Դրամական փոխանցումներ ՀՀ տարածքում

Դրամական փոխանցումներ ՀՀ տարածքում


ՀՀ տարածքում Դուք կարող եք գումարներ փոխանցել ինչպես Ձեր հաշվից, այնպես էլ առանց հաշվի բացման։ ՀՀ դրամով փոխանցումների կատարման տևողությունը ՀՀ տարածքում կազմում է 1 բանկային օր:       


  • Միջնորդավճար
    100 - 200 ՀՀ դրամ
  • Փոխանցման արժույթ
    ՀՀ դրամ կամ արտարժույթ
  •      
    Առավելագույն գումար
    սահմանված չէ
  • Արագություն
    1 բանկային օր


էջը թարմացվել է 08.09.2017 15:39

Դրամական փոխանցումներ ՀՀ տարածքում

 
 

Ընդհանուր պայմաններ և միջնորդավճարներ

ՀՀ տարածքում դրամով փոխանցումներ` առանց հաշվի առկայության

  • մինչև 100 հազ. ՀՀ դրամ         

100 ՀՀ դրամ

  • 100 հազ. ՀՀ դրամ և ավել        

200 ՀՀ դրամ

Փոխանցումների սակագներին առավել մանրամասն կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ` սակագներ

Ընդհանուր դրույթներ

  • Հաճախորդների բանկային փոխանցումներն իրականացվում են՝ ղեկավարվելով «Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքով, ՀՀ Կենտրոնական բանկի իրավական ակտերով, ՀՀ այլ իրավական ակտերով, թղթակից բանկերի հետ կնքված պայմանագրերով և համաձայն Բանկում գործող ընթացակարգերի։ Դրամական փոխանցումները կարող են ուղղվել ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրավաբանական անձանց:
  • Փոխանցում կատարելու համար անհրաժեշտ է ներկայացնել անձը հաստատող փաստաթուղթ եւ ստացողի ռեկվիզիտները: Կախված գումարի չափից, փոխանցման բնույթից և նպատակից` կարող է պահանջվել նաև այլ հիմնավորող փաստթղթեր):

Փոխանցումների կատարման ժամային ռեժիմներ՝

  • Վճարման հանձնարագրերի հիման վրա փոխանցումները իրականացվում են Բանկի սահմանված սակագների համաձայն։
  • Առանց բանկային հաշվի բացման ՀՀ դրամային փոխանցումները՝ պետական և տեղական բյուջեի վճարներ, կամ սոցիալական այլ վճարները, ինչպես նաև արագ դրամական փոխանցումները իրականացվում են համաձայն Բանկի մասնաճյուղերի սպասարկման ժամերի։

Միջնորդավճարներ՝

  • ՀՀ դրամով և արտարժույթով բանկային փոխանցումներ իրականացնելիս, հաճախորդից գանձվում է համապատասխան միջնորդավճարներ` ըստ Բանկի կողմից հաստատված սակագների:
  • Կոմունալ վճարներների սպասարկման դիմաց միջնորդավճարներ չեն գանձվում:
  • Միջնորդավճարները գանձվում են ՀՀ դրամով: Բանկային փոխանցումներ՝ արտարժույթի տոկոսային հարաբերակցությամբ հիմք ընդունելով գանձման օրը տվյալ արտարժույթի համար Բանկի կողմից սահմանված վաճառքի փոխարժեքը:
  • Արագ դրամական փոխանցումները (MoneyGram, Unistream և այլն)՝ ՀՀ ԿԲ կողմից տվյալ օրվա սահմանված փոխարժեքով։

Փոխանցումների վավերապայմանների փոփոխում կամ փոխանցման չեղյալացում

  • Փոխանցումների վավերապայմանների փոփոխումը կամ փոխանցման չեղյալացումը կատարվում է փոխանցումը նախաձեռնող անձի գրավոր դիմումի հիման վրա՝ նրանից գանձելով Բանկի սակագներով սահմանված միջնորդավճարներ։
  • Փոխանցման մեջ առկա սխալների ուղղումը, ինչպես նաև փոխանցման չեղյալացումը իրականացվում են փոխանցող և ստացող բանկերի հնարավորության սահմաններում և ժամկետներում՝ 2-ից- 5 բանկային օր:
  • Եթե փոխանցումը նախաձեռնող անձը ներկայացրել է կատարված փոխանցման չեղյալացման հայտ, սակայն ըստ կատարված հարցման միջոցներն արդեն վճարված են/հաշվեգրված են, ապա Բանկը չի կարող կրել պատասխանատվություն գումարների վերադարձման համար:
  • Փոխանցված դրամական միջոցների ստացողին (շահառուին) չհայտնաբերելու դեպքում`
    • Փոխանցված դրամական միջոցները, թղթակից բանկի կողմից, հետ Է վերադարձվում փոխանցում կատարած բանկին: Դրամական միջոցների հետ վերադարձման ժամկետները կապված են թղթակից բանկերում գործող ներքին ընթացակարգային ժամկետներից (նախատեսված` նկարագրված իրավիճակների համար)։
    • Բանկը հետ վերադարձված դրամական միջոցները հաշվեգրում է փոխանցում իրականացրած անձի բանկային հաշվին, իսկ առանց բանկային հաշվի բացման կատարված փոխանցման դեպքում` փոխանցման հանձնարարագրում նշված նույնականացման տվյալների հիմքերով վերադարձնում է փոխանցում իրականացրած անձին:
  • * Արագ դրամական փոխանցումների չեղյալացումը, փոփոխությունները, ետվերադարձը իրականացվում են տվյալ համակարգի Օպերատորի կողմից սահմանված կանոնների համաձայն։ Նշված գործողությունների համար միջնորդավճարներ չեն գանձվում։
  • ** Բանկը պարտավոր է տրամադրել յուրաքանչյուր փոխանցման կատարումը հավաստող փաստաթուղթ, որտեղ նշված կլինի՝ փոխանցման գումարը, արժույթը, վճարված միջնորդավճարի չափը և այլ մանրամասներ:

էջը թարմացվել է 20.10.2017 15:17
ՀՀ տարածքում դրամական փոխանցում իրականացնողիև ստացողի կողմից ներկայացվող անհրաժեշտ փաստաթղթերն են

  • Անձը հաստատող փաստաթուղթ       


էջը թարմացվել է 22.09.2017 12:02
Ուշադրություն. Բանկը պատասխանատվություն չի կրում իր կայքում հղումներով նշված այլ կայքերի բովանդակության ստույգության եւ արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների համար, ինչպես նաև պատասխանատվություն չի կրում այդ կայքերում տեղադրված տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար: Տեղեկատվության հայերեն, ռուսերեն եւ անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: