Դրամական միջոցների գրավով վարկեր Վարկեր գրավով

 Դրամական միջոցների գրավով վարկեր

Դրամական միջոցների և /կամ դրամական միջոցների նկատմամբ պահանջի իրավունքի գրավով վարկերի/վարկային գծեր


Ստացեք հարմար վարկատեսակը դրամական միջոցների  ապահովությամբ։ Գրավադրվել կարող են ավանդը, բանկային հաշիվներին ներդրված դրամական միջոցները։ Վարկի տոկոսագումարները կարող եք մարել անուիտետային, դիսկոնտ և արտոնյալ եղանակներով։



  • Տոկոսադրույք
    Սկսած 10 %
  • Ժամկետ
    Մինչև 24 ամիս 
  • Նվազագույն գումար
    Չի սահմանվում
  • Առավելագույն գումար
    Մինչև դրամական  միջոցների գումարի 95%-ը


էջը թարմացվել է 18.10.2017 17:36

Դրամական միջոցների գրավով վարկեր 

Դրամական միջոցների և /կամ դրամական միջոցների նկատմամբ պահանջի իրավունքի գրավով վարկերի/վարկային գծեր 
 
 

Ընդհանուր պայմաններ

1.1

Վարկի արժույթ

Գրավադրվող դրամական միջոցների արժույթ

1.2

Տարեկան տոկոսադրույք 

Որպես ավանդ ներդրված դրամական միջոցների գրավադրմամբ վարկերի դեպքում` ավանդի դիմաց վճարվող տոկոսադրույք + 4 տոկոսային կետ, սակայն ոչ պակաս, քան 10% 

Բանկային հաշվին ներդրված դրամական միջոցների գրավադրմամբ վարկերի դեպքում` ցպահանջ միջոցների դիմաց վճարվող տոկոսադրույք

+ 4 տոկոսային կետ, սակայն ոչ պակաս, քան 10%

«Փոխարկային» ավանդատեսակի դեպքում վարկի տարեկան անվանական տոկոսադրույքը կհաշվարկվի այդ պահին Բանկում գործող «Փոխարկային» ավանդատեսակի ՀՀ դրամի համար առաջարկվող տոկոսադրույք+4 տոկոսային կետ

1.3

Վարկի և տոկոսագումարների մարման եղանակ

Անուիտետային` հավասարաչափ  մարումներ

Դիսկոնտ` տոկոսագումարների վճարումը ժամկետի սկզբում, իսկ մայր գումարինը` ժամկետի վերջում

Արտոնյալ` տոկոսագումարների վճարումն ամսական, իսկ մայր գումարինը` ժամկետի վերջում  

1.4

Վարկի առավելագույն սահմանաչափ

Անուիտետ` գրավադրվող դրամական միջոցների գումարի 95%,

Դիսկոնտ` գրավադրվող դրամական միջոցների գումարի 95%,

Արտոնյալ` գրավադրվող դրամական միջոցների գումարի 90%

«Փոխարկային» ավանդատեսակի դեպքում գրավադրվող դրամական միջոցների գումարի 60%

1.5

Վարկի տրամադրման առավելագույն ժամկետ

                                                       24 ամիս

 

1.6

Վարկի տրամադրման եղանակ

Կանխիկ կամ անկանխիկ` հաշվարկային հաշվին կամ վճարային քարտի միջոցով

(արտարժույթով վարկերը տրամադրվում են միայն վճարային քարտերով)

1.7

Ապահովվածություն

Հաճախորդի կամ այլ անձի (ֆիզիկական, իրավաբանական անձ կամ Ա/Ձ) կողմից Բանկում ներդրված դրամական միջոցներ և/կամ դրամական միջոցների նկատմամբ պահանջի իրավունք

1.8

Վարկի ժամկետի երկարաձգում

Վարկի ժամկետը կարող է երկարաձգվել վարկի վերջնաժամկետից առնվազն մեկ աշխատանքային օր առաջ հաճախորդի կողմից ներկայացված դիմումի հիման վրա, վարկի ժամկետի երկարաձգման օրվա դրությամբ Բանկում գործող տվյալ վարկատեսակի պայմաններին համաձայն, եթե վարկառուն

1)    Բանկում գործող վարկային պարտավորությունների գծով չունի ժամկետանց պարտավորություններ և

Վարկի երկարաձգման օրվա դրությամբ վարկի դասը համապատասխանում է «ստանդարտ» դասին  


Վարկառուի նկատմամբ պահանջներ

2.1

Կարգավիճակ

ֆիզիկական անձ

2.2

Տարիքային սահմանափակում 

Վարկառուն վարկի դիմումի ընդունման օրվա դրությամբ չպետք է 18 տարեկանից պակաս լինի 

2.3

Վարկային պատմության

նկատմամբ պահանջը

(դրական վարկային պատմություն)

Վարկառուն վարկի տրամադրման օրվա դրությամբ չպետք է ունենա ժամկետանց/դասակարգված պարտավորություններ

 Արտարժույթով տրամադրվող  վարկերը տրամադրվում են բացառապես վճարային քարտի միջոցով: 


Միջնորդավճարներ

3.1

Բանկային հաշվի բացման/փակման վճար

                                Համաձայն գործող սակագների



Տույժ, տուգանք

4.1

Ժամկետանց վարկի գծով, օրական

0.5%

4.2

Ժամկետանց տոկոսագումարի գծով

0.5%

4.3

Վարկի վաղաժամկետ մարման համար

Չի սահմանվում

4.4

Վարկի վաղաժամկետ մարում պահանջելու հիմքեր

Բանկն իրավասու է պահանջել վարկի վաղաժամկետ մարում, եթե`

ա) Վարկի ստացման համար ներկայացված տեղեկությունները կեղծ կամ անարժանահավատ են,

բ) Վարկառուն չի կատարել պայմանագրով ստանձնած պարտավորությունները,

գ) ֆինանսաբանկային համակարգում առկա կետանցված պարտավորությունների հետևանքով Բանկի կողմից վարկի գծով ձևավորվել է հատուկ պահուստ


Վճարային քարտի սակագներ

5.1

Քարտի տեսակ

Բանկի կողմից թողարկվող ցանկացած տեսակի վճարային քարտ` ըստ հաճախորդի ցանկության

5.2

Վճարային քարտի սակագներ

•       Visa Electron/Maestro Cirrus տեսակի վճարային քարտերի տրամադրման դեպքում` քարտի տարեկան սպասարկման վարձ չի գանձվում, մնացած սակագները` համաձայն Բանկում գործող սակագների,

•       Բանկի կողմից թողարկվող այլ (բացառությամբ Visa

Electron/Maestro Cirrus տեսակի քարտերից) վճարային քարտերի դեպքում` համաձայն Բանկում գործող սակագների


Այլ պայմաններ

6.1

Վարկի մերժման գործոններ 

ա)կեղծ կամ անարժանահավատ տեղեկատվության տրամադրում,

բ) սույն պայմաններին անհամապատասխանություն

6.2

Վարկի վերաբերյալ որոշման կայացման առավելագույն ժամկետ

1)    Վարկի դիմումի ներկայացման օրը` մինչև 100մլն ՀՀ դրամ կամ դրան համարժեք արտարժույթով վարկերի տրամադրման դեպքում,

2)    վարկի դիմումի ներկայացման հաջորդ օրը`100.000.000 մլն ՀՀ դրամ կամ դրան համարժեք արտարժույթը գերազանցող վարկերի դեպքում

6.3

Վարկառուին վարկի տրամադրման վերաբերյալ տեղեկացնելու ժամկետ

Վարկի դիմումի ներկայացման օրը

6.4

Վարկի գումարի տրամադրման առավելագույն ժամկետ

Վարկի դիմումի ներկայացման օրը, բացառությամբ քարտային վարկերի, որոնց դեպքում` 3 աշխատանքային օր

6.5

Վարկի վերաբերյալ որոշման վավերականության ժամկետ

10 աշխատանքային օր

6.6

Վարկի դիմումի ընդունման, ձևակերպման և տրամադրման վայր

մասնաճյուղը կամ Գլխամասային գրասենյակը, որտեղ ներդրված է դրամական միջոցը


Դրամական միջոցների  գրավով վարկի տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկման օրինակ`

•       Գումար` 10.000.000 ՀՀ դրամ
•       Տոկոսադրույք` 10%
•       Ժամկետ` 24 ամիս
•       Արդյունավետ տոկոսադրույք` 10.44% 

Տոկոսագումարների հաշվարկման կարգ` 

Տոկոսադրույքը կիրառվում է վարկի նվազող մնացորդի վրա` ելնելով տարում 365 օրվա հաշվարկից:


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ` ՎԱՐԿԻ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ ՀԱՇՎԱՐԿՎՈՒՄ ԵՆ ԱՆՎԱՆԱԿԱՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ: ԻՍԿ ՏԱՐԵԿԱՆ ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԸ ՑՈՒՅՑ Է ՏԱԼԻՍ, ԹԵ ՈՐՔԱՆ ԿԱՐԺԵՆԱ ՎԱՐԿԸ ՁԵԶ ՀԱՄԱՐ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ ԵՎ ԱՅԼ ՎՃԱՐՆԵՐԸ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԺԱՄԿԵՏՆԵՐՈՒՄ ԵՎ ՉԱՓԵՐՈՎ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ:  

Վարկի վաղաժամկետ մարում

Վարկի վաղաժամկետ մարման դեպքում տույժեր չեն գանձվում:

Արտարժույթի ազդեցությունը

Հաշվի առնելով, որ Բանկը տրամադրում է վարկեր ոչ միայն ՀՀ դրամով, այլ նաև արտարժույթով, վարկառուն պետք է գիտակցի, որ արտարժույթի տատանումները կարող են դրական/բացասական ազդեցություն ունենալ վարկի մարումների վրա:

Հայտի մերժում

Այն դիմորդները, որոնք չեն համապատասխանում ծրագրային պահանջներին, կամ Բանկին չի բավարարում հաճախորդի վարկունակությունը չեն կարող վարկավորվել, որի վերաբերյալ հաճախորդի ցանկությամբ Բանկը կարող է տրամադրել գրավոր մերժում: Բանկը պատրաստակամ է սույն մերժման մասին տեղեկությունը հայտնել այլ ՀՀ բանկերին և վարկային կազմակերպություններին (ՀՀ Բանկային գաղտնիք մասին օրենք):

ԶԳՈՒՇԱՑՈՒՄ: ՁԵՐ ԳՈՒՅՔԸ ԿԱՐՈՂ Է ԲՌՆԱԳԱՆՁՎԵԼ, ԵԹԵ ԴՈՒՔ ԺԱՄԱՆԱԿԻՆ ՉԿԱՏԱՐԵՔ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԻ ԵՎ ՎԱՐԿԻ ԳՈՒՄԱՐԻ ՄԱՐՈՒՄՆԵՐԸ: ՁԵՐ ԿՈՂՄԻՑ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԻ ԵՎ ՎԱՐԿԻ ԳՈՒՄԱՐԻ ՄԱՐՈՒՄՆԵՐԸ ԺԱՄԿԵՏԻՆ ՉՎՃԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՁԵՐ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԿԳՐԱՆՑՎԻ ՎԱՐԿԱՅԻՆ ՌԵԳԻՍՏՐՈՒՄ: Վարկառուի կողմից պարտականությունների չկատարման դեպքում գրավի հաշվին պարտավորությունները մարելու դեպքում վարկառուի վարկային պարտավորությունները ծածկելու համար գրավը բավարար չլինելու դեպքում պարտավորությունները կարող են մարվել վարկառուի այլ գույքի հաշվին:

էջը թարմացվել է 18.10.2017 16:55
Դրամական միջոցների գրավով վարկը ստանալու համար բանկ է ներկայացվում հետևյալ փաստաթղթերը

  • Անձը հաստատող փաստաթուղթ 

  • ՀԾՀ/ՀԾՀ չստանալու վերաբերյալ տեղեկանք / Հհանրային ծառայության համարանիշ / նույնականացման քարտ / կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու վերաբերյալ տեղեկանքի համարը (առկայության դեպքում)

էջը թարմացվել է 16.09.2017 18:28
Ուշադրություն. Բանկը պատասխանատվություն չի կրում իր կայքում հղումներով նշված այլ կայքերի բովանդակության ստույգության եւ արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների համար, ինչպես նաև պատասխանատվություն չի կրում այդ կայքերում տեղադրված տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար: Տեղեկատվության հայերեն, ռուսերեն եւ անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: