Ցպահանջ Անժամկետ ավանդներ

Ցպահանջ

Անժամկետ ավանդներ

Օգտվե՛ք  «Ցպահանջ» անժամկետ ավանդից։ Ավանդի տոկոսադրույքը հաշվարկվում է ավանդի օրական մնացորդի նկատմամբ։ Նաև ստացեք անվճար Visa Classic, Visa Electron, Visa Gold, Cirrus/Maestro , MasterCard Standard, MasterCard Gold  պլաստիկ քարտեր:  


  • Տոկոսադրույք
    մինչև 1 %
  • Ժամկետ
    Չի  սահմանվում
  • Նվազագույն գումար
    30 000 ՀՀ Դրամ
  • Առավելագույն գումար
    Չի  սահմանվում


էջը թարմացվել է 04.12.2017 05:40

Ցպահանջ

ավանդի տեղեկատվական ամփոփագիր

 

1. «Անելիք Բանկ» ՓԲԸ ֆիզիկական անձանցից ներգրաված ցպահանջ ավանդի տարեկան տոկոսադրույքները հետևյալն են.

Ժամկետը

Տարեկան պարզ տոկոսադրույքը

ՀՀ դրամ

ԱՄՆ դոլար

Եվրո

Ռուբլի

անժամկետ

1.0%

0.25%

0.15%

0.6%

2. 50 մլն ՀՀ դրամ, 100 հազ. ԱՄՆ դոլարը, 100 հազ. Եվրոն, 8.5 մլն ՌԴ ռուբլին գերազանցող ավանդների տարեկան տոկոսադրույքը և սպասարկման պայմանները սահմանվում են լրացուցիչ պայմանավորվածությամբ:
3. Ավանդի նվազագույն չափը սահմանվում է 30.000 (երեսուն հազար) ՀՀ դրամ կամ համարժեք ԱՄՆ դոլար,Եվրո կամ ՌԴ ռուբլի, որը պետք է պահպանվի սույն ամփոփագրի 1-ին կետում նշված տոկոսները ստանալու համար:
4. Ավանդային պայմանագրի գործողության ընթացքում ավանդատուն կարող է ավելացնել ավանդի գումարը, որի նկատմամբ նույնպես հաշվարկվում են ավանդային պայմանագրով սահմանված տոկոսները:
5. Ավանդի նկատմամբ հաշվարկված տոկոսները վճարվում են ամեն ամիս կամ ժամկետի վերջում` համաձայն պայմանագրի:
6. Տոկոսադրույքը հաշվարկվում է ավանդի օրական մնացորդի նկատմամբ, եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով:
7. Ավանդի հաշվում ավանդատուի անունով կարող են մուտքագրվել նաև երրորդ անձանցից ստացված դրամական միջոցները` նրա ավանդի հաշվի մասին անհրաժեշտ տվյալների նշումով, եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով:
8. Բանկային ավանդի գումարի նկատմամբ տոկոսները հաշվեգրվում են ավանդը ներդնելու հաջորդ օրվանից մինչև այն ավանդատուին վերադարձնելու կամ ավանդատուի հաշվից այլ հիմքերով դուրս գրելու օրվան նախորդող օրը:
9. Բանկն իրավունք ունի միակողմանի փոխել ցպահանջ ավանդների և բանկային հաշվում եղած դրամական միջոցների համար վճարվող տոկոսների չափը` դրանք ուժի մեջ մտնելու պահից 15 օր առաջ տեղեկացնելով ավանդատուին:
10. Բանկին վերապահված է ավանդի դիմաց ստացված տոկոսներից օրենքով սահմանված կարգով եկամտային հարկը (10%) հաշվարկելու և վճարելու հարկային գործակալի իրավունքը:
11. Ավանդային պայմանագրի շուրջ ծագած վեճերը կարգավորվում են կողմերի միջև բանակցությունների միջոցով  կամ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:
12. Ավանդային հաշվից քաղվածքները տրամադրվում են հաճախորդին առնվազն ամիսը 1 անգամ` երեսնօրյա պարբերականությամբ, եթե պայմանագրով կամ օրենքով այլ ժամկետ սահմանված չէ:
13. Ավանդային հաշվից քաղվածքների և վճարային փաստաթղթերի կրկնօրինակների և այլ տեղեկությունների տրամադրման սակագները սահմանվում են ըստ իրականացված գործարքի ժամկետի վաղեմության, ընթացիկ հաշիվների քաղվածքների տրամադրման սակագների չափով (համաձայն «Անելիք Բանկ» ՓԲԸ հաճախորդներին մատուցվող ծառայությունների սակագների):

14. Տարեկան տոկոսային եկամտաբերությունը (APY)` hաշվարկված առանց եկամտային հարկի, 1% տարեկան պարզ տոկոսադրույքի դեպքում` APY=1,0%:                    

որտեղ`

APY-ն տարեկան տոկոսային եկամտաբերությունն է,

A-ն` ավանդի սկզբնական գումարը,

ո-ը` ավանդի դիմաց դրամական հոսքերի հերթական համարը,

N-ը` ավանդի դիմաց դրամական հոսքերի վերջին համարը (ներառյալ նաև ավանդի ներդրման պահին դրամական հոսքը), որից հետո ավանդային պայմանագրի ժամկետը համարվում է ավարտված,

Kո-ը` ավանդի ներդրման պահին և/կամ ավանդի գործողության ընթացքում ներդրված ավանդի և/կամ կապիտալացված տոկոսագումարների, առկայության դեպքում պարտադիր վճարների հոսքերը,

Dո-ը այն թիվն է, որը ցույց է տալիս, թե քանի օր է անցել ավանդի ներդրման օրից մինչև ավանդի դիմաց կատարվող հերթական՝ ո-րդ դրամական հոսքերը ներառյալ: Այն դեպքում, երբ ավանդի ներդրման պահին է դրամական հոսքերը, D1 = 0:

15. Տարեկան տոկոսային եկամտաբերության հաշվարկի օրինակ.

Ավանդի գումարը` 100.000 ՀՀ դրամ

Տարեկան տոկոսադրույքը` 1,0%

Ավանդի ժամկետը` 365 օր,

ԵԴկամտային հարկի չափը` 10%

Հաշվարկված տոկոսագումարը`              

100.000 x 1,0% : 365 x 364 = 997.26

Եկամտային հարկը`                                   

997.26 x 10% = 99,73

Ավանդատուի ստացած եկամուտը`          

897.53  ՀՀ դրամ

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ` ՁԵՐ ՀԱՇՎՈՒՄ ԱՌԿԱ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ ՀԱՇՎԱՐԿՎՈՒՄ ԵՆ ԱՆՎԱՆԱԿԱՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ: ԻՍԿ ՏԱՐԵԿԱՆ ՏՈԿՈՍԱՅԻՆ ԵԿԱՄՏԱԲԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՑՈՒՅՑ Է ՏԱԼԻՍ, ԹԵ ՈՐՔԱՆ ԵԿԱՄՈՒՏ ԿՍՏԱՆԱՅԻՔ ԴՈՒՔ, ԵԹԵ ՁԵՐ ԱՎԱՆԴԻ ԴԻՄԱՑ ՍՏԱՑՎԱԾ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ ՎԵՐԱՆԵՐԴՆԵԻՔ ԱՎԱՆԴԻ ՏԵՍՔՈՎ: 

էջը թարմացվել է 04.12.2017 05:40
    Ցպահանջ ավանդը ձևակերպելու համար բանկ է ներկայացվում հետևյալ փաստաթղթերը

  • Անձը հաստատող փաստաթուղթ

  • ՀԾՀ/ ՀԾՀ չստանալու վերաբերյալ տեղեկանք


էջը թարմացվել է 04.12.2017 05:40
Ուշադրություն. Բանկը պատասխանատվություն չի կրում իր կայքում հղումներով նշված այլ կայքերի բովանդակության ստույգության եւ արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների համար, ինչպես նաև պատասխանատվություն չի կրում այդ կայքերում տեղադրված տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար: Տեղեկատվության հայերեն, ռուսերեն եւ անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: