Հիփոթեքային 

 «Բնակարաններ երիտասարդներին» ՎՎԿ ՓԲԸ ֆինանսավորման ծրագրի հաշվին 

 
 

Վարկը տրամադրվում է երիտասարդ ընտանիքներին, որտեղ ամուսինների գումարային տարիքը չի գերազանցում 65 տարին եւ միաժամանակ նրանցից ոչ մեկինը `35 տարին: Միայնակ ծնողի դեպքում ծնողի տարիքը չպետք է գերազանցի 35 տարին: 



  • Տոկոսադրույք
    9.5%
  • Ժամկետ
    մինչև 120 ամիս
  • Նվազագույն գումար
    Սահմանված չէ
  • Առավելագույն գումար
    17 500 000 ՀՀ դրամ


էջը թարմացվել է 14.09.2017 14:33

Հիփոթեքային

«Բնակարաններ երիտասարդներին» ՎՎԿ ՓԲԸ  ֆինանսավորման ծրագիր 
 
     

Ընդհանուր պայմաններ

Վարկի նպատակ

Գոյություն ունեցող բնակելի անշարժ գույքի ձեռքբերում

Վարկի արժույթ

ՀՀ դրամ

Տարեկան տոկոսադրույք*

9.5%

 Ժամկետ

 10 տարի

Վարկի առավելագույն գումար

17.500.000 ՀՀ դրամ

Նվազագույն կանխավճար

1. 30%` Երևանում և ՀՀ մարզերում  ձեռքբերվող անշարժ գույքի արժեքից,

2. 10%-ից մինչև 30%` Երևանում և ՀՀ մարզերում ձեռքբերվող անշարժ գույքի արժեքից, եթե

 - բացի ձեռքբերվող բնակելի տան կամ բնակարանի գրավից գրավադրում է նաև այլ բնակելի անշարժ գույք, կամ

 - բացի ձեռքբերվող բնակելի տան կամ բնակարանի գրավից ներկայացնում է նաև վարկային հայտը ներկայացնելու օրվա դրությամբ ՀՀ խոշոր հարկատուների ցանկում ընդգրկված 1-ից 300 տեղերը զբաղեցնող իրավաբանական անձանց կողմից տրված երաշխավորություն

Գրավ

1. 30% և ավել կանխավճարի դեպքում` ձեռքբերվող անշարժ գույք

2. 10%-ից մինչև 30% կանխավճարի դեպքում` ձեռքբերվող անշարժ գույք և

 - այլ բնակելի անշարժ գույք, կամ

 - ՀՀ խոշոր հարկատուների ցանկում ընդգրկված 1-ից 300 տեղերը զբաղեցնող իրավաբանական անձի կողմից տրված երաշխավորություն

 Վարկ/գրավ առավելագույն հարաբերակցություն

1.  70%

2.  90%` 10-30% կանխավճարի դեպքում, եթե

Վարկ/գրավ առավելագույն հարաբերակցություն

 - բացի ձեռքբերվող բնակելի տան կամ բնակարանի գրավից գրավադրում է նաև այլ բնակելի անշարժ գույք, կամ

 -  բացի ձեռքբերվող բնակելի տան կամ բնակարանի գրավից հաճախորդը ներկայացնում է նաև վարկային հայտը ներկայացնելու օրվա դրությամբ ՀՀ խոշոր հարկատուների ցանկում ընդգրկված 1-ից 300 տեղերը զբաղեցնող իրավաբանական անձանց կողմից տրված երաշխավորություն

*Վարկ/Գրավ առավելագույն հարաբերակցության հաշվարկում հիմք է ընդունվում գրավի գնահատված շուկայական և ձեռքբերման արժեքներից նվազագույնը:

Գրավատու

վարկառուն և/կամ համավարկառուն

Վարկային հայտի ուսումնասիրության վճար

4000 ՀՀ դրամ

Վարկի տրամադրման միանվագ միջնորդավճար

վարկի գումարի 1%, ոչ պակաս, քան 15.000 ՀՀ դրամ և ոչ ավել քան 50.000 ՀՀ դրամ

Վարկի և կանխավճարի հանրագումարի կանխիկացման վճար

չի սահմանվում

Վարկի և տոկոսագումարի մարումներ

ամենամսյա հավասարաչափ վճարումներ (անուիտետ)

Վարկի տրամադրման եղանակ

անկանխիկ, միանվագ

Բանկային հաշվի բացում/փակում

համաձայն Բանկի սակագների

Հայտի ընդունման վայր

Գլխամասային գրասենյակ և բանկի բոլոր մասնաճյուղեր

Փաստաթղթերի ընդունման վայր

Գլխամասային գրասենյակ և բանկի բոլոր մասնաճյուղեր

Վարկառուի/համավարկառուի և անշարժ գույքը վաճառողի միջև կապը

Անշարժ գույքը չի կարող ձեռք բերվել այն ֆիզիկական անձից, որը հանդիսանում է վարկառուի/համավարկառուի ընտանիքի անդամ, մասնավորապես` վարկառուի/համավարկառուի հայրը, մայրը, ամուսինը, ամուսնու ծնողը,

տատը, պապը, քույրը, եղբայրը, երեխան, քրոջ, եղբոր ամուսինն ու երեխան

* Բանկը կարող է  վերանայել վարկի տոկոսադրույքը կապելով այն «Բնակարան երիտասարդներին» ՎՎԿ ՓԲԸ վերաֆինանսավորման տոկոսադրույքի հետ: Ընդ որում, հիփոթեքային վարկի տոկոսադրույքը փոփոխելիս նոր տոկոսադրույքը պետք է փոփոխվի հին և նոր վերաֆինանսավորման տոկոսադրույքների տարբերության չափով:

Բանկը վերանայում է վարկի տոկոսադրույքը` «Բնակարան երիտասարդներին» ՎՎԿ ՓԲԸ կողմից վարկի չվերաֆինանսավորման կամ վերաֆինանսավորման դադարեցման դեպքում


Վարկառուի/համավարկառուի նկատմամբ պահանջներ

 Վարկառուի/համավարկառուի կարգավիճակը

     ՀՀ քաղաքացի ֆիզկական անձ կամ ՀՀ քաղաքացիություն չունեցող ֆիզիկական անձ, ում ամուսինը հանդիսանում է ՀՀ քաղաքացի 

 Վարկառուի տարիքային սահմանափակում  

18 տարին լրացած ամուսին(ներ)ը, որոնցից առնվազն մեկի տարիքը չի գերազանցում 35  տարեկանը (ներառյալ), իսկ ամուսինների գումարային տարիքը` 65 տարեկանը, կամ 
     միայնակ ծնողը, ով վարկի տրամադրման պահին 18-ից 35 տարեկան է 
     

Համավարկառուի տարիքային սահմանափակում

     Համավարկառուներ կարող են հանդիսանալ վարկառուի ամուսինը և նրանց 2-ի ընտանիքի անդամներից յուրաքանչյուրը (ընտանիքի անդամներ են համարվում` ամուսինը, վարկառուի և նրա ամուսնու ծնողները, քույրերը և եղբայրները), ում տարիքը վարկի տրամադրման պահին չպետք է գերազանցի 63-ը: 
Վարկառուի/համավարկառուի վարկարժանության գնահատման սկզբունքը
     Մարումների և զուտ եկամուտների առավելագույն հարաբերակցությունը (ՄԵ) չպետք է գերազանցի 35%
     Ընդհանուր պարտքային վճարումների և զուտ եկամուտների առավելագույն հարաբերակցությունը (ԸՊԵ) չպետք է գերազանցի 45%
     

Վարկառուի/համավարկառուի եկամուտներ  

 Առաջնային եկամուտներ - վարկառուն և/կամ համավարկառուներից մեկը պարտադիր պետք է ունենա առաջնային եկամուտ: Առաջնային եկամուտները հաշվարկում հաշվի են առնվում 100%-ով: Առաջնային եկամուտներ են համարվում․

-               հաճախորդի մասնագիտական հմտությունների և կարողությունների վրա հիմնված հիմնական աշխատաժամանակում ստացվող աշխատավարձը (դրան հավասարեցված այլ վճարները, այդ թվում` պարգևավճարներ, հավելավճարներ (եկամուտը հիմնավորող փաստաթղթերում արտացոլվելու դեպքում), որոնք ստացվել են առնվազն տարին 2 անգամ և ցանկալի է կիսամյակային պարբերականությամբ),

-               սեփական ձեռնարկատիրական գործունեության արդյունքում ստացվող համապատասխան փաստաթղթերով հիմնավորված եկամուտը (շահույթը),

-               վճարովի աշխատանքի կատարում կամ ծառայությունների մատուցում, որը հանդիսանում է հաճախորդի հիմնական աշխատանքը։  

     2. Երկրորդային եկամուտներ: 
     Վարկառուի/համավարկառուի վարկային պատմությանը ներկայացվող պահանջներ          1.Վարկային պատմության բացակայություն կամ
     2. վարկի ստացման դիմումի ներկայացման օրվա դրությամբ բանկային համակարգում ժամկետանց պարտավորությունների բացակայություն (վարկի, վարկային գծի, օվերդրաֆտի, տրամադրված երաշխավորության և այլնի գծով) և
    3. վարկի ստացման դիմումի ներկայացման օրվան նախորդող 12 ամիսների ընթացքում նախկինում ստացված վարկերի (վարկային գիծ, օվերդրաֆտ, տրամադրված երաշխավորություն և այլն) գծով վարկի մայր գումարի և/կամ տոկոսագումարների մարումների ոչ ավել, քան 30 ուշացած օրերի հանրագումար
   

Այլ պահանջներ  

1. ամուսինների և հնարավոր համավարկառուների ընդհանուր ամսական զուտ եկամտի հանրագումարը չպետք է գերազանցի 800,000 ՀՀ դրամը   
     2. ամուսինները չպետք է հանդիսանան այլ բնակելի անշարժ գույքի (բնակելի տան կամ բնակարանի) սեփականատերեր, բացառությամբ, եթե տվյալ  բնակարանում/բնակելի տանը հաշվառված անձանց 1 շնչի հաշվով բաժին է ընկնում 18 քմ-ից պակաս տարածք։
     3. ամուսինները նախատեսում են մշտական բնակվել ձեռք բերվող բնակարանում/բնակելի տանը


* Ընտանիքի անդամ են հանդիսանում Բանկերի և բանկային գործունեության մասին ՀՀ օրենքի համաձայն ընտանիքի անդամ հանդիսացող անձինք:

Ապահովագրություն

Ապահովագրությունը իրականացվում է բացառապես Բանկի հետ համագործակցող ընկերություններից մեկի միջոցով

1. Վարկառուի/համավարկառուի ապահովագրություն

Վարկառուի/համավարկառուի ապահովագրություն

Ապահովագրությունն իրականացվում է`

1.             դժբախտ պատահարի հետևանքով  կյանքից զրկվելու դեպքից և մշտական աշխատունակության կորստից` տարեկան կտրվածքով վարկի մնացորդից` համաձայն

Ապահովագրական ընկերության սակագների,

2.             վարկառուի/Համավարկառուի վարկի մարմանը մասնակցող եկամուտներին համամասնորեն

2. Գրավի առարկայի ապահովագրություն

Ձեռք բերվող անշարժ գույքի  (նաև` երկրորդ գրավի) ապահովագրություն

Ապահովագրությունն իրականացվում է`

1. տարեկան կտրվածքով` յուրաքանչյուր տարի` գրավի գնահատված շուկայական արժեքից 2. Վարկի գործողության վերջին տարվա համար` վարկի մարմանը մնացած ժամկետի համար

Ապահովագրության պայմանագրով ծածկվող նվազագույն դեպքեր

1. երկրաշարժ,

2. հրդեհ կամ պայթյուն,

3. կարկուտ, ջրհեղեղ կամ տեղատարափ անձրև,

4. փոթորիկ կամ ուժեղ քամի

5.ջեռուցման, ջրամատակարարման կամ ջրահեռացման համակարգի վթար,

6. երրորդ անձանց կողմից իրականացված չարամիտ գործողություններ

        Վարկառուի/համավարկառուի ապահովագրություն` վարկի ամբողջ ժամկետի համար
    Ապահովագրվում է դժբախտ պատահարի արդյունքում կյանքից զրկվելու դեպքից և մշտական աշխատունակության կորստից վարկի մնացորդից` համաձայն Բանկի հետ համագործակցող ընկերություններում գործող սակագների


Տույժեր, տուգանքներ

Ժամկետանց տոկոսագումարների գծով, օրական

0,3%

Ժամկետանց վարկի գումարի գծով, օրական

0,3%

Վարկի գումարը ամբողջությամբ կամ մասնակի ժամկետից շուտ մարելու դեպքում (կիրառվում է պայմանագրի կնքումից հետո 5 տարվա ընթացքում)

ավել մարված գումարի 1%

Վարկի ոչ նպատակային օգտագործման դեպքում` Բանկն իրավասու է պահանջել

1.             Վարկի ամբողջ գումարի վաղաժամկետ մարում,

2.             տուգանք, ոչ նպատակային օգտագործված վարկի գումարի 25%-ի չափով,

3.             վարկի վերաձևակերպում` Բանկի սեփական ռեսուրսներով տրամադրվող վարկի պայմաններին համապատասխան



Գրավի առարկային  ներկայացվող պահանջներ

    Գրավի առարկա      Ձեռք բերվող և այլ բնակելի անշարժ գույք
     Գրավի առարկայի գտնվելու վայր      Հայաստանի Հանրապետության տարածք

Գրավի առարկայի գնահատում

գրավի առարկան պետք է գնահատվի Բանկի հետ համագործակցող մասնագիտացված կազմակերպություններից մեկի կողմից

Ձեռք բերվող բնակելի անշարժ գույքին ներկայացվող պահանջ

Ձեռք բերվող անշարժ գույքի արժեքը չպետք է գերազանցի 25 միլիոն ՀՀ դրամը և միևնույն ժամանակ վերջինիս գնահատված շուկայական արժեքը չպետք է գերազանի 26 միլիոն ՀՀ

դրամը: Ձեռք բերվող անշարժ գույքի ձեռքբերման և գնահատված արժեքները համեմատվում են ՀՀ Ազգային Վիճակագրական Ծառայության կողմից հրապարակվող տվյալ բնակավայրում անշարժ գույքի միջին գների հետ (վերջին հրապարակված տվյալի հետ)` հաշվի առնելով բնակարանի մակերեսը (տես armstat.am):

Այլ պահանջներ

Գրավի առարկան պետք է`

1) ունենա քարե, պանելային կամ երկաթբետոնե կառուցվածք (բացառությամբ միջնապատերի և միջհարկային ծածկերի)

2) չլինի հասարակական կացարան կամ գտնվի մեկ այլ շինության՝ հանրակացարանի կամ հյուրանոցի տարածքում

3) պետք է վճարված լինի հողի կադաստրային արժեքը (եթե գրավի կազմում առկա է հողակտոր)

4) չգտնվի գերակա հանրային  շահերի տարածքում

5) մեկ այլ սեփականատիրոջ հետ չունենա ընդհանուր բակային տարածք, եթե այն բնակելի տուն է կամ դրա կազմում չպետք է ընդգրկված լինի հողամաս, որը հանդիսանում է մեկ այլ սեփականատիրոջ հետ համատեղ սեփականություն կամ բնակելի տունը ծանրաբեռնված է հողամասի վարձակալությամբ կամ անհատույց օգտագործմամբ




Տոկոսադրույքը կիրառվում է վարկի նվազող մնացորդի վրա` ելնելով տարում 365 օրվա հաշվարկից: 


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ` ՎԱՐԿԻ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ ՀԱՇՎԱՐԿՎՈՒՄ ԵՆ ԱՆՎԱՆԱԿԱՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ: ԻՍԿ ՏԱՐԵԿԱՆ ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԸ ՑՈՒՅՑ Է ՏԱԼԻՍ, ԹԵ ՈՐՔԱՆ ԿԱՐԺԵՆԱ ՎԱՐԿԸ ՁԵԶ ՀԱՄԱՐ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ ԵՎ ԱՅԼ ՎՃԱՐՆԵՐԸ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԺԱՄԿԵՏՆԵՐՈՒՄ ԵՎ ՉԱՓԵՐՈՎ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ:  

Արտարժույթի ազդեցությունը

Հաշվի առնելով, որ Բանկը տրամադրում է վարկեր ոչ միայն ՀՀ դրամով, այլ նաև արտարժույթով, վարկառուն պետք է գիտակցի, որ արտարժույթի տատանումները կարող են դրական/բացասական ազդեցություն ունենալ վարկի մարումների վրա:

Հայտի մերժում

Այն դիմորդները, որոնք չեն համապատասխանում ծրագրային պահանջներին, կամ Բանկին չի բավարարում հաճախորդի վարկունակությունը չեն կարող վարկավորվել, որի վերաբերյալ հաճախորդի ցանկությամբ Բանկը կարող է տրամադրել գրավոր մերժում: Բանկը պատրաստակամ է սույն մերժման մասին տեղեկությունը հայտնել այլ ՀՀ բանկերին և վարկային կազմակերպություններին (ՀՀ Բանկային գաղտնիք մասին օրենք):

ԶԳՈՒՇԱՑՈՒՄ: ՁԵՐ ԳՈՒՅՔԸ ԿԱՐՈՂ Է ԲՌՆԱԳԱՆՁՎԵԼ, ԵԹԵ ԴՈՒՔ ԺԱՄԱՆԱԿԻՆ ՉԿԱՏԱՐԵՔ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԻ ԵՎ ՎԱՐԿԻ ԳՈՒՄԱՐԻ ՄԱՐՈՒՄՆԵՐԸ: ՁԵՐ ԿՈՂՄԻՑ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԻ ԵՎ ՎԱՐԿԻ ԳՈՒՄԱՐԻ ՄԱՐՈՒՄՆԵՐԸ ԺԱՄԿԵՏԻՆ ՉՎՃԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՁԵՐ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԿԳՐԱՆՑՎԻ ՎԱՐԿԱՅԻՆ ՌԵԳԻՍՏՐՈՒՄ:

Վարկառուի կողմից պարտականությունների չկատարման դեպքում գրավի հաշվին պարտավորությունները մարելու դեպքում վարկառուի վարկային պարտավորությունները ծածկելու համար գրավը բավարար չլինելու դեպքում պարտավորությունները կարող են մարվել վարկառուի այլ գույքի հաշվին:

էջը թարմացվել է 10.10.2017 14:07
«Բնակարաններ երիտասարդներին» ՎՎԿ ՓԲԸ ֆինանսավորման ծրագրի հաշվին հիփոթեքային վարկը ստանալու համար բանկ է ներկայացվում հետևյալ փաստաթղթերը

  • Վարկ ստանալու դիմում-հայտ    

  • Անձը հաստատող փաստաթուղթ, ՀծՀ/ՀծՀ չստանալու վերաբերյալ տեղեկանք

  • Ամուսնու (կնոջ) տվյալների վերաբերյալ փաստաթղթեր (ամուսնության վկայական, անձը հաստատող փաստաթուղթ, երեխաների անձը հաստատող փաստաթուղթ և այլն)

  • Տեղեկանք վարկառուի/համավարկառուի եկամուտների մասին

  • Անկախ գնահատող կազմակերպության կողմից տրամադրված անշարժ գույքի նախնական գնահատման տեղեկանք

  • Այլ անհրաժեշտ փաստաթղթեր  

էջը թարմացվել է 15.09.2017 11:47
Ուշադրություն. Բանկը պատասխանատվություն չի կրում իր կայքում հղումներով նշված այլ կայքերի բովանդակության ստույգության եւ արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների համար, ինչպես նաև պատասխանատվություն չի կրում այդ կայքերում տեղադրված տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար: Տեղեկատվության հայերեն, ռուսերեն եւ անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: