Ուսման վարկեր

Վարկեր` ուսանողների համար

Օգտվեք ուսանողների համար նախատեսված վարկատեսակից։ Ուսումնառության ընթացքում վարկառուները մարում են միայն տոկոսները (առավելագույնը 4 տարի), իսկ ուսումնառության ավարտից հետո կատարվում են վարկի մայր գումարի և տոկոսագումարների հավասարաչափ մարումներ։



  • Տոկոսադրույք
    10%
  • Ժամկետ
    մինչև 10 տարի
  • Նվազագույն գումար
    սահմանված չէ
  • Առավելագույն գումար
    1 800 000 ՀՀ դրամ


էջը թարմացվել է 20.09.2017 13:47

Ուսման վարկեր 

Վարկեր` ուսանողների համար
 
 

Ընդհանուր պայմաններ

Վարկի նպատակը

ուսման վարձի վճարում

Վարկի տրամադրման եղանակը

անկանխիկ, փոխանցվում է ԲՈՒՀ-ի բանկային հաշվին

Վարկի առավելագույն գումարը

1 800 000 ՀՀ դրամ` ուսումնառության ամբողջ ընթացքում առավելագույնը 4 մասնաբաժնով, ընդ որում յուրաքանչյուր մասնաբաժնի գումարը ոչ ավել, քան 450 000 ՀՀ դրամ` կախված ուսման վարձի չափից

Վարկի նվազագույն գումար 

սահմանված չէ

Վարկի նվազագույն ժամկետ 

սահմանված չէ

Վարկի առավելագույն ժամկետը

120 ամիս ժամկետով, որից ուսումնառության ընթացքում կարող են մարվել միայն տոկոսներ /առավելագույն 4 տարի/, իսկ ուսումնառության ավարտից հետո կատարել վարկի մայր գումարի և տոկոսագումարների հավասարաչափ մարումներ

Վարկի տարեկան տոկոսադրույքը

12%, որից պետությունը բոլոր շահառուների համար սուբսիդավորում է 2 %, իսկ նախորդ մեկ տարվա ընթացքում գերազանց առաջադիմություն ցուցաբերած ուսանողների համար` 3%-ը:  

Վարկի և տոկոսագումարների մարումներ   

ամսական անուիտետային վճարներ 

Վարկի ապահովվածություն

առնվազն երկու երաշխավոր /ընդ որում երաշխավորներից մեկը պետք է լինի վարկառուի ծնողը կամ խնամակալը/

Վարկառուն վարկը տրամադրելու պահին չպետք է ունենա ժամկետանց պարտավորություններ:

Վարկի վաղաժամ մարումների համար տույժեր չեն սահմանվում:

Հաշվի սպասարկման վճար

սահմանված չէ

Վարկի տրամադրման համար միջնորդավճար

սահմանված չէ

 *ժամկետանց պարտքի /վարկ և տոկոսագումար/ դեպքում Վարկառուն յուրաքանչյուր կետանց ժամկետանց պարտքի համար վճարում է տուժանք` այդ պարտքի գումարի 0.3 /զրո ամբողջ երեք տասնորդական/  տոկոսի չափով
**պայմանագրի դադարեցման /լուծման/ դեպքում դադարեցման օրվանից մինչև պարտքի վերադարձնելու օրը վճարում է այդ պարտքի նկատմամբ հաշվարկված տոկոսներ` տվյալ օրվա դրությամբ ՀՀ ԿԲ կողմից սահմանված բանկային տոկոսի հաշվարկային դրույքով: 

 

Ուսանողական վարկերի հաստատման հիմքերն են.

• Հաճախորդի կողմից ներկայացվող փաստաթղթերի ամբողջականությունը,
• Դրական վարկային պատմություն (ժամկետանց պարտավորությունների բացակայություն)
• Երաշխավորի առկայություն, որը բավարարում է սահմանված պահանջներին

 

Վարկի մերժման հիմք կարող է հանդիսանալ

• Վարկարժանության/Վարկունակության բացասական գնահատականը,
• Հաճախորդի մասին այնպիսի տեղեկատվությունը, որը կասկածի տակ է դնում հաճախորդի կողմից Բանկին տրամադրված/հայտարարված տեղեկությունները,
• Հաճախորդի մասին այնպիսի տեղեկատվությունը, որը կասկածի տակ է դնում վարկի վերադարձելիությունը,
• Առկա են կասկածներ, որ վարկի գումարն օգտագործվելու է վարկատեսակի տրամադրման պայմաններով նախատեսված նպատակներից այլ նպատակներով, 
• Այլ հիմքեր:

Որոշման կայացման գործընթացը

Վարկային հայտի վերաբերյալ որոշման կայացման առավելագույն ժամկետ

2 աշխատանքային օր

Վարկային հայտ ներկայացնողին որոշման մասին տեղեկացնելու ժամկետ

որոշումը կայացնելու օրը

Վարկը տրամադրելու մասին հաճախորդին տեղեկացնելու ժամկետ

1 աշխատանքային օր

Որոշման վավերականության առավելագույն ժամկետ

15 աշխատանքային օր

Ուսանողական վարկի տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկման օրինակ`

• Գումար` 1 800 000 ՀՀ դրամ
• Տոկոսադրույք` 12%
• Վերաֆինանսավորում` 2%
• Ժամկետ` 120 ամիս 
• Հաշվի սպասարկման վճար` 0%
• Վարկի տրամադրման միջնորդավճար` 0%
• Արդյունավետ տոկոսադրույք` 12.68% 

Տոկոսագումարների հաշվարկման կարգ` 

Տոկոսադրույքը կիրառվում է վարկի նվազող մնացորդի վրա` ելնելով տարում 365 օրվա հաշվարկից:


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ` ՎԱՐԿԻ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ ՀԱՇՎԱՐԿՎՈՒՄ ԵՆ ԱՆՎԱՆԱԿԱՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ: ԻՍԿ ՏԱՐԵԿԱՆ ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԸ ՑՈՒՅՑ Է ՏԱԼԻՍ, ԹԵ ՈՐՔԱՆ ԿԱՐԺԵՆԱ ՎԱՐԿԸ ՁԵԶ ՀԱՄԱՐ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ ԵՎ ԱՅԼ ՎՃԱՐՆԵՐԸ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԺԱՄԿԵՏՆԵՐՈՒՄ ԵՎ ՉԱՓԵՐՈՎ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ:  

Վարկի վաղաժամկետ մարում

Վարկի վաղաժամկետ մարման դեպքում տույժեր չեն գանձվում:

Արտարժույթի ազդեցությունը

Հաշվի առնելով, որ Բանկը տրամադրում է վարկեր ոչ միայն ՀՀ դրամով, այլ նաև արտարժույթով, վարկառուն պետք է գիտակցի, որ արտարժույթի տատանումները կարող են դրական/բացասական ազդեցություն ունենալ վարկի մարումների վրա:

Հայտի մերժում

Այն դիմորդները, որոնք չեն համապատասխանում ծրագրային պահանջներին, կամ Բանկին չի բավարարում հաճախորդի վարկունակությունը չեն կարող վարկավորվել, որի վերաբերյալ հաճախորդի ցանկությամբ Բանկը կարող է տրամադրել գրավոր մերժում: Բանկը պատրաստակամ է սույն մերժման մասին տեղեկությունը հայտնել այլ ՀՀ բանկերին և վարկային կազմակերպություններին (ՀՀ Բանկային գաղտնիք մասին օրենք):

ԶԳՈՒՇԱՑՈՒՄ: ՁԵՐ ԳՈՒՅՔԸ ԿԱՐՈՂ Է ԲՌՆԱԳԱՆՁՎԵԼ, ԵԹԵ ԴՈՒՔ ԺԱՄԱՆԱԿԻՆ ՉԿԱՏԱՐԵՔ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԻ ԵՎ ՎԱՐԿԻ ԳՈՒՄԱՐԻ ՄԱՐՈՒՄՆԵՐԸ: ՁԵՐ ԿՈՂՄԻՑ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԻ ԵՎ ՎԱՐԿԻ ԳՈՒՄԱՐԻ ՄԱՐՈՒՄՆԵՐԸ ԺԱՄԿԵՏԻՆ ՉՎՃԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՁԵՐ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԿԳՐԱՆՑՎԻ ՎԱՐԿԱՅԻՆ ՌԵԳԻՍՏՐՈՒՄ:

Վարկառուի կողմից պարտականությունների չկատարման դեպքում գրավի հաշվին պարտավորությունները մարելու դեպքում վարկառուի վարկային պարտավորությունները ծածկելու համար գրավը բավարար չլինելու դեպքում պարտավորությունները կարող են մարվել վարկառուի այլ գույքի հաշվին:

էջը թարմացվել է 19.09.2017 14:49
Ուսանողական վարկը ստանալու համար բանկ է ներկայացվում հետևյալ փաստաթղթերը

  • Անձը հաստատող փաստաթուղթ 

  • ՀԾՀ/ՀԾՀ չստանալու վերաբերյալ տեղեկանք

  • Ուսումնական հաստատությունից Ուսանողի ուսման վարձի վճարումն իրականացնելու համար ՀՀ օրենսդրությամբ սահմանված անհրաժեշտ փաստաթուղթ (հաշիվ-ապրանքագիր կամ փոխանցման հաշիվ և այլն)

  • Տեղեկանք ԲՈՒՀ-ից, որտեղ պետք է նշվեն` ուսանողի ֆակուլտետը, կուրսը և ուս. տարվա վարձի չափը (տվյալ ուս. տարվա մնացորդային գումարի չափը), ԲՈւՀ-ի բանկային հաշվի համար, ուսանողի ուսումնառության ավարտի տարին և ամիսը, ընդ որում, գերազանց ուսումնառության դեպքում նաև պետք է նշում լինի նախորդ ուս.տարվա/կիսամյակի ընթացքում տվյալ ուսանողի գերազանցության վերաբերյալ

  • Երաշխավորի գույքի սեփականությունը հաստատող փաստաթուղթ և/կամ տեղեկանք աշխատանքի վայրից, որտեղ նշվում է վերջին 6 ամսվա ընթացքում փաստացի ստացված ամսական աշխատավարձը

  • Առնվազն երկու անձի երաշխավորություն (ընդ որում երաշխավորներից մեկը պետք է լինի վարկառուի ծնողը կամ խնամակալը, երաշխավորողը պետք է ապահովված լինի աշխատանքով, որը հավաստվում է աշխատանքի վայրից համապատասխան տեղեկանքով և/կամ հանդիսանա անշարժ գույքի սեփականատեր կամ համասեփականատեր)

  • Ըստ անհրաժեշտության այլ փաստաթղթեր


    էջը թարմացվել է 20.09.2017 13:40
    Ուշադրություն. Բանկը պատասխանատվություն չի կրում իր կայքում հղումներով նշված այլ կայքերի բովանդակության ստույգության եւ արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների համար, ինչպես նաև պատասխանատվություն չի կրում այդ կայքերում տեղադրված տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար: Տեղեկատվության հայերեն, ռուսերեն եւ անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: