Moneytun Արագ դրամական փոխանցումների համակարգ

Moneytun

Արագ դրամական փոխանցումների համակարգ

Moneytun արագ դրամական փոխանցումների համակարգի միջոցով հնարավոր է փոխանցումներ կատարել Հայաստանից դեպի ԱՄՆ կամ ԱՄՆ-ից դեպի Հայաստան:      


  • Միջնորդավճար
    1.5%
  • Փոխանցման արժույթ
    ԱՄՆ դոլար
  •      
    Առավելագույն գումար
    10 000 ԱՄՆ դոլար
  • Արագություն
    5-10 րոպե


էջը թարմացվել է 08.09.2017 14:45

Moneytun 

արագ դրամական փոխանցումների համակարգ
 
 

Ընդհանուր պայմաններ և միջնորդավճարներ

Փոխանցումների միջոցով փոխանցում նախաձեռնողի կողմից ներկայացվող անհրաժեշտ տվյալները

  • անձը հաստատող փաստաթուղթ*
  • դիմում փոխանցումը կատարելու վերաբերյալ` համակարգի կողմից հաստատված ձևով
  • այն երկրի և քաղաքի անվանումը, որտեղ պետք է փոխանցվեն դրամական միջոցները
  • գումարը և միջնորդավճարը
  • ստացողի անուն, ազգանուն, հայրանուն, եթե այն նշված է անձնագրում

 

Բանկը պարտավոր է հաճախորդին տրամադրել յուրաքանչյուր փոխանցման կատարումը հաստատող անդորրագիր

Փոխանցում ստացողի կողմից ներկայացվող անհրաժեշտ տվյալները

  • անձը հաստատող փաստաթուղթ
  • փոխանցման  ունիկալ կոդը
  • փոխանցողի անուն, ազգանունը
  • փոխանցված գումարի չափը և արժույթը
  • դիմում փոխանցումը ստանալու վերաբերյալ` համակարգի կողմից հաստատված ձևով

Փոխանցման արժույթը

ԱՄՆ դոլար

Ստացման արժույթը

ԱՄՆ դոլար

Անհրաժեշտության դեպքում կարող է կատարվել արտարժույթի փոխանակում Բանկի կողմից տվյալ օրվա սահմանված փոխարժեքով:

Փոխանցման արագություն

5-10 րոպե

Մեկ փոխանցման առավելագույն գումարը

10 000 ԱՄՆ դոլար


Գանձվող սակագները

Moneytun վճարային համակարգով փոխանցումները իրականացվում են անհասցե. շահառուն գումարը կարող է ստանալ ցանկացած Moneytun սպասարկման կետից:

1.5%, նվազագույնը 5 ԱՄՆ դոլար

Միջնորդավճարը գանձվում է միայն ուղարկողից  ՀՀ դրամով, տվյալ օրվա ՀՀ Կենտրոնական բանկի սահմանված փոխարժեքով:

Աշխարհագրությունը

ԱՄՆ՝ Կալիֆոռնիայի և Նևադայի նահանգներ

Փոխանցման վավերապայմանների փոփոխություն

Կատարվում է վավերապայմանների փոփոխման դիմումի ներկայացման օրը, առանց լրացուցիչ միջնորդավճարի գանձման, փոխանցողի գրավոր դիմումի և անձը հաստատող փաստաթղթի հիման վրա, այն սպասարկման կետում, որտեղից իրականացվել է փոխանցումը:

Վավերապայմանների փոփոխությունը կատարվում է համակարգի կողմից սահմանված կարգով:

Փոփոխման են ենթակա միայն չվճարված փոխանցումները:

Փոխանցման չեղյալացում

Կատարվում է դիմումի ներկայացման օրը, առանց լրացուցիչ միջնորդավճարի գանձման, փոխանցման իրականացման նույն բանկային օրվա ընթացքում ուղարկողի կողմից չեղյալացման դիմումի և անձնագրի տվյալների հիման վրա, փոխանցված գումարի և միջնորդավճարի վերադարձմամբ:

Փոխանցման ետ վերադարձ

Կատարվում է հաճախորդի պահանջով և գրավոր դիմումի հիման վրա մեկ բանկային օրվա ընթացքում կամ ավելի ուշ: Միջնորդավճարի վերադարձը կատարվում է համակարգի կողմից` կախված փոխանցված գումարի ետ վերադարձի պատճառից:

Ետ են վերադարձվում միայն չվճարված փոխանցումները:

Փոխանցման վաղեմության ժամկետը

1 տարի

Moneytun միջազգային դրամական փոխանցումների համակարգի միջոցով հնարավոր է մատչելի սակագներով իրականացնել փոխանցումներ Հայաստանից ԱՄՆ և ԱՄՆ-ից Հայաստան։
Moneytun համակարգով դրամական փոխանցումներն իրականացվում են «Անելիք Բանկ» ՓԲԸ Գլխամասային գրասենյակում և բոլոր մասնաճյուղերում:
Մանրամասն տեղեկությունների համար կարող եք զանգահարել մեր տեղեկատու հեռախոսահամարին` (+374 10) 59 33 33  կամ այցելել բանկ:

Բանկն առաջարկում է նաև այլ համակարգեր` MONEYGRAMINTELEXPRESSSigue Money Transfer,  Ria Money Transfer, Converse TransferUnistream:

էջը թարմացվել է 08.09.2017 14:46
Moneytun արագ դրամական փոխանցումների համակարգի միջոցով փոխանցում ստացողի և իրականացնողի կողմից ներկայացվող անհրաժեշտ փաստաթղթերն են

  • Անձը հաստատող փաստաթուղթ       
  •  
էջը թարմացվել է 22.09.2017 12:00
Ուշադրություն. Բանկը պատասխանատվություն չի կրում իր կայքում հղումներով նշված այլ կայքերի բովանդակության ստույգության եւ արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների համար, ինչպես նաև պատասխանատվություն չի կրում այդ կայքերում տեղադրված տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար: Տեղեկատվության հայերեն, ռուսերեն եւ անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: