Կենսաթոշակառուներին տրամադրվող անշարժ գույքի գրավով վարկեր

Վարկեր՝ աանշարժ գույքի գրավով` հատուկ կենսաթոշակառուների համար

Ստացե՛ք Ձեր կենսաթոշակը Անելիք Բանկի քարտով և հնարավորություն ունեցեք ստանալու կենսաթոշակառուների համար նախատեսված անշարժ գույքի գրավով վարկեր։      


  • Տոկոսադրույք
    մինչև 15.3%-21.8%
  • Ժամկետ
    12-60 ամիս
  • Նվազագույն գումար
    250 000 ՀՀ Դրամ
  • Առավելագույն գումար
    3 000 000 ՀՀ Դրամ 

էջը թարմացվել է 09.09.2017 17:32

 Կենսաթոշակառուներին տրամադրվող անշարժ գույքի գրավով

վարկատեսակի տրամադրման պայմաններ և սակագներ 
 
    

Ընդհանուր պայմաններ

1.

Վարկառու

* 50.000 ՀՀ դրամը գերազանցող թոշակ ստացող կենսաթոշակառու

2.

Վարկի գումար

առավելագույն

3,000,000 ՀՀ դրամը կամ 6,500 ԱՄՆ դոլար

նվազագույն

250,000 ՀՀ դրամ կամ 550 ԱՄՆ դոլար

Տոկոսադրույք

3.

Արժույթ

ՀՀ դրամ

ԱՄՆ դոլար

Տարիք

մինչև 65

18.8%

15.3%

65 - մինչև 68

20.8%

17.3%

68-70 ներառյալ

21.8%

18.3%

4.

Նվազագույն ժամկետ

12 ամիս

5.

Առավելագույն ժամկետ

60 ամիս

6.

Վարկ/գրավ առավելագույն հարաբերակցություն

Գոտի 1 – գույքի իրացվելի արժեքի 50%

Գոտի 2 – գույքի իրացվելի արժեքի 30%

7.

Վարկի տրամադրման եղանակ

1) ՀՀ դրամի դեպքում` ընթացիկ հաշվի միջոցով,

2) ԱՄՆ դոլարի դեպքում` Բանկի կողմից թողարկվող ցանկացած վճարային քարտի միջոցով (բացառությամբ կենսաթոշակային քարտի)

8.

Վարկի մարման եղանակ

անուիտետային

9.


(ընդհանուր պարտքային վճարումների և զուտ եկամուտների առավելագույն հարաբերակցությունը)

առավելագույնը 45%

Ապահովություն

10.

Ապահովման միջոց

- նվազագույնը 1 երաշխավորի առկայություն, և

- ՀՀ տարածքում գտնվող Բանկի համար ընդունելի անշարժ գույք` համաձայն
 Գոտի 1 և Գոտի 2

11.

Գրավատու

ցանկացած ֆիզիկական կամ իրավաբանական անձ

(իրավաբանական անձ գրավատուի դեպքում վերջինս պետք է ունենա ՀՀ-ում պետական գրանցում)

12.

Գրավի առարկայի գնահատումը

գրավի առարկան պետք է գնահատվի Բանկի հետ համագործակցող մասնագիտացված կազմակերպություններից մեկի կողմից

13.

Գրավի առարկային ներկայացվող նվազագույն պահանջները

1. պետք է ունենա քարե, պանելային կամ երկաթբետոնե կառուցվածք (բացառությամբ միջնապատերի և միջհարկային ծածկերի)

2. անշարժ գույքը չպետք է լինի հասարակական կացարան կամ գտնվի մեկ այլ շինության՝ հանրակացարանի կամ հյուրանոցի տարածքում,

3. չգտնվի գերակա հանրային շահերի տարածքում

Վարկառուի/երաշխավորի  նկատմամբ պահանջներ

14.

Վարկառուի/երաշխավորի կարգավիճակը

ՀՀ քաղաքացի ֆիզիկական անձ

15.

Վարկառուի տարիքը

վարկի վերջնաժամկետին չպետք է գերազանցի 71 տարեկանը

16.

Երաշխավորի տարիքը

վարկի դիմումի ընդունման օրվա դրությամբ չպետք է 23 տարեկանից պակաս լինի և մինչև վարկի մարման վերջնաժամկետը չպետք է գերազանցի 65 տարեկանը

17.

Վարկառուի/երաշխավորի գրանցման նկատմամբ պահանջ

- պարտադիր մշտական գրանցման առկայություն,

- եթե վարկառուի/երաշխավորի գրանցման մարզում առկա է Բանկի մասնաճյուղ, ապա վերջինս պետք է դիմի իր գրանցման մարզում առկա մասնաճյուղ,

- եթե վարկառուի/երաշխավորի գրանցման մարզում առկա չէ Բանկի մասնաճյուղ, ապա վարկ չի տրամադրվում

18.

Վարկառուի/երաշխավորի վարկային պատմության նկատմամբ պահանջ

- ժամկետանց / դասակարգված պարտավորությունների բացակայություն,

- առնվազն 6 ամսվա վարկային պատմության առկայություն,

- վարկի դիմումի ներկայացման օրվան նախորդող 12 ամիսների ընթացքում ժամկետանց օրերի քանակը չպետք է գերազանցի 30 օրը

Միջնորդավճարներ

19.

Հայտի ուսումնասիրության վճար

2,000 ՀՀ դրամ

20.

Վարկի տրամադրման միանվագ միջնորդավճար (պայմանագրային գումարից)

2.5%

21.

Հաշվի բացման վճար

Համաձայն Բանկի գործող սակագների

22.

Վճարային քարտի սակագներ

Համաձայն Բանկի գործող սակագների

Տույժեր, տուգանքներ

23.

Վարկի վաղաժամկետ մարման համար

չի սահմանվում

24.

Ժամկետանց վարկի, տոկոսագումարի գծով, օրական

0.1%

Այլ պայմաններ

25.

Վարկի տրամադրման դրական գործոնները

1) վարկային պատմության պահանջների համապատասխանություն

2) դրամական հոսքեր

3) գրավի առարկայի համապատասխանությունը Բանկի պահանջներին

26.

Վարկի մերժման գործոնները

1) վարկային պատմության պահանջների անհամապատասխանություն

2) հաճախորդի մասին այնպիսի տեղեկատվությունը, որը կասկածի տակ է դնում հաճախորդի կողմից Բանկին տրամադրված/հայտարարված տեղեկությունները,

3) գրավի առարկայի անհամապատասխանությունը Բանկի պահանջներին

4) հաճախորդի մասին այնպիսի տեղեկատվությունը, որը կասկածի տակ է դնում վարկի վերադարձելիությունը,

5) դրամական հոսքերի ոչ բավարար մակարդակը,

6) այլ հիմքեր:

27.

Վարկի տրամադրման վերաբերյալ որոշման կայացման առավելագույն ժամկետ

պահանջվող բոլոր փաստաթղթերը Բանկ ներկայացնելուց հետո առավելագույնը 1 աշխատանքային օր

28.

Որոշման մասին տեղեկացնելու ժամկետը

որոշման կայացումից հետո առավելագույնը 1 աշխատանքային օր

29.

Վարկի տրամադրման առավելագույն ժամկետ

գրավի առարկայի նկատմամբ գրավի իրավունքը հաստատող փաստաթուղթը ստանալուց հետո 1 աշխատանքային օր

30.

Որոշման վավերականության առավելագույն ժամկետ

10 աշխատանքային օր

31.

Վարկի դիմումի ընդունման և ձևակերպման վայր

Գլխամասային գրասենյակ և բոլոր մասնաճյուղեր

*Սույն պայմանների շրջանակներում վարկավորման ենթակա են հետևյալ տեսակների կենսաթոշակ ստացող ֆիզիկական անձինք՝ համաձայն «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի․
1) Աշխատանքային կենսաթոշակների խմբից՝ տարիքային, արտոնյալ պայմաններով, երկարամյա ծառայության, մասնակի կենսաթոշակ ստացող ֆիզիկական անձինք,
2) Զինվորական կենսաթոշակների խմբից՝ երկարամյա ծառայության կենսաթոշակ ստացող ֆիզիկական անձինք,
3) Սոցիալական կենսաթոշակների խմբից՝ ծերության կենսաթոշակ ստացող ֆիզիկական անձինք։
Վարկառուի գործող պարտավորություններում վարկային գծի առկայության դեպքում վերջինիս մարումը հաշվարկվում է կախված դրա վերջնաժամկետից․- Եթե վարկային գծի վերջնաժամկետն ավելի երկար է քան հայցվող վարկի ժամկետը, հաշվարկվում է միայն տոկոսագումարների մարումը,
- Եթե վարկային գծի վերջնաժամկետն ավելի կարճ է քան հայցվող վարկի ժամկետը, վարկային գիծը հաշվարկվում է անուիտետային մարումով պայմանագրային ժամկետի վրա։


Կենսաթոշակառուներին տրամադրվող անշարժ գույքի գրավով վարկատեսակի տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկման օրինակ`

Վարկի գումար` 1 000 000 ՀՀ դրամ
• Տարեկան տոկոսադրույք` 20.8%
 Ժամկետ` 36 ամիս
• Հայտի ուսումնասիրության վճար` 2 000 ՀՀ դրամ  
 Միանվագ միջնորդավճար` 2.5% 
Արդյունավետ տոկոսադրույք` 28.91%


Տոկոսագումարների հաշվարկման կարգ` 

Տոկոսադրույքը կիրառվում է վարկի նվազող մնացորդի վրա` ելնելով տարում 365 օրվա հաշվարկից:


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ` ՎԱՐԿԻ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ ՀԱՇՎԱՐԿՎՈՒՄ ԵՆ ԱՆՎԱՆԱԿԱՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ: ԻՍԿ ՏԱՐԵԿԱՆ ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԸ ՑՈՒՅՑ Է ՏԱԼԻՍ, ԹԵ ՈՐՔԱՆ ԿԱՐԺԵՆԱ ՎԱՐԿԸ ՁԵԶ ՀԱՄԱՐ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ ԵՎ ԱՅԼ ՎՃԱՐՆԵՐԸ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԺԱՄԿԵՏՆԵՐՈՒՄ ԵՎ ՉԱՓԵՐՈՎ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ:  

Վարկի վաղաժամկետ մարում

Վարկի վաղաժամկետ մարման դեպքում տույժեր չեն գանձվում:

Արտարժույթի ազդեցությունը

Հաշվի առնելով, որ Բանկը տրամադրում է վարկեր ոչ միայն ՀՀ դրամով, այլ նաև արտարժույթով, վարկառուն պետք է գիտակցի, որ արտարժույթի տատանումները կարող են դրական/բացասական ազդեցություն ունենալ վարկի մարումների վրա:

Հայտի մերժում

Այն դիմորդները, որոնք չեն համապատասխանում ծրագրային պահանջներին, կամ Բանկին չի բավարարում հաճախորդի վարկունակությունը չեն կարող վարկավորվել, որի վերաբերյալ հաճախորդի ցանկությամբ Բանկը կարող է տրամադրել գրավոր մերժում: Բանկը պատրաստակամ է սույն մերժման մասին տեղեկությունը հայտնել այլ ՀՀ բանկերին և վարկային կազմակերպություններին (ՀՀ Բանկային գաղտնիք մասին օրենք):

ԶԳՈՒՇԱՑՈՒՄ: ՁԵՐ ԳՈՒՅՔԸ ԿԱՐՈՂ Է ԲՌՆԱԳԱՆՁՎԵԼ, ԵԹԵ ԴՈՒՔ ԺԱՄԱՆԱԿԻՆ ՉԿԱՏԱՐԵՔ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԻ ԵՎ ՎԱՐԿԻ ԳՈՒՄԱՐԻ ՄԱՐՈՒՄՆԵՐԸ: ՁԵՐ ԿՈՂՄԻՑ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԻ ԵՎ ՎԱՐԿԻ ԳՈՒՄԱՐԻ ՄԱՐՈՒՄՆԵՐԸ ԺԱՄԿԵՏԻՆ ՉՎՃԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՁԵՐ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԿԳՐԱՆՑՎԻ ՎԱՐԿԱՅԻՆ ՌԵԳԻՍՏՐՈՒՄ:

Վարկառուի կողմից պարտականությունների չկատարման դեպքում գրավի հաշվին պարտավորությունները մարելու դեպքում վարկառուի վարկային պարտավորությունները ծածկելու համար գրավը բավարար չլինելու դեպքում պարտավորությունները կարող են մարվել վարկառուի այլ գույքի հաշվին:

էջը թարմացվել է 22.09.2017 16:45
Կենսաթոշակառուներին տրամադրվող անշարժ գույքի գրովով վարկը ստանալու համար բանկ է ներկայացվում հետևյալ փաստաթղթերը

  • Անձը հաստատող փաստաթուղթ

  • ՀԾՀ/ՀԾՀ չստանալու վերաբերյալ տեղեկանք


  • Կենսաթոշակի գրքույկ


  • Սոցիալական ապահովության պետական ծառայության կողմից տրամադրված տեղեկանք կամ բանկից քաղվածք


  • Գրավի հետ կապված փաստաթղթեր

էջը թարմացվել է 15.09.2017 12:09
Ուշադրություն. Բանկը պատասխանատվություն չի կրում իր կայքում հղումներով նշված այլ կայքերի բովանդակության ստույգության եւ արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների համար, ինչպես նաև պատասխանատվություն չի կրում այդ կայքերում տեղադրված տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար: Տեղեկատվության հայերեն, ռուսերեն եւ անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: