Պահատեղերի վարձակալություն

Անհատական չհրկիզվող պահատեղերի վարձակալություն: 

Անելիք Բանկն առաջարկում է տարբեր տեսակի թանկարժեք իրերի, արժեթղթերի կամ այլ կարևոր փաստաթղթերի պահպանության համար միջազգային ստանդարտներին համապատասխանող բանկային ծառայություն` անհատական չհրկիզվող պահատեղերի վարձակալություն:
Օգտվելով Բանկի կողմից առաջարկվող անհատական չհրկիզվող պահատեղերի վարձակալության հնարավորությունից` Դուք ձեռք եք բերում հետևյալ առավելությունները.
- աշխատանքային օրվա ընթացքում ցանկացած պահին պահատեղերից օգտվելու հնարավորություն
- բացարձակ գաղտնիության և անվտանգության ապահովում
ժառանգությամբ պահատեղերի օգտագործման իրավունքի փոխանցում

Մեր կողմից առաջարկվող պահատեղերը պաշտպանված են արտաքին միջավայրի ազդեցությունից: Պահատեղը հնարավոր է բացել միայն երկու տարբեր բանալիների (բանկի և հաճախորդի) միաժամանակյա օգտագործման դեպքում: 
Բանկը երաշխավորում է գաղտնիության պահպանումը:

Պահատեղերի վարձակալության պայմաններն են.

Վարձակալման ժամկետը 8.5x30x50 (սմ) (փոքր) 17x30x50 (սմ) (միջին) 17x61x50 (սմ) (մեծ)
մինչև 7օր (յուրաքանչյուր օրվա համար) 1 000 1 500 2 000
7 օր 3 000 5 000 7 000
8-14 օր 5 000 7 000 10 000
15-30 օր 7 000 12 000 17 000
31-90 օր
10 000 20 000 30000
91-180 օր
15 000 25 000 32 000
181-270 օր 
20 000 30 000 35 000
271-365 օր
25 000 35 000 40 000
366-456 օր
30 000 40 000 45 000
Երաշխիքային գումարի չափը
15 000 ՀՀ դրամ
Պահատեղը չազատելու և բանալին չհանձնելու դեպքում տույժը յուրաքանչյուր ուշացած օրվա համար` 500 ՀՀ դրամ

 ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՍԱԿԱԳՆԵՐԸ ՏՐՎԱԾ ԵՆ ՀՀ ԴՐԱՄՈՎ:

Պահատեղերի վարձակալության համար կարող եք դիմել Բանկի գլխամասային գրասենյակ և բոլոր մասնաճյուղեր, բացառությամբ` «ՏԻԳՐԱՆ ՄԵԾ», «ԷՐԵԲՈՒՆԻ», ԴԱՎԹԱՇԵՆԻ, «ՄԱԼԱԹԻԱ», ԱԲՈՎՅԱՆԻ, «ՊԱՅԱԶԱՏ» մասնաճյուղերի:

էջը թարմացվել է 04.12.2017 05:40
Ուշադրություն. Բանկը պատասխանատվություն չի կրում իր կայքում հղումներով նշված այլ կայքերի բովանդակության ստույգության եւ արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների համար, ինչպես նաև պատասխանատվություն չի կրում այդ կայքերում տեղադրված տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար: Տեղեկատվության հայերեն, ռուսերեն եւ անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: