Ոսկի ստանդարտ Վարկ՝ ոսկու գրավով

Ոսկի ստանդարտ

Վարկեր՝ ոսկու գրավադրմամբ

Արագ և շահավետ պայմաններով ստացեք ոսկու գրավադրմամբ վարկեր` սկսած տարեկան 14% տոկոսադրույքից, մինչև 36 ամիս ժամկետով:


  • Տոկոսադրույք
    14%-18.5%
  • Ժամկետ
    3-36 ամիս
  • Նվազագույն գումար
    30 000 ՀՀ Դրամ
    կամ 75 ԱՄՆ դոլար
  • Առավելագույն գումար
    30 000 000 ՀՀ Դրամ
    կամ 50 000 ԱՄՆ դոլար


էջը թարմացվել է 14.02.2018 09:05

Ոսկի ստանդարտ

Վարկեր` ոսկու գրավադրմամբ

Ընդհանուր պայմաններ

1. Վարկի արժույթը ՀՀ դրամ, ԱՄՆ դոլար
2. Վարկի նվազագույն գումարը 30 000 ՀՀ դրամ
75 ԱՄՆ դոլար
3. Վարկի առավելագույն գումարը 1) 30 000 000 ՀՀ դրամ/50 000 ԱՄՆ դոլար, կամ
2) 2 500 000 ՀՀ դրամ/ 5000 ԱՄՆ դոլար` 150%* վարկ/գրավ հարաբերակցության դեպքում
4. Վարկի տեսակը 1) վարկ` ՀՀ դրամով տրամադրվող վարկերի դեպքում,
2) քարտային վարկ՝ ԱՄՆ դոլարով տրամադրվող վարկերի դեպքում
5. Տարբերակ 1
5.1. Վարկ/գրավ առավելագույն հարաբերակցություն 110%
5.2. Վարկի և տոկոսագումարների մարումը տոկոսագումարը վարկը վերցնելու պահին, իսկ մայր գումարը`վերջում (դիսկոնտ)
5.3. Վարկի ժամկետը 90-ից 182 օր ներառյալ* 183-ից 365 օր ներառյալ
5.4. Վարկի տարեկան տոկոսադրույք ՀՀ դրամ 18.50% 18%
ԱՄՆ դոլար 15.50% 15%
5.5. Վարկի տրամադրման միանվագ միջնորդավճարը վարկի տրամադրման պահին (վարկի պայմանագրային գումարից)
ՀՀ դրամ 0.5%, ոչ ավել քան 5 000 ՀՀ դրամ
ԱՄՆ դոլար 0.3%, ոչ ավել քան 5 000 ՀՀ դրամ
[1] Ոսկու առևտրով և/կամ արտադրությամբ զբաղվող ֆիզիկական անձանց վարկավորելու դեպքում` 0 ՀՀ դրամ։
5.6. Վարկային հաշվի ամսական սպասարկման վճարը ՀՀ դրամ չի սահմանվում
ԱՄՆ դոլար
6. Տարբերակ 2
6.1. Վարկ/գրավ առավելագույն հարաբերակցություն 100% 100%
150%** անշարժ գույքի գրավով վարկառուներին
6.2. Վարկի և տոկոսագումարների մարումը տոկոսագումարը յուրաքանչյուր ամիս, իսկ մայր գումարը ժամկետի վերջում (արտոնյալ հավասարաչափ) ամսական հավասարաչափ մասերով (անուիտետ)
6.3. Վարկի ժամկետը 120-ից 365-րդ օրը ներառյալ* 365-ից 1095-րդ օրը ներառյալ
6.4. Վարկի տարեկան տոկոսադրույք ՀՀ դրամ 18% 18%
ԱՄՆ դոլար 14% 14%
6.5. Վարկի տրամադրման միանվագ միջնորդավճարը վարկի տրամադրման պահին (վարկի պայմանագրային գումարից)
ՀՀ դրամ 1%, ոչ ավել քան 5 000 ՀՀ դրամ
ԱՄՆ դոլար 0.3%, ոչ ավել քան 5 000 ՀՀ դրամ
[1] Ոսկու առևտրով և/կամ արտադրությամբ զբաղվող ֆիզիկական անձանց վարկավորելու դեպքում` 0 ՀՀ դրամ։
6.6. Վարկային հաշվի ամսական սպասարկման վճարը ՀՀ դրամ չի սահմանվում
ԱՄՆ դոլար
8. Վարկառուին ներկայացվող պահանջները Վարկառու`
  • ՀՀ քաղաքացի ֆիզիկական անձ, որի տարիքը վարկի տրամադրման օրվա դրությամբ չպետք է ցածր լինի 18 տարեկանից և վարկը մարելու պահին չպետք է գերազանցի 70 տարեկանը,
  • Վարկի տրամադրման պահին վարկառուն չպետք է ունենա դասակարգված/ժամկետանց վարկային պարտավորություն:
*Առանձին դեպքերում վարկի նվազագույն ժամկետը հաճախորդների վարկավորման դեպքում կարող է սահմանվել պակաս քան սահմանված նվազագույնը՝Մանրածախ բիզնեսի գծով տնօրենի գրավոր թույլտվության առկայության դեպքում։
** Բանկում անշարժ գույքի գրավով ապահովված վարկ ունեցող հաճախորդների համար վարկ/գրավ հարաբերակցությունը կարող է սահմանվել 150%, սակայն ոչ ավել քան անշարժ գույքի գրավով ապահովված վարկերի մնացորդների հանրագումարի 50%-ը։ Ընդ որում, վերոնշյալ պայմանի դեպքում հաճախորդի հետ կնքվում է լրացուցիչ համաձայնագիր, որ անշարժ գույքը գրավից կարող է ազատվել, եթե հաճախորդը մարել է նաև ոսկու գրավով ապահովված վարկը։
9. Քարտի տեսակը ArCa Classic/Visa Electron / Mestro Cirrus
10. Քարտային հաշվից կանխիկացման վճարը չի գանձվում
11. Քարտի տարեկան սպասարկման վճար 1 000 ՀՀ դրամ
12. Քարտի սպասարկման այլ սակագները Համաձայն Բանկում գործող սակագների
Տույժերը և տուգանքները
13. Ժամկետանց վարկի գծով` օրական 0.10%
14. Ժամկետնանց տոկոսագումարի գծով` օրական 0.10%
15. Վարկի գումարի վաղաժամկետ մարման դեպքում չի սահմանվում
Գրավի առարկային ներկայացվող պահանջներ***
16. ա) գրավի առարկա կարող են հանդիսանալ ոսկու ստանդարտացված ձուլակտորներ, ոսկյա զարդեր, ոսկու ջարդոն:
բ) գրավի առարկա չեն կարող հանդիսանալ սպիտակ ոսկին, զարդեր, որի կազմում սպիտակ ոսկին կազմում է մոտ 30 կամ ավելի տոկոս, կամ հնարավոր չէ զարդը գնահատել առանց սպիտակ ոսկու մասը կազմող կշռի,
գ) ոսկյա իրերի գեղարվեստական արժեքների, ոսկյա իրերին ամրացված թանկարժեք ու կիսաթանկարժեք քարերի դիմաց վարկավորում չի իրականացվում
17. Գրավի առարկայի գնահատումն իրականացվում է ոսկերիչ-փորձագետի կողմից` Բանկում տվյալ օրվա դրությամբ գործող սակագներով:
Պահանջվող փաստաթղթերը
18. 1) անձը հաստատող փաստաթուղթ,
2) սոցիալական քարտ/հանրային ծառայության համարանիշ/նույնականացման քարտ/ կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու վերաբերյալ տեղեկանքի համարը (առկայության դեպքում):
Այլ պայմաններ
19. Վարկի տրամադրման դրական գործոնները Բանկի վարկավորման պայմաններին համապատասխանությունը
20. Վարկի մերժման գործոնները 1) վարկի տրամադրման պահին դասակարգված վարկային պարտավորությունների առկայությունը
2) պահանջվող փաստաթղթերը չներկայացնելը,
3) անձի կամ անձը հաստատող փաստաթղթի նկատմամբ կասկածները,
4) գրավի առարկայի իսկության ստուգման ընթացքում հարգի վերաբերյալ կասկածները, կեղծ կամ անարժանահավատ տեղեկատվության կամ կեղծ փաստաթղթերի ներկայացումը,
5) հաճախորդի մասին այնպիսի տեղեկատվության առկայությունը, որը կասկածի տակ է դնում հաճախորդի կողմից Բանկին տրամադրված/հայտարարված տեղեկությունները,
6) հաճախորդի մասին այնպիսի տեղեկատվության առկայություն, որը կասկածի տակ է դնում վարկի վերադարձելիությունը,
21. Որոշման կայացման առավելագույն ժամկետը վարկային հայտի ներկայացման օրը
22. Հաճախորդին որոշման մասին տեղեկացման ժամկետը վարկային հայտի ներկայացման օրը
23. Վարկի տրամադրման ժամկետը վարկային հայտի ներկայացման օրը
24. Վարկի դիմումի ընդունման վայրը Բանկի բոլոր մասնաճյուղերը
25. Վարկի ձևակերպման և տրամադրման վայրը Բանկի բոլոր մասնաճյուղերը
[1] Որպես գործունեության ծավալման հիմք ֆիզիկական անձը ներկայացնում է գործունեության ծավալման վայրի վարձակալության պայմանագիրը (նոտարական վավերացումը պարտադիր չէ):
Ոսկու գրավով քարտային վարկերի դեպքում հաճախորդին չի տրամադրվում վճարային քարտ, եթե հաճախորդը տվյալ պրոդուկտի շրջանակներում ունի գործող վճարային քարտ:
Ժամկետանց պարտավորությունների առաջացման դեպքում մարումներն իրականացվում են հետևյալ հերթականությամբ՝ տույժ և տուգանք, տոկոսագումար, վարկի սպասարկման վճար, վճարային քարտի սպասարկման վճար, մայր գումար:
Վարկն ամբողջությամբ մարելուց հետո, եթե հաճախորդը չի ներկայանում գրավադրված ոսկյա իրերը ստանալու համար, ապա 30-րդ օրվանից սկսած յուրաքանչյուր օրվա համար գանձվում է 100 ՀՀ դրամ միջնորդավճար:
Ծանոթություն
Վարկի մայր գումարի նկատմամբ հաշվարկվող տոկոսագումարները վարկառուի ցանկությամբ կարող են վճարվել նաև վարկի արժույթով:

Ոսկի ստանդարտ վարկի տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկման օրինակ`

• Գումար` 500 000 ՀՀ դրամ
• Տոկոսադրույք` 18%
• Ժամկետ` 24 ամիս
• Միանվագ միջն.` 0 ՀՀ դրամ
Մարման եղանակ` անուիտետային
• Արդյունավետ տոկոսադրույք` 19.56%

Ոսկու գրավով ապահովված վարկեր տրամադրելիս ոսկու մեկ գրամի գնահատումն ըստ հարգերի իրականացվում է հետևյալ գներով`

Ոսկու հարգը

Ոսկու 1 գրամի գինը

375

7 800 ՀՀ դրամ

500

10 500 ՀՀ դրամ

560

11 700 ՀՀ դրամ

585

12 300 ՀՀ դրամ

750

15 700 ՀՀ դրամ

875

18 400 ՀՀ դրամ

900

19 000 ՀՀ դրամ

958 և ավել

20 100 ՀՀ դրամ

Տոկոսագումարների հաշվարկման կարգ`

Տոկոսադրույքը կիրառվում է վարկի նվազող մնացորդի վրա` ելնելով տարում 365 օրվա հաշվարկից:


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ` ՎԱՐԿԻ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ ՀԱՇՎԱՐԿՎՈՒՄ ԵՆ ԱՆՎԱՆԱԿԱՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ: ԻՍԿ ՏԱՐԵԿԱՆ ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԸ ՑՈՒՅՑ Է ՏԱԼԻՍ, ԹԵ ՈՐՔԱՆ ԿԱՐԺԵՆԱ ՎԱՐԿԸ ՁԵԶ ՀԱՄԱՐ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ ԵՎ ԱՅԼ ՎՃԱՐՆԵՐԸ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԺԱՄԿԵՏՆԵՐՈՒՄ ԵՎ ՉԱՓԵՐՈՎ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ:

Վարկի վաղաժամկետ մարում

Վարկի վաղաժամկետ մարման դեպքում տույժեր չեն գանձվում:

Արտարժույթի ազդեցությունը

Հաշվի առնելով, որ Բանկը տրամադրում է վարկեր ոչ միայն ՀՀ դրամով, այլ նաև արտարժույթով, վարկառուն պետք է գիտակցի, որ արտարժույթի տատանումները կարող են դրական/բացասական ազդեցություն ունենալ վարկի մարումների վրա:

Հայտի մերժում

Այն դիմորդները, որոնք չեն համապատասխանում ծրագրային պահանջներին, կամ Բանկին չի բավարարում հաճախորդի վարկունակությունը չեն կարող վարկավորվել, որի վերաբերյալ հաճախորդի ցանկությամբ Բանկը կարող է տրամադրել գրավոր մերժում: Բանկը պատրաստակամ է սույն մերժման մասին տեղեկությունը հայտնել այլ ՀՀ բանկերին և վարկային կազմակերպություններին (ՀՀ Բանկային գաղտնիք մասին օրենք):

ԶԳՈՒՇԱՑՈՒՄ: ՁԵՐ ԳՈՒՅՔԸ ԿԱՐՈՂ Է ԲՌՆԱԳԱՆՁՎԵԼ, ԵԹԵ ԴՈՒՔ ԺԱՄԱՆԱԿԻՆ ՉԿԱՏԱՐԵՔ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԻ ԵՎ ՎԱՐԿԻ ԳՈՒՄԱՐԻ ՄԱՐՈՒՄՆԵՐԸ: ՁԵՐ ԿՈՂՄԻՑ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԻ ԵՎ ՎԱՐԿԻ ԳՈՒՄԱՐԻ ՄԱՐՈՒՄՆԵՐԸ ԺԱՄԿԵՏԻՆ ՉՎՃԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՁԵՐ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԿԳՐԱՆՑՎԻ ՎԱՐԿԱՅԻՆ ՌԵԳԻՍՏՐՈՒՄ:

Վարկառուի կողմից պարտականությունների չկատարման դեպքում գրավի հաշվին պարտավորությունները մարելու դեպքում վարկառուի վարկային պարտավորությունները ծածկելու համար գրավը բավարար չլինելու դեպքում պարտավորությունները կարող են մարվել վարկառուի այլ գույքի հաշվին:

Բանկը նախքան վարկային պայմանագրի կնքումը տրամադրում է Անհատական թերթիկ՝ համաձայն ՀՀ Կենտրոնական բանկի խորհրդի կողմից հաստատված «Բանկի և ավանդատուի, կրեդիտավորողի և սպառողի հաղորդակցման կարգը, պայմանները, ձևերը և նվազագույն պահանջները» կանոնակարգ 8/05-ի:

էջը թարմացվել է 14.02.2018 09:02
Ոսկի Ստանդարտ վարկը ստանալու համար բանկ է ներկայացվում հետևյալ փաստաթղթերը

  • Անձը հաստատող փաստաթուղթ

  • ՀԾՀ/ՀԾՀ չստանալու վերաբերյալ տեղեկանք

էջը թարմացվել է 04.12.2017 05:40
Ուշադրություն. Բանկը պատասխանատվություն չի կրում իր կայքում հղումներով նշված այլ կայքերի բովանդակության ստույգության եւ արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների համար, ինչպես նաև պատասխանատվություն չի կրում այդ կայքերում տեղադրված տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար: Տեղեկատվության հայերեն, ռուսերեն եւ անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին:

online_call