ArCa քարտ տեղական վճարային քարտեր

ArCa քարտ

ArCa տեղական վճարային քարտերի համակարգ

  • Տարեկան սպասարկում
    2 000 - 3 000 ՀՀ դրամ
  • Արժույթ
    ՀՀ դրամ, ԱՄՆ դոլար
  • Դրական մնացորդի վրա տարեկան %
    2%

ArCa Classic քարտերը տրամադրվում են ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ անձանց։  Քարտը կարող եք ստանալ քարտի  դիմումը ներկայացնելուց երկու աշխատանքային օրվա ընթացքում։ Քարտային հաշիվը բացվում է  անվճար։

էջը թարմացվել է 08.12.2017 14:28

ArCa քարտեր 

ArCa տեղական վճարային քարտերի համակարգ  
   
ArCa Classic տեսակի հաշվարկային (դեբետային) կամ վարկային (կրեդիտային) պլաստիկ քարտերը տրամադրվում են ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձանց: 

Քարտը հաճախորդին տրամադրվում է քարտի տրամադրման դիմումը Բանկ ներկայացնելուց և սպասարկման պայմանագիրը ստորագրելուց հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում: Տրամադրման պահից քարտն ակտիվ է և կարող է օգտագործվել հաճախորդի կողմից:
Քարտի հետ հաճախորդին տրամադրվում է նաև հատուկ ծածկագիր (PIN-կոդ) պարունակող ծրար: PIN-կոդը պետք է օգտագործի միայն հաճախորդը, ինչպես նաև հաճախորդը պարտավոր է ապահովել PIN-կոդի հասանելիության անհնարինությունը այլ անձանց: Խորհուրդ չի տրվում PIN-կոդ պահպանել պլաստիկ քարտի հետ միասին:

Քարտերը տրամադրվում են 2 տարի գործողության ժամկետով: Քարտի ժամկետի լրանալուց 30 օր առաջ քարտատիրոջ կողմից քարտի սպասարկման դադարեցման մասին գրավոր դիմում չստանալու դեպքում Բանկի կողմից քարտը վերաթողարկվում է` ևս 2 տարի գործողության ժամկետով: Քարտային հաշվի արժույթը ՀՀ դրամն է:

Արտարժույթով արտահայտված գործառնությունների (քարտային հաշվի արժույթը քարտով գործարքի արժույթից տարբերվելու դեպքում) կատարման ժամանակ կիրառվում է Բանկի կողմից սահմանված փոխարժեքը:

Հաշվի քաղվածքը ստանալուց 15-օրյա ժամկետում հաշվի հետ կապված գործառնություններում անճշտություններ հայտնաբերելու դեպքում հաճախորդը Բանկին կարող է ներկայացնել բողոքարկում: Նշված ժամանակահատվածում բողոքարկումներ չստանալու դեպքում Բանկը քաղվածքը համարում է ընդունված: Բողոքարկումը ներկայացվում է Բանկին գրավոր դիմումի տեսքով: Սահմանված ժամկետում ստացված բողոքարկման դիմումը Բանկն ընդունում է կատարման, իրականացնելով ArCa վճարային համակարգի կանոններով սահմանված համապատասխան գործողությունները:

Քարտի կորստի դեպքում հաճախորդը պետք է հնարավորինս սեղմ ժամկետում` հեռախոսակապի միջոցով, տեղյակ պահի Բանկին և/կամ «ԱրմենիանՔարդ» պրոցեսինգային կենտրոնին: Հաճախորդի կողմից քարտի կորստի մասին հեռախոսակապի միջոցով հայտնելու պահին քարտով գործարքների իրականացումը անմիջապես կկասեցվի: Քարտի գործողության կասեցումից հետո հաճախորդը պետք է 5-օրյա ժամկետում այցելի Բանկ և ներկայացնի քարտի կորստի մասին գրավոր դիմում, որի հիման վրա Բանկը հաճախորդին 2 աշխատանքային օրվա ընթացքում կտրամադրի նոր քարտ: 
Ժամկետից շուտ քարտի սպասարկման դադարեցվում և քարտային հաշիվը փակվում է քարտատիրոջ գրավոր դիմումի համաձայն:  Քարտային հաշվի մնացորդը վերադարձվում է հաճախորդին: Քարտը ենթակա է վերադարձման Բանկ:   

Քարտերի տրամադրման և սպասարկման սակագներն են`

Ծառայություններ

ArCa Classic

ArCa Classic դոլարային

Քարտի տրամադրում (թողարկում) 2-5 բանկային օրվա ընթացքում

անվճար

անվճար

Քարտի շտապ տրամադրման համար սպասարկման վճար (մեկ բանկային օրվա ընթացքում)

3 000 ՀՀ դրամ

3 000 ՀՀ դրամ

Քարտային հաշվի բացում

անվճար

անվճար

Քարտի սպասարկման տարեկան վճար

2 000 ՀՀ դրամ

3 000 ՀՀ դրամ

Ժամկետը լրացած քարտերի վերաթողարկում

անվճար

անվճար

Չնվազող մնացորդ

2 000 ՀՀ դրամ

5 ԱՄՆ դոլար

Կից քարտի տրամադրում

անվճար

անվճար

Կցված քարտի սպասարկման տարեկան վճար

2 000 ՀՀ դրամ

2 000 ՀՀ դրամ

Վնասված, շահագործման ոչ ենթակա քարտի կրկնօրինակի տրամադրում գործողության նույն ժամանակահատվածով

2 000 ՀՀ դրամ

2 000 ՀՀ դրամ

Քարտի արգելափակում

անվճար

անվճար

Քարտի ապաարգելափակում

1 000 ՀՀ դրամ

1 000 ՀՀ դրամ

Կորցրած, գողացած քարտի կամ PIN կոդի դեպքում քարտի կրկնօրինակի տրամադրում գործողության նույն ժամանակահատվածով

2 000 ՀՀ դրամ

2 000 ՀՀ դրամ

Քարտային հաշվի քաղվածքի ամենամսյա տրամադրում Բանկում կամ փոստի, e-mail-ի միջոցով

անվճար

անվճար

Քարտային հաշվի քաղվածքի լրացուցիչ տրամադրում Բանկում կամ փոստի, e-mail-ի միջոցով

500 ՀՀ դրամ

500 ՀՀ դրամ

SMS ծառայության միացում

անվճար

անվճար

Վճար յուրաքանչյուր SMS-ի համար

35 ՀՀ դրամ

35 ՀՀ դրամ

Քարտային հաշվի համալրում

անվճար

անվճար

Քարտային հաշվի շտապ համալրում

5 000 ՀՀ դրամ

5 000 ՀՀ դրամ

Միջնորդավճար քարտով բանկի բանկոմատներից և կանխիկացման կետերից կանխիկի տրամադրման համար

0.2%

0.5%

Միջնորդավճար այլ բանկերի կանխիկացման կետերից կանխիկի տրամադրման համար

0.8%

1%

Միջնորդավճար քարտային հաշվին առկա միջոցները Բանկում առանց քարտի կանխիկացնելու համար

0.5%

0.5%

Միջնորդավճար բանկի կողմից տրամադրված մի քարտից մյուսին ինտերնետով փոխանցման ժամանակ

0.5%

0.5%

Միջնորդավճար բանկի կողմից տրամադրված քարտով այլ բանկերի քարտերին ինտերնետով փոխանցման ժամանակ

0.5%

0.5%

Անկանխիկ գործարքների իրականացում

անվճար

անվճար

Կանխիկացման օրեկան սահմանաչափ 

300 000 ՀՀ դրամ

10 000 ԱՄՆ դոլար

Միջնորդավճար սահմանաչափերի ժամանակավոր վերանայման համար

1 000 ՀՀ դրամ

1 000 ՀՀ դրամ

Քարտային հաշվի դրական մնացորդին հաշվարկվող տարեկան պարզ տոկոսադրույք (Բանկում սահմանված ցպահանջ ավանդին հաշվարկվող տարեկան պարզ տոկոսադրույք)

2%

2%

Ցպահանջ ավանդի տարեկան տոկոսային եկամտաբերություն

1.82%

1.82%

*Կազմակերպությունների հետ աշխատավարձային քարտերի տրամադրման և սպասարկման սակագները սահմանվում են առանձին` համապատասխան պայմանագրերով:   
Օգտագործված վարկային միջոցների մարման համար սահմանվում է 15 օր` օգտագործման օրվանից, արտոնյալ ժամանակահատվածը: Օգտագործված վարկային միջոցների և դրա դիմաց հաշվարկված տոկոսագումարի ամբողջությամբ մարման համար սահմանվում է 45 օր` օգտագործման օրվանից: Արտոնյալ ժամկետում օգտագործված միջոցները չմարելու դեպքում տոկոսները հաշվարկվում են օգտագործման օրվանից սկսած մինչև պարտավորության փաստացի կատարման օրը:   
Բանկն իրավունք ունի միակողմանիորեն փոփոխել հաշվում եղած դրամական միջոցների համար վճարվող տոկոսների չափը` դրանք ուժի մեջ մտնելուց 15 օր առաջ տեղեկացնելով քարտատիրոջը:   
Բանկին վերապահված է հաշվում եղած դրամական միջոցների դիմաց ստացված տոկոսներից օրենքով սահմանված կարգով եկամտահարկը (10%) հաշվելու և վճարելու հարկային գործակալի իրավունք:   
Բանկի և հաճախորդի միջև ծագած վեճերը կարգավորվում են կողմերի միջև բանակցությունների միջոցով:   
Կողմերի միջև ծագած վեճերը կարող են լուծվել ֆինանսական համակարգի հաշտարարի միջոցով (ՙֆինանսական համակարգի հաշտարարի մասին՚ ՀՀ օրենքով սահմանված կարգով), կամ առևտրային արբիտրաժում (ՙԱռևտրային արբիտրաժի մասին՚ ՀՀ օրենքով սահմանված կարգով)

Տոկոսների հաշվարկման օրինակ.

Ներդրվող ավանդի սկզբնական գումար` 1 000 000 ՀՀ դրամ 
Ավանդի տարեկան պարզ տոկոսադրույք` 2 % 
Ավանդի ներդրման ժամկետ` 12 ամիս 
Ավանդի տարեկան փաստացի տոկոսադրույք` 2.02%
Ավանդի տարեկան տոկոսային եկամտաբերություն (հարկված)` 1.82 % (ավանդի տոկոսների կապիտալացման դեպքում)

Ամսական վճարվող տոկոսներ` 
1 000 000 X 2%/365 X 30(31) = 1644 ՀՀ դրամ (առանց հարկման)  
1 644 – 1 644 X 10 % = 1 480 ՀՀ դրամ (զուտ եկամուտ) 

Ավանդի վերջնական գումար`  
1 000 000 + 1 480 X 12 = 1 017 760 ՀՀ դրամ (հարկված)  
Ավանդի տոկոսների կապիտալացման դեպքում.

Ավանդի վերջնական գումար`    1 018 150 ՀՀ դրամ (հարկված) 

էջը թարմացվել է 04.12.2017 05:40
ArCa քարտ ստանալու համար բանկ է ներկայացվում հետևյալ փաստաթղթերը

  •           Անձը հաստատող փաստաթուղթ          

  • Սոց. քարտ (ՀԾՀ)
  •  

էջը թարմացվել է 04.12.2017 05:40
Ուշադրություն. Բանկը պատասխանատվություն չի կրում իր կայքում հղումներով նշված այլ կայքերի բովանդակության ստույգության եւ արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների համար, ինչպես նաև պատասխանատվություն չի կրում այդ կայքերում տեղադրված տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար: Տեղեկատվության հայերեն, ռուսերեն եւ անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: