«Ջերմ օջախ» Հիփոթեքային վարկեր

Հիփոթեքային 

Վարկեր` «Ազգային հիփոթեքային ընկերություն» ՎՎԿ ՓԲԸ միջոցների հաշվին «Ջերմ օջախ» ծրագրի շրջանակներում   

 
 

    Վարկերը տրամադրվում են ֆիզիկական անձանց` անշարժ գույքի գնման եւ վերանորոգման նպատակով:     



  • Տոկոսադրույք
    Վերաֆինանսավորման տոկոսադրույք + 5.8%
    կամ
    Վերաֆինանսավորման տոկոսադրույք + 3%
  • Ժամկետ
    մինչև 180 ամիս
  • Նվազագույն գումար
    Սահմանված չէ
  • Առավելագույն գումար
    5 500 000 ՀՀ դրամ


էջը թարմացվել է 04.12.2017 05:40

Հիփոթեքային

Վարկեր` «Ազգային հիփոթեքային ընկերություն» ՎՎԿ ՓԲԸ միջոցների հաշվին «Ջերմ օջախ» ծրագրի շրջանակներում 
 
     

Ընդհանուր պայմաններ

  Վարկատեսակ

Բնակարանային միկրովարկեր

Էներգաարդյունավետ վերանորոգման վարկեր

1 Վարկի նպատակ

բնակելի անշարժ գույքի վերանորոգում/բնակարանային պայմանների բարելավում 

բնակելի անշարժ գույքի վերանորոգում` ուղղված էներգաարդյունավետության բարձրացմանը*

2 Վարկի արժույթ

ՀՀ դրամ

3 Տարեկան տոկոսադրույք** 

Վերաֆինանսավորման տոկոսադրույք + 5.8%

Վերաֆինանսավորման տոկոսադրույք +3%

4 Նվազագույն ժամկետ

5 տարի

10 տարի

5 Առավելագույն ժամկետ

7 տարի

15 տարի

6 Վարկի նվազագույն գումար

275 000 ՀՀ դրամ

2 200 000 ՀՀ դրամ

7 Վարկի առավելագույն գումար

2 200 000 ՀՀ դրամ

5 500 000 ՀՀ դրամ

8 Գրավ/ապահովվածություն****

2 ֆիզիկական անձի երաշխավորություն 

վերանորոգվող անշարժ գույք

9 Վարկ/գրավ առավելագույն հարաբերակցություն

-

70%, գրավի գնահատված լիկվիդային արժեքից

10 Գրավատու*****

 -

վարկառուն, համավարկառուն կամ  այլ ֆիզիկական  անձ

11 Վերանորոգվող անշարժ գույքի նկատմամբ պահանջ

վերանորոգվող անշարժ գույքը վարկ ստնալու դիմումը ներկայացման օրվա դրությամբ չպետք է գտնվի գրավի/արգելանքի տակ, բացառությամբ այն դեպքերի և այդ անշարժ գույքը գրավադրված է Բանկում

անշարժ գույքը գրավի պայմանագրի կնքման օրվա դրությամբ պետք է հանդիսանա առաջնային գրավ

12 Վարկային հայտի ուսումնասիրության վճար

7 000 ՀՀ դրամ

10 000 ՀՀ դրամ

13 Վարկի տրամադրման միանվագ միջնորդավճար

վարկի գումարի 1%, ոչ պակաս, քան 5 000 ՀՀ դրամ և ոչ ավել, քան 30 000 ՀՀ դրամ

14 Վարկի կանխիկացման վճար

չի սահմանվում

15 Վարկի սպասարկման ամսական վճար

չի սահմանվում

16 Վարկի մայր գումարի մարման արտոնյալ ժամանակահատված

6 ամիս

17 Վարկի և տոկոսագումարների մարումներ 

տոկոսագումարների մարումներ վարկի մայր գումարի մարման արտոնյալ ժամանակահատվածի ընթացքում` ամսական,
վարկի և տոկոսագումարների մարումներ արտոնյալ ժամանակահատվածի ավարտից հետո`  ամենամսյա հավասարաչափ վճարումներ (անուիտետ)

18 Վարկի տրամադրման եղանակ******

անկանխիկ` հաճախորդի Բանկում բացված բանկային հաշվին մուտքագրման միջոցով

19

վարկի ամբողջ գումարը տրամադրվում է միանվագ

1. մինչև 3 000 000 ՀՀ դրամը ներառյալ վարկերի դեպքում` միանվագ,

2. 3 000 001 ՀՀ դրամը գերազանցող վարկերի դեպքում` 2 փուլով` յուրաքանչյուր փուլով տրամադրվում է գումարի 50% (վարկի տրամադրման փուլերի միջև ընկած ժամանակահատվածը չի կարող գերազանցել 30 օրը), ընդ որում, վարկի հաջորդ փուլի տրամադրման նախապայման է հանդիսանում նախորդ փուլով տրամադրված վարկի գումարի նպատակային օգտագործումը 

20 Բանկային հաշվի բացում/փակում

Համաձայն Բանկի սակագների

26 Հայտի ընդունման վայր

Գլխամասային գրասենյակ և բանկի բոլոր մասնաճյուղեր

27 Փաստաթղթերի ընդունման վայր

Գլխամասային գրասենյակ և բանկի բոլոր մասնաճյուղեր

* վարկային միջոցների հաշվին ձեռքբերվող նյութերի/սարքավորումների ընդհանուր գումարի առնվազն 70%-ը պետք է ուղղված լինի էներգաարդյունավետության բարձրացման համար նախատեսված նյութերի/սարքավորումների ձեռքբերմանը:

**Վերաֆինանսավորման տոկոսադրույքը կազմում է 8%: Բանկը կարող է  վերանայել վարկի տոկոսադրույքը կապելով այն «Ազգային հիփոթեքային ընկերություն» ՎՎԿ ՓԲԸ վերաֆինանսավորման տոկոսադրույքի հետ: Ընդ որում, հիփոթեքային վարկի տոկոսադրույքը փոփոխելիս նոր տոկոսադրույքը պետք է փոփոխվի հին և նոր վերաֆինանսավորման տոկոսադրույքների տարբերության չափով:
Բանկը վերանայում է վարկի տոկոսադրույքը` «Ազգային հիփոթեքային ընկերություն» ՎՎԿ ՓԲԸ սահմանված պահանջներին չբավարարելու, վերջինիս կողմից վարկի չվերաֆինանսավորման կամ վերաֆինանսավորման դադարեցման դեպքում, ինչպես նաև նշված դեպքերում Բանկն իրավասու է վերանայել տրամադրված վարկի մնացած պայմանները (ժամկետ, արժույթ, վարկի սպասարկման վճար և այլն): 

****Բնակարանային միկրովարկերի դեպքում Բանկի իրավասու մարմնի որոշմամբ կարող է նաև պահանջվել լրացուցիչ ապահովվածություն/գրավ, որը չի կարող լինել վերանորոգվող բնակարանը:

***** եթե վարկառուն/համավարկառուն չի հանդիսանում վերանորգվող գույքի սեփականատեր/համասեփականատեր, ապա պետք է ներկայացվի վերանորոգվող անշարժ գույքի սեփականատիրոջ/համասեփականատիրոջ գրավոր հայտարարությունն այն մասին, որ վերջինս տեղյակ է և չի առարկում, որպեսզի իր անշարժ գույքը վերանորոգվի: Մեկից ավելի սեփականատերերի դեպքում հայտարարությունը ներկայացվում է մեկ փաստաթղթով, որը ստորագրվում է բոլոր սեփականատերերի կողմից:

******վերանորոգման աշխատանքները պետք է ավարտվեն վարկային պայմանագրի կնքումից (վարկի միանվագ տրամադրման դեպքում) կամ վերջին փուլի տրամադրումից (փուլերով տրամադրման դեպքում) հետո առավելագույնը 2 ամսվա ընթացքում  

Վարկառուի/համավարկառուի նկատմամբ պահանջներ

Վարկառուի/համավարկառուի կարգավիճակը

ՀՀ քաղաքացի ֆիզկական անձ, ում եկամուտների հիմնական աղբյուրը գտնվում է ՀՀ-ում 

Վարկառուի/Համավարկառուի/ Երաշխավորի տարիքային սահմանափակում

21 տարին լրացած ֆիզիկական անձ, որի տարիքը վարկի մարման վերջնաժամկետին չպետք է գերազանցի 65 տարեկանը,

(համավարկառուների նպատմամբ տարիքային սահմանափակման պահանջը չի կիրառվում, եթե վարկի դիմում-հայտով լրացված տվյալների հիման վրա վարկառուի (մյուս համավարկառուների) ֆինանսական վիճակը առանց տվյալ համավարկառուի (համավարկառուների) բավարարում է հիփոթեքային վարկի մարմանը)

Վարկառուի/համավարկառուի վարկարժանության գնահատման ընդհանուր սկզբունքը

ընդհանուր պարտքային վճարումների և զուտ եկամուտների առավելագույն հարաբերակցությունը (ԸՊԵ) չպետք է գերազանցի 45%

Վարկառուի/համավարկառուի/Երաշխավորի եկամուտներ

1. Վարկառուն և/կամ համավարկառուներից մեկը պարտադիր պետք է ունենա առաջնային եկամուտ:
1) Առաջնային եկամուտ է համարվում հաճախորդի մասնագիտական հմտությունների և կարողությունների վրա հիմնված հիմնական աշխատաժամանակում ստացվող աշխատավարձը (դրան հավասարեցված այլ վճարները) և սեփական ձեռնարկատիրական գործունեության արդյունքում ստացվող հարկային մարմիններ ներկայացված փաստաթղթերով հիմնավորված եկամուտը (շահույթը)*:

Առաջնային եկամուտները հաշվի են առնվում 100%-ով

*Երաշխավորը պետք է ունենա առաջնային և/կամ երկրորդային եկամուտ

2. Երկրորդային եկամուտներ: 

Վարկառուի/համավարկառուի/երաշխավորի վարկային պատմությանը ներկայացվող պահանջներ

1. անշարժ գույքի գրավով ապահովված (նաև` լրացուցիչ գրավի դեպքում) վարկերի դեպքում` վարկային պատմության բացակայություն,

2. անշարժ գույքի գրավով ապահովված (նաև` լրացուցիչ գրավի դեպքում) վարկերի դեպքում` վարկային պատմության բացակայություն,

3. վարկի ստացման դիմումի ներկայացման օրվա դրությամբ Ֆինանսաբանկային համակարգի նկատմամբ ժամկետանց պարտավորությունների բացակայություն (վարկի, վարկային գծի, օվերդրաֆտի, տրամադրված երաշխավորության և այլնի գծով) և

4. վարկի ստացման դիմումի ներկայացման օրվան նախորդող 12 ամիսների ընթացքում նախկինում ստացած վարկերի (վարկային գիծ, օվերդրաֆտ, տրամադրված երաշխավորություն և այլն) գծով վարկի մայր գումարի և/կամ տոկոսագումարների մարումների ոչ ավել, քան 30 ուշացած օրերի հանրագումարը

5. վարկի ստացման դիմումի ներկայացման օրվա դրությամբ երաշխավորի կողմից տրամադրված գործող երաշխավորությունների քանակը չպետք է գերազանցի 2-ը 

Երաշխավորի նկատմամբ պահանջներ*

1.  երաշխավորները չեն կարող միաժամանակ հանդես գալ որպես համավարկառու

2. երաշխավորներից միայն մեկը կարող է հանդիսանալ վարկառուի ընտանիքի անդամ

Այլ պահանջներ

Վարկառուն/համավարկառուն կարող է ունենալ միաժամանակ գործող միայն մեկ վարկ (բնակարանային միկրովարկ կամ էներգաարդյունավետ վերանորոգման վարկ) և միաժամանակ մեկ անշարժ գույքի վերանորոգման նպատակով պետք է գործող լինի միայն մեկ վարկ (բնակարանային միկրովարկ կամ էներգաարդյունավետ վերանորոգման վարկ)

* Ընտանիքի անդամ են հանդիսանում Բանկերի և բանկային գործունեության մասին ՀՀ օրենքի համաձայն ընտանիքի անդամ հանդիսացող անձինք:

Ապահովագրություն

Ապահովագրությունն իրականացվում է բացառապես Բանկի հետ համագործակցող ընկերություններից մեկի միջոցով: 

1. Վարկառուի/համավարկառուի/երաշխավորի ապահովագրություն

Վարկառուի/համավարկառուի/երաշխավորի ապահովագրություն

Ապահովագրությունն իրականացվում է վարկի մնացորդից`

1.  տարեկան կտրվածքով, յուրաքանչյուր տարի,

2. Վարկի գործողության վերջին տարվա համար` վարկի մարմանը մնացած ժամկետի համար

3. դժբախտ պատահարի հետևանքով  կյանքից զրկվելու դեպքից և մշտական աշխատունակության կորստից` համաձայն Ապահովագրական ընկերության սակագների,
  
4. վարկառուի/համավարկառուի վարկի մարմանը մասնակցող եկամուտներին համամասնորեն

2. Գրավի առարկայի ապահովագրություն

Ձեռքբերվող անշարժ գույքի  (նաև` երկրորդ գրավի) ապահովագրություն

Ապահովագրությունն իրականացվում է վարկի  մնացորդից`

1. տարեկան կտրվածքով` յուրաքանչյուր տարի,

2. Վարկի գործողության վերջին տարվա համար` վարկի մարմանը մնացած ժամկետի համար

Ապահովագրության պայմանագրով ծածկվող նվազագույն դեպքեր

1. երկրաշարժ,

2. հրդեհ կամ պայթյուն,

3. կարկուտ, ջրհեղեղ կամ տեղատարափ անձրև,

4. փոթորիկ կամ ուժեղ քամի

5. ջեռուցման, ջրամատակարարման կամ ջրահեռացման համակարգի վթար,

6. երրորդ անձանց կողմից իրականացված չարամիտ գործողություններ
 

Եթե վարկ/գրավ հարաբերացությունը փոքր է 20%-ից, ապա գրավադրվող անշարժ գույքը կարող է ապահովագրվել ոչ լրիվ արժեքի չափով: Այս դեպքերում ապահովագրական գումարը հաշվարկվում է հետևյալ սկզբունքների հիման վրա.
1.Ապահովագրական գումարը չպետք է պակաս լինի տվյալ ընտանիքի համար մատչելի բնակարանի ձեռքբերման միջին գնից,

2.Վարկի մնացորդ/Մատչելի բնակարանի ձեռքբերման միջին գին հարաբերակցությունը չպետք է գերազանցի 70%-ը:
 Ապահովագրական գումարը պետք է հավասար լինի մատչելի բնակարանի և վարկի մնացորդային գումարի արժեքներից առավելագույնին: 
Մատչելի բնակարանի արժեքը հավասար է (Մատչելի բնակարանի ընդհանուր մակերես)* (Մատչելի բնակարանի 1 ք.մ. Միջին գին) որտեղ.
Մատչելի բնակարանի ընդհանուր մակերեսը հավասար է գրավադրված գույքի ընդհանուր և Մատչելի բնակարանի հաշվարկված ընդհանուր մակերեսներից նվազագույնին, ընդ որում Մատչելի բնակարանի հաշվարկված ընդհանուր մակերեսը հավասար է (Ընտանիքի անդամների քանակ)* 18 ք.մ.

 Մատչելի բնակարանի 1 ք.մ. միջին գինը հավասար է գրավադրված գույքի գտնվելու վայրի բնակարանների տվյալ ժամանակաշրջանի 1 ք.մ. միջին գնին` համաձայն ՀՀ կառավարության առընթեր անշարժ գույքի Կադաստրի կոմիտեի կողմից հրապարակվող ամսական հաշվետվությունների (www.cadastre.am)

* Լրացուցիչ գրավի դեպքում ապահովագրություն չի իրականացվում:

Տույժեր, տուգանքներ

Ժամկետանց վարկի նկատմամբ, օրական

0.3%

Ժամկետանց տոկոսագումարի նկատմամբ, օրական

0.3%

 Վաղաժամկետ մարման տույժ

Չի սահմանվում

Վարկի ոչ նպատակային օգտագործման դեպքում` Բանկն իրավասու է պահանջել

1) վարկի ամբողջ գումարի վաղաժամկետ մարում,

2) տուգանք, ոչ նպատակային օգտագործված վարկի գումարի 25%-ի չափով, 

3) վարկի վերաձևակերպում` Բանկի սեփական ռեսուրսներով տրամադրվող վարկի պայմաններին համապատասխան, իսկ բնակարանային միկորվարկերի դեպքում նաև պարտավորությունների վերադարձելիության ապահովում անշարժ գույքի գրավով:

Ձեռքբերված և գրավադրված գույքի` այլ բանկերում կամ ֆինանսական կազմակերպությունում հաջորդող գրավ ձևակերպելու դեպքում

համաձայն վարկային կոմիտեի որոշման


Գրավի առարկային  ներկայացվող պահանջներ

Գրավի առարկան

Վերանորոգվող անշարժ գույք

Գրավի առարկայի գտնվելու վայրը

Հայաստանի Հանրապետության տարածք, բացառությամբ Երևան քաղաքի կենտրոն համայնքի

Գրավի առարկայի գնահատումը

Գրավի առարկան պետք է գնահատվի Բանկի հետ համագործակցող մասնագիտացված կազմակերպություններից մեկի կողմից

Այլ պահանջներ

Գրավի առարկան պետք է`

ունենա քարե, պանելային կամ երկաթբետոնե կառուցվածք (բացառությամբ միջնապատերի և միջհարկային ծածկերի)

ապահովված լինի անհրաժեշտ կոմունիկացիաներով (ջուր, հոսանք, կոյուղի)

չգտնվի մեկ այլ շինության՝ հանրակացարանի կամ հյուրանոցի տարածքում

պետք է վճարված լինի հողի կադաստրային արժեքը (եթե գրավի կազմում առկա է հողակտոր)

չգտնվի գերակա հանրային  շահերի տարածքում

1. մեկ այլ սեփականատիրոջ հետ չունենա ընդհանուր բակային տարածք, եթե այն բնակելի տուն է կամ դրա կազմում չպետք է ընդգրկված լինի հողամաս, որը հանդիսանում է մեկ այլ սեփականատիրոջ հետ համատեղ սեփականություն կամ բնակելի տունը ծանրաբեռնված է հողամասի վարձակալությամբ կամ անհատույց օգտագործմամբ

2. Վերանորոգվող անշարժ գույքը պետք է պատկանի վարկառուին և/կամ համավարկառուին սեփականության (համատեղ/ընդհանուր) իրավունքով

Տոկոսադրույքը կիրառվում է վարկի նվազող մնացորդի վրա` ելնելով տարում 365 օրվա հաշվարկից: 


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ` ՎԱՐԿԻ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ ՀԱՇՎԱՐԿՎՈՒՄ ԵՆ ԱՆՎԱՆԱԿԱՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ: ԻՍԿ ՏԱՐԵԿԱՆ ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԸ ՑՈՒՅՑ Է ՏԱԼԻՍ, ԹԵ ՈՐՔԱՆ ԿԱՐԺԵՆԱ ՎԱՐԿԸ ՁԵԶ ՀԱՄԱՐ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ ԵՎ ԱՅԼ ՎՃԱՐՆԵՐԸ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԺԱՄԿԵՏՆԵՐՈՒՄ ԵՎ ՉԱՓԵՐՈՎ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ:  

Արտարժույթի ազդեցությունը

Հաշվի առնելով, որ Բանկը տրամադրում է վարկեր ոչ միայն ՀՀ դրամով, այլ նաև արտարժույթով, վարկառուն պետք է գիտակցի, որ արտարժույթի տատանումները կարող են դրական/բացասական ազդեցություն ունենալ վարկի մարումների վրա:

Հայտի մերժում

Այն դիմորդները, որոնք չեն համապատասխանում ծրագրային պահանջներին, կամ Բանկին չի բավարարում հաճախորդի վարկունակությունը չեն կարող վարկավորվել, որի վերաբերյալ հաճախորդի ցանկությամբ Բանկը կարող է տրամադրել գրավոր մերժում: Բանկը պատրաստակամ է սույն մերժման մասին տեղեկությունը հայտնել այլ ՀՀ բանկերին և վարկային կազմակերպություններին (ՀՀ Բանկային գաղտնիք մասին օրենք):

ԶԳՈՒՇԱՑՈՒՄ: ՁԵՐ ԳՈՒՅՔԸ ԿԱՐՈՂ Է ԲՌՆԱԳԱՆՁՎԵԼ, ԵԹԵ ԴՈՒՔ ԺԱՄԱՆԱԿԻՆ ՉԿԱՏԱՐԵՔ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԻ ԵՎ ՎԱՐԿԻ ԳՈՒՄԱՐԻ ՄԱՐՈՒՄՆԵՐԸ: ՁԵՐ ԿՈՂՄԻՑ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԻ ԵՎ ՎԱՐԿԻ ԳՈՒՄԱՐԻ ՄԱՐՈՒՄՆԵՐԸ ԺԱՄԿԵՏԻՆ ՉՎՃԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՁԵՐ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԿԳՐԱՆՑՎԻ ՎԱՐԿԱՅԻՆ ՌԵԳԻՍՏՐՈՒՄ:

Վարկառուի կողմից պարտականությունների չկատարման դեպքում գրավի հաշվին պարտավորությունները մարելու դեպքում վարկառուի վարկային պարտավորությունները ծածկելու համար գրավը բավարար չլինելու դեպքում պարտավորությունները կարող են մարվել վարկառուի այլ գույքի հաշվին:

էջը թարմացվել է 04.12.2017 05:40
«Ջերմ Օջախ» հիփոթեքային վարկը ստանալու համար բանկ է ներկայացվում հետևյալ փաստաթղթերը

  • Վարկ ստանալու դիմում-հայտ    

  • Անձը հաստատող փաստաթուղթ, ՀծՀ/ՀծՀ չստանալու վերաբերյալ տեղեկանք

  • Ամուսնու (կնոջ) տվյալների վերաբերյալ փաստաթղթեր (ամուսնության վկայական, անձը հաստատող փաստաթուղթ, երեխաների անձը հաստատող փաստաթուղթ և այլն)

  • Տեղեկանք վարկառուի/համավարկառուի եկամուտների մասին

  • Անկախ գնահատող կազմակերպության կողմից տրամադրված անշարժ գույքի նախնական գնահատման տեղեկանք

  • Այլ անհրաժեշտ փաստաթղթեր  

էջը թարմացվել է 04.12.2017 05:40
Ուշադրություն. Բանկը պատասխանատվություն չի կրում իր կայքում հղումներով նշված այլ կայքերի բովանդակության ստույգության եւ արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների համար, ինչպես նաև պատասխանատվություն չի կրում այդ կայքերում տեղադրված տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար: Տեղեկատվության հայերեն, ռուսերեն եւ անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: