Դրամական միջոցների գրավով վարկեր Վարկեր գրավով

Դրամական միջոցների գրավով վարկեր

Դրամական միջոցների և /կամ դրամական միջոցների նկատմամբ պահանջի իրավունքի գրավով վարկերի/վարկային գծեր


Ստացեք հարմար վարկատեսակը դրամական միջոցների ապահովությամբ։ Գրավադրվել կարող են ավանդը, բանկային հաշիվներին ներդրված դրամական միջոցները։ Վարկի տոկոսագումարները կարող եք մարել անուիտետային, դիսկոնտ և արտոնյալ եղանակներով։



  • Տոկոսադրույք
    Ավանդի % + 4%
  • Ժամկետ
    Մինչև 36 ամիս
  • Նվազագույն գումար
    Չի սահմանվում
  • Առավելագույն գումար
    Մինչև դրամական միջոցների գումարի 95%-ը


էջը թարմացվել է 27.02.2018 10:47

Դրամական միջոցների գրավով վարկեր

Դրամական միջոցների և /կամ դրամական միջոցների նկատմամբ պահանջի իրավունքի գրավով վարկերի/վարկային գծեր

Ընդհանուր պայմաններ

1.1 Վարկի տեսակ Վարկ Վարկային գիծ
1.2 Վարկի/վարկային գծի արժույթ Գրավադրվող դրամական միջոցների արժույթ
1.3 Տարեկան տոկոսադրույք Որպես ավանդ ներդրված դրամական միջոցների գրավադրմամբ վարկերի դեպքում` ավանդի դիմաց վճարվող տոկոսադրույք +4%
Բանկային հաշվին ներդրված դրամական միջոցների գրավադրմամբ վարկերի դեպքում` ցպահանջ միջոցների դիմաց վճարվող տոկոսադրույք +4%
1.4 Վարկային գծի չօգտագործված մասի դիմաց հաշվարկվող տարեկան տոկոսադրույք - 0%
1.5 Վարկի/վարկային գծի տրամադրման առավելագույն ժամկետ
  • Ժամկետային ավանդի դեպքում՝ ավանդի ներդրման ժամկետ,
  • Բանկային հաշվին ներդրված դրամական միջոցների գրավադրմամբ վարկերի դեպքում՝ 24 ամիս
1.6 Վարկի/վարկային գծի մարման եղանակ 1. Անուիտետային` հավասարաչափ մարումներով
2. Արտոնյալ` տոկոսագումարների վճարումն ամսական, իսկ մայր գումարինը` ժամկետի վերջում
1. Տոկոսագումարների մարումը մինչև յուրաքանչյուր ամսվա 15-ը միևնույն ամսվա 1-ի դրությամբ կուտակված տոկոսների հանրագումարի չափով,
2. Մայր գումարի մարումը` ժամկետի վերջում:
1.7 Վարկային գծի մարման արտոնյալ ժամանակահատված - Մինչև 45 օր
նախորդ ամսվա ընթացքում վարկային գծի անկանխիկ օգտագործված գումարների նկատմամբ (բացառությամբ քարտից քարտ փոխանցումների, Բանկ-Հաճախորդ համակարգի միջոցով ներբանկային և միջբանկային փոխանցումները ՀՀ տարածքում և սեփական հաշիվների միջև) տոկոսներ չեն հաշվարկվում, եթե հաճախորդը վերը նշված եղանակով վարկային գծի օգտագործված մասի մարումը կատարի մինչև ընթացիկ ամսվա 15-ը
1.8 Վարկի/վարկային գծի մարման նվազագույն/առավելագույն սահմանաչափ չի սահմանվում
1.9 Վարկ/գրավ առավելագույն հարաբերակցություն 95%
1.10 Վարկի տրամադրման եղանակ
  • Ընթացիկ հաշվի միջոցով,
  • Բանկի կողմից թողարկվող վճարային քարտի միջոցով
(արտարժույթով վարկերը տրամադրվում են միայն վճարային քարտերով)
1.11 Վարկային գծի տրամադրման եղանակ Բանկի կողմից թողարկվող ` վճարային քարտի միջոցով
1.12 Ապահովվածություն Հաճախորդի կամ այլ անձի (ֆիզիկական, իրավաբանական անձ կամ Ա/Ձ) կողմից Բանկում ներդրված դրամական միջոցներ և/կամ դրամական միջոցների նկատմամբ պահանջի իրավունք
1.13 Վարկի/վարկային գծի ժամկետի երկարաձգում Վարկի/վարկային գծի ժամկետը կարող է երկարաձգվել վարկի վերջնաժամկետից առնվազն մեկ աշխատանքային օր առաջ հաճախորդի կողմից ներկայացված դիմումի հիման վրա, վարկի ժամկետի երկարաձգման օրվա դրությամբ Բանկում գործող տվյալ վարկատեսակի պայմաններին համաձայն, եթե վարկառուն
1) Բանկում գործող վարկային պարտավորությունների գծով չունի ժամկետանց պարտավորություններ և
2) Վարկի երկարաձգման օրվա դրությամբ վարկառուի գործող վարկերի դասը համապատասխանում է «Ստանդարտ» դասին
Վարկառուի նկատմամբ պահանջները
2.1 Կարգավիճակ ֆիզիկական անձ
2.2 Տարիքային սահմանափակում Վարկառուն վարկի դիմումի ընդունման օրվա դրությամբ չպետք է 18 տարեկանից պակաս լինի
2.3 Վարկային պատմության նկատմամբ պահանջը (դրական վարկային պատմություն) 1. Վարկառուն վարկի դիմումի ընդունման օրվա դրությամբ չպետք է ունենա ժամկետանց/դասակարգված պարտավորություններ
2. Վարկի երկարաձգման օրվա դրությամբ վարկառուի գործող վարկերի դասը համապատասխանում է «Ստանդարտ» դասին
Տույժեր, տուգանքները
3.1. Ժամկետանց վարկի գծով օրական 0.1%
3.2. Ժամկետանց տոկոսագումարի գծով օրական 0.1%
3.3. Վարկի վաղաժամկետ մարման համար Չի սահմանվում
3.4. Վարկի վաղաժամկետ մարում պահանջելու հիմքեր Բանկն իրավասու է պահանջել վարկի վաղաժամկետ մարում, եթե`
ա) վարկի ստացման համար ներկայացված տեղեկությունները կեղծ կամ անարժանահավատ են,
բ) վարկառուն չի կատարել պայմանագրով ստանձնած պարտավորությունները,
գ) ֆինանսաբանկային համակարգում առկա կետանցված պարտավորությունների հետևանքով Բանկի կողմից վարկի գծով ձևավորվել է հատուկ պահուստ
դ) Այլ հիմքեր` համաձայն պայմանագրի
Վճարային քարտի սակագները
4.1. Քարտի տեսակ Բանկի կողմից թողարկվող ցանկացած տեսակի վճարային քարտ` ըստ հաճախորդի ցանկության
4.2. Վճարային քարտի սակագներ
  • Visa Electron/Maestro Cirrus տեսակի վճարային քարտերի տրամադրման դեպքում` քարտի տարեկան սպասարկման վարձ չի գանձվում, մնացած սակագները` համաձայն Բանկում գործող սակագների,
  • Բանկի կողմից թողարկվող այլ (բացառությամբ Visa Electron/Maestro Cirrus տեսակի քարտերից) վճարային քարտերի դեպքում` համաձայն Բանկում գործող սակագների
Այլ պայմանները
5.1. Վարկի/վարկային գծի մերժման գործոնները 1) բացասական վարկային պատմությունը (համաձայն սույն պայմանների 1.13 և 2.3 կետերի),
2) հաճախորդի մասին այնպիսի տեղեկատվությունը, որը կասկածի տակ է դնում հաճախորդի կողմից Բանկին տրամադրված/հայտարարված տեղեկությունները,
3) հաճախորդի մասին այնպիսի տեղեկատվությունը, որը կասկածի տակ է դնում վարկի վերադարձելիությունը,
4) այլ հիմքեր:
5.2. Վարկի/վարկային գծի տրամադրման վերաբերյալ որոշման կայացման առավելագույն ժամկետը 1) մինչև 20 000 000 ՀՀ դրամ վարկի/վարկային գծի դեպքում՝ վարկի դիմումի ներկայացումից հետո առավելագույնը 1 աշխատանքային օր,
2) 20 000 001 ՀՀ դրամ և ավել գումարով վարկի/վարկային գծի դեպքում՝ վարկի դիմումի ներկայացումից հետո առավելագույնը 2 աշխատանքային օր
5.3. Որոշման մասին տեղեկացնելու ժամկետը որոշման կայացումից հետո 1 աշխատանքային օր
5.4. Վարկի/վարկային գծի վարկառուին տրամադրելու ժամկետը վարկի դիմումի ներկայացումից հետո 1 աշխատանքային օր, բացառությամբ քարտային վարկերի, որոնց դեպքում՝ 3 աշխատանքային օր
5.5. Որոշման վավերականության առավելագույն ժամկետը 15 աշխատանքային օր
5.6. Վարկի դիմումի ընդունման, ձևակերպման և տրամադրման վայր Բանկի բոլոր մասնաճյուղերի

Դրամական միջոցների գրավով վարկի տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկման օրինակ`

Գումար` 10 000 000 ՀՀ դրամ
Տոկոսադրույք` 10%
Ժամկետ` 24 ամիս
Արդյունավետ տոկոսադրույք` 10.44%


Ծանոթություն

Վարկի մայր գումարի նկատմամբ հաշվարկվող տոկոսագումարները վարկառուի ցանկությամբ կարող են վճարվել նաև վարկի արժույթով:

Տոկոսագումարների հաշվարկման կարգ`

Տոկոսադրույքը կիրառվում է վարկի նվազող մնացորդի վրա` ելնելով տարում 365 օրվա հաշվարկից:


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ` ՎԱՐԿԻ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ ՀԱՇՎԱՐԿՎՈՒՄ ԵՆ ԱՆՎԱՆԱԿԱՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ: ԻՍԿ ՏԱՐԵԿԱՆ ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԸ ՑՈՒՅՑ Է ՏԱԼԻՍ, ԹԵ ՈՐՔԱՆ ԿԱՐԺԵՆԱ ՎԱՐԿԸ ՁԵԶ ՀԱՄԱՐ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ ԵՎ ԱՅԼ ՎՃԱՐՆԵՐԸ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԺԱՄԿԵՏՆԵՐՈՒՄ ԵՎ ՉԱՓԵՐՈՎ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ:

Վարկի վաղաժամկետ մարում

Վարկի վաղաժամկետ մարման դեպքում տույժեր չեն գանձվում:

Արտարժույթի ազդեցությունը

Հաշվի առնելով, որ Բանկը տրամադրում է վարկեր ոչ միայն ՀՀ դրամով, այլ նաև արտարժույթով, վարկառուն պետք է գիտակցի, որ արտարժույթի տատանումները կարող են դրական/բացասական ազդեցություն ունենալ վարկի մարումների վրա:

Հայտի մերժում

Այն դիմորդները, որոնք չեն համապատասխանում ծրագրային պահանջներին, կամ Բանկին չի բավարարում հաճախորդի վարկունակությունը չեն կարող վարկավորվել, որի վերաբերյալ հաճախորդի ցանկությամբ Բանկը կարող է տրամադրել գրավոր մերժում: Բանկը պատրաստակամ է սույն մերժման մասին տեղեկությունը հայտնել այլ ՀՀ բանկերին և վարկային կազմակերպություններին (ՀՀ Բանկային գաղտնիք մասին օրենք):

ԶԳՈՒՇԱՑՈՒՄ: ՁԵՐ ԳՈՒՅՔԸ ԿԱՐՈՂ Է ԲՌՆԱԳԱՆՁՎԵԼ, ԵԹԵ ԴՈՒՔ ԺԱՄԱՆԱԿԻՆ ՉԿԱՏԱՐԵՔ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԻ ԵՎ ՎԱՐԿԻ ԳՈՒՄԱՐԻ ՄԱՐՈՒՄՆԵՐԸ: ՁԵՐ ԿՈՂՄԻՑ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԻ ԵՎ ՎԱՐԿԻ ԳՈՒՄԱՐԻ ՄԱՐՈՒՄՆԵՐԸ ԺԱՄԿԵՏԻՆ ՉՎՃԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՁԵՐ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԿԳՐԱՆՑՎԻ ՎԱՐԿԱՅԻՆ ՌԵԳԻՍՏՐՈՒՄ: Վարկառուի կողմից պարտականությունների չկատարման դեպքում գրավի հաշվին պարտավորությունները մարելու դեպքում վարկառուի վարկային պարտավորությունները ծածկելու համար գրավը բավարար չլինելու դեպքում պարտավորությունները կարող են մարվել վարկառուի այլ գույքի հաշվին:

Բանկը նախքան վարկային պայմանագրի կնքումը տրամադրում է Անհատական թերթիկ՝ համաձայն ՀՀ Կենտրոնական բանկի խորհրդի կողմից հաստատված «Բանկի և ավանդատուի, կրեդիտավորողի և սպառողի հաղորդակցման կարգը, պայմանները, ձևերը և նվազագույն պահանջները» կանոնակարգ 8/05-ի:

էջը թարմացվել է 27.02.2018 10:46
Դրամական միջոցների գրավով վարկը ստանալու համար բանկ է ներկայացվում հետևյալ փաստաթղթերը

  • Անձը հաստատող փաստաթուղթ

  • ՀԾՀ/ՀԾՀ չստանալու վերաբերյալ տեղեկանք / Հհանրային ծառայության համարանիշ / նույնականացման քարտ / կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու վերաբերյալ տեղեկանքի համարը (առկայության դեպքում)

էջը թարմացվել է 04.12.2017 05:40
Ուշադրություն. Բանկը պատասխանատվություն չի կրում իր կայքում հղումներով նշված այլ կայքերի բովանդակության ստույգության եւ արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների համար, ինչպես նաև պատասխանատվություն չի կրում այդ կայքերում տեղադրված տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար: Տեղեկատվության հայերեն, ռուսերեն եւ անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին:

online_call