Ապահովագրություն  

Ապահովագրե՛ք Ձեզ մի շարք ռիսկերից     

Բոլորիս կյանքում տեղի են ունենում տհաճ և անսպասելի պատահարներ, որոնք մենք ի վիճակի չենք կանխատեսել և կանխարգելել, և որոնք մեզ կարող են մեծ վնասներ պատճառել:
Այդպիսի պատահար կարող է հանդիսանալ օրինակ` բնակարանի կողոպուտը կամ հրդեհումը, ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով մեքենայի վնասվածքը կամ մեկ ուրիշին վնաս պատճառելիս վնասների փոխհատուցումը, գործունակության կորուստը կամ մահը և ընտանիքի անդամներին առանց եկամուտ թողնելը և այլն:
Տվյալ իրավիճակներում բոլորիս մոտ հարց է առաջանում, թե որտեղից կարելի է հայթայթել միջոցներ պատահարի հետևանքները վերացնելու համար:
Ուստի այստեղ օգնության է հասնում ապահովագրությունը:

Բանկի հետ համագործակցող ապահովագրական ընկերություններն են`


«Ինգո Արմենիա» ԱՓԲԸ

   Համագործակցության պայմաններ

«Արմենիա ինշուրանս» ԱՓԲԸ

   Համագործակցության պայմաններ

«Ռոսգոսստրախ-Արմենիա» ԱՓԲԸ

Համագործակցության պայմաններ
 
 «ՍԻԼ Ինշուրանս» ԱՓԲԸ
Համագործակցության պայմաններ
«ՆԱԻՐԻ Ինշուրանս» ԱՓԲԸ
Համագործակցության պայմաններ

Գնահատելով  հաճախորդների ժամանակը և ապահովվածությունը` այսուհետ "Անելիք Բանկը"  ստանձնում է ապահովագրական գործակալի դեր:  Որպես ապահովագրական գործակալ մենք իրականացնում ենք` - Ավտոտրանսպորտային միջոցների ապահովագրություն, (Casco ապահովագրություն) - Հրդեհից և գույքին հասցված այլ վնասներից ապահովագրություն, (Անշարժ գույքի ապահովագրություն, Բանկարանի ներքին հարդարանքի, Տնային գույքի և քաղաքացիական պատասխանատվության ապահովագրություն) - Դժբախտ պատահարներից ապահովագրություն, (կամավոր վաճառք, Ընտանիք ծրագիր, վարորդ ծրագիր, ԴՊ+) - Աջակցության ապահովագրություն (Արտերկիր մեկնող ուղևորների բժշկական ապահովագրություն` Travel Insurance) - ՈՒղեբեռի ապահովագրություն (Արտերկիր մեկնող ուղևորների ուղեբեռի ապահովագրություն կորստից) - Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրություն (ԱՊՊԱ)

էջը թարմացվել է 20.09.2017 21:45
Ուշադրություն. Բանկը պատասխանատվություն չի կրում իր կայքում հղումներով նշված այլ կայքերի բովանդակության ստույգության եւ արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների համար, ինչպես նաև պատասխանատվություն չի կրում այդ կայքերում տեղադրված տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար: Տեղեկատվության հայերեն, ռուսերեն եւ անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: