Unistream Արագ դրամական փոխանցումների համակարգ

Unistream

Արագ դրամական փոխանցումների համակարգ

Unistream միջազգային դրամական փոխանցումների համակարգը ՌԴ և ԱՊՀ երկրներում ամենահայտնի վճարային համակարգերից է: Համակարգը գործում է աշխարհի ավելի քան 100 երկրներում, ունի ավելի քան 300 հազար սպասարկման կետեր ողջ աշխարհում:        


  • Միջնորդավճար
    0.5% - 1.5%
  • Փոխանցման արժույթ
    ՀՀ դրամ, ԱՄՆ դոլար, ՌԴ ռուբլի, Եվրո
  •      
    Առավելագույն գումար
     900 000 ՌԴ ռուբլուն համարժեք ՀՀ դրամ, 20 000 ԱՄՆ դոլար, 15 000 Եվրո, 900 000 ՌԴ ռուբլի
  • Արագություն
    5-10 րոպե


էջը թարմացվել է 26.09.2017 11:33

Unistream 

արագ դրամական փոխանցումների համակարգ
 
 

Ընդհանուր պայմաններ և միջնորդավճարներ

Փոխանցում նախաձեռնողի կողմից ներկայացվող անհրաժեշտ տվյալները

  • անձը հաստատող փաստաթուղթ*
  • դիմում փոխանցումը կատարելու վերաբերյալ` համակարգի կողմից հաստատված ձևով
  • այն երկրի և քաղաքի անվանումը, որտեղ պետք է փոխանցվեն դրամական միջոցները
  • գումարը և միջնորդավճարը
  • ստացողի անուն, ազգանուն, հայրանուն, եթե այն նշված է անձնագրում

Բանկը պարտավոր է հաճախորդին տրամադրել յուրաքանչյուր փոխանցման կատարումը հաստատող անդորրագիր:

Փոխանցում ստացողի կողմից ներկայացվող անհրաժեշտ տվյալները

  • անձը հաստատող փաստաթուղթ
  • փոխանցման  ունիկալ կոդը
  • փոխանցողի անուն, ազգանունը
  • փոխանցված գումարի չափը և արժույթը
  • դիմում փոխանցումը ստանալու վերաբերյալ` համակարգի կողմից հաստատված ձևով

Փոխանցման արժույթը

ԱՄՆ դոլար, ՌԴ ռուբլի, Եվրո

Անհրաժեշտության դեպքում կարող է կատարվել արտարժույթի փոխանակում Բանկի կողմից տվյալ օրվա սահմանված փոխարժեքով:

Ստացման արժույթը

ՀՀ դրամ, ԱՄՆ դոլար, ՌԴ ռուբլի, Եվրո  

Անհրաժեշտության դեպքում կարող է կատարվել արտարժույթի փոխանակում Բանկի կողմից տվյալ օրվա սահմանված փոխարժեքով:

Փոխանցման արագություն

5 - 10 րոպե

Մեկ փոխանցման առավելագույն գումարը

20 000 ԱՄՆ դոլար, 15 000 Եվրո, 900 000 ՌԴ ռուբլի,  900 000 ՌԴ ռուբլուն համարժեք ՀՀ դրամ


Unistream վճարային համակարգով փոխանցումներ իրականացնելու տարբերակները և պայմանները

Unistream վճարային համակարգով փոխանցումներն իրականացվում են անհասցե և հասցեագրված եղանակներով: Անհասցե փոխանցման դեպքում, շահառուն գումարը կարող է ստանալ ցանկացած Unistream սպասարկման կետից` անկախ փոխանցման ուղղությունից: Հասցեագրված փոխանցման դեպքում շահառուն գումարը ստանում է փոխանցողի կողմից նշված սպասարկման կետից: 

Դեպի Ռուսաստանի Դաշնություն իրականացվող փոխանցումների համար միջնորդավճարը կազմում է փոխանցվող գումարի 1%-ը, ԱՊՀ այլ երկրներ իրականացվող փոխանցումների համար միջնորդավճարը կազմում է 1,5%: Դեպի Unistream բանկի մասնաճյուղեր հասցեագրված փոխանցումների դեպքում, եթե գումարը գերազանցում է 3.000 ԱՄՆ դոլար/Եվրո, 100.000 ՌԴ ռուբլի, միջնորդավճարը կազմում է 0.5%: 

Դեպի Եվրոպա, Ասիա, Խաղաղօվկիանոսյան տարածաշրջան և աշխարհի այլ երկրներ գործում են համակարգի կողմից սահմանված սակագներն` ըստ երկրների: 

ՀՀ տարածքում Unistream վճարային համակարգով փոխանցումներ իրականացնելիս/ԱՄՆ դոլար, Եվրո, ՌԴ ռուբլի/` միջնորդավճարը կազմում է 0,6%:

Դեպի ԱՊՀ երկրներ, ինչպես նաև Վրաստան անհասցե փոխանցումներ ուղարկելով ՀՀ դրամով տվյալ երկրում այլ արժույթով ստանալու դեպքում (Օր.` USD, EUR, RUB ևայլն), նշված փոխանցումների համար գանձվելու է 0% միջնորդավճար: 

Միջնորդավճարը գանձվում է միայն ուղարկողից ՀՀ դրամով, տվյալ օրվա ՀՀ Կենտրոնական բանկի սահմանված փոխարժեքով:

Աշխարհագրությունը

Unistream վճարային համակարգով իրականացվում են փոխանցումներ դեպի ՌԴ, ԱՊՀ երկրներ, Մերձավոր և Հեռավոր արտասահման:

Փոխանցման վավերապայմանների փոփոխություն

Կատարվում է վավերապայմանների փոփոխման դիմումի ներկայացման օրը, առանց լրացուցիչ միջնորդավճարի գանձման, փոխանցողի գրավոր դիմումի և անձը հաստատող փաստաթղթի հիման վրա, այն սպասարկման կետում, որտեղից իրականացվել է փոխանցումը:

Վավերապայմանների փոփոխությունը կատարվում է համակարգի կողմից սահմանված կարգով:

Փոփոխման են ենթակա միայն չվճարված փոխանցումները:

Փոխանցման չեղյալացում**

Կատարվում է դիմումի ներկայացման օրը, առանց լրացուցիչ միջնորդավճարի գանձման, փոխանցման իրականացման նույն բանկային օրվա ընթացքում ուղարկողի կողմից չեղյալացման դիմումի և անձնագրի տվյալների հիման վրա, փոխանցված գումարի և միջնորդավճարի վերադարձմամբ:                  

Չեղյալացման են ենթակա միայն չվճարված փոխանցումները:

Փոխանցման ետ վերադարձ

Կատարվում է առանց լրացուցիչ միջնորդավճարի գանձման, ուղարկողի կողմից փոխանցման ետ վերադարձի դիմումի և անձնագրի տվյալների հիման վրա, փոխանցված գումարի ամբողջությամբ: 

Գումարի վերադարձը իրականացվում է մեկ բանկային օրվա ընթացքում: 

Փոխանցման ետ վերադարձի դեպքում միջնորդավճարը չի վերադարձվում: 

Ետ են վերադարձվում միայն չվճարված փոխանցումները:

Փոխանցման վաղեմության ժամկետը

30 օր                                

* Անձը հաստատող փաստաթղթերի ցանկը սահմանված է ՀՀ կառավարության 1999թ. դեկտեմբերի 22-ի թիվ 767 որոշմամբ:

**Հնարավոր է փոփոխել միայն ստացող կողմի տվյալները:

Unistream վճարային համակարգով հաճախորդները կարող են գործարքներ իրականացնել «Անելիք Բանկ» ՓԲԸ ցանկացած մասնաճյուղում, ինչպես նաև Գլխամասային գրասենյակում:

Համակարգի մասին առավել մանրամասն տեղեկությունների համար կարող եք օգտվել http://unistream.ru/ կայքից:

Unistream համակարգով ֆիզիկական անձանց կողմից իրականացվում են ոչ առևտրային նպատակով փոխանցումներ:

Բանկն առաջարկում է նաև այլ համակարգեր` INTELEXPRESS, Sigue Money Transfer,  Ria Money Transfer, Converse Transfer, MONEYGRAMMONEYTUN:

էջը թարմացվել է 09.10.2017 12:04
Unistream արագ դրամական փոխանցումների համակարգի միջոցով փոխանցում ստացողի և իրականացնողի կողմից ներկայացվող անհրաժեշտ փաստաթղթերն են

  • Անձը հաստատող փաստաթուղթ       
  •  

էջը թարմացվել է 24.09.2017 16:13
Ուշադրություն. Բանկը պատասխանատվություն չի կրում իր կայքում հղումներով նշված այլ կայքերի բովանդակության ստույգության եւ արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների համար, ինչպես նաև պատասխանատվություն չի կրում այդ կայքերում տեղադրված տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար: Տեղեկատվության հայերեն, ռուսերեն եւ անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: