Պարզ-Արագ Ավտո Վարկեր՝ ավտոմեքենայի գրավով

Պարզ-Արագ Ավտո

Վարկեր` ավտոմեքենայի գրավադրմամբ, առանց եկամուտների հիմնավորման

 

Օգտվեք Պարզ-Արագ Ավտո վարկատեսակից,  ստացե՛ք վարկեր` առանց եկամուտների հիմնավորման, միայն ավտոմեքենայի գրավադրմամբ։ Վարկը տրամադրվում է անկանխիկ՝ Visa Classic և MasterCard Standard վճարային քարտերի միջոցով, ԱՄՆ դոլարով, ՌԴ Ռուբլով և Եվրոյով։   



  • Տոկոսադրույք
    մինչև 14.5%-17.5%
  • Ժամկետ
    մինչև 60 ամիս
  • Նվազագույն գումար
    750 000 ՀՀ դրամին
    համարժեք ԱՄՆ դոլար, Եվրո, ՌԴ Ռուբլի
  • Առավելագույն գումար
    3 000 000 ՀՀ դրամին
    համարժեք ԱՄՆ դոլար, Եվրո, ՌԴ Ռուբլի


էջը թարմացվել է 18.10.2017 17:43

Պարզ-Արագ Ավտո

Վարկեր` ավտոմեքենայի գրավադրմամբ, առանց եկամուտների հիմնավորման
 
     

Ընդհանուր պայմաններ

Նպատակ

Այլ

Ապահովվածություն

Ավտոմեքենա

Արժույթ

ԱՄՆ դոլար

Եվրո

ՌԴ ռուբլի

Տարեկան տոկոսադրույք

17.5%

16.5%

14.5%

Վարկի ժամկետը (ֆիքսված)

60 ամիս

Վարկի նվազագույն գումար` ՀՀ դրամին համարժեք ԱՄՆ դոլար/Եվրո/ՌԴ ռուբլի)

750 000

Վարկի առավելագույն գումար` ՀՀ դրամին համարժեք ԱՄՆ դոլար/Եվրո/ՌԴ ռուբլի)

3 000 000

Վարկ/գրավ (իրացվելի արժեք) առավելագույն հարաբերակցությունը

30 %

Տրամադրման եղանակը

  • անկանխիկ` VISA CLASSIC / MASTERCARD STANDARD վճարային քարտերի միջոցով 

Վարկի և տոկոսագումարների մարման եղանակ

  • ամսական հավասարաչափ մասերով` անուիտետային


Վարկառուի/Համավարկառուի նկատմամբ պահանջներ

Կարգավիճակ

  • ՀՀ քաղաքացի Ֆիզիկական անձ

Տարիքային սահմանափակում

  • վարկի դիմումի ընդունման օրվա դրությամբ չպետք է 23 տարեկանից պակաս լինի և մինչև վարկի մարման վերջնաժամկետը չպետք է գերազանցի 65 տարեկանը,

Համավարկառուի առկայություն

  • -

Վարկային պատմության նկատմամբ պահանջներ (դրական վարկային պատմություն)

  • գործող ժամկետանց / դասակարգված պարտավորությունների (վարկ, վարկային գիծ, օվերդրաֆտ, տրված երաշխավորություն և այլն) բացակայություն,
  • վարկային պատմության բացակայություն


Ապահովություն

Ապահովման միջոց

  • ամերիկյան, եվրոպական, ճապոնական, հարավ-կորեական մակնիշի, ռուսական «Նիվա» մակնիշի ավտոմեքենաներ (մինչև 7 նստատեղ ունեցող),
  • ռուսական (բացառությամբ «Նիվա» մակնիշի ավտոմեքենա) և չինական ավտոմեքենաներ (մինչև 7 նստատեղ ունեցող),
  • գյուղատնտեսական տեխնիկա
  • բեռնատար և ուղևորատար (7-ից ավել նստատեղ ունեցող) ավտոմեքենա

Գրավատու

  • ցանկացած ֆիզիկական կամ իրավաբանական անձ 
    (իրավաբանական անձ գրավատուի դեպքում վերջինս պետք է ունենա ՀՀ-ում պետական գրանցում)

Գրավի առարկայի գնահատումը

Գրավի առարկա հանդիսացող ավտոմեքենաների թույլատրելի առավելագույն հնության ժամկետը* դիմելու պահին

  • ամերիկյան, եվրոպական, ճապոնական, հարավ-կորեական մակնիշի, ռուսական «Նիվա» մակնիշի ավտոմեքենաների (մինչև 7 նստատեղ ունեցող) դեպքում` 10 տարի,
  • ռուսական (բացառությամբ «Նիվա» մակնիշի ավտոմեքենա) և չինական ավտոմեքենաների (մինչև 7 նստատեղ ունեցող) դեպքում` 2 տարի

* Ավտոմեքենաների հնության ժամկետը հաշվելիս հաշվի է առնվում  միայն արտադրման և վարկի համար դիմելու տարեթվերը (առանց հաշվի առնելու վարկի համար դիմելու ամիսը),  օրինակ` եթե հաճախորդը դիմել է 2017թ. և որպես գրավ առաջարկում է  2008թ. արտադրված ավտոմեքենա, ապա ավտոմեքենայի հնությունը դիտարկվում է 9 տարի (2017-2008=9)` անկախ նրանից, թե հաճախորդը որ ամսին է դիմել և քանի ամիս է մնացել տարվա ավարտին: 


Ապահովագրություն

Վարկառուի/երաշխավորի դժբախտ պատահարի հետևանքով  կյանքից զրկվելու դեպքից և մշտական աշխատունակության կորստից ապահովագրությունը

Առանձին դեպքերում կարող է պահանջվել Բանկի կողմից

Գրավի առարկայի ապահովագրությունը


Միջնորդավճարներ

Վարկային հայտի ուսումնասիրման վճարը

  • 5,000 ՀՀ դրամ*

Վերջին 5 տարվա ընթացքում վարկ/վարկային գիծ ունեցած/ունեցող ֆիզիկական անձանցից վարկային հայտի ուսումնասիրման վճար չի գանձվում:

Վարկի տրամադրման միանվագ միջնորդավճարը (գանձվում է վարկի գումարից վարկի տրամադրման պահին)

  • 2%, նվազագույնը՝ 20,000 ՀՀ դրամ

Վարկի սպասարկման ամսական վճարը` հաշվարկած վարկի սկզբնական գումարի նկատմամբ

0.1%

Բանկային հաշվի բացման/փակման վճարը

  • Համաձայն Բանկում գործող սակագների

Վճարային քարտի սակագները*

  • Համաձայն Բանկում գործող սակագների՝ բացառությամբ ստորև նշվածի`

Կանխիկացման միջնորդավճարը

Բանկի բանկոմատներում և կանխիկացման կետերում

0.5%

Այլ բանկի բանկոմատներում և կանխիկացման կետերում

1.5%

Քարտից քարտ փոխանցումը Բանկի, այլ բանկերի կողմից թողարկած վճարային քարտին

1.5%

Հաջորդող գրավ ձևակերպելու վճարը

  • Չի գանձվում, եթե շարժական գույքը հաջորդող գրավի կանոններով գրավադրվելու է Բանկում: Այս դեպքում գրավը պետք է բավարարի Վարկ/Գրավ հարաբերակցությանը` ներառյալ գործող վարկի մնացորդը, բացառությամբ, եթե նոր վարկը չի տրամադրվում գործող վարկը մարելու պայմանով:
  • Վարկի մնացորդի  1%, նվազագույնը 150 000 ՀՀ դրամ, եթե Բանկում գրավադրված գույքը հանդիսանալու է հաջորդող գրավի առարկա այլ կազմակերպությունում

Տույժեր, տուգանքներ

Ժամկետանց վարկի նկատմամբ, օրական

0.5%

Ժամկետանց տոկոսագումարի նկատմամբ, օրական

0.5%

Վարկի վաղաժամկետ մարման տույժը

չի սահմանվում

Այլ պայմաններ

Վարկի տրամադրման դրական գործոնները

  • դրական վարկային պատմությունը,
  • կայուն դրամական հոսքեր
  • գրավի առարկայի համապատասխանությունը Բանկի պահանջների
  • այլ գործոններ

Վարկի մերժման գործոնները 

  • բացասական վարկային պատմությունը,
  • դրամական հոսքերի ոչ բավարար մակարդակը,
  • գրավի առարկայի անհամապատասխանությունը Բանկի պահանջներին, 
  • կեղծ կամ անարժանահավատ տեղեկատվության տրամադրումը
  • այնպիսի տեղեկատվության տրամադրում, որը կասկածի տակ է դնում վարկի վերադարձելիությունը
  • այլ գործոններ

Որոշման կայացման առավելագույն ժամկետը

  • պահանջվող բոլոր փաստաթղթերը Բանկ ներկայացնելուց հետո առավելագույնը 3 աշխատանքային օր

Որոշման մասին տեղեկացնելու ժամկետ

  • 1 աշխատանքային օր

Որոշման վավերականության առավելագույն ժամկետը

  • 15 աշխատանքային օր

Կրկնակի որոշման կայացման միանվագ վճարը*

  • 5, 000 ՀՀ դրամ

Վարկառուին վարկի գումարի տրամադրման ժամկետը

  • գրավի առարկայի նկատմամբ գրավի իրավունքը հաստատող փաստաթուղթը ստանալուց հետո 1 աշխատանքային օր

Վարկի դիմումի ընդունման, ձևակերպման և տրամադրման վայրը

  • գլխամասային գրասենյակը  և  բոլոր մասնաճյուղերը

*Կրկնակի որոշում է համարվում, եթե այն կայացվում է որոշման վավերականության ժամկետը լրանալուց հետո 30 օրվա ընթացքում: Կրկնակի որոշման կայացման ժամանակ կրկին իրականացվում է հաճախորդի վարկային պատմության ուսումնասիրություն` համաձայն սույն պայմանների։

Պարզ-Արագ Ավտո վարկատեսակի տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկման օրինակ`

• Վարկի գումարը` 1 500 000 ՀՀ դրամ
• Տարեկան տոկոսադրույք` 17.5%
• Ժամկետ` 60 ամիս
• Կանխիկացում` 0.5%
• Վարկի տրամադրման պահին գանձվող միանվագ միջնորդավճար` տրամադրվող վարկի գումարի 2%-ի չափով.
• Վարկի սպասարկման ամսական վճարը` 0.1%
• Հայտի ուսումնասիրման վճար` 5 000 ՀՀ դրամ 
• Արդյունավետ տոկոսադրույք` 22.77% 

Տոկոսադրույքը կիրառվում է վարկի նվազող մնացորդի վրա` ելնելով տարում 365 օրվա հաշվարկից: 


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ` ՎԱՐԿԻ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ ՀԱՇՎԱՐԿՎՈՒՄ ԵՆ ԱՆՎԱՆԱԿԱՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ: ԻՍԿ ՏԱՐԵԿԱՆ ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԸ ՑՈՒՅՑ Է ՏԱԼԻՍ, ԹԵ ՈՐՔԱՆ ԿԱՐԺԵՆԱ ՎԱՐԿԸ ՁԵԶ ՀԱՄԱՐ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ ԵՎ ԱՅԼ ՎՃԱՐՆԵՐԸ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԺԱՄԿԵՏՆԵՐՈՒՄ ԵՎ ՉԱՓԵՐՈՎ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ:  

Վարկի վաղաժամկետ մարում

Վարկի վաղաժամկետ մարման դեպքում տույժեր չեն գանձվում:

Արտարժույթի ազդեցությունը

Հաշվի առնելով, որ Բանկը տրամադրում է վարկեր ոչ միայն ՀՀ դրամով, այլ նաև արտարժույթով, վարկառուն պետք է գիտակցի, որ արտարժույթի տատանումները կարող են դրական/բացասական ազդեցություն ունենալ վարկի մարումների վրա:

Հայտի մերժում

Այն դիմորդները, որոնք չեն համապատասխանում ծրագրային պահանջներին, կամ Բանկին չի բավարարում հաճախորդի վարկունակությունը չեն կարող վարկավորվել, որի վերաբերյալ հաճախորդի ցանկությամբ Բանկը կարող է տրամադրել գրավոր մերժում: Բանկը պատրաստակամ է սույն մերժման մասին տեղեկությունը հայտնել այլ ՀՀ բանկերին և վարկային կազմակերպություններին (ՀՀ Բանկային գաղտնիք մասին օրենք):

ԶԳՈՒՇԱՑՈՒՄ: ՁԵՐ ԳՈՒՅՔԸ ԿԱՐՈՂ Է ԲՌՆԱԳԱՆՁՎԵԼ, ԵԹԵ ԴՈՒՔ ԺԱՄԱՆԱԿԻՆ ՉԿԱՏԱՐԵՔ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԻ ԵՎ ՎԱՐԿԻ ԳՈՒՄԱՐԻ ՄԱՐՈՒՄՆԵՐԸ: ՁԵՐ ԿՈՂՄԻՑ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԻ ԵՎ ՎԱՐԿԻ ԳՈՒՄԱՐԻ ՄԱՐՈՒՄՆԵՐԸ ԺԱՄԿԵՏԻՆ ՉՎՃԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՁԵՐ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԿԳՐԱՆՑՎԻ ՎԱՐԿԱՅԻՆ ՌԵԳԻՍՏՐՈՒՄ:

Վարկառուի կողմից պարտականությունների չկատարման դեպքում գրավի հաշվին պարտավորությունները մարելու դեպքում վարկառուի վարկային պարտավորությունները ծածկելու համար գրավը բավարար չլինելու դեպքում պարտավորությունները կարող են մարվել վարկառուի այլ գույքի հաշվին:

էջը թարմացվել է 17.10.2017 15:12
Պարզ-Արագ Ավտո վարկը ստանալու համար բանկ է ներկայացվում հետևյալ փաստաթղթերը

  • Անձը հաստատող փաստաթուղթ 

  • ՀԾՀ/ՀԾՀ չստանալու վերաբերյալ տեղեկանք

  • Տեղեկանք բնակավայրից բնակվողների մասին

  • Առաջարկվող գրավի սեփականության վկայական


  • Այլ անհրաժեշտ փաստաթղթեր  

էջը թարմացվել է 17.10.2017 15:12
Ուշադրություն. Բանկը պատասխանատվություն չի կրում իր կայքում հղումներով նշված այլ կայքերի բովանդակության ստույգության եւ արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների համար, ինչպես նաև պատասխանատվություն չի կրում այդ կայքերում տեղադրված տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար: Տեղեկատվության հայերեն, ռուսերեն եւ անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: