Փոխարկային Ավանդ՝ արժույթը փոխարկելու հնարավորությամբ

Փոխարկային

Ավանդը մեկ այլ արժույթով փոխարկելու հնարավորությամբ

Օգտվեք Փոխարկային ավանդատեսակից՝ ցանկացած պահի ավանդը մեկ այլ արժույթով փոխարկելու հնարավորությամբ։ Նաև ստացեք անվճար Visa Classic, Visa Electron, Visa Gold, Cirrus/Maestro , MasterCard Standard, MasterCard Gold  պլաստիկ քարտեր:  


  • Տոկոսադրույք
    մինչև 8.25 %
  • Ժամկետ
    730 օր
  • Նվազագույն գումար
    100 000 ՀՀ Դրամ
  • Առավելագույն գումար
    Չի  սահմանվում


էջը թարմացվել է 19.09.2017 12:54

Փոխարկային

Ավանդի տեղեկատվական ամփոփագիր


 «Անելիք Բանկ» ՓԲԸ ֆիզիկական անձանցից ներգրաված Փոխարկային ժամկետային ավանդի  տարեկան տոկոսադրույքները հետևյալն են.


Տարեկան անվանական տոկոսադրույք

Ժամկետ

ՀՀ դրամ

ԱՄՆ դոլար

Եվրո

Ամսական

Ժամկետի վերջում

Ամսական

Ժամկետի վերջում

Ամսական

Ժամկետի վերջում

61-90 օր

4.35%

4.85%

0.60%

1.10%

0.15%

0.35%

91-120 օր

5.10%

5.60%

1.15%

1.65%

0.25%

0.75%

121-150 օր

5.50%

6.00%

1.35%

1.85%

0.35%

0.85%

151-180 օր

5.85%

6.35%

1.50%

2.00%

0.40%

0.90%

181-210 օր

6.60%

7.10%

2.10%

2.60%

0.60%

1.10%

211-240 օր

6.80%

7.30%

2.30%

2.80%

0.80%

1.30%

241-270 օր

7.00%

7.50%

2.50%

3.00%

1.00%

1.50%

271-300 օր

7.15%

7.65%

2.65%

3.15%

1.10%

1.60%

301-330 օր

7.35%

7.85%

2.85%

3.35%

1.15%

1.65%

331-365 օր

7.50%

8.00%

3.00%

3.50%

1.25%

1.75%

366-730 օր

7.75%

8.25%

3.25%

3.75%

1.35%

1.85%


1.      731 օր և ավել ժամկետով ներգրավվող և/կամ 50 (հիսուն) մլն. ՀՀ դրամը, 100 (մեկ հարյուր) հազ. ԱՄՆ դոլարը, 100 (մեկ հարյուր) հազ. եվրոն գերազանցող ավանդների տարեկան տոկոսադրույքը և սպասարկման պայմանները սահմանվում են լրացուցիչ պայմանավորվածությամբ: Ավանդային պայմանագրի գործողության ընթացքում՝ ավանդի արժույթի փոխարկման պահին, ավանդի գումարի արժութային համարժեքը կարող է գերազանցել սույն կետով սահմանված առավելագույն սահմանաչափ(եր)ը։
2.      Ավանդի նվազագույն չափը սահմանվում է 100,000 (մեկ հարյուր հազար) ՀՀ դրամ, համարժեք ԱՄՆ դոլար կամ Եվրո, որը պետք է պահպանվի սույն ամփոփագրի 1-ին կետում նշված սանդղակի համապատասխան տոկոսները ստանալու համար:
3.     Փոխարկային ավանդի պայմանագրի գործողության ընթացքում ավանդատուն կարող է փոխարկել ներդրված ավանդի արժույթը տվյալ պահին Բանկում գործող համապատասխան արժույթի փոխարժեքով, որից հետո ավանդի համար պայմանագրի գործողության ժամկետով կգործի սույն ամփոփագրի 1-ին կետով սահմանված փոխարկային ավանդի տվյալ արժույթի համար սահմանված տարեկան պարզ տոկոսադրույքը:
4.     Ավանդատուն կարող է ավանդը ներդնել հօգուտ երրորդ անձի, որի կողմից ավանդը տնօրինելու իրավունքը ձեռք է բերվում վերջինիս կողմից ավանդի հետ առաջին գործարքը կատարելու, Բանկին այդ իրավունքի վրա հիմնված առաջին պահանջը ներկայացնելու կամ իր մտադրությունը գրավոր հայտնելու պահից, իսկ ավանդատուն (ավանդի գումարը ներդրած անձը) կորցնում է ավանդի նկատմամբ իրավունքը:
4.1. Եթե երրորդ անձը չափահաս և գործունակ ֆիզիկական անձ է, հօգուտ ում ձևակերպվում է ավանդային պայմանագիրը՝ առանց տվյալ երրորդ անձի գիտության, ապա ավանդատուն ինքն է ստանձնում Բանկին տվյալ երրորդ անձի անձը հաստատող փաստաթղթերի (դրանց տվյալների) ներկայացման պատասխանատվությունը՝ վերջինից բխող բոլոր իրավական հետևանքներով հանդերձ։
5.     Ավանդի նկատմամբ հաշվարկված տոկոսները վճարվում են ամսական կամ ժամկետի վերջում՝ համաձայն պայմանագրի:
6.     Արտարժույթով ներդրված կամ արտարժույթի փոխարկված ավանդների տոկոսների վճարումը կատարվում է ՀՀ դրամով` հաշվարկած վճարման պահին Բանկում տվյալ արժույթի համար սահմանված առքի փոխարժեքով, իսկ այդ տոկոսների կապիտալացման դեպքում` կատարվում է նշված տոկոսների փոխարկում մայր գումարի արժույթի` ՀՀ ԿԲ կողմից տվյալ օրվա համար սահմանված փոխարժեքով:
Տոկոսները կապիտալացման դեպքում ավանդի մնացորդի գումարը կարող է գերազանցել սույն տեղեկատվական ամփոփագրով սահմանված համապատասխան արժույթների համար նախատեսված առավելագույն գումարի սահմանաչափերը։
7.      Ավանդը կամ դրա մի մասը ժամկետից շուտ պահանջելու դեպքում կատարվում է ավանդի ներդրման պահից մինչև ընդհատման նախորդ օրը հաշվարկված տոկոսագումարի վերահաշվարկ, և վերադարձվող գումարի նկատմամբ տոկոսները հաշվարկվում են ստորև նշված սանդղակին համապատասխան։ Ընդ որում՝ այդ վերահաշվարկը կատարելիս համապատասխան խզման/նվազեցման սանդղակի դրույքի ճշտությունը սահմանվում է ստորակետից հետո երկու նիշի (հարյուրերորդական) ճշտությամբ և թվաբանական կլորացմամբ։

Պայմանագրի կնքման (վերակնքման) ամսաթվից անցած օրերի քանակ

Արժույթ

ՀՀ դրամ

ԱՄՆ դոլար

Եվրո

31-60 օր

Բանկում գործող համապատասխան արժույթի ցպահանջ ավանդի տոկոսադրույքով։

61-90 օր

91-120 օր

121-150 օր

151-180 օր

181-210 օր

Սույն տեղեկատվական ամփոփագրի 1-ին կետով սահմանված սանդղակի նշված արժույթին և ավանդի ժամկետին համապատասխանող

տոկոսադրույքի 25%-ի չափով։

211-240 օր

241-270 օր

271-300 օր

301-330 օր

Սույն տեղեկատվական ամփոփագրի 1-ին կետով սահմանված սանդղակի նշված արժույթին և ավանդի ժամկետին համապատասխանող տոկոսադրույքի 33%-ի չափով։

331-365 օր

366-730 օր

Սույն տեղեկատվական ամփոփագրի 1-ին կետով սահմանված սանդղակի նշված արժույթին և ավանդի ժամկետին համապատասխանող տոկոսադրույքի 50%-ի չափով։

8. Մինչ այդ ավանդատուին վճարված (բանկային հաշվին կամ այլ պարտավորություններ հաշվին փոխանցված) տոկոսագումարները գերազանցելու դեպքում տարբերության չափով գանձվում է հետ վերադարձվող ավանդի գումարից, պակաս լինելու դեպքում տոկոսագումարների տարբերությունը վճարվում է ավանդատուին:
9. Ավանդային պայմանագրով սահմանված տոկոսադրույքը հաշվարկվում է ավանդի օրական մնացորդի նկատմամբ, եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով:
10. Բանկային ավանդի գումարի վրա տոկոսները հաշվեգրվում են ավանդը ներգրավելու հաջորդ օրվանից մինչև ավանդատուին վերադարձնելու կամ ավանդատուի հաշվից այլ հիմքերով դուրս գրելու օրվան նախորդող օրը:
11. Ավանդային պայմանագրի կնքման ժամանակ ավանդատուի ցանկությամբ ավանդային պայմանագրի գործողության ընթացքում հաշվարկված տոկոսագումարը կարող է ավելացվել ավանդի գումարին պայմանագրով նշված տոկոսների վճարման հաճախականությամբ:
12. Եթե ավանդի վերջին օրը ոչ աշխատանքային օր է, ապա ավանդի գումարն ավանդատուին ետ է վերադարձվում հաջորդ իսկ աշխատանքային օրը, ընդ որում՝ այդ ոչ աշխատանքային օրվա համար ավանդի նկատմամբ շարունակում է գործել իր տոկոսադրույքը։
Եթե Բանկի որևէ մասնաճյուղ աշխատում է տվյալ ոչ աշխատանքային օրվա ընթացքում, ապա դա դեռևս Բանկի համար չի համարվում աշխատանքային օր։
13. Ավանդատուի ցանկությամբ ավանդի պայմանագրի գործողության ժամկետի ավարտից հետո այն կարող է երկարաձգվել ավանդի ժամկետը լրանալու օրը տվյալ պահին Բանկում գործող այդ ավանդատեսակի համար տեղեկատվական ամփոփագրով սահմանված համապատասխան պայմաններով (մասնավորապես՝ ավանդային պայմանագրի երկարաձգվող ժամկետին համապատասխանող տվյալ արժույթի առավելագույն տոկոսադրույքով, իսկ տոկոսագումարների վճարման պարբերականության/ հաճախականության փոփոխության դեպքում, երբ նախորդ տեղեկատվական ամփոփագրում նշված տոկոսագումարների վճարման հաճախականությունը նշված չէ նոր (գործող) տեղեկատվական ամփոփագրում, ապա ավանդային պայմանագրի գործողության ժամկետը երկարաձգվում է տոկոսագումարների վճարման հաջորդ, ամենամոտիկ, երկար հաճախականությամբ):
13.1. Եթե ավանդային պայմանագրի գործողության ժամկետի ավարտին տվյալ ավանդատեսակն այլևս չի գործում Բանկում, նույնիսկ եթե այն կնքելիս Ավանդատուն նախապես նշել է ավտոմատ երկարաձգման իրավունքի դաշտը կամ նախապես Բանկ է ներկայացրել գործող ավանդային պայմանագրի ժամկետի երկարաձգման մասին դիմում, ապա այդ ավանդային պայմանագրի գործողության ժամկետը երկարաձգվում է երկարաձգման պահին տվյալ ժամկետին համապատասխանող Բանկում գործող ամենաբարձր անվանական տոկոսադրույք ունեցող համապատասխան արժույթով ավանդատեսակի պայմաններով։ Իսկ եթե երկարաձգման պահին տվյալ ժամկետին համապատասխանող ավանդատեսակ չկա Բանկում, ապա այդ ժամկետը երկարաձգվում է դրան առավել մոտ ժամկետին համապատասխանող Բանկում գործող ամենաբարձր անվանական տոկոսադրույք ունեցող համապատասխան արժույթով ավանդատեսակի պայմաններով։ Ընդ որում՝ ավանդային պայմանագրով նախատեսված ժամկետին համապատասխանող ավանդատեսակ չլինելու դեպքում այլ ավանդատեսակով (առավել մոտ ժամկետով) ավանդային պայմանագրի այլ պայմանները (օրինակ՝ ավանդի գումարի ավելացման/նվազեցման և այլ պայմանները) հաշվի չեն առնվում այլ ավանդատեսակով երկարաձգման դեպքում։
13.2. Եթե ավանդատուի անձը հաստատող փաստաթղթի տվյալները փոխվել են, ապա այդ դեպքում ավանդային պայմանագրի գործողության ժամկետի երկարաձգումն իրականացվում է ավանդատուի անձը հաստատող նոր փաստաթղթի տվյալների հիման վրա։ 
13.3. Երկարաձգման պահին ավանդատուն կարող է ավելացնել/նվազեցնել ավանդի գումարը։
14.      Ավանդային պայմանագրի գործողության ժամկետի ավարտից հետո ավանդը չպահանջելու դեպքում, ավանդի գումարը փոխանցվում է ավանդատուի ցպահանջ հաշվին` ցպահանջ ավանդի պայմաններով,  և դրա նկատմամբ տոկոսագումարները հաշվեգրվում են Բանկում տվյալ պահին գործող տվյալ արժույթի ցպահանջ ավանդների համար նախատեսված պայմաններով։
15. Ավանդային պայմանագրով որոշված տոկոսագումարների չափը Բանկը չի կարող միակողմանի նվազեցնել, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով: 
16. Բանկն իրավունք ունի միակողմանի փոխել ցպահանջ ավանդների և բանկային հաշվում եղած դրամական միջոցների համար վճարվող տոկոսների չափը՝ դրանք ուժի մեջ մտնելուց 15 /տասնհինգ/ օր առաջ www.anelik.am Բանկի պաշտոնական կայք-էջում հրապարակելու միջոցով: 
17. Ավանդների վերադարձելիությունը երաշխավորվում է «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» ՀՀ օրենքի համաձայն:Բանկում ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորված է «Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի» կողմից` հատուցման ենթակա ավանդների չափերով, մասնավորապես`

Ավանդի արժութային կառուցվածքը

Եթե Բանկում ունեք միայն դրամային ավանդ

Եթե Բանկում ունեք միայն արտարժու-
թային ավանդ

Եթե Բանկում ունեք և՛ ՀՀ դրամով, և՛ արտարժույթով ավանդ

Եթե դրամային ավանդը 5 միլիոն դրամից ավել է

Եթե դրամային ավանդը 5 միլիոն դրամից պակաս է

Ավանդի երաշ-
խավորման առավելագույն չափը

10 միլիոն ՀՀ դրամ

5 միլիոն ՀՀ դրամ

10 միլիոն ՀՀ դրամ

(երաշխավորվում է միայն դրամային ավանդը)

5 միլիոն ՀՀ դրամ
(երաշխավորվում է դրամային ավանդն ամբողջությամբ և արտարժութային ավանդը` հինգ միլիոն դրամի և հատուցման ենթակա դրամային ավանդի տարբերության չափով)

18. Բանկին վերապահված է ավանդի դիմաց ստացված տոկոսներից օրենքով սահմանված կարգով եկամտահարկը (10%) հաշվարկելու և վճարելու հարկային գործակալի իրավունքը:
19. Ավանդային պայմանագրի շուրջ ծագած վեճերը կարգավորվում են կողմերի միջև բանակցությունների միջոցով, իսկ նման համաձայնություն ձեռք չբերելու դեպքում՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:
Ավանդատուն իրավունք ունի ավանդային գործարքից բխող պահանջները ներկայացնել ֆինանսական համակարգի հաշտարարին՝ «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքի համաձայն, կամ դիմել դատարան (իսկ Բանկի և հաճախորդի միջև արբիտրաժային համաձայնության առկայության դեպքում`  համապատասխան արբիտրաժային տրիբունալ)  կամ ՀՀ կենտրոնական բանկ:
Բանկը պարտավոր է ավանդատուի կողմից ներկայացված բողոք-պահանջը ստանալու պահից սկսած՝ 10 (տաս) աշխատանքային օրվա ընթացքում վերջինիս տրամադրել վերջնական պատասխան։ Բանկի վերջնական, գրավոր պատասխանի հետ համաձայն չլինելու դեպքում այն ստանալու պահից կամ 10 (տաս) աշխատանքային օրվա ընթացքում իր բողոք-պահանջի պատասխանը չստանալու դեպքում ավանդատուն իրավունք է ձեռք բերում վեց ամսվա ընթացքում պահանջը ներկայացնել ֆինանսական համակարգի հաշտարարին։ Ընդ որում, եթե գույքային պահանջի չափը չի գերազանցում 500,000 (հինգ հարյուր հազար) ՀՀ դրամը կամ դրան համարժեք արտարժույթը, ապա ֆինանսական համակարգի որոշումները չեն կարող վիճարկվել Բանկի կողմից:
20. Ավանդային հաշվից քաղվածքները տրամադրվում են հաճախորդին առնվազն ամիսը 1 /մեկ/ անգամ` երեսնօրյա պարբերականությամբ, եթե պայմանագրով կամ օրենքով այլ ժամկետ սահմանված չէ:
21. Ավանդային հաշվից քաղվածքների և վճարային փաստաթղթերի կրկնօրինակների ու այլ տեղեկությունների տրամադրման սակագները սահմանվում են՝ ըստ իրականացված գործարքի ժամկետի վաղեմության, ընթացիկ հաշիվների քաղվածքների տրամադրման սակագների չափով (համաձայն «Անելիք Բանկ» ՓԲԸ հաճախորդներին մատուցվող ծառայությունների սակագների):
22. Տարեկան տոկոսային եկամտաբերությունը (APY)` հաշվարկված 365 օր ժամկետով ՀՀ դրամով ավանդի համար, առանց եկամտահարկի.

1) ամենամսյա տոկոսների վճարմամբ` APY=7.76%,

2) ժամկետի վերջում տոկոսների վճարմամբ` APY=8.00%:

որտեղ`

APY-ն տարեկան տոկոսային եկամտաբերությունն է,

A-ն` ավանդի սկզբնական գումարը,

ո-ը` ավանդի դիմաց դրամական հոսքերի հերթական համարը,

N-ը` ավանդի դիմաց դրամական հոսքերի վերջին համարը (ներառյալ նաև ավանդի ներդրման պահին դրամական հոսքը), որից հետո ավանդային պայմանագրի ժամկետը համարվում է ավարտված,

Kո-ը` ավանդի ներդրման պահին և/կամ ավանդի գործողության ընթացքում ներդրված ավանդի և/կամ կապիտալացված տոկոսագումարների, առկայության դեպքում պարտադիր վճարների հոսքերը,

Dո-ը այն թիվն է, որը ցույց է տալիս, թե քանի օր է անցել ավանդի ներդրման օրից մինչև ավանդի դիմաց կատարվող հերթական՝ ո-րդ դրամական հոսքերը ներառյալ: Այն դեպքում, երբ ավանդի ներդրման պահին է դրամական հոսքերը, D1 = 0:
23. Տարեկան տոկոսային եկամտաբերության հաշվարկի օրինակ.

Ավանդի ներդնման օրը՝ 01.08.2017թ․

Ավանդի գումարը` 100,000 ՀՀ դրամ

Տարեկան տոկոսադրույքը` 8.00%

Տոկոսագումարի վճարումը` ժամկետի վերջում

Ավանդի ժամկետը` 365 օր

Եկամտահարկի չափ` 10%

Հաշվարկված տոկոսագումարը`                       

100,000 x 8.00% : 365 x 364 = 7,978.08

Եկամտահարկը`                                              

7,978.08 x 10% = 797.81

Ավանդատուի ստացած եկամուտը`      

7,180.27 ՀՀ դրամ

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ` ՁԵՐ ՀԱՇՎՈՒՄ ԱՌԿԱ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ ՀԱՇՎԱՐԿՎՈՒՄ ԵՆ ԱՆՎԱՆԱԿԱՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ: ԻՍԿ ՏԱՐԵԿԱՆ ՏՈԿՈՍԱՅԻՆ ԵԿԱՄՏԱԲԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՑՈՒՅՑ Է ՏԱԼԻՍ, ԹԵ ՈՐՔԱՆ ԵԿԱՄՈՒՏ ԿՍՏԱՆԱՅԻՔ ԴՈՒՔ, ԵԹԵ ՁԵՐ ԱՎԱՆԴԻ ԴԻՄԱՑ ՍՏԱՑՎԱԾ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ ՎԵՐԱՆԵՐԴՆԵԻՔ ԱՎԱՆԴԻ ՏԵՍՔՈՎ:

էջը թարմացվել է 10.10.2017 12:22
Ավանդը ձևակերպելու համար բանկ է ներկայացվում հետևյալ փաստաթղթերը

  • Անձը հաստատող փաստաթուղթ

  • ՀԾՀ/ ՀԾՀ չստանալու վերաբերյալ տեղեկանք


էջը թարմացվել է 19.09.2017 14:40
Ուշադրություն. Բանկը պատասխանատվություն չի կրում իր կայքում հղումներով նշված այլ կայքերի բովանդակության ստույգության եւ արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների համար, ինչպես նաև պատասխանատվություն չի կրում այդ կայքերում տեղադրված տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար: Տեղեկատվության հայերեն, ռուսերեն եւ անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: