները |
1. վարկային պատմության բացակայություն |
20. |
Որոշման կայացման առավելագույն ժամկետը |
պահանջվող բոլոր փաստաթղթերը Բանկ ներկայացնելուց հետո առավելագույնը 1 աշխատանքային օր |
21. |
Վարկառուին վարկի վերաբերյալ կայացված որոշման մասին տեղեկատվության տրամադրման ժամկետ |
որոշման կայացումից հետո առավելագույնը 1 աշխատանքային օր |
22. |
Որոշման վավերականության առավելագույն ժամկետը |
10 աշխատանքային օր |
23. | Վարկի տրամադրման ժամկետ | առավելագույնը 4 աշխատանքային օր |
23. |
Վարկային դիմումի ընդունման վայր |
Բանկի բոլոր մասնաճյուղեր |
24. |
Վարկի ձևակերպման և տրամադրման վայր |
Բանկի բոլոր մասնաճյուղեր |
Տրանսֆեր վարկի տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկման օրինակ`
• Վարկի գումարը` 500 000 ՀՀ դրամ,
• Տոկոսադրույքը` 21% տարեկան
• Ժամկետը` 36 ամիս,
• Միանվագ միջնորդավճար` 1%
• Տարեկան փաստացի տոկոսադրույքը կկազմի` 24 %:
Տոկոսագումարների հաշվարկման կարգ`
Տոկոսադրույքը կիրառվում է վարկի նվազող մնացորդի վրա` ելնելով տարում 365 օրվա հաշվարկից:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ` ՎԱՐԿԻ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ ՀԱՇՎԱՐԿՎՈՒՄ ԵՆ ԱՆՎԱՆԱԿԱՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ: ԻՍԿ ՏԱՐԵԿԱՆ ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԸ ՑՈՒՅՑ Է ՏԱԼԻՍ, ԹԵ ՈՐՔԱՆ ԿԱՐԺԵՆԱ ՎԱՐԿԸ ՁԵԶ ՀԱՄԱՐ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ ԵՎ ԱՅԼ ՎՃԱՐՆԵՐԸ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԺԱՄԿԵՏՆԵՐՈՒՄ ԵՎ ՉԱՓԵՐՈՎ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ:
Վարկի վաղաժամկետ մարում
Վարկի վաղաժամկետ մարման դեպքում տույժեր չեն գանձվում:
Արտարժույթի ազդեցությունը
Հաշվի առնելով, որ Բանկը տրամադրում է վարկեր ոչ միայն ՀՀ դրամով, այլ նաև արտարժույթով, վարկառուն պետք է գիտակցի, որ արտարժույթի տատանումները կարող են դրական/բացասական ազդեցություն ունենալ վարկի մարումների վրա:
Հայտի մերժում
Այն դիմորդները, որոնք չեն համապատասխանում ծրագրային պահանջներին, կամ Բանկին չի բավարարում հաճախորդի վարկունակությունը չեն կարող վարկավորվել, որի վերաբերյալ հաճախորդի ցանկությամբ Բանկը կարող է տրամադրել գրավոր մերժում: Բանկը պատրաստակամ է սույն մերժման մասին տեղեկությունը հայտնել այլ ՀՀ բանկերին և վարկային կազմակերպություններին (ՀՀ Բանկային գաղտնիք մասին օրենք):
ԶԳՈՒՇԱՑՈՒՄ: ՁԵՐ ԳՈՒՅՔԸ ԿԱՐՈՂ Է ԲՌՆԱԳԱՆՁՎԵԼ, ԵԹԵ ԴՈՒՔ ԺԱՄԱՆԱԿԻՆ ՉԿԱՏԱՐԵՔ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԻ ԵՎ ՎԱՐԿԻ ԳՈՒՄԱՐԻ ՄԱՐՈՒՄՆԵՐԸ: ՁԵՐ ԿՈՂՄԻՑ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԻ ԵՎ ՎԱՐԿԻ ԳՈՒՄԱՐԻ ՄԱՐՈՒՄՆԵՐԸ ԺԱՄԿԵՏԻՆ ՉՎՃԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՁԵՐ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԿԳՐԱՆՑՎԻ ՎԱՐԿԱՅԻՆ ՌԵԳԻՍՏՐՈՒՄ:
Վարկառուի կողմից պարտականությունների չկատարման դեպքում գրավի հաշվին պարտավորությունները մարելու դեպքում վարկառուի վարկային պարտավորությունները ծածկելու համար գրավը բավարար չլինելու դեպքում պարտավորությունները կարող են մարվել վարկառուի այլ գույքի հաշվին:
Բանկը նախքան վարկային պայմանագրի կնքումը տրամադրում է Անհատական թերթիկ՝ համաձայն ՀՀ Կենտրոնական բանկի խորհրդի կողմից հաստատված «Բանկի և ավանդատուի, կրեդիտավորողի և սպառողի հաղորդակցման կարգը, պայմանները, ձևերը և նվազագույն պահանջները» կանոնակարգ 8/05-ի:
-
Անձը հաստատող փաստաթուղթ -
ՀԾՀ/ՀԾՀ չստանալու վերաբերյալ տեղեկանք/հանրային ծառայության համարանիշ/նույնականացման քարտ/կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու վերաբերյալ տեղեկանքի համարը(առկայության դեպքում)
-