«Անելիք բանկ հաշվարկային տոկոսադրույք» (ԱԲՀՏ)



2017 թվականի 4-րդ եռամսյակի համար
      

Արժույթ

ԱԲՀՏ

Ուժի մեջ է մինչև

ՀՀ դրամ

12.0%

31.12.2017

ԱՄՆ դոլար

7.0%

31.12.2017

Եվրո

4.5%

31.12.2017


ԱԲՀՏ-ի հաշվարկման կարգը և բաղադրիչները ըստ արժույթների

ՀՀ դրամ

ԱԲՀՏ = 1/5 Վերաֆինանսավորման տոկոսադրույք + 4/5 Բանկի ավանդի տոկոսադրույք + Հավելյալ բաղադրիչ

Որտեղ`

  • Վերաֆինանսավորման (Ռեպո) տոկոսադրույք – ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանվող Վերաֆինանսավորման (Ռեպո) տոկոսադրույք։ Վերաֆինանսավորման տոկոսադրույքը մշտապես հրապարակվում է ՀՀ կենտրոնական բանկի ինտերնետային կայքում (www.cba.am)
  • Բանկի ավանդի տոկոսադրույք – Բանկի կողմից ֆիզիկական անձանց համար սահմանվող և հրապարակվող 366-730 օր ժամկետով ''Ապահով'' (տեսակը` առանց ավելացման իրավունքի, ժամկետի վերջում տոկոսների վճարմամբ) անվանտեսակով ավանդի տոկոսադրույքը:
  • Հավելյալ բաղադրիչ - սահմանվում է Ն(ԱՊ) կոմիտեի կողմից որպես տոկոսային մեծություն՝ հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության ֆինանսական շուկայում ժամկետային ավանդների և վարկերի տոկոսադրույքների փոփոխությունները և առկա միտումները, ՀՀ տնտեսական ցուցանիշները՝ համաձայն ՀՀ կենտրոնական բանկի և ՀՀ վիճակագրության ծառայության կողմից հրապարակված նյութերի, մասնավորապես հարկաբյուջետային և դրամավարկային քաղաքականության զարգացումները, ինչպես նաև միջազգային շուկաների փոփոխությունները:

ԱՄՆ դոլար, Եվրո

ԱԲՀՏ= Բանկի ավանդի տոկոսադրույք + Հավելյալ բազադրիչ

Որտեղ`

  •  Բանկի ավանդի տոկոսադրույք Բանկի կողմից ֆիզիկական անձանց համար սահմանվող և հրապարակվող 366-730 օր ժամկետով ''Ապահով'' (տեսակը` առանց ավելացման իրավունքի, ժամկետի վերջում տոկոսների վճարմամբ) անվանտեսակով ավանդի տոկոսադրույքը:
  • Հավելյալ բաղադրիչ - սահմանվում է Բանկի Ներդրումային (ակտիվների կառավարման) կոմիտեի կողմից որպես տոկոսային մեծություն՝ հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության ֆինանսական շուկայում ժամկետային ավանդների և վարկերի տոկոսադրույքների փոփոխությունները և առկա միտումները, ՀՀ տնտեսական ցուցանիշները՝ համաձայն ՀՀ կենտրոնական բանկի և ՀՀ վիճակագրության ծառայության կողմից հրապարակված նյութերի, մասնավորապես հարկաբյուջետային և դրամավարկային քաղաքականության զարգացումները, ինչպես նաև միջազգային շուկաների փոփոխությունները:

ԱԲՀՏ-ի սահմանումը

ԱԲՀՏ-ն սահմանվում է Բանկի Ներդրումային (Ակտիվների և պասիվների) կոմիտեի կողմից յուրաքանչյուր եռամսյակի համար և հրապարակվում Բանկի պաշտոնական ինտերնետային կայքում։

  • ԱԲՀՏ-ն կարող է արտահերթ կերպով վերանայվել, եթե վերջին հատատված ԱԲՀՏ-ի հետո տեղի են ունեցել հետևյալ փոփոխություններ`ՀՀ կենտրոնական բանկի կողմից սահմանված Վերաֆինանսավորման (Ռեպո) տոկոսադրույքի աճ/նվազում 1%-ային կետ:
  •  Բանկի կողմից սահմանվող և հրապարակվող ավանդների տոկոսադրույքների աճ/նվազում 1%-ային կետ:

 

էջը թարմացվել է 04.12.2017 05:40
Ուշադրություն. Բանկը պատասխանատվություն չի կրում իր կայքում հղումներով նշված այլ կայքերի բովանդակության ստույգության եւ արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների համար, ինչպես նաև պատասխանատվություն չի կրում այդ կայքերում տեղադրված տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար: Տեղեկատվության հայերեն, ռուսերեն եւ անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: