Տրանսֆեր Վարկեր՝ դրամական փոխանցումների հիման վրա

Տրանսֆեր

Վարկեր` վարկառուի ստացած դրամական փոխանցումների հիման վրա


Վարկը տրամադրվում է առանց գրավի, առանց եկամուտը հաստատող փաստաթղթի։ Վարկը ստանալու համար միայն պահանջվում է ունենալ դրական վարկային պատմություն և վարկարժանության դրական գնահատական։     


  • Տոկոսադրույք
    15-22%
  • Ժամկետ
    մինչև 36 ամիս
  • Նվազագույն գումար
    100 000 ՀՀ Դրամ
  • Առավելագույն գումար
    1 500 000 ՀՀ Դրամ


էջը թարմացվել է 10.10.2017 11:13

Տրասնֆեր 

Վարկեր` վարկառուի ստացած դրամական փոխանցումների հիման վրա
 
 

Ընդհանուր պայմաններ

1.

Վարկառուին ներկայացվող պահանջ

Բանկի գործող վճարային համակարգերով արագ դրամական փոխանցումների միջոցով վարկառուն փոխանցումներ է ստացել հետևյալ պարբերականությամբ․

Տարբերակ 1 - դիմումի ներկայացման ամսվան նախորդող 4 ամիսների ընթացքում յուրաքանչյուր ամիս նվազագույնը 1 անգամ, կամ

Տարբերակ 2 - դիմումի ներկայացման ամսվան նախորդող 6 ամիսների ընթացքում նվազագույնը 3 անգամ (նվազագույնը 3 ամիս և յուրաքանչյուր ամիս առնվազն 1 փոխանցում), ընդ որում հաշվետու ամսում* առնվազն 1 փոխանցման առկայությունը պարտադիր է, կամ

Տարբերակ 3 - դիմումի ներկայացման ամսվան նախորդող 12 ամիսների ընթացքում 6 փոխանցումների առկայություն, ընդ որում դիմումի ներկայացման ամսվան նախորդող վերջին 2 ամիսների ընթացքում առնվազն 1 փոխանցման առկայություն: Փոխանցումները պետք է ստացված լինեն առնվազն 3 ամիսների ընթացքում։

2.

Վարկի առավելագույն գումար

Վերջին 12 ամիսների ընթացքում ստացած փոխանցումների հանրագումարը*

*Ամսական փոխանցման գումար է համարվում տվյալ ամսվա ընթացքում բոլոր արժույթներով ստացված փոխանցումների հանրագումարը` արտահայտված պահանջվող վարկի արժույթով, ընդ որում, փոխարկումների հաշվարկն իրականացվում է Բանկի տվյալ պահին գործող տվյալ արժույթի առքի փոխարժեքով

3.

Արժույթ

ՀՀ դրամ

ԱՄՆ դոլար

ՌԴ ռուբլի

Եվրո

4.

Վարկի նվազագույն գումար

100 000

200

15,000

200

5.

Վարկի առավելագույն գումար

1 500 000

3 500

200 000

3 500

6.

Տարեկան անվանական տոկոսադրույք

22%

18%

18%

15%

7.

Վարկի տրամադրման առավելագույն ժամկետ (ամիս)

36

8.

Վարկի տրամադրման միանվագ վճար (պայմանագրային գումարից)

1.5%

2.5%

9.

Վարկի տրամադրման եղանակ

անկանխիկ՝ վճարային քարտի միջոցով

10.

Վարկի և տոկոսագումարների մարման եղանակը

անուիտետային

11.

Ապահովվածությունը

դրամական հոսքեր (փոխանցումներ)

Վարկառուի նկատմամբ պահանջներ

12.

Կարգավիճակը

ՀՀ քաղաքացի ֆիզիկական անձ

13.

Տարիքային սահմանափակումը

վարկառուի տարիքը վարկի դիմումի ընդունման օրվա դրությամբ չպետք է 25 տարեկանից պակաս լինի և մինչև վարկի մարման վերջնաժամկետը չպետք է գերազանցի 60 տարեկանը

14.

Վարկառուի վարկային պատմության նկատմամբ պահանջը

1) վարկային պատմության առկայություն

2) վարկ ստանալու դիմումի ներկայացման օրվա դրությամբ վարկառուն պետք է չունենա ժամկետանց/դասակարգված պարտավորություններ (վարկ, վարկային գիծ, օվերդրաֆտ և այլն),

3) վարկ ստանալու դիմումի ներկայացման ամսվան նախորդող 12 (տասներկու) ամիսների ընթացքում վարկառուի ժամկետանց պարտավորությունների գծով օրերի հանրագումարը չպետք է գերազանցի 30 օրը, ընդ որում վերջին երեք ամիսների ընթացքում յուրաքանչյուր ուշացում ոչ ավել քան 5 օր,

Վճարային քարտ

15.

Վճարային քարտի տեսակ

Anelik- Transfer (Visa Electron, Visa Classic)

*վճարային քարտի սակագները` համաձայն Բանկի գործող պայմանների

Տույժ, տուգանք

16.

Ժամկետանց վարկի գծով, օրական

0.5%

17.

Ժամկետանց տոկոսագումարի գծով, օրական

0.5%

18.

Վարկի վաղաժամկետ մարում կամ լրացուցիչ ապահովման միջոց պահանջելու հիմքեր

Բանկն իրավասու է պահանջել վարկի վաղաժամկետ մարում կամ լրացուցիչ ապահովման միջոց, եթե`

1) հաճախորդը հրաժարվում է վճարային քարտից,

2) վարկի տրամադրումից հետո 6 ամիս անընդմեջ Բանկի միջոցով փոխանցումներ չի ստացել,

3) վարկի ստացման համար ներկայացված տեղեկությունները կեղծ կամ անարժանահավատ են,

4) չի կատարել պայմանագրով սահմանված պարտավորությունները,

5) այլ հիմքեր` համաձայն պայմանագրի

Հայտի վերաբերյալ այլ պայմաններ

19.

Վարկի մերժման գործոնները

1. վարկային պատմության բացակայություն

2. բացասական վարկային պատմություն,

3. փոխանցումների անհրաժեշտ ծավալի բացակայություն,

4. Բանկում առանց գույքային ապահովվածության վարկի առկայություն` բացառությամբ աշխատավարձային նախագծերի շրջանակներում ստացված վարկի/վարկային գծի,

5. տվյալ պահին գործող «Տրանսֆեր» վարկի/վարկային գծի առկայություն

6. կեղծ կամ անարժանահավատ տեղեկատվության տրամադրում,

7. այնպիսի տեղեկատվության տրամադրում, որը կասկածի տակ է դնում վարկի վերադարձելիությունը,

8. այլ գործոններ:

20.

Որոշման կայացման առավելագույն ժամկետը

պահանջվող բոլոր փաստաթղթերը Բանկ ներկայացնելուց հետո առավելագույնը 1 աշխատանքային օր

21.

Վարկառուին վարկի վերաբերյալ կայացված որոշման մասին տեղեկատվության տրամադրման ժամկետ

որոշման կայացումից հետո առավելագույնը 1 աշխատանքային օր

22.

Վարկի տրամադրման ժամկետ

որոշման կայացումից հետո առավելագույնը 4 աշխատանքային օր

23.

Որոշման վավերականության առավելագույն ժամկետը

10 աշխատանքային օր

24.

Վարկային դիմումի ընդունման վայր

Գլխամասային գրասենյակ և Բանկի բոլոր մասնաճյուղեր

25.

Վարկի ձևակերպման և տրամադրման վայր

Գլխամասային գրասենյակ և Բանկի բոլոր մասնաճյուղեր

Տրանսֆեր վարկի տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկման օրինակ`

• Վարկի գումարը`
500 000 ՀՀ դրամ,
• Տոկոսադրույքը` 22% տարեկան
• Ժամկետը` 36 ամիս,
• Միանվագ միջնորդավճար` 1.5%
• Տարեկան փաստացի տոկոսադրույքը կկազմի` 25.68 %:

Տոկոսագումարների հաշվարկման կարգ` 

Տոկոսադրույքը կիրառվում է վարկի նվազող մնացորդի վրա` ելնելով տարում 365 օրվա հաշվարկից:


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ` ՎԱՐԿԻ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ ՀԱՇՎԱՐԿՎՈՒՄ ԵՆ ԱՆՎԱՆԱԿԱՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ: ԻՍԿ ՏԱՐԵԿԱՆ ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԸ ՑՈՒՅՑ Է ՏԱԼԻՍ, ԹԵ ՈՐՔԱՆ ԿԱՐԺԵՆԱ ՎԱՐԿԸ ՁԵԶ ՀԱՄԱՐ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ ԵՎ ԱՅԼ ՎՃԱՐՆԵՐԸ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԺԱՄԿԵՏՆԵՐՈՒՄ ԵՎ ՉԱՓԵՐՈՎ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ:  

Վարկի վաղաժամկետ մարում

Վարկի վաղաժամկետ մարման դեպքում տույժեր չեն գանձվում:

Արտարժույթի ազդեցությունը

Հաշվի առնելով, որ Բանկը տրամադրում է վարկեր ոչ միայն ՀՀ դրամով, այլ նաև արտարժույթով, վարկառուն պետք է գիտակցի, որ արտարժույթի տատանումները կարող են դրական/բացասական ազդեցություն ունենալ վարկի մարումների վրա:

Հայտի մերժում

Այն դիմորդները, որոնք չեն համապատասխանում ծրագրային պահանջներին, կամ Բանկին չի բավարարում հաճախորդի վարկունակությունը չեն կարող վարկավորվել, որի վերաբերյալ հաճախորդի ցանկությամբ Բանկը կարող է տրամադրել գրավոր մերժում: Բանկը պատրաստակամ է սույն մերժման մասին տեղեկությունը հայտնել այլ ՀՀ բանկերին և վարկային կազմակերպություններին (ՀՀ Բանկային գաղտնիք մասին օրենք):

ԶԳՈՒՇԱՑՈՒՄ: ՁԵՐ ԳՈՒՅՔԸ ԿԱՐՈՂ Է ԲՌՆԱԳԱՆՁՎԵԼ, ԵԹԵ ԴՈՒՔ ԺԱՄԱՆԱԿԻՆ ՉԿԱՏԱՐԵՔ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԻ ԵՎ ՎԱՐԿԻ ԳՈՒՄԱՐԻ ՄԱՐՈՒՄՆԵՐԸ: ՁԵՐ ԿՈՂՄԻՑ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԻ ԵՎ ՎԱՐԿԻ ԳՈՒՄԱՐԻ ՄԱՐՈՒՄՆԵՐԸ ԺԱՄԿԵՏԻՆ ՉՎՃԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՁԵՐ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԿԳՐԱՆՑՎԻ ՎԱՐԿԱՅԻՆ ՌԵԳԻՍՏՐՈՒՄ:

Վարկառուի կողմից պարտականությունների չկատարման դեպքում գրավի հաշվին պարտավորությունները մարելու դեպքում վարկառուի վարկային պարտավորությունները ծածկելու համար գրավը բավարար չլինելու դեպքում պարտավորությունները կարող են մարվել վարկառուի այլ գույքի հաշվին:

էջը թարմացվել է 11.08.2017 17:00
Տրանսֆեր վարկը ստանալու համար բանկ է ներկայացվում հետևյալ փաստաթղթերը

  • Անձը հաստատող փաստաթուղթ

  • ՀԾՀ/ՀԾՀ չստանալու վերաբերյալ տեղեկանք/հանրային ծառայության համարանիշ/նույնականացման քարտ/կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու վերաբերյալ տեղեկանքի համարը(առկայության դեպքում)

էջը թարմացվել է 15.09.2017 12:13
Ուշադրություն. Բանկը պատասխանատվություն չի կրում իր կայքում հղումներով նշված այլ կայքերի բովանդակության ստույգության եւ արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների համար, ինչպես նաև պատասխանատվություն չի կրում այդ կայքերում տեղադրված տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար: Տեղեկատվության հայերեն, ռուսերեն եւ անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: