Ագրովարկեր

Անշարժ գույքի գրավադրմամբ հատուկ գյուղատնտեսության համար նախատեսավծ վարկեր

Վարկատեսակը տրամադրվում է բոլոր այն ֆիզիկական անձանց , ովքեր զբաղվում են գյուղատնտեսական արտադրությամբ կամ գյուղատնտեսական հումքի մշակմամբ: Առաջարկում ենք վարկի 3 տարբերակ՝ անշարժ գույքի գրավադրմամբ, երաշխավորությամբ, ոսկու գրավադրմամբ:      


  • Տոկոսադրույք
    մինչև 21%-24%
  • Ժամկետ
    մինչև 84 ամիս
  • Նվազագույն գումար
    Չի սահմանվում
  • Առավելագույն գումար
    20 000 000 ՀՀ Դրամ


էջը թարմացվել է 16.09.2017 17:03

Ագրովարկեր

Անշարժ գույքի գրավադրմամբ վարկեր հատուկ գյուղատնտեսության համար


Ընդհանուր պայմաններ

Վարկառու կարող է լինել


21 տարին լրացած, ՀՀ-ում հաշվառված /բացառությամբ ժամանակավոր հաշվառված/ ֆիզիկական անձը, որի տարիքը մինչև վարկի մարումը չի գերազանցում 65 տարին

Վարկի տրամադրման արժույթը


ՀՀ դրամով և ԱՄՆ դոլարով

Վարկի տրամադրման եղանակը 


անկանխիկ

Վարկ/Գրավ առավելագույն հարաբերակցությունը


60%

Տարեկան անվանական տոկոսադրույքը

  • 21%-24%` ՀՀ դրամով վարկերի դեպքում (կախված վարկարժանության գնահատականից)
  • սկսած 15%-18%` ԱՄՆ դոլարով վարկերի դեպքում (կախված վարկարժանության գնահատականից)

Վարկի նվազագույն գումարը


չի սահմանվում

Վարկի առավելագույն գումարը


ՀՀ դրամով վարկերի դեպքում` 20 մլն ՀՀ դրամ
ԱՄՆ դոլարով վարկերի դեպքում` 100,000 ԱՄՆ դոլար

Վարկի առավելագույն ժամկետը


ՀՀ դրամով վարկերի դեպքում` 60 ամիս
ԱՄՆ դոլարով վարկերի դեպքում` 84 ամիս

Վարկի նվազագույն ժամկետը


չի սահմանվում

Վարկի ձևակերպման վայրը 

գրավի առարկայի գտնվելու վայրի կամ հաճախորդի գրանցման վայրի մոտակա մասնաճյուղը 

Մարումներ

Վարկերի և դրա տոկոսների մարումները 


վարկի և դրա տոկոսների հանրագումարի հավասարաչափ ամենամսյա մարում /վարկային գծերի դեպքում` նվազեցում/

Վարկի գումարի մարման արտոնյալ ժամանակահատված


չի սահմանվում 

Ապահովություն

Գրավի առարկա


Գրավ կարող է հանդիսանալ բնակելի, առևտրային և արտադրական նշանակության ՀՀ-ում գտնվող անշարժ գույքը:

Գրավատու կարող է լինել


վարկառուն,
ցանկացած 3-րդ անձ 

Գրավի առարկայի գնահատումը


գրավի առարկան պետք է գնահատի բանկի հետ համագործակցող մասնագիտացված կազմակերպություններից մեկը:

Գրավի առարկայի ապահովագրություն


չի պահանջվում



Պարտադիր վճարներ


Վարկային հայտի ուսումնասիրման վճարը

  • մինչև 4 մլն ՀՀ դրամ կամ համարժեք ԱՄՆ դոլար վարկի դեպքում` 5,000 ՀՀ դրամ
  • 4 մլն-ից ավելի ՀՀ դրամ կամ համարժեք ԱՄՆ դոլար վարկի դեպքում` 10,000 ՀՀ դրամ

Վարկի տրամադրման/սպասարկման վճարը (գանձվում է վարկի տրամադրման պահին)

  • 60,000 ՀՀ դրամ` մինչև 2 մլն ՀՀ դրամ կամ համարժեք ԱՄՆ դոլար վարկի դեպքում
  • 80,000 ՀՀ դրամ` 2 - 4 մլն ՀՀ դրամ կամ համարժեք ԱՄՆ դոլար վարկի դեպքում
  • 100,000 ՀՀ դրամ` 4 մլն-ից ավելի ՀՀ դրամ կամ համարժեք ԱՄՆ դոլար վարկի դեպքում

Վարկի գումարի կանխիկացման վճարը


Համաձայն Բանկում գործող սակագների


Տույժերը, տուգանքները

Ժամկետանց տոկոսագումարների տույժը

0.3%` օրական

Ժամկետանց վարկի գումարի տարեկան տոկոսադրույքը

30%

Վարկի գումարն ամբողջությամբ կամ մասնակի ժամկետից շուտ մարելու դեպքում

վաղաժամկետ մարվող վարկի գումարի 1%-ը / կիրառվում է միայն 10 մլն ՀՀ դրամը կամ համարժեք ԱՄՆ դոլարը գերազանցող գումարի դեպքում/:


 

Որոշման կայացման գործընթացը

Որոշման կայացման ժամկետը

պահանջվող բոլոր փաստաթղթերը Բանկ ներկայացնելուց հետո առավելագույնը 18 աշխատանքային ժամ

Որոշման մասին տեղեկացնելու ժամկետը


1 աշխատանքային օր

Վարկը տրամադրելու ժամկետը


1 աշխատանքային օր` գրավի պայմանագրինոտարական վավերացումից և գրավի իրավունքի պետական գրանցումից հետո: 

Որոշման վավերականության առավելագույն ժամկետ


15 աշխատանքային օր


Այլ պայմաններ

Բանկային հաշվի բացման կամ փակման վճար


պահանջվում է համաձայն բանկում գործող սակագների

Վարկի կրկին հաստատման վճարը


չի գանձվում, եթե որոշումն ընդունելուց մինչև ձևակերպումն անցել է 15 աշխատանքային օր,
5,000 ՀՀ դրամ, եթե որոշումն ընդունելուց մինչև վարկի ձևակերպումն անցել է 15 աշխատանքային օր 



«Անշարժ գույքի գրավադրմամբ» գյուղատնտեսական վարկ

                                                  տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկման օրինակ`

  • Վարկի գումարը` 20.000 ԱՄՆ դոլար,   
  • Տոկոսադրույքը` 15% տարեկան,
  • Ժամկետը` 60 ամիս,   
  • Վարկային հայտի ուսումնասիրման վճար` 5,000 ՀՀ դրամ, 
  • Վարկի տրամադրման պահին գանձվող միանվագ միջնորդավճար` 60,000 ՀՀ դրամ,
  • Հաշվի բացում` 0 ՀՀ դրամ,   
  • Գրավի գնահատման ծախս` 25,000 ՀՀ դրամ,   
  • Տարեկան փաստացի տոկոսադրույքը կկազմի 16,3 %:  
 

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ: Գյուղատնտեսության համար սահմանված վարկերի մերժման հիմք կարող է հանդիսանալ`

  • Վարկարժանության/Վարկունակության բացասական գնահատականը,
  • Հաճախորդի մասին այնպիսի տեղեկատվությունը, որը կասկածի տակ է դնում հաճախորդի կողմից Բանկին տրամադրված/հայտարարված տեղեկությունները,
  • Հաճախորդի մասին այնպիսի տեղեկատվությունը, որը կասկածի տակ է դնում վարկի վերադարձելիությունը,
  • Առկա են կասկածներ, որ վարկի գումարն օգտագործվելու է վարկատեսակի տրամադրման պայմաններով նախատեսված նպատակներից այլ նպատակներով, 
  • Այլ հիմքեր:

 

Տոկոսագումարների հաշվարկման կարգ` 

Տոկոսադրույքը կիրառվում է վարկի նվազող մնացորդի վրա` ելնելով տարում 365 օրվա հաշվարկից:


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ` ՎԱՐԿԻ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ ՀԱՇՎԱՐԿՎՈՒՄ ԵՆ ԱՆՎԱՆԱԿԱՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ: ԻՍԿ ՏԱՐԵԿԱՆ ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԸ ՑՈՒՅՑ Է ՏԱԼԻՍ, ԹԵ ՈՐՔԱՆ ԿԱՐԺԵՆԱ ՎԱՐԿԸ ՁԵԶ ՀԱՄԱՐ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ ԵՎ ԱՅԼ ՎՃԱՐՆԵՐԸ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԺԱՄԿԵՏՆԵՐՈՒՄ ԵՎ ՉԱՓԵՐՈՎ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ:  

Վարկի վաղաժամկետ մարում

Վարկի վաղաժամկետ մարման դեպքում տույժեր չեն գանձվում:

Արտարժույթի ազդեցությունը

Հաշվի առնելով, որ Բանկը տրամադրում է վարկեր ոչ միայն ՀՀ դրամով, այլ նաև արտարժույթով, վարկառուն պետք է գիտակցի, որ արտարժույթի տատանումները կարող են դրական/բացասական ազդեցություն ունենալ վարկի մարումների վրա:

Հայտի մերժում

Այն դիմորդները, որոնք չեն համապատասխանում ծրագրային պահանջներին, կամ Բանկին չի բավարարում հաճախորդի վարկունակությունը չեն կարող վարկավորվել, որի վերաբերյալ հաճախորդի ցանկությամբ Բանկը կարող է տրամադրել գրավոր մերժում: Բանկը պատրաստակամ է սույն մերժման մասին տեղեկությունը հայտնել այլ ՀՀ բանկերին և վարկային կազմակերպություններին (ՀՀ Բանկային գաղտնիք մասին օրենք):

ԶԳՈՒՇԱՑՈՒՄ: ՁԵՐ ԳՈՒՅՔԸ ԿԱՐՈՂ Է ԲՌՆԱԳԱՆՁՎԵԼ, ԵԹԵ ԴՈՒՔ ԺԱՄԱՆԱԿԻՆ ՉԿԱՏԱՐԵՔ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԻ ԵՎ ՎԱՐԿԻ ԳՈՒՄԱՐԻ ՄԱՐՈՒՄՆԵՐԸ: ՁԵՐ ԿՈՂՄԻՑ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԻ ԵՎ ՎԱՐԿԻ ԳՈՒՄԱՐԻ ՄԱՐՈՒՄՆԵՐԸ ԺԱՄԿԵՏԻՆ ՉՎՃԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՁԵՐ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԿԳՐԱՆՑՎԻ ՎԱՐԿԱՅԻՆ ՌԵԳԻՍՏՐՈՒՄ:

Վարկառուի կողմից պարտականությունների չկատարման դեպքում գրավի հաշվին պարտավորությունները մարելու դեպքում վարկառուի վարկային պարտավորությունները ծածկելու համար գրավը բավարար չլինելու դեպքում պարտավորությունները կարող են մարվել վարկառուի այլ գույքի հաշվին:




էջը թարմացվել է 10.10.2017 14:08

 

Անշարժ գույքի գրավով ագրովարկ ստանալու համար բանկ է ներկայացվում հետևյալ փաստաթղթերը համար բանկ է ներկայացվում հետևյալ փաստաթղթերը

  • Անձը հաստատող փաստաթուղթ

  • ՀԾՀ/ՀԾՀ չստանալու վերաբերյալ տեղեկանք

  • Գրավադրվող գույքի սեփականության վկայականը

  • Գրավի գնահատման վերաբերյալ տեղեկատվություն

  • Գրավի գնահատման վերաբերյալ տեղեկատվություն

  • Գյուղատնտեսական գործունեությունը հիմնավորող փաստաթուղթ /գյուղական տարածքում հաճախորդի գրանցումը, կամ հաճախորդին սեփականության իրավունքով պատկանող գյուղտեխնիկայի գրանցման փաստաթուղթը, կամ հաճախորդին սեփականության իրավունքով պատկանող    գյուղատնտեսական նշանակության հողատարածքի գրանցման վկայականը, կամ գյուղատնտեսական գործունեություն իրականացնելու մասին գյուղական համայնքի ղեկավարի կողմից տրված տեղեկանքը

  • Այլ անհրաժեշտ փաստաթղթեր



էջը թարմացվել է 16.09.2017 16:55
Ուշադրություն. Բանկը պատասխանատվություն չի կրում իր կայքում հղումներով նշված այլ կայքերի բովանդակության ստույգության եւ արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների համար, ինչպես նաև պատասխանատվություն չի կրում այդ կայքերում տեղադրված տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար: Տեղեկատվության հայերեն, ռուսերեն եւ անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: