Պետական իշխանության մարմինների գրասենյակի գործառույթներ


«Անելիք Բանկ» ՓԲԸ իրականացնում է պետական իշխանության մարմինների գրասենյակի գործառույթներ: Ներկա պահին տվյալ ծառայություններն իրականացնում են Բանկի բոլոր մասնաճյուղերը և մատուցվող ծառաությունների համար գանձվում է 1,500 ՀՀ դրամ*: Բանկի հաճախորդներ հանդիսացող անձինք կարող են Հեռախոսազանգի կենտրոնի միջոցով պատվիրել ամուսնության ակտի բացակայության վերաբերյալ, դատվածության և հետախուզման առկայության վերաբերյալ տեղեկանքներ։

Ծառայության շրջանակում Բանկն իրականացնում է․
  • դիմողի նույնականացումը.
  • պետական մարմինների սպասարկման գրասենյակների կողմից մատուցվող ծառայությունների համար նախատեսված պետական տուրքի և օրենքով նախատեսված այլ վճարների գանձում.
  • անհրաժեշտ փաստաթղթերի** ընդունում, փոխադրում և հանձնում իրավասու մարմնին.
  • խորհրդատվություն՝ փաստաթղթերի ամբողջական ընդունումը, փոխադրումը և հանձնումը ապահովելու նպատակով.


Մատուցվող ծառայությունների տեսակը

Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության սպասարկման գրասենյակների կողմից մատուցվող ծառայությունների, որոնց կապակցությամբ կատարողն իրականացնում է դիմողի նույնականացման, պետական տուրքի գանձման, փաստաթղթերի ընդունման, փոխադրման և հանձնման գործառույթներ

  • Հասարակական կազմակերպությունների պետական գրանցում, փոփոխությունների պետական գրանցում կամ պետական գրանցման մերժում
  • Հիմնադրամների պետական գրանցում, փոփոխությունների պետական գրանցում կամ պետական գրանցման մերժում
  • Իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների և հիմնարկների, օտարերկրյա և միջազգային ոչ կառավարական, ոչ առևտրային կազմակերպությունների հայաստանյան առանձնացված ստորաբաժանումների և հիմնարկների պետական հաշվառում, փոփոխությունների պետական հաշվառում և պետական հաշվառման մերժում, իրավաբանական անձանց միությունների գրանցում, փոփոխությունների գրանցում կամ գրանցման մերժում, բոլոր տեսակի իրավաբանական անձանց լուծարման գործընթացի և լուծարման գրանցում, առանձնացված ստորաբաժանումների և հիմնարկների հաշվառումից հանման գրանցում կամ մերժում
  • Բոլոր առևտրային իրավաբանական անձանց, համայնքային և պետական ոչ առևտրային կազմակերպությունների պետական գրանցում, փոփոխությունների գրանցում կամ գրանցման մերժում, նշված իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների և հիմնարկների պետական հաշվառում, փոփոխությունների պետական հաշվառում և պետական հաշվառման մերժում, նշված իրավաբանական անձանց լուծարման գործընթացի և լուծարման գրանցում, առանձնացված ստորաբաժանումների և հիմնարկների հաշվառումից հանման գրանցում կամ մերժում
  • Անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառում և պետական հաշվառման մերժում
  • Իրավաբանական անձանց վերակազմակերպմամբ պայմանավորված պետական գրանցումներ կամ պետական գրանցումների մերժում
  • Իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների և հիմնարկների վերակազմակերպմամբ պայմանավորված պետական հաշվառումներ կամ պետական հաշվառումների մերժում
  • Պետական միասնական գրանցամատյանի ամբողջական տեղեկություններն, ինչպես նաև իրավաբանական անձի կանոնադրության պատճենը ֆիզիկական և իրավաբանական անձանց թղթային տարբերակով տրամադրում
  • Փաստաթղթերի պատճենահանում և պատճենների տրամադրում
  • Շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքների գրանցում
  • Շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքների գրանցման վերաբերյալ տեղեկատվության տրամադրում

Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության և մարմինների կողմից մատուցվող ծառայություններ, որոնց կապակցությամբ կատարողն իրականացնում է դիմողի նույնականացման, պետական տուրքի գանձման, փաստաթղթերի ընդունման, փոխադրման և հանձնման գործառույթներ

  • Քաղաքացիական կացության ակտերի գրանցման վկայականների կրկնօրինակների տրամադրում
  • Քաղաքացիական կացության ակտերի գրանցման առկայության կամ բացակայության մասին տեղեկանքի տրամադրում
  • Ընտանեկան կարգավիճակի վերաբերյալ տեղեկանքի տրամադրում
  • Փաստաթղթերի ապոստիլային վավերացում

ՀՀ արտաքին գործերի նախարարության կողմից մատուցվող ծառայություններ, որոնց կապակցությամբ կատարողն իրականացնում է դիմողի նույնականացման, պետական տուրքի գանձման, փաստաթղթերի ընդունման, փոխադրման և հանձնման գործառույթներ

  • Օտարերկրյա պետություններ ներկայացնելու համար Հայաստանի Հանրապետությունում դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանքների տրամադրում

«ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի» սպասարկման գրեսենյակների գործառույթներ

  • «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով անշարժ և շարժական գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման դիմումները և դիմումներին կից տեղեկանքներ:
  • Այլ Տեղեկատվության տրամադրում
  • Անշարժ գույքի հասցեի գրանցում
  • Անվանափոխման վերաբերյալ գրառման կատարում
  • Գրանցված իրավունքների մասին տեղեկատվության
  • Իրավունքի դադարման պետական գրանցում
  • Իրավունքի պետական գրանցում
  • Կադաստրային արժեքի վերաբերյալ տեղեկատվության տրամադրում
  • Միասնական տեղեկատվության տրամադրում
  • Սահմանափակման պետական գրանցում
  • Սահմանափակումների մասին տեղեկատվության տրամադրում
  • Սխալների ուղղում

* Սակագինը չի ներառում պետական տուրքը և օրենսդրությանը համապատասխան պետությանը վճարվող ծառայության վճարները, նշված սակագինը Բանկի կողմից մատուցված ծառայության վճարն է: 

** Յուրաքանչյուր ծառայության համար անհրաժեշտ փաստաթղթերի հավաքագրումը սահմանված է օրենսդրությամբ։ 


էջը թարմացվել է 20.09.2017 11:07
Ուշադրություն. Բանկը պատասխանատվություն չի կրում իր կայքում հղումներով նշված այլ կայքերի բովանդակության ստույգության եւ արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների համար, ինչպես նաև պատասխանատվություն չի կրում այդ կայքերում տեղադրված տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար: Տեղեկատվության հայերեն, ռուսերեն եւ անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: