Պետական աջակցության հաշիվ

Ընտանիքում ծնված 3-րդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի անունով բացված հաշիվներ:

Հոգալով Ձեր երեխայի ապագայի և բարեկեցության մասին՝ ընտանիքում ծնված 3-րդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի անունով բացված Պետական Աջակցության Հաշվի համար Անելիք Բանկն առաջարկում է արտոնյալ պայմաններ և բարձր տոկոսադրույք:

Պետական աջակցության հաշիվը Բանկում բացվող հատուկ հաշիվ է, որին փոխանցվում են 2014 թվականի հունվարի 1-ին և տվյալ ամսաթվից հետո ընտանիքում ծնված 3-րդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող երեխայի ծննդյան միանվագ նպաստի ընտանեկան դրամագլխին ուղղվող միջոցները:

Պետական աջակցության հաշիվների բացումը և սպասարկումն անվճար է:
Պետական աջակցության hաշվի մնացորդի նկատմամբ հաշվարկվում է տարեկան 10% տոկոսադրույք
Պետական աջակցության հաշիվը բացվում է երեխայի (հաշվետիրոջ) անունով, երեխայի հետ ՀՀ-ում նույն բնակության վայրի հասցեում հաշվառված օրինական ներկայացուցչի (ծնողի, խնամակալի, որդեգրողի) դիմումի հիման վրա:
Հաշվետերն իրավունք ունի առանց սահմանափակումների տնօրինելու ընտանեկան դրամագլուխը` 18 տարին լրանալուց հետո, իսկ մինչ հաշվետիրոջ 18 տարին լրանալը, ընտանեկան դրամագլուխը անկանխիկ վճարումներ կատարելու միջոցով տնօրինվում է ընտանեկան դրամագլուխը տնօրինելու իրավունք ունեցող անձի կողմից` բացառապես հետևյալ ուղղություններով՝
• Հայաստանի Հանրապետությունում բնակարանի, բնակելի տան գնման, կառուցման համար տրամադրված և հիփոթեքով ապահովված վարկի տոկոսագումար վճարելու և մայր գումար մարելու համար, եթե վարկառուն հաշվետիրոջ ծնողն է (բացառությամբ խնամակալի).
• Հաշվետիրոջ կամ Հաշվետիրոջ կարգաթիվը որոշելու համար հաշվի առնված ընտանիքի անդամի, Հաշվետիրոջ հաշվետիրոջ ծնողի` Հայաստանի Հանրապետությունում լիցենզավորված ուսումնական հաստատությունում ուսումնառելու ընթացքում ուսման վարձը (նախադպրոցական ուսումնական հաստատության վարձավճարը) վճարելու համար: 
• Հաշվետիրոջ ծնողին (բացառությամբ խնամակալի) տրամադրված վարկի տոկոսագումար վճարելու և մայր գումար մարելու համար, եթե վարկի տոկոսադրույքը մասնակի սուբսիդավորվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մարտի 31-ի N 349-Ն որոշման 4-րդ կետի 1-ին ենթակետով հաստատված կարգի համաձայն և առկա է Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի գյուղական ֆինանսավորման կառույցի եզրակացությունը վարկը նպատակային օգտագործելու վերաբերյալ:
• Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հուլիսի 14-ի N 1017-Ն որոշմամբ սահմանված հեռավոր, սահմանամերձ, բարձրլեռնային, լեռնային, մինչև 1000 բնակիչ ունեցող գյուղական բնակավայրերում, Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Այգուտ, Լոռու մարզի Եղեգնուտ, Սյունիքի մարզի Տաթև, Տավուշի մարզի Իծաքար բնակավայրերում բնակարանի կամ բնակելի տան կամ այլ անշարժ գույքի (այսուհետ՝ գույք) գնման համար, եթե գնորդը հաշվետիրոջ ծնողն է` բացառությամբ խնամակալի (գումարը գույք վաճառողի բանկային հաշվին փոխանցելու միջոցով):
• Երեխայի մեկ տարին լրանալու հաջորդ ամսվանից հետո կարելի է ընտանեկան դրամագլխից փոխանցում կատարել նաև ցանկացած բանկային հաշվի` բայց ոչ ավելի քան ամսական 25 000 ՀՀ դրամը:

• Պետական աջակցության հաշիվ բացելու համար կարող եք այցելել «Անելիք Բանկ»-ի ցանկացած մասնաճյուղ ներկայացնելով հետևյալ փաստաթղթերը՝
• Հաշվետիրոջ՝ երեխայի անձը հաստատող փաստաթուղթ և Հանրային Ծառայությունների Համարանիշ տրամադրելու վերաբերյալ տեղեկանք (բացառությամբ, երբ ներկայացվել է նույնականացման քարտ) և/կամ սոցիալական քարտ և/կամ վերջիններս չստանալու վերաբերյալ տեղեկանք:
• Դիմողի անձը հաստատող փաստաթուղթ և Հանրային Ծառայությունների Համարանիշ տրամադրելու վերաբերյալ տեղեկանք (բացառությամբ, երբ ներկայացվել է նույնականացման քարտ) և/կամ սոցիալական քարտ և/կամ վերջիններս չստանալու վերաբերյալ տեղեկանք:
• Դիմողը՝ Հաշվետիրոջ ծնողը, խնամակալը կամ որդեգրողը հանդիսանալու փաստը հավաստող փաստաթուղթ:

Բանկում ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորված է «Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի» կողմից` հատուցման ենթակա ավանդների չափերով, մասնավորապես`

Ավանդի արժութային կառուցվածքը Եթե Բանկում ունեք միայն դրամային ավանդ Եթե Բանկում ունեք միայն արտարժութային ավանդ Եթե Բանկում ունեք և՛ ՀՀ դրամով, և՛ արտարժույթով ավանդ
Եթե դրամային ավանդը 5 միլիոն դրամից ավել է Եթե դրամային ավանդը 5 միլիոն դրամից պակաս է
Ավանդի երաշխավորման առավելագույն չափը 10 միլիոն ՀՀ դրամ 5 միլիոն ՀՀ դրամ 10 միլիոն ՀՀ դրամ

(երաշխավորվում է միայն դրամային ավանդը)
5 միլիոն ՀՀ դրամ
(երաշխավորվում է դրամային ավանդն ամբողջությամբ և արտարժութային ավանդը` հինգ միլիոն դրամի և հատուցման ենթակա դրամային ավանդի տարբերության չափով)

«Ընտանեկան դրամագլխի»  ծրագրին մանրամասն ծանոթանալու համար կարող եք այցելել ՀՀ սոցիալական ապահովության պետական ծառայության http://www.ssss.am/ պաշտոնական կայքէջը կամ «Անելիք Բանկ» ՓԲԸ-ի ցանկացած մասնաճյուղ:


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ` ՁԵՐ ՀԱՇՎՈՒՄ ԱՌԿԱ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ ՀԱՇՎԱՐԿՎՈՒՄ ԵՆ ԱՆՎԱՆԱԿԱՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ: ԻՍԿ ՏԱՐԵԿԱՆ ՏՈԿՈՍԱՅԻՆ ԵԿԱՄՏԱԲԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՑՈՒՅՑ Է ՏԱԼԻՍ, ԹԵ ՈՐՔԱՆ ԵԿԱՄՈՒՏ ԿՍՏԱՆԱՅԻՔ ԴՈՒՔ, ԵԹԵ ՁԵՐ ԱՎԱՆԴԻ ԴԻՄԱՑ ՍՏԱՑՎԱԾ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ ՎԵՐԱՆԵՐԴՆԵԻՔ ԱՎԱՆԴԻ ՏԵՍՔՈՎ:

էջը թարմացվել է 07.10.2017 15:10
Ուշադրություն. Բանկը պատասխանատվություն չի կրում իր կայքում հղումներով նշված այլ կայքերի բովանդակության ստույգության եւ արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների համար, ինչպես նաև պատասխանատվություն չի կրում այդ կայքերում տեղադրված տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար: Տեղեկատվության հայերեն, ռուսերեն եւ անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: