Visa Platinum միջազգային վճարային քարտեր

Visa Platinum քարտ

 Visa միջազգային վճարային քարտերի համակարգ

  • Տարեկան սպասարկում
    30 000 ՀՀ դրամ
  • Արժույթ
    ՀՀ դրամ, ԱՄՆ դոլար, Եվրո
  • Դրական մնացորդի վրա տարեկան %
    0.1%

Ձեռք բերք Visa Platinum միջազգային քարտատեսակը և հնարավորություն ստացեք օգտվելու աշխարհի 100 երկրների օդանավակայաններում տեղակայված ավելի քան 600 VIP սրահներից, հատուկ առաջարկներ  աշխարհի ավելի քան 800 բարձրակարգ հյուրանոցներից։ 

էջը թարմացվել է 04.12.2017 05:40

Visa  Platinium քարտեր 

Visa միջազգային վճարային քարտերի համակարգ 
  

Visa Platinum քարտի ընձեռած առավելությունները

    Priority Pass քարտերի տրամադրում, որոնք ապահովում են մուտք աշխարհի 100 երկրների օդանավակայաններում տեղակայված ավելի քան 600 VIP սրահներ,
Արտասահմանում տեղակայված առևտրի և սպասարկման կետերի կողմից առաջարկվող զեղչերից օգտվելու հնարավորություն, որոնց վերաբերյալ առավել մանրամասն տեղեկատվություն ստանալու համար անհրաժեշտ է այցելել www.visapremium.com կայքը:
Զեղչեր ստանալու հնարավորություն աշխարհի 50.000-ից ավել հյուրանոցներում` կատարելով հյուրանոցի պատվեր http://www.hotelclub.com/visa/en կայքում: 
Հնարավորություն է ընձեռվում ամրագրել հյուրանոցային համարներ 130 երկրների փոքր բուտիկներից մինչև 5 աստղանի հյուրանոցային ցանցերում, որոնց համարները հնարավոր է ամրագրել ինչպես վերջին րոպեին, այնպես էլ մեկնելուց մինչև 12 ամիս առաջ,
Հատուկ առաջարկներ աշխարհի ավելի քան 800 բարձրակարգ հյուրանոցներում: Համարի առցանց ամրագրում և բազմաթիվ անակնկալներ Luxury hotels առաջարկների շնորհիվ: Ծառայությունը հասանելի է www.visaluxuryhotels.com կայքում: 

Քարտերի տրամադրման և սպասարկման սակագներն են`

«Անելիք Բանկ» ՓԲԸ Գլխամասային Բանկի և Բանկի մասնաճյուղերի կողմից VISA Platinum տեսակի պլաստիկ քարտերի տրամադրման և սպասարկման, ինչպես նաև քարտային հաշիվների սպասարկման հիմնական պայմաններն են.  

 Visa Platinum տեսակի հաշվարկային (դեբետային) կամ վարկային (կրեդիտային) պլաստիկ քարտերը տրամադրվում են ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձանց: 

 Քարտը հաճախորդին տրամադրվում է քարտի տրամադրման դիմումը Բանկ ներկայացնելուց և սպասարկման պայմանագիրը ստորագրելուց հետո 2-5 բանկային օրվա ընթացքում: Տրամադրման պահից քարտն ակտիվ է և կարող է օգտագործվել հաճախորդի կողմից: 

 Քարտի հետ հաճախորդին տրամադրվում է նաև հատուկ ծածկագիր (PIN-կոդ)պարունակող ծրար: PIN-կոդը պետք է օգտագործի միայն հաճախորդը, ինչպես նաև հաճախորդը պարտավոր է ապահովել PIN-կոդի հասանելիության անհնարինությունը այլ անձանց: Խորհուրդ չի տրվում PIN-կոդ պահպանել պլաստիկ քարտի հետ միասին: 

 Քարտերը տրամադրվում են 5 տարի գործողության ժամկետով: Քարտի ժամկետի լրանալուց 30 օր առաջ քարտատիրոջ կողմից քարտի սպասարկման դադարեցման մասին գրավոր դիմում չստանալու դեպքում Բանկի կողմից քարտը վերաթողարկվում է` ևս 5 տարի գործողության ժամկետով: 

 Քարտային հաշվի արժույթը կարող է լինել - ՀՀ դրամ, ԱՄՆ դոլար, Եվրո: 

Արտարժույթով արտահայտված գործառնությունների (քարտային հաշվի արժույթը քարտով գործարքի արժույթից տարբերվելու դեպքում) կատարման ժամանակ կիրառվում է Բանկի կողմից սահմանված փոխարժեքը: 

 Հաշվի քաղվածքը ստանալուց 15-օրյա ժամկետում հաշվի հետ կապված գործառնություններում անճշտություններ հայտնաբերելու դեպքում հաճախորդը Բանկին կարող է ներկայացնել բողոքարկում: Նշված ժամանակահատվածում բողոքարկումներ չստանալու դեպքում Բանկը քաղվածքը համարում է ընդունված: Բողոքարկումը ներկայացվում է Բանկին գրավոր դիմումի տեսքով: Սահմանված ժամկետում ստացված բողոքարկման դիմումը Բանկն ընդունում է կատարման, իրականացնելով VISA միջազգային վճարային համակարգի կանոններով սահմանված համապատասխան գործողությունները: 

Քարտի կորստի դեպքում հաճախորդը պետք է հնարավորինս սեղմ ժամկետում`հեռախոսակապի միջոցով, տեղյակ պահի Բանկին և/կամ "ԱրմենիանՔարդ" պրոցեսինգային կենտրոնին կամ անձնագրով այցելի Բանկի գլխամասային գրասենյակ կամ ցանկացած մասնաճյուղ: Հաճախորդի կողմից քարտի կորստի մասին հեռախոսակապի միջոցով հայտնելու պահին քարտով գործարքների իրականացումը անմիջապես կկասեցվի: Բանկը պատասխանատվություն չի կրում քարտապանին հասցրած այն վնասի համար, որը կատարվել է քարտը կորցնելու և Բանկ հայտնելու միջև ընկած ժամանակահատվածում: Քարտի գործողության կասեցումից հետո հաճախորդը պետք է 5-օրյա ժամկետում այցելի Բանկ և ներկայացնի քարտի կորստի մասին գրավոր դիմում, որի հիման վրա Բանկը հաճախորդին 2-5 բանկային օրվա ընթացքում կտրամադրի նոր քարտ: 
Ժամկետից շուտ քարտի սպասարկումը դադարեցվում և քարտային հաշիվը փակվում էքարտատիրոջ գրավոր դիմումի համաձայն: Քարտային հաշվի մնացորդը վերադարձվում էհաճախորդին: Քարտը ենթակա է վերադարձման Բանկ:  

Ծառայություններ

Visa Platinum

Քարտի տրամադրում (թողարկում) 2-5 բանկային օրվա ընթացքում

Անվճար

Քարտի շտապ տրամադրման (թողարկման) համար սպասարկման վճար (մեկ բանկային օրվա ընթացքում)

10 000 ՀՀ դրամ

Քարտային հաշվի բացում

Անվճար

Քարտային հաշվի սպասարկման տարեկան վճար

30 000 ՀՀ դրամ*

Ժամկետը լրացած քարտերի վերաթողարկում

Անվճար

Չնվազող մնացորդ USD

50

Չնվազող մնացորդ EUR

50

Չնվազող մնացորդ ՀՀ դրամ

20 000

Կից քարտի տրամադրում

Անվճար

Կցված քարտի սպասարկման տարեկան վճար

30 000 ՀՀ դրամ

Վնասված, շահագործման ոչ ենթակա քարտի կրկնօրինակի տրամադրում գործողության նույն ժամանակահատվածով

5 000 ՀՀ դրամ

Քարտի արգելափակում

Անվճար

Քարտի ապաարգելափակում

Անվճար

Կորցրած, գողացած քարտի կամ PIN կոդի դեպքում քարտի կրկնօրինակի տրամադրում գործողության նույն ժամանակահատվածով

5 000 ՀՀ դրամ

Քարտի պահումը միջազգային STOP ցուցակում (7 օրվա համար)

10 000 ՀՀ դրամ

Քարտային հաշվի քաղվածքի ամենամսյա տրամադրում Բանկում կամ փոստի, e-mail-ի միջոցով

Անվճար

Քարտային հաշվի քաղվածքի լրացուցիչ տրամադրում Բանկում կամ փոստի, e-mail-ի միջոցով

Անվճար

SMS ծառայության միացում

Անվճար

Վճար յուրաքանչյուր SMS-ի համար

Անվճար

Քարտային հաշվի համալրում

Անվճար

Քարտային հաշվի շտապ համալրում

5 000 ՀՀ դրամ

Միջնորդավճար քարտով բանկի բանկոմատներից և կանխիկացման կետերից կանխիկի տրամադրման համար

1%

Միջնորդավճար Արքա համակարգի այլ բանկերի կանխիկացման կետերից կանխիկի տրամադրման համար

1%

Միջնորդավճար Արքա համակարգի բանկերի կանխիկացման կետերից և արտերկրում կանխիկացնելիս

1,5%, նվազագույնը

1 500 ՀՀ դրամ

Միջնորդավճար քարտային հաշվին առկա միջոցները Բանկում առանց քարտի կանխիկացնելու համար

1%

Միջնորդավճար բանկի կողմից տրամադրված մի քարտից մյուսին ինտերնետով փոխանցման ժամանակ

1%

Միջնորդավճար անկանխիկ գործարքների իրականացման համար

Անվճար

Կանխիկացման օրական սահմանաչափ դրամային հաշվի դեպքում

5 000 000

Կանխիկացման օրական սահմանաչափ ԱՄՆ դոլարով հաշվի դեպքում

12 000

Կանխիկացման օրական սահմանաչափ եվրոյով հաշվի դեպքում

10 000

 Կանխիկացման գործարքների օրական քանակը      10

Միջնորդավճար սահմանաչափերի ժամանակավոր վերանայման համար

Անվճար

Քարտային հաշվի դրական մնացորդին հաշվարկվող տարեկան պարզ տոկոսադրույք (Բանկում սահմանված ցպահանջ ավանդին հաշվարկվող տարեկան պարզ տոկոսադրույք)

0,1%

 Հաճախորդի կողմից կատարված իրական գործարքի բողոքարկման***     10,000 ՀՀ դրամ յուրաքանչյուր գործարքի համար

Ցպահանջ ավանդի տարեկան տոկոսային եկամտաբերություն

1.82%

Քարտային հաշվի փակում և քարտի վերադարձ

Անվճար

    Priority Pass քարտի տրամադրումը և վերաթողարկումը
     Անվճար
     Priority Pass ցանցին պատկանող սրահներ յուրաքանչյուր մուտքի վճարը      15 000 ՀՀ դրամ


* Սույն սակագինը գործում է մինչև 2017 թ. դեկտեմբերի 31-ը:
Քարտի շտապ տրամադրումն իրականացվում է միայն Բանկի գլխամասային Բանկում:
** Քարտով առանց հավաստագրման գործառնությունների կասեցում ամբողջ աշխարհում:
*** Գանձվում է միայն այն դեպքում, երբ բողոքարկման գործընթացի արդյունքում պարզվել է, որ գործարքը կատարվել է հաճախորդի կողմից կամ հաճախորդի կողմից քարտի օգտագործման կանոնների խախտման հետևանքով:Կազմակերպությունների հետ աշխատավարձային քարտերի տրամադրման և սպասարկման սակագները սահմանվում են առանձին` համապատասխան պայմանագրերով:   

Օգտագործված վարկային միջոցների մարման համար սահմանվում է 15 օր` օգտագործման օրվանից, արտոնյալ ժամանակահատվածը: Օգտագործված վարկային միջոցների և դրա դիմաց հաշվարկված տոկոսագումարի ամբողջությամբ մարման համար սահմանվում է 45 օր` օգտագործման օրվանից: Արտոնյալ ժամկետում օգտագործված միջոցները չմարելու դեպքում տոկոսները հաշվարկվում են օգտագործման օրվանից սկսած մինչև պարտավորության փաստացի կատարման օրը:

  • Բանկն իրավունք ունի միակողմանիորեն փոփոխել հաշվում եղած դրամական միջոցների համար վճարվող տոկոսների չափը դրանք ուժի մեջ մտնելուց 15 օր առաջ տեղեկացնելով քարտատիրոջը: 
  • Բանկին վերապահված է հաշվում եղած դրամական միջոցների դիմաց ստացված տոկոսներից օրենքով սահմանված կարգով եկամտահարկը (10%) հաշվելու և վճարելու հարկային գործակալի իրավունք: 
  • Պայմանագրի շուրջ ծագած վեճերը կարգավորվում են կողմերի միջև բանակցությունների միջոցով:
  • Կողմերի միջև ծագած վեճերը կարող են լուծվել ֆինանսական համակարգի հաշտարարի միջոցով (ՙֆինանսական համակարգի հաշտարարի մասին՚ ՀՀ օրենքով սահմանված կարգով), կամ առևտրային արբիտրաժում (ՙԱռևտրային արբիտրաժի մասին՚ ՀՀ օրենքով սահմանված կարգով):
  • Քարտ պատվիրելու համար հաճախորդը ներկայացնում է քարտի պատվիրման հայտ, որը լրացվում է Բանկում: Քարտ պատվիրելիս հաճախորդը կատարում է «Անելիք Բանկ» ՓԲԸ Սակագներով սահմանված վճարումները:  
 

Տոկոսների հաշվարկման օրինակ.

Ներդրվող ավանդի սկզբնական գումար` 1 000 000 ՀՀ դրամ 
Ավանդի տարեկան պարզ տոկոսադրույք` 2 % 
Ավանդի ներդրման ժամկետ` 12 ամիս 
Ավանդի տարեկան փաստացի տոկոսադրույք` 2.02%
Ավանդի տարեկան տոկոսային եկամտաբերություն (հարկված)` 1.82 % (ավանդի տոկոսների կապիտալացման դեպքում)

Ամսական վճարվող տոկոսներ` 
1 000 000 X 2%/365 X 30(31) = 1644 ՀՀ դրամ (առանց հարկման)  
1 644 – 1 644 X 10 % = 1 480 ՀՀ դրամ (զուտ եկամուտ) 

Ավանդի վերջնական գումար`  
1 000 000 + 1 480 X 12 = 1 017 760 ՀՀ դրամ (հարկված)  
Ավանդի տոկոսների կապիտալացման դեպքում.

Ավանդի վերջնական գումար`    1 018 150 ՀՀ դրամ (հարկված) 

էջը թարմացվել է 04.12.2017 05:40
Visa Platinum քարտ ստանալու համար բանկ է ներկայացվում հետևյալ փաստաթղթերը

  •            Անձը հաստատող փաստաթուղթ          

  • Սոց. քարտ (ՀԾՀ)

էջը թարմացվել է 04.12.2017 05:40
Ուշադրություն. Բանկը պատասխանատվություն չի կրում իր կայքում հղումներով նշված այլ կայքերի բովանդակության ստույգության եւ արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների համար, ինչպես նաև պատասխանատվություն չի կրում այդ կայքերում տեղադրված տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար: Տեղեկատվության հայերեն, ռուսերեն եւ անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: