Ապահով Ավանդ՝ մինչև 9.25% տարեկան եկամտաբերությամբ

Ապահով

Ավանդ շահավետ պայմաններով

Ներդրե՛ք Ձեր գումարն Ապահով ավանդատեսակով և ստացե՛ք մինչև 9.25% տոկոսադրույքով տարեկան եկամուտ։
Ավանդը կարող եք ներդնել և՛ ավելացման իրավունքով, և՛ առանց ավելացման իրավունքի։ Նաև ստացեք անվճար Visa Classic, Visa Electron, Visa Gold, Cirrus/Maestro , MasterCard Standard, MasterCard Gold պլաստիկ քարտեր:


  • Տոկոսադրույք
    մինչև 9.25 %
  • Ժամկետ
    մինչև 1096 օր
  • Նվազագույն գումար
    100 000 ՀՀ Դրամ
  • Առավելագույն գումար
    Չի սահմանվում


էջը թարմացվել է 26.03.2018 12:50

Ապահով

ավանդի տեղեկատվական ամփոփագիր

1. Ֆիզիկական անձանցից ներգրավված «ԱՊԱՀՈՎ» ժամկետային ավանդի տարեկան տոկոսադրույքներն առանց ավելացման իրավունքի ներդնման դեպքում.

Տարեկան անվանական տոկոսադրույք
(առանց ավելացման իրավունքի)

Տոկոսների վճարման հաճախականություն

Արժույթ

ՀՀ դրամ

ԱՄՆ դոլար

Եվրո

Ռուբլի

Ավանդի
ժամկետ

Ամսական

Ժամկետի վերջում

Ամսական

Ժամկետի վերջում

Ամսական

Ժամկետի վերջում

Ամսական

Ժամկետի վերջում

31-60 օր

-

5.00%

-

1.00%

-

0.25%

-

4.00%

61-90 օր

-

5.50%

-

1.50%

-

0.50%

-

4.25%

91-120 օր

5.50%

6.00%

1.75%

2.25%

0.75%

1.00%

4.00%

4.50%

121-150 օր

6.00%

6.50%

2.00%

2.50%

0.75%

1.00%

4.25%

4.75%

151-180 օր

6.50%

7.00%

2.50%

3.00%

1.00%

1.25%

4.50%

5.00%

181-210 օր

7.00%

7.50%

3.00%

3.50%

1.25%

1.50%

4.75%

5.25%

211-240 օր

7.00%

7.50%

3.25%

3.75%

1.25%

1.50%

5.00%

5.50%

241-270 օր

7.50%

8.00%

3.50%

4.00%

1.50%

1.75%

5.25%

5.75%

271-300 օր

7.50%

8.00%

3.75%

4.25%

1.75%

2.00%

5.50%

6.00%

301-330 օր

8.00%

8.50%

4.00%

4.50%

1.75%

2.00%

5.75%

6.25%

331-365 օր

8.00%

8.50%

4.25%

4.75%

1.75%

2.00%

6.00%

6.50%

366-730 օր

8.50%

9.00%

4.50%

5.00%

2.25%

2.50%

-


-

731-1096օր 8.75% 9.25%

-

- - - - -


2. Ֆիզիկական անձանցից ներգրավված «ԱՊԱՀՈՎ» ժամկետային ավանդի տարեկան տոկոսադրույքներն ավելացման իրավունքով ներդնման դեպքում.

Տարեկան անվանական տոկոսադրույք
(ավելացման իրավունքով)

Տոկոսների վճարման հաճախականություն

Արժույթ

ՀՀ դրամ

ԱՄՆ դոլար

Եվրո

Ռուբլի

Ավանդի
ժամկետ

Ամսական

Ժամկետի վերջում

Ամսական

Ժամկետի վերջում

Ամսական

Ժամկետի վերջում

Ամսական

Ժամկետի վերջում

91-120 օր

5.00%

5.50%

1.25%

1.75%

0.25%

0.50%

3.00%

3.50%

121-150 օր

5.50%

6.00%

1.50%

2.00%

0.25%

0.50%

3.25%

3.75%

151-180 օր

6.00%

6.50%

1.75%

2.25%

0.50%

0.75%

3.50%

4.00%

181-210 օր

6.50%

7.00%

2.25%

2.75%

0.75%

1.00%

3.75%

4.25%

211-240 օր

6.50%

7.00%

2.75%

3.25%

0.75%

1.00%

4.00%

4.50%

241-270 օր

7.00%

7.50%

3.00%

3.50%

1.00%

1.25%

4.25%

4.75%

271-300 օր

7.00%

7.50%

3.25%

3.75%

1.25%

1.50%

4.50%

5.00%

301-330 օր

7.50%

8.00%

3.50%

4.00%

1.25%

1.50%

4.75%

5.25%

331-365 օր

7.50%

8.00%

3.75%

4.25%

1.25%

1.50%

5.00%

5.50%

366-450 օր

8.00%

8.50%

4.00%

4.50%

1.75%

2.00%

-

-

*100 000 000 (հարյուր միլիոն) ՀՀ դրամը, 200 000 (երկու հարյուր հազար) ԱՄՆ դոլարը, 200 000 (երկու հարյուր հազար) եվրոն, 12 000 000 (տասներկու միլիոն) ՌԴ ռուբլին գերազանցող ավանդների տարեկան տոկոսադրույքը և սպասարկման պայմանները սահմանվում են լրացուցիչ պայմանավորվածությամբ:

3. Առանց ավելացման իրավունքի «Ապահով» ավանդատեսակի համար՝ 1 097 օր և ավել ժամկետով, իսկ ավելացման իրավունքով «Ապահով» ավանդատեսակի համար՝ 451 օր և ավել ժամկետով ներգրավվող և/կամ 100 000 000 (հարյուր միլիոն) ՀՀ դրամը, 200 000 (երկու հարյուր հազար) ԱՄՆ դոլարը, 200 000 (երկու հարյուր հազար) եվրոն կամ 366 օր և ավել ժամկետով ներգրավվող և/կամ 12 000 000 (տասներկու միլիոն) ՌԴ ռուբլին գերազանցող ավանդների տարեկան տոկոսադրույքն ու սպասարկման պայմանները սահմանվում են լրացուցիչ պայմանավորվածությամբ:
4. Ավելացման իրավունքով ավանդի գումարը կարող է ավելացվել առանց քանակային սահմանափակումների և ավելացումների արդյունքում այն չի կարող գերազանցել 100 000 000 (հարյուր միլիոն) ՀՀ դրամը, 200 000 (երկու հարյուր հազար) ԱՄՆ դոլարը, 200 000 (երկու հարյուր հազար) եվրոն, 12 000 000 (տասներկու միլիոն) ՌԴ ռուբլին: Ավանդային պայմանագրի գործողության ընթացքում ավելացված գումարի նկատմամբ տոկոսների հաշվարկը կատարվում է ավանդային պայմանագրով սահմանված տոկոսադրույքով, բացառությամբ ավանդի գործողության ժամկետի վերջին 90 օրը, որի համար տոկոսների հաշվարկը կատարվում է տվյալ պահին Բանկում գործող տվյալ արժույթի ցպահանջ տոկոսադրույքով։Ավելացման իրավունքով ավանդի գումարի ավելացման իրավունք ունի ինչպես Ավանդատուն, այնպես էլ ցանկացած անձ, ով ցանկանում է ավելացնել ավանդատուի ավանդի գումարը, եթե այլ բան նախատեսված չէ ավանդային պայմանագրով:
5. Ավանդի նվազագույն չափը սահմանվում է 100 000 (մեկ հարյուր հազար) ՀՀ դրամ կամ 200 (երկու հարյուր) ԱՄՆ դոլար կամ 200 (երկու հարյուր) Եվրո կամ 12 000 (տասներկու հազար) ՌԴ ռուբլի, որը պետք է պահպանվի սույն ամփոփագրի 1-ին և 2-րդ կետերում նշված սանդղակների համապատասխան տոկոսները ստանալու համար:
6. Ավանդատուն կարող է ավանդը ներդնել հօգուտ երրորդ անձի, որի կողմից ավանդը տնօրինելու իրավունքը ձեռք է բերվում վերջինիս կողմից ավանդի հետ առաջին գործարքը կատարելու, Բանկին այդ իրավունքի վրա հիմնված առաջին պահանջը ներկայացնելու կամ իր մտադրությունը գրավոր հայտնելու պահից, իսկ ավանդատուն (ավանդի գումարը ներդրած անձը) կորցնում է ավանդի նկատմամբ իրավունքը:
6.1. Եթե երրորդ անձը չափահաս և գործունակ ֆիզիկական անձ է, հօգուտ ում ձևակերպվում է ավանդային պայմանագիրը՝ առանց տվյալ երրորդ անձի գիտության, ապա ավանդատուն ինքն է ստանձնում Բանկին տվյալ երրորդ անձի անձը հաստատող փաստաթղթերի (դրանց տվյալների) ներկայացման պատասխանատվությունը՝ վերջինից բխող բոլոր իրավական հետևանքներով հանդերձ։
7. Ավանդի հաշվում ավանդատուի անունով կարող են մուտքագրվել նաև երրորդ անձանցից ստացված դրամական միջոցները` նրա ավանդի հաշվի մասին անհրաժեշտ տվյալների նշումով, եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով:
8. Ավանդի նկատմամբ հաշվարկված տոկոսները վճարվում են ամսական հաճախականությամբ կամ ժամկետի վերջում` պայմանագրի համաձայն:
9. Ցանկացած արժույթով ավանդ ներդնելիս բացվում է ՀՀ դրամով բանկային հաշիվ։
10. Արտարժույթով ներդրված ավանդի տոկոսագումարներն ավանդատուի ցանկությամբ կարող են վճարվել այն արտարժույթով, որով ներգրավվել է ավանդը, բացառությամբ` ՀՀ ԿԲ կողմից սահմանված դեպքերի: Արտարժույթով ներդրված ավանդի դեպքում, եթե ավանդատուն ցանկություն չի հայտնել ավանդի տոկոսների վճարումը ստանալ տվյալ արտարժույթով, ապա տոկոսագումարները վճարվում են ՀՀ դրամով վճարման պահին Բանկում տվյալ արտարժույթի համար սահմանված առքի փոխարժեքով:
11. Ավանդի ներդնման դեպքում ավանդը կամ դրա մի մասը ժամկետից շուտ պահանջելիս կատարվում է ավանդի ներդրման պահից մինչև ընդհատման նախորդ օրը հաշվարկված տոկոսագումարի վերահաշվարկ և վերադարձվող գումարի նկատմամբ տոկոսագումարները հաշվարկվում են Բանկում գործող տվյալ արժույթի ցպահանջ ավանդի տոկոսադրույքով:
12. Մինչ այդ ավանդատուին վճարված (բանկային հաշվին կամ այլ պարտավորություններ հաշվին փոխանցված) տոկոսագումարները գերազանցելու դեպքում տարբերության չափով գումար է գանձվում հետ վերադարձվող ավանդի գումարից, պակաս լինելու դեպքում տոկոսագումարների տարբերությունը վճարվում է ավանդատուին:
13. Պայմանագրով սահմանված տոկոսադրույքը հաշվարկվում է ավանդի օրական մնացորդի նկատմամբ, եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով:
14. Բանկային ավանդի գումարի նկատմամբ տոկոսները հաշվեգրվում են ավանդը ներդնելու հաջորդ օրվանից մինչև այն ավանդատուին վերադարձնելու կամ ավանդատուի հաշվից այլ հիմքերով դուրս գրելու օրվան նախորդող օրը:
15. Ավանդային պայմանագրի կնքման ժամանակ ավանդատուի ցանկությամբ ավանդային պայմանագրի գործողության ընթացքում հաշվարկված տոկոսագումարը կարող է ավելացվել (կապիտալացվել) ավանդի գումարին` պայմանագրով նշված տոկոսների վճարման հաճախականությամբ, եթե դա նախատեսված է ավանդային պայմանագրով: Տոկոսների կապիտալացման դեպքում ավանդի մնացորդի գումարը կարող է գերազանցել սույն տեղեկատվական ամփոփագրով սահմանված համապատասխան արժույթների համար նախատեսված առավելագույն գումարի սահմանաչափերը։
16. Եթե ավանդի վերջին օրը ոչ աշխատանքային օր է, ապա ավանդի գումարն ավանդատուին ետ է վերադարձվում հաջորդ աշխատանքային օրը, ընդ որում՝ ոչ աշխատանքային օրվա համար ավանդի նկատմամբ շարունակում է գործել ավանդային պայմանագրով նախատեսված տոկոսադրույքը
17. Եթե Բանկի որևէ մասնաճյուղ աշխատում է տվյալ ոչ աշխատանքային օրվա ընթացքում, ապա դա դեռևս Բանկի համար չի համարվում աշխատանքային օր։
18. Ավանդատուի ցանկությամբ ավանդի պայմանագրի ժամկետը կարող է երկարաձգվել ավանդի ժամկետը լրանալու օրը տվյալ պահին Բանկում գործող այդ ավանդատեսակի համար տեղեկատվական ամփոփագրով սահմանված համապատասխան պայմաններով (մասնավորապես՝ ավանդային պայմանագրի երկարաձգվող ժամկետին համապատասխանող տվյալ արժույթի առավելագույն տոկոսադրույքով, իսկ տոկոսագումարների վճարման պարբերականության/հաճախականության փոփոխության դեպքում, երբ նախորդ տեղեկատվական ամփոփագրում նշված տոկոսագումարների վճարման հաճախականությունը նշված չէ նոր (գործող) տեղեկատվական ամփոփագրում, ապա ավանդային պայմանագրի գործողության ժամկետը երկարաձգվում է տոկոսագումարների վճարման հաջորդ, ամենամոտիկ, երկար հաճախականությամբ):
18.1. Եթե ավանդային պայմանագրի գործողության ժամկետի ավարտին տվյալ ավանդատեսակն այլևս չի գործում Բանկում, նույնիսկ եթե այն կնքելիս Ավանդատուն նախապես նշել է ավտոմատ երկարաձգման իրավունքի դաշտը կամ նախապես Բանկ է ներկայացրել գործող ավանդային պայմանագրի ժամկետի երկարաձգման մասին դիմում, ապա այդ ավանդային պայմանագրի գործողության ժամկետը երկարաձգվում է երկարաձգման պահին տվյալ ժամկետին համապատասխանող Բանկում գործող ամենաբարձր անվանական տոկոսադրույք ունեցող համապատասխան արժույթով ավանդատեսակի պայմաններով։ Իսկ եթե երկարաձգման պահին տվյալ ժամկետին համապատասխանող ավանդատեսակ չկա Բանկում, ապա այդ ժամկետը երկարաձգվում է դրան առավել մոտ ժամկետին համապատասխանող Բանկում գործող ամենաբարձր անվանական տոկոսադրույք ունեցող համապատասխան արժույթով ավանդատեսակի պայմաններով։ Ընդ որում՝ ավանդային պայմանագրով նախատեսված ժամկետին համապատասխանող ավանդատեսակ չլինելու դեպքում այլ ավանդատեսակով (առավել մոտ ժամկետով) ավանդային պայմանագրի այլ պայմանները (օրինակ՝ ավանդի գումարի ավելացման/նվազեցման և այլ պայմանները) հաշվի չեն առնվում այլ ավանդատեսակով երկարաձգման դեպքում։
18.2. Եթե ավանդատուի անձը հաստատող փաստաթղթի տվյալները փոխվել են, ապա այդ դեպքում ավանդային պայմանագրի գործողության ժամկետի երկարաձգումն իրականացվում է ավանդատուի անձը հաստատող նոր փաստաթղթի տվյալների հիման վրա։
18.3. Երկարաձգման պահին ավանդատուն կարող է ավելացնել/նվազեցնել ավանդի գումարը։
19. Ավանդային պայմանագրի գործողության ժամկետի ավարտից հետո ավանդը չպահանջելու դեպքում, ավանդի գումարը փոխանցվում է ավանդատուի ցպահանջ հաշվին` ցպահանջ ավանդի պայմաններով, և դրա նկատմամբ տոկոսագումարները հաշվեգրվում են Բանկում տվյալ պահին գործող տվյալ արժույթի ցպահանջ ավանդների համար նախատեսված պայմաններով։
20. Բանկը չի կարող ավանդային պայմանագրով որոշված տոկոսագումարների չափը միակողմանի նվազեցնել, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով:
21. Բանկն իրավունք ունի միակողմանի փոխել ցպահանջ ավանդների և բանկային հաշվում եղած դրամական միջոցների համար վճարվող տոկոսների չափը` դրանք ուժի մեջ մտնելուց 15 /տասնհինգ/ օր առաջ www.anelik.am Բանկի պաշտոնական կայք-էջում հրապարակելու միջոցով:
22. 1. Ավանդների վերադարձելիությունը երաշխավորվում է «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» ՀՀ օրենքի համաձայն:
Բանկում ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորված է «Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի» կողմից` հատուցման ենթակա ավանդների չափերով, մասնավորապես`

Ավանդի արժութային կառուցվածքը Եթե Բանկում ունեք միայն դրամային ավանդ Եթե Բանկում ունեք միայն արտարժութային ավանդ Եթե Բանկում ունեք և՛ ՀՀ դրամով, և՛ արտարժույթով ավանդ
Եթե դրամային ավանդը 5 միլիոն դրամից ավել է Եթե դրամային ավանդը 5 միլիոն դրամից պակաս է
Ավանդի երաշխավորման առավելագույն չափը 10 միլիոն ՀՀ դրամ 5 միլիոն ՀՀ դրամ 10 միլիոն ՀՀ դրամ

(երաշխավորվում է միայն դրամային ավանդը)
5 միլիոն ՀՀ դրամ
(երաշխավորվում է դրամային ավանդն ամբողջությամբ և արտարժութային ավանդը` հինգ միլիոն դրամի և հատուցման ենթակա դրամային ավանդի տարբերության չափով)

23. Բանկին վերապահված է ավանդի դիմաց ստացված տոկոսներից օրենքով սահմանված կարգով եկամտային հարկը (10%) հաշվարկելու և վճարելու հարկային գործակալի իրավունքը:
24. Ավանդային պայմանագրի շուրջ ծագած վեճերը կարգավորվում են կողմերի միջև բանակցությունների միջոցով, իսկ նման համաձայնություն ձեռք չբերելու դեպքում՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:
Ավանդատուն իրավունք ունի ավանդային գործարքից բխող պահանջները ներկայացնել ֆինանսական համակարգի հաշտարարին՝ «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքի համաձայն, կամ դիմել դատարան (իսկ Բանկի և հաճախորդի միջև արբիտրաժային համաձայնության առկայության դեպքում` համապատասխան արբիտրաժային տրիբունալ) կամ ՀՀ կենտրոնական բանկ:
Բանկը պարտավոր է ավանդատուի կողմից ներկայացված բողոք-պահանջը ստանալու պահից սկսած՝ 10 (տաս) աշխատանքային օրվա ընթացքում վերջինիս տրամադրել վերջնական պատասխան։ Բանկի վերջնական, գրավոր պատասխանի հետ համաձայն չլինելու դեպքում այն ստանալու պահից կամ 10 (տաս) աշխատանքային օրվա ընթացքում իր բողոք-պահանջի պատասխանը չստանալու դեպքում ավանդատուն իրավունք է ձեռք բերում վեց ամսվա ընթացքում պահանջը ներկայացնել ֆինանսական համակարգի հաշտարարին։ Ընդ որում, եթե գույքային պահանջի չափը չի գերազանցում 500 000 (հինգ հարյուր հազար) ՀՀ դրամը կամ դրան համարժեք արտարժույթը, ապա ֆինանսական համակարգի որոշումները չեն կարող վիճարկվել Բանկի կողմից:
25. Ավանդային հաշվից քաղվածքները տրամադրվում են հաճախորդին առնվազն ամիսը 1 /մեկ/ անգամ` երեսնօրյա պարբերականությամբ, եթե պայմանագրով կամ օրենքով այլ ժամկետ սահմանված չէ:
26. Ավանդատուի բանկային հաշվին անկանխիկ ձևով մուտքագրված դրամական միջոցները, որոնք ուղղվել են ավանդային հաշվին, հետագայում բանկային հաշվից կանխիկ ետ ստանալու դեպքում ավանդատուից գանձվում է կանխիկացման միջնորդավճար՝ Բանկի կողմից հաստատված սակագների համաձայն:
27. Ավանդային հաշվից քաղվածքների և վճարային փաստաթղթերի կրկնօրինակների ու այլ տեղեկությունների տրամադրման սակագները սահմանվում են՝ ըստ իրականացված գործարքի ժամկետի վաղեմության, ընթացիկ հաշիվների քաղվածքների տրամադրման սակագների չափով (համաձայն ««Անելիք Բանկ» ՓԲԸ հաճախորդներին մատուցվող ծառայությունների սակագներ»-ի):
28. «Դոլարային ավանդ 150 օր» և «Փոխարկային» ավանդատեսակների երկարաձգումներն իրականացվում են տվյալ պահին գործող առանց ավելացման իրավունքի «Ապահով» ավանդատեսակի համապատասխան պայմաններով՝ ըստ ժամկետային միջակայքի։
29. 1. Տարեկան տոկոսային եկամտաբերությունը (APY)` հաշվարկված 366 օր ժամկետով ՀՀ դրամով ավանդի համար առանց եկամտային հարկի.

Ամսական

Ժամկետի վերջում

Առանց ավելացման իրավունքի ներդնման դեպքում

8.84%

9.00%

Ավելացման իրավունքով ներդնման դեպքում

8.30%

8.50%

որտեղ`
APY-ն տարեկան տոկոսային եկամտաբերությունն է,
A-ն` ավանդի սկզբնական գումարը,
ո-ը` ավանդի դիմաց դրամական հոսքերի հերթական համարը,
N-ը` ավանդի դիմաց դրամական հոսքերի վերջին համարը (ներառյալ նաև ավանդի ներդրման պահին դրամական հոսքը), որից հետո ավանդային պայմանագրի ժամկետը համարվում է ավարտված,
Kո-ը` ավանդի ներդրման պահին և/կամ ավանդի գործողության ընթացքում ներդրված ավանդի և/կամ կապիտալացված տոկոսագումարների, առկայության դեպքում պարտադիր վճարների հոսքերը,
Dո-ը այն թիվն է, որը ցույց է տալիս, թե քանի օր է անցել ավանդի ներդրման օրից մինչև ավանդի դիմաց կատարվող հերթական՝ ո-րդ դրամական հոսքերը ներառյալ: Այն դեպքում, երբ ավանդի ներդրման պահին է դրամական հոսքերը, D1 = 0:

32. Տարեկան տոկոսային եկամտաբերության հաշվարկի օրինակներ.

Օրինակ 1. Առանց ավելացման իրավունքի ներդնման դեպք.

Ավանդի ներդնման օրը՝ 05.03.2018թ․
Ավանդի գումարը` 100 000 ՀՀ դրամ
Տարեկան տոկոսադրույքը` 9.25%
Տոկոսագումարի վճարումը` ժամկետի վերջում
Ավանդի ժամկետը` 1096 օր (05.03.2021թ․)
Եկամտային հարկի չափը` 10%

Հաշվարկված տոկոսագումարը․

1-ին տարվա համար (05.03.2019թ.)`

100,000 x 9.25% : 365 x 365 = 9,250 ՀՀ դրամ

2-րդ տարվա համար (04.03.2020թ.)`

100,000 x 9.25% : 365 x 365 = 9,250 ՀՀ դրամ

3-րդ տարվա համար (05.03.2021թ.)`

100,000 x 9.25% : 366 x 365 = 9,224.73 ՀՀ դրամ (չենք հաշվարկում ավանդի վճարման օրը)

Ընդհանուր հաշվարկված տոկոսագումարը՝ 1,096 օրվա համար (առ 05.03.2021թ.) կազմում է՝ 27,724.73 ՀՀ դրամ
Եկամտային հարկը`
27,724.73 x 10% = 2,772.47 ՀՀ դրամ

Ավանդատուի ստացած տոկոսային եկամուտը`

24,952.25 ՀՀ դրամ՝ 1,096 օրվա համար (առ 05.03.2021թ.)

Օրինակ 2. Ավելացման իրավունքով ներդնման դեպք.

Ավանդի ներդնման օրը՝ 05.03.2018թ․ (չենք հաշվարկում ավանդի ներդնման օրը)
Ավանդի գումարը` 100,000 ՀՀ դրամ
Տարեկան տոկոսադրույքը` 8.50%
Տոկոսագումարի վճարումը` ժամկետի վերջում
Ավանդի ժամկետը` 450 օր
Եկամտային հարկի չափը` 10%

Հաշվարկված տոկոսագումարը`

1-ին տարվա համար (05.03.2019թ.)`

100,000 x 8.50% : 365 x 365 = 8,500 ՀՀ դրամ

2-րդ տարվա համար (27.08.2019թ.)`

100,000 x 8.50% : 365 x 85 = 1,979 ՀՀ դրամ (չենք հաշվարկում ավանդի վճարման օրը)

Ընդհանուր հաշվարկված տոկոսագումարը՝ 450 օրվա համար (առ 27.08.2019թ.) կազմում է՝ 10,479.45 ՀՀ դրամ
Եկամտային հարկը`
10,479.45 x 10% = 1 047.94
Ավանդատուի ստացած եկամուտը`
9,431.50 ՀՀ դրամ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ` ՁԵՐ ՀԱՇՎՈՒՄ ԱՌԿԱ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ ՀԱՇՎԱՐԿՎՈՒՄ ԵՆ ԱՆՎԱՆԱԿԱՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ: ԻՍԿ ՏԱՐԵԿԱՆ ՏՈԿՈՍԱՅԻՆ ԵԿԱՄՏԱԲԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՑՈՒՅՑ Է ՏԱԼԻՍ, ԹԵ ՈՐՔԱՆ ԵԿԱՄՈՒՏ ԿՍՏԱՆԱՅԻՔ ԴՈՒՔ, ԵԹԵ ՁԵՐ ԱՎԱՆԴԻ ԴԻՄԱՑ ՍՏԱՑՎԱԾ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ ՎԵՐԱՆԵՐԴՆԵԻՔ ԱՎԱՆԴԻ ՏԵՍՔՈՎ:

էջը թարմացվել է 27.03.2018 15:05
Ավանդը ձևակերպելու համար բանկ է ներկայացվում հետևյալ փաստաթղթերը

  • Անձը հաստատող փաստաթուղթ

  • ՀԾՀ/ ՀԾՀ չստանալու վերաբերյալ տեղեկանք

էջը թարմացվել է 04.12.2017 05:40
Ուշադրություն. Բանկը պատասխանատվություն չի կրում իր կայքում հղումներով նշված այլ կայքերի բովանդակության ստույգության եւ արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների համար, ինչպես նաև պատասխանատվություն չի կրում այդ կայքերում տեղադրված տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար: Տեղեկատվության հայերեն, ռուսերեն եւ անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին:

online_call