Կենսաթոշակառուներին տրամադրվող առանց գրավի վարկեր

Վարկեր՝ առանց գրավի` հատուկ կենսաթոշակառուների համար

Ստացե՛ք Ձեր կենսաթոշակը Անելիք Բանկի քարտով և հնարավորություն ունեցեք ստանալու կենսաթոշակառուների համար նախատեսված առանց գրավի վարկեր։      


  • Տոկոսադրույք
    մինչև 17%-24%
  • Ժամկետ
    6-48 ամիս
  • Նվազագույն գումար
    60 000 ՀՀ Դրամ
  • Առավելագույն գումար
    550 000 ՀՀ Դրամ


էջը թարմացվել է 04.12.2017 05:40

 Կենսաթոշակառուներին տրամադրվող առանց գրավի

վարկատեսակի տրամադրման պայմաններ և սակագներ 
 
    

Ընդհանուր պայմաններ

1.

Վարկառու

50.000 ՀՀ դրամը գերազանցող թոշակ ստացող կենսաթոշակառու[1]

2.

Ապահովություն

Երաշխավորությամբ

Առանց երաշխավորության

3.

Վարկի գումար

առավելագույն

550.000 ՀՀ դրամ կամ 1.200 ԱՄՆ դոլար

250.000 ՀՀ դրամ կամ 550 ԱՄՆ դոլար

նվազագույն

60.000 ՀՀ դրամ կամ 120 ԱՄՆ դոլար

4.

Տոկոսադրույք

Տարիք

ՀՀ դրամ

ԱՄՆ դոլար

ՀՀ դրամ

ԱՄՆ դոլար

մինչև 65

20,6%

17%

21%

17,4%

65 - 68

22,3%

18,7%

22,8%

19,4%

68 - 70 ներառյալ

23,3%

19,7%

24%

20,4%

5.

Առավելագույն ժամկետ

48 ամիս

36 ամիս

6.

Նվազագույն ժամկետ

6 ամիս

7.

Վարկի տրամադրման եղանակ

1) ՀՀ դրամի դեպքում` ընթացիկ հաշվի միջոցով,

2) ԱՄՆ դոլարի դեպքում` Բանկի կողմից թողարկվող ցանկացած վճարային քարտի միջոցով (բացառությամբ կենսաթոշակային քարտի)

8.

Վարկի մարման եղանակ

անուիտետային

9.

Վարկի ապահովվածություն

դրամական հոսքեր

10.

ԸՊԵ (ընդհանուր պարտքային վճարումների և զուտ եկամուտների առավելագույն հարաբերակցությունը)

առավելագույնը 30%

Վարկառուի/երաշխավորի  նկատմամբ պահանջներ

11.

Վարկառուի/երաշխավորի կարգավիճակը

ՀՀ քաղաքացի ֆիզիկական անձ

12.

Վարկառուի տարիքը

վարկի վերջնաժամկետին չպետք է գերազանցի 71 տարեկանը

13.

Երաշխավորի տարիքը

վարկի դիմումի ընդունման օրվա դրությամբ չպետք է 23 տարեկանից պակաս լինի և մինչև վարկի մարման վերջնաժամկետը չպետք է գերազանցի 65 տարեկանը

14.

Գրանցման նկատմամբ պահանջ

- վարկառուի/երաշխավորի պարտադիր մշտական գրանցման առկայություն,

- եթե վարկառուի/երաշխավորի գրանցման մարզում առկա է Բանկի մասնաճյուղ, ապա վերջինս պետք է դիմի իր գրանցման մարզում գտնվող մասնաճյուղ,

- եթե վարկառուի/երաշխավորի գրանցման մարզում առկա չէ Բանկի մասնաճյուղ, ապա վարկ չի տրամադրվում:

15.

Վարկառուի/երաշխավորի վարկային պատմության նկատմամբ պահանջ

- վարկառուն/երաշխավորը (առկայության դեպքում) դիմումի ներկայացման պահին չպետք է ունենա ժամկետանց/ դասակարգված պարտավորություններ,

- վարկառուն/երաշխավորը պետք է ունենա առնվազն 6 ամսվա վարկային պատմության,

- վարկի դիմումի ներկայացման օրվան նախորդող 12 ամիսների ընթացում վարկառուի/երաշխավորի ժամկետանց օրերի քանակը հանրագումարային չպետք է գերազանցի 30 օրը

16.

Այլ պահանջներ

Վարկառուն կենսաթոշակը ստանում է կամ պարտավորվում է* ստանալ Բանկի միջոցով:

*եթե հաճախորդը կենսաթոշակը Բանկի միջոցով չի ստանում, ապա ստորագրում է պարտավորագիր այսուհետ այն Բանկի միջոցով ստանալու վերաբերյալ:

Միջնորդավճարներ

17.

Հայտի ուսումնասիրության վճար

չի սահմանվում

18.

Վարկի տրամադրման միանվագ միջնորդավճար (վարկի պայմանագրային գումարից)

2.5%

19.

Հաշվի բացման վճար

համաձայն Բանկի գործող սակագների

20.

Վճարային քարտի սակագներ

համաձայն Բանկի գործող սակագների

Տույժեր, տուգանքներ

21.

Վարկի վաղաժամկետ մարման համար

չի սահմանվում

22.

Ժամկետանց վարկի, տոկոսագումարի գծով, օրական

0.1%

Այլ պայմաններ

23.

Վարկի տրամադրման դրական գործոնները

1) վարկային պատմության պահանջների համապատասխանություն

2) դրամական հոսքեր

24.

Վարկի մերժման գործոնները

1) վարկային պատմության պահանջների անհամապատասխանություն,

2) սույն պայմաններով սահմանված դրամական հոսքերի անբավարար մակարդակ,

3)հաճախորդի մասին այնպիսի տեղեկատվությունը, որը կասկածի տակ է դնում հաճախորդի կողմից Բանկին տրամադրված/հայտարարված տեղեկությունները,

4) հաճախորդի մասին այնպիսի տեղեկատվությունը, որը կասկածի տակ է դնում վարկի վերադարձելիությունը,

5) դրամական հոսքերի ոչ բավարար մակարդակը,

6) այլ հիմքեր:

25.

Վարկի տրամադրման վերաբերյալ որոշման կայացման առավելագույն ժամկետ

պահանջվող փաստաթղթերը Բանկ ներկայացնելուց հետո 1 աշխատանքային օր

26.

Որոշման մասին տեղեկացնելու ժամկետը

որոշման կայացումից հետո առավելագույնը 1 աշխատանքային օր

27.

Վարկի տրամադրման առավելագույն ժամկետ

որոշման կայացումից հետո առավելագույնը 3 աշխատանքային օր

28.

Որոշման վավերականության առավելագույն ժամկետ

10 աշխատանքային օր

29.

Վարկի դիմումի ընդունման և ձևակերպման վայր

Գլխամասային գրասենյակ և բոլոր մասնաճյուղեր

1) Աշխատանքային կենսաթոշակների խմբից՝ տարիքային, արտոնյալ պայմաններով, երկարամյա ծառայության, մասնակի կենսաթոշակ ստացող ֆիզիկական անձինք,
2) Զինվորական կենսաթոշակների խմբից՝ երկարամյա ծառայության կենսաթոշակ ստացող ֆիզիկական անձինք,
3) Սոցիալական կենսաթոշակների խմբից՝ ծերության կենսաթոշակ ստացող ֆիզիկական անձինք։
Վարկառուի գործող պարտավորություններում վարկային գծի առկայության դեպքում վերջինիս մարումը հաշվարկվում է կախված դրա վերջնաժամկետից․
- Եթե վարկային գծի վերջնաժամկետն ավելի երկար է քան հայցվող վարկի ժամկետը, հաշվարկվում է միայն տոկոսագումարների մարումը,
- Եթե վարկային գծի վերջնաժամկետն ավելի կարճ է քան հայցվող վարկի ժամկետը, վարկային գիծը հաշվարկվում է անուիտետային մարումով պայմանագրային ժամկետի վրա։

Կենսաթոշակառուներին տրամադրվող առանց գրավի վարկատեսակի տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկման օրինակ`

Վարկի գումար` 200 000 ՀՀ դրամ
• Տարեկան տոկոսադրույք` 22.8%
 Ժամկետ` 24 ամիս
 Միանվագ միջնորդավճար` 2.5% 
Արդյունավետ տոկոսադրույք` 28.91%


Տոկոսագումարների հաշվարկման կարգ` 

Տոկոսադրույքը կիրառվում է վարկի նվազող մնացորդի վրա` ելնելով տարում 365 օրվա հաշվարկից:


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ` ՎԱՐԿԻ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ ՀԱՇՎԱՐԿՎՈՒՄ ԵՆ ԱՆՎԱՆԱԿԱՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ: ԻՍԿ ՏԱՐԵԿԱՆ ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԸ ՑՈՒՅՑ Է ՏԱԼԻՍ, ԹԵ ՈՐՔԱՆ ԿԱՐԺԵՆԱ ՎԱՐԿԸ ՁԵԶ ՀԱՄԱՐ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ ԵՎ ԱՅԼ ՎՃԱՐՆԵՐԸ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԺԱՄԿԵՏՆԵՐՈՒՄ ԵՎ ՉԱՓԵՐՈՎ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ:  

Վարկի վաղաժամկետ մարում

Վարկի վաղաժամկետ մարման դեպքում տույժեր չեն գանձվում:

Արտարժույթի ազդեցությունը

Հաշվի առնելով, որ Բանկը տրամադրում է վարկեր ոչ միայն ՀՀ դրամով, այլ նաև արտարժույթով, վարկառուն պետք է գիտակցի, որ արտարժույթի տատանումները կարող են դրական/բացասական ազդեցություն ունենալ վարկի մարումների վրա:

Հայտի մերժում

Այն դիմորդները, որոնք չեն համապատասխանում ծրագրային պահանջներին, կամ Բանկին չի բավարարում հաճախորդի վարկունակությունը չեն կարող վարկավորվել, որի վերաբերյալ հաճախորդի ցանկությամբ Բանկը կարող է տրամադրել գրավոր մերժում: Բանկը պատրաստակամ է սույն մերժման մասին տեղեկությունը հայտնել այլ ՀՀ բանկերին և վարկային կազմակերպություններին (ՀՀ Բանկային գաղտնիք մասին օրենք):

ԶԳՈՒՇԱՑՈՒՄ: ՁԵՐ ԳՈՒՅՔԸ ԿԱՐՈՂ Է ԲՌՆԱԳԱՆՁՎԵԼ, ԵԹԵ ԴՈՒՔ ԺԱՄԱՆԱԿԻՆ ՉԿԱՏԱՐԵՔ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԻ ԵՎ ՎԱՐԿԻ ԳՈՒՄԱՐԻ ՄԱՐՈՒՄՆԵՐԸ: ՁԵՐ ԿՈՂՄԻՑ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԻ ԵՎ ՎԱՐԿԻ ԳՈՒՄԱՐԻ ՄԱՐՈՒՄՆԵՐԸ ԺԱՄԿԵՏԻՆ ՉՎՃԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՁԵՐ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԿԳՐԱՆՑՎԻ ՎԱՐԿԱՅԻՆ ՌԵԳԻՍՏՐՈՒՄ:

Վարկառուի կողմից պարտականությունների չկատարման դեպքում գրավի հաշվին պարտավորությունները մարելու դեպքում վարկառուի վարկային պարտավորությունները ծածկելու համար գրավը բավարար չլինելու դեպքում պարտավորությունները կարող են մարվել վարկառուի այլ գույքի հաշվին:

Բանկը նախքան վարկային պայմանագրի կնքումը տրամադրում է Անհատական թերթիկ՝ համաձայն ՀՀ Կենտրոնական բանկի խորհրդի կողմից հաստատված «Բանկի և ավանդատուի, կրեդիտավորողի և սպառողի հաղորդակցման կարգը, պայմանները, ձևերը և նվազագույն պահանջները» կանոնակարգ 8/05-ի:

էջը թարմացվել է 04.12.2017 05:40
Կենսաթոշակառուներին տրամադրվող առանց գրավի վարկը ստանալու համար բանկ է ներկայացվում հետևյալ փաստաթղթերը

  • Անձը հաստատող փաստաթուղթ

  • ՀԾՀ/ՀԾՀ չստանալու վերաբերյալ տեղեկանք


  • Կենսաթոշակի գրքույկ


  • Սոցիալական ապահովության պետական ծառայության կողմից տրամադրված տեղեկանք կամ բանկից քաղվածք

էջը թարմացվել է 04.12.2017 05:40
Ուշադրություն. Բանկը պատասխանատվություն չի կրում իր կայքում հղումներով նշված այլ կայքերի բովանդակության ստույգության եւ արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների համար, ինչպես նաև պատասխանատվություն չի կրում այդ կայքերում տեղադրված տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար: Տեղեկատվության հայերեն, ռուսերեն եւ անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: